միտք ունեմ, որ գուցէ «հին աշխարհի» հանրութիւնը դատապարտուած ա լինել աւելի կայսերական, քան «նոր» աշխարհի։ ամն քաղաքացիները գիտեն՝ իրենց համար կարեւորագոյն տօներից մէկն ա՝ անկախութեան տօնը։ իրենց համար կարեւոր էր գաղութի վիճակից ազատուելը, դառնալ պետութիւն։

ի տարբերութիւն, ռուսաստանի քաղաքացու համար ռդ անկախութեան տօնը՝ հեգնանք ա։ իրենք չունեն էլ «անկախութեան օր», այլ ունեն «ռուսաստանի օր»՝ օր երբ ընդունել են «սուվերենութեան» մասին հռչակագիրը։

հանրութեան կողմից այդ սուվերենութիւնը չի ընկալւում ռդ֊ի անկախանալը խսհմ֊ից, ընկալւում ա՝ հին տարածքներ կորցնել։

ու դա լրիւ համընկնում ա բազմաթիւ տնքոցների հետ, որ ռդ ռուս էթնիկ հանրութեան մասն արտայայտում ա։ կացը վերջերս վերլուծում էր մի շատ դիտուած վլոգերի նիւթ, ուր նա առաջարկում ա խսհմ փլուզումը ճանաչել ապօրինի, եւ նկարագրում ա նախկին խսհմ հանրապետութիւնները հետ բերելու ուղիներ։

ի տարբերութիւն, մենք դժուար նկատենք նման տնքոցներ ամն֊ում։ ամն֊ն իհարկէ ունի իր ազդեցութեան գոտիները, բայց պէտք ա նշել, որ ազդեցութեան գոտիներից շատերը չէին ուզի էդ կարգավիճակը կորցնել։ օրինակ՝ էստոնիայի, լատուիայի, լիտուայի բնակիչները երեւի թէ հանգիստ շունչ քաշեցին երբ դարձան ՆԱՏՕ֊ի անդամ։ իսկ կասկածողները՝ արդեօք դա լաւ որոշում էր՝ համոզուեցին երբ ռուսաստանը մտաւ ուկրաինա։

ու ամն֊ում չկայ վախ, որ կը կորցնեն, չգիտեմ՝ կորէան կամ ճապոնիան։ որովհետեւ իրենք երբեք չեն ունեցել կորէան կամ ճապոնիան։ իսկ որեւէ երկիր յաղթելուց յետոյ՝ նոյն ճապոնիան չընդգրկուեց ամն կազմի մէջ, եւ այսօր էլ վարում ա անկախ քաղաքականութիւն։

ի տարբերութիւն՝ պարտուէր ճապոնիան խսհմ֊ին՝ կը լինէր, գուցէ ճապոնական սովետական սոցիալիստական հանրապետութիւն։ եւ բնականաբար՝ չէր ունենայ այն զարգացմուն ինչ ունէր, բայց փոխարէնը կունենար լիազօրուած լկտի պարտիականներ, կոռուպցիա, եւ աղքատութիւն։ նոյն ճապոնիան, եթէ ստանար իր «հիւսիսային տարածքները»՝ կղզիները, որ անեքսել ա ու չի վերադարձնում ռուսաստանը՝ այնտեղ կը լինէր ոչ թէ դատարկութիւն, ինչպէս հիմա, այլ կը լինէին քաղաքներ, արտադրութիւն, կեանք։

