Մօտս հարց ծագեց․
Ինչո՞ւ կան Վանաձորեան ռոք խմբեր, ինչո՞ւ կան Գիւմրու ռոք խմբեր, բայց չկայ մեզ յայտնի Ստեփանակերտից ռոք խումբ։
Երբ միեւնոյն ժամանակ, այցելելով Վանաձոր, Գիւմրի եւ Ստեփանակերտ, անհնար է չնկատել, ինչքա՜ն աւելի շատ ռեսուրս եւ փող է դրուած Ստեփանակերտի մէջ, ինչքա՜ն աւելի կենդանի եւ բարեկարգ է այդ քաղաքը, Հայաստանի միւս քաղաքներից։ Պատերազմի հետեւանքներ Ստեփանակերտում չեն երեւում, իսկ Վանաձորում եւ Գիւմրում երկրաշարժի հետեւանքները տեսնում ենք։
Ես իհարկէ շատ Արցախցի ընկերներ չունեմ, այնտեղ երկար չեմ ապրել, ու գուցէ բան չեմ հասկանում, բայց եւ այնպէս չէ որ այլ մարզերից շատ ընկերներ ունեմ, կամ այնտեղ ապրել եմ։ Ինձ մօտ տպաւորութիւն կայ, որ ոչ միայն ռոքի հետ է այս վիճակը, այլ առհասարակ, առանձնապէս հետաքրքրուող, եւ հետեւաբար զարգացած մարդիկ Արցախում քիչ են, քան այլ մարզերում։ Մեզ մօտ՝ ՀՀ այլ մարզերում, բոլորը նուագում են, բոլորո ֆոտո են անում, թէկուզ ժապաւէնով, բոլորը ինչ֊որ ձեւ ստեղծագործում են, ինչ֊որ չափով արուեստագէտ են։
Սա մեր դարաշրջանն է, կրեատիւ դարաշրջանն է։ Ինչո՞ւ այնտեղ այդպէս չէ՞։
Ես կարծում եմ, բոլորը, ով մի քիչ աւելի ոչ մակերեսային Արցախն գիտի, զգում է, որ այնտեղ ազատ չէ, լարուած է։ Որ այնտեղ շատ աւելի, քան այլ տեղեր այն Ստալինեան ոգին կայ՝ սա պետութիւն քանդող է, սա մեզ վատն է ուզում, եթէ ուրախ չէ նրանով, ինչ կայ, ապա թշնամու լաւն է ուզում, մատնիչ է։ Ու դա, իհարկէ, գալիս է այնտեղի ֆեոդալական համակարգից։ Ֆեոդալների ժամանակ կային «պրիդւորնի» ստեղծագործողներ, բայց ոչ ազատ ստեղծագործողների դասակարգ։ Եւ ռոք խմբեր էլ չկային։
Ինձ թւում է, որ պատասխանն ազատութիւնն է։ Ներքին ազատութիւնը, որը Արցախն այդպէս էլ չստացաւ մեր ազատագրական պայքարից յետոյ։
Ազատ արցախը ողջունում է ձեզ՝ գրուած է Գորիս Ստեփանակերտ մայրուղու պաստառներին։ Բայց արդե՞օք Արցախն ազատ է։ Ազատ երկիր է։ Ոչ այն ազատ երկիրը, ուր, ինչպէս սովետական երգում էր ասւում, «այդքան ազատ է շնչել»։ Այլ այն ազատ երկիրը, որ ամերիկեան ֆիլմերում են ասում ոստիկաններին։ Սա ազատ երկիր է։ Ձեռքերդ քաշիր, ոստիկան։
Ինչպէս տեսնում ենք, գործը բնաւ էլ սոցիալ տնտեսական պայմանների մէջ չէ։
Արուեստն ազատ մարդկանց գործն է։
**Ռոքը՝ պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։ **
(Իհարկէ, երբ ինչ֊որ բան շատ պահանջարկ ունի, դրա որակն ընդհանուր առմամբ ընկնում է։ Քանի որ առաջանում է շատ անւորակ առաջարկ։
Երբ ասենք, շարպեյ ցեղատեսակի շունը շատ պահանջարկ ունի, ով ասես չի սկսում զբաղուել դրանց բուծմամբ, ու արդիւնքում աշխարհում յայտնւում են շարպեյին ոչ շատ նման ինչ֊որ զանազան շներ։
)
Կրկին՝ ռոքը պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։ Հնարաւո՞ր է Արցախում պրոտեստ արտայայտել։ Հնարաւո՞ր է, որ արուեստն, առհասարակ, լինի ոչ քաղաքականացուած։ Ես չեմ կարծում, քանի որ կեանքը քաղաքականութեան հետ սերտ կապ ունի։ Եթէ ֆոտո ես անում, կարող ես «սխալ» բան ֆոտո անել, որ «աղբը տանից կը հանի», կամ չի բխի տեղական կապիտալիկի եւ իշխանիկների շահերից։
Եթէ երաժշտութիւն ես գրում, եւ խօսք, այդ խօսքը պիտի արտայայտի այն, ինչ դուր չի գայ իշխանիկներին, ու ժողովուրդ մանիպուլացնողներին։ Դա ակնյայտ է։
Ես չեմ ասում, որ ռոքը արգելուած է Արցախում։ Ես կարծում եմ, որ ընդհանուր մթնոլորտն այնտեղ չի աջակցում նրան, որ ռոք խմբեր ծնուեն, աճեն եւ զարգանան։ Որ արուեստ լինի ընդհանրապէս։
Եթէ յիշում էք, Անդրէ Ժիդը իր «վերադարձ ԽՍՀՄ֊ից» գրքում, եւ դրա շարունակութեան մէջ, շատ զարմացած էր, որ սովետում արուեստ չկար։ Որտե՞ղից լիներ արուեստ Ստալինեան սովետում, եթէ ոչ միայն ընդհատակեայ։
Արցախում երբ Վորլիքին դիմաւորող ցոյց է լինում, ակնյայտ է, որ դա իշխանութիւնների կազմակերպուած ցոյցն է, քանի որ այնտեղ ոչ մի ինքնաբուխ բան չի լինում, որը իշխանութիւնների սանկցիան չունի։ Առնուազն պիտի հաստատուած լինի մի շատ բարձրաստիճան չինովնիկի կողմից։
Արցախում բոլորը զգում են այդ ճնշուածութիւնը, իհարկէ, դեռ երբեմն գոհ են, որ գոնէ ապրում են այդ երկրում, որ կենդանի են, բայց զգում են, որ առանց սանկցիայի արուեստը չի կարող գոյատեւել, եւ չեն էլ ստեղծագործում։
Այդ իսկ պատճառով մենք ունենք այսպիսի սոց֊ռեալիզմ Ստեփանակերտի կենտրոնում։
Սովետը մօտ է։ Մեր կողքն է։ Եւ ոչ միայն հիւսիսից։ Մեր մէջ։
Եւ այնտեղ չկայ գոնէ մի քիչ ազատ արուեստ, չկայ արուեստ, որը կարելի է տեսնել Կաֆեսճեանի այգում, կամ այնպիսի, ինչպէս Բաբաջանեանի, Կարա֊Բալայի արձանն է։ Բնական է, որ այնտեղ չի կարող լինել ՆՓԱԿ֊ի պէս մի բան։
Իսկ սա, ի դէպ, մեր պատճառով էլ է։ Գուցէ այդպէս չէր լինի, եթէ Արցախն պարզապէս Հայաստանի մարզ լիներ, Լոռու ու Շիրակի պէս։ Թէկուզ գոնէ Սիւնիքի։ Գուցէ նաեւ այդպէս չէր լինի, եթէ մենք ստեղ էլ ժողովրդավարութիւն ունենայինք, ոչ թէ գըբըշնիկներ եւ նոմենկլատուրա։ Ապա Արցախի հանդէպ էլ վերաբերմունքը այլ կը լիներ, չէ՞ որ Արցախը փաստացի Հայաստանի մաս է։ Ու մեզնից է, թէ ինչ է այնտեղ կատարւում, իրենք այնքան ինքնուրոյն չեն, անկախ չեն, եւ չեն էլ կարող լինել, մենք ենք, որ նոյն Արցախի համար, իրենց ազատութեան համար, պէտք է այստեղ ժողովրդավարութիւն հաստատենք։ Ու տեսնո՞ւմ էք, արուեստից եմ խօսում, ու էլի չի լինում քաղաքականութեան կողմ չգնալ։ Քանի որ կեանքը քաղաքականութիւն է, իսկ արուեստը կեանքի մաս է։
եւ այդպէս
ու տենց
ու տենց
ու տենց
ու տենց
ու տենց
չգիտեմ որն է աւելի յաջող։
ու տենց
նախորդ փորձն այստեղ է
ու տենց
ու տենց
պետական գրաֆիտիները միայն Երեւանում չէ, որ վոդյատսյա։
պետական գրաֆիտի Ստեփանակերտում։
_ու տենց _
Ստեփանակերտ, Արցախ
պաշտոնական վահանակի վրա համայնքի ղեկավարի թեկնածուներն են՝ մեկ հոգի։
պատի վրա տուն վաճառելու մասին հայտարարություններ են։
գրեթե բոլոր հայտարարությունները ձեռագիր, ու ռուսերեն են՝՝ «продается»
ռուսերենը Արցախում համարվում է «պաշտոնական» լեզու։
Արցախ, Ստեփանակերտ
_ու տենց _
Շրջանցելով [նախորդ գրառման մեջ][/weblog/2011/09/12/ասք-արցախյան-բարքեմփի-մասին-զրո/] նշված զարմանալի տեքստը, գտնում ենք հայերեն նշանաբանը՝
Սա իրականում շատ ակտուալ տեքստ է։ Հետագա փոսթերում ես կանդրադարնամ այն տպավորությանս,որ Արցախը էքստրովերտ է, օդում համոզմունք է զգացվում թե ամենը կախված է այլերից, օտարներից։
Իսկ այժմ, տղաներ եւ աղջիկներ, քաթի տակ ազատությանը նվիրված տոնակատարությունները Ստեփանակերտում՝
Ստեփանակերտի կենտրոնը ժողովուրդը անվանում է «պյատաչոկ»։ Ինչու ոչ «Վիննի Թուխ» կամ «Պոստորոննիմ Վ․» պարզ չէ։ Այդ պյատաչոկի վրա տեղավորվել են ադմինիստրատիվ շենքեր (ԼՂՀ խորհրդարան, կառավարություն․․․)
եւ «Արմենիա» հյուրանոցը։ Այո, «Արմենիա», ոչ թե «Հայաստան»։
Հյուրանոցի մուտքի վերեւը կախված է երեք դրոշ – ՌՖ, ՀՀ եւ ԼՂՀ։ Ինչ գործ ունի այստեղ ռուսական եռագույնը ինձ ոչ ոք չկարողացավ բացատրել։
Պյատաչոկի վրա տեղավորվել է նաեւ Արցախբանկի շենքը՝
Կազմակերպված են «ժողովրդական զբոսանքներ», կես մետրը մեկ վաճառում են վարդագույն շաքարից բամբակ, փուչիկներ․․․
ու կա մի շարք թեմատիկ թխվածք՝
Թխվածքը անկեղծ հետաքրքրություն է առաջացնում արցախի սկաուտների մոտ։
Վաճառողները օգտագործում են հայրենական անձեռոցիկներ՝
Զբոսնում են մեդալներով տատիկներ եւ պապիկներ՝
Իսկ այս մեդալներով պապիկներին նկարելիս ինձ նկատողություն արեց ոստիկանը ու խորհուրդ տվեց պյատաչոկի այն կողմը առհասարակ չնկարել։
Ոստիկանների մեքենաները նույնն են՝
Երեխաները եւ ոստիկանները պատշաճ հագնված են՝
Պյատաչոկի վրա կա բեմ
որի վրա վազում են երեխաները։ Լավ է, որ նրանց դա թույլ են տալիս, ոչ ոք չի արգելում։ Իսկ հետեւից բեմը շրջապատված է հավես նկարներով՝
Առհասարակ երեխաները ստեղ շատ շատ են։ Իմ մոտ տպավորություն է, որ միջինում ընտանիքներում երեք երեխա է
Տուսվում են երիտասարդները՝
բարքեմփցիները զբոսնում են՝
Այս ամենի վրա հպարտությամբ նայում է Ստեփան Շահումյանը՝
ու տենց
Արդեն Բերձորից սկսած փողոցներում կախված էին տոնական դրոշակները։ Ես դեռ չէի հասկացել որ այս դրոշակները նույնպես մի տեսակ ԽՍՀՄ արձագանք են։ Իսկ սա Ստեփանակերտի առաջին իմ լուսանկարած շենքն է։
Դեպի բարքեմփ, առաջին հերթին գրանցվելը եւ մայկա տռուսիկ կասծյում շլվար ստանալը։
ծանոթանում եմ այլ հյուրերի հետ, սոցիալիզանում։
– դու բլոգեր ես՞ – հարցնում են։
Բլոգեր բառը այնքան օտար է հնչում իմ ականջի համար, նույնիսկ ավելի օտար, քան աստրոնավթը։
– մատյան եմ վարում – պատասխանում եմ։
– մասնագիտությունը՞
– ծրագրավորող
– ահ․․․ ծրագրավորող – ու բլոգեր աղջիկները լքում են ինձ փնտրելով ավելի հետաքրքիր, բլոգեր տեսակի մարդկանց (հոմո բլոգիենս)։
Եւ իրոք, ի՞նչ գործ ունեն ծրագրավորողները բարքեմփում պարզ չէ, բայց նրանք նախանձելի հաստատակամությամբ այցելում են նման միջոցառումները։
Տպվածը մի տեսակ սոց ռեալիստական տեսք ունի, բայց ես դեռ չեմ հասկանում որ դա պատահական չէ։
Բարքեմփը կազմակերպում է Արցախյան ՏՏ կենտրոնը։ Ահա եւ նրանց գրասենյակը, ուր հյուրերը ժամանակավոր պահեստավորում են պայուսակներն ու ուսապարկերը։
Ես կրկին դեռ չեմ հասկանում ինչ է կատարվում շուրջս, ու հիանում եմ շենքի ռետրո վիճակով։
Բնական է, որ «Ж» տառը զարմացրեց, վաղուց սենց բան չէի տեսել։ Ընդ որում տղամարդկանց զուգարանի մոտ «Մ» տառ չկար, երեւի համարեցին որ այս դեպքում միայն նշանը բավական է։
ՏՏ կենտրոնը զբաղեցնում է մի սենյակ, ուր կա կլոր սեղան, ու սպասարկիչ՝
Այս _հայ_ատառ _հայ_տարարությունը ներշնչեց վստահություն։ Սեղանի շուրջը հարմարվել էին եկած հյուրերը, ստուգում էին փոստ, գրառումներ անում։
Ես կպա կենտրոնի արագ վայֆային, քաշեցի ռեգիոնի ազատ քարտեզը խելախոսի մեջ, ու արդեն պատրաստ էի զբոսնել Ստեփանակերտով։
Դուրս եմ գալիս շենքից, եւ ահա՝
Սա ի՞նչ է։ Ես դեռ չեմ արտահայտվում «ԼՂՀ անկախության տոնի մասին»։ Պարզապես ո՞ւմ համար է գրված։ Հյուրերի՞։ Այստեղ կա՞ն Ռուսաստանից հյուրեր։ էս ո՞ր եմ ընկել Ո՞րտեղ եմ ես առհասարակ։
Այս եւ այլ հանելուկների պատասխանները կիմանաք մեկ շաբաթ անց, այս ժամին։
Մնացեք մեզ հետ։
ու տենց