https://www.abc.net.au/news/2018-11-28/dutch-church-holding-non-stop-service-to-protect-refugees/10559676

ուրեմն ոմն հայ, ում մասին ես չգիտեմ բնաւ, ոմն սասուն թամրազեանն, ընտանիքով գնացել ա հոլանդիա, ու դէ, որ մնայ, ասել ա, իբր, իթ իբր, իր ընդդիմադիր գործունէութեան համար հետապնդւում ա։ իթ, կիմանայի իրան, եթէ տէնց լինէր։ նաեւ, ինչ֊որ էն մարդիկ, ով հետապնդւում էին, հիմա ստեղ են ու չեն գնացել հոլանդիա ու չեն խնդրել ապաստան։

հիմա էս մարդուն վերջը որոշել են ապաստան չտալ, ու իրենք փախել են ոստիկանութիւնից, մտել են եկեղեցի։ ուր պատարագ էր գնում։

իսկ հոլանդիայի օրէնքներով, ոստիկանութիւնը չի կարող մտնել եկեղեցի պատարագի ընթացքում։ տէնց հիմա էս եկեղեցականներն աջակցում են էս հայերին ու անընդհատ պատարագ են անում, որ ոստիկանութիւնը չմտնի։

այ մարդ, տշէք դրանց, թող ուղարկեն հայաստան, չէ մի չէ, ի՞նչ են էնտեղ նստած, կեղծում որ ընդդիմադիր են, ու հետապնդւում են, ինչ ասես չեն անի, մենակ թէ հայաստանում չապրեն։

#գաղթ #պատարագ #հոլանդիա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)