ռդ֊ն ունի ահռելի մեծ տարածք, որի հետ ոչ մի լաւ բան չի անում։ բայց հանրութեան մէջ դեռ կայ ձեւաւորուած պահանջ՝ աւելի շատ տարածքներ «հետ» բերելու եւ ձեռք բերելու։ դուգինի գիրքը, որում նա նկարագրում ա ռդ արտաքին քաղաքականութիւնը՝ ինչպէս նուաճել այլ երկրները՝ եւ եւրոպական, եւ արեւելեան՝ դասաւանդում են ռուս սպաներին։ սա չեն հասկանում այլ աշխարհում, ուր վաղուց փորձել են գնալ «առանց անեքսիաների եւ կոնտրիբուցիաների» ճանապարհով։ ու ռդ֊ի այդ հին աշխարհի բարդոյթները խոչընդոտում են ռուսաստանի զարգացմանը, ինչպէս անտեղի յաւակնութիւնները ու «հաբիտուսը» խոչընդոտում են մեր ընկերներին զարգանալ՝ գտնել գործ, աշխատել՝ մատուցել ծառայութիւն, ստանալ փող, դառնալ ինքնուրոյն եւ արժանավայել հանրութեան անդամ։

#ռդ #ամն #կայսերականութիւն #գաղութացում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

զի հայ են։ ու չեն կարող առանց կայսերութեան։ դէ իրենք խորը չեն մտածել, իրենց համար դա բնազդային ա։ բայց դէ մի բան բնազդային ա հայերի համար, մի այլ բան՝ վրացիների։ այո։

ու դէ ստրուկի հոգեբանութիւնը հէնց սա ա։ այսպիսի պարզ օրինակով։

#ստրկութիւն #կայսերականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

այն, ինչ անում են այդ խեղճ հայ դեռահասների ծնողները, շատ նման ա նրան, ինչպէս են վարւում կայսրութիւնները։

դէ ծնող֊երեխայ յարաբերութիւններն ահագին սիմբիոտիկ են, բայց աստիճանաբար դադարում են այդպիսին լինելուց, նախ երեխան ջոկում ա, որ առանձին ա, յետոյ մեծանում ա, գիտակցում ա իր առանձին պահանջներն ու շահերը, եւ այլն։

ու պահ ա գալիս, երբ, գուցէ շատ պատրաստ չի տնտեսապէս անկախ լինել, բայց արդէն անկախութեան հոգեւոր պահանջ ձեւաւորուած ունի։

այստեղ կրկնեմ, որ անկախութիւնն ու ազատութիւնը այլ են՝ գուցէ քեզ ազատ թողնեն անել այն, ինչ քեզ պէտք ա, բայց դու դրանով անկախ չես լինի, զի քեզ թողել են։

եւ ինչիպիսի՞նն ա ծնողների արձագանքն այդ իրողութեանը՝ անկախութեան պահանջին։ ցաւ են ապրում, գիտակցում են, որ կորստի վտանգ կայ։ եւ վարւում են լրիւ կայսրութիւնների պէս՝ պատասխանում են ցաւով ցաւին։

սկսում են ճնշել։ ու ինչի՞ն են հասնում ճնշումով։

դէ, հիմնական երկու տարբերակ ա լինում։

կամ կոտրում են այդ էրեխեքին։ ու դրանք երբեք չեն մեծանում ու այդպէս կոտրուած ապրում են։

կամ չեն կարողանում կոտրել։ բայց ապա, այդ իրենց յարաբերութիւնները միեւնոյն ա, անդառնալիօրէն փչացած են։ յիշէք, ինչպիսին ա վրաստանում ռուսերէնի կարգավիճակը։

իսկ քիչ թէ շատ նորմալ յարաբերութիւններ պահելու միակ ճանապարհը՝ առանց մարդուն կոտրելու, որը, աստուած, ինչի՞ պիտի ուզես, չէ՞ որ երեխադ ա, միակ ձեւը՝ աջակցելն ա իր անկախութեանը։ ու գնահատելն ա, որ, երեւի, շատ չես փչացրել, որ նորմալ մարդ ա մեծանում, անկախութեան պահանջով, ինքնուրոյն լինելու ցանկութեամբ։

դրա բոլոր հետեւանքներով։ ու ընդունել հետեւանքները։

ու տէնց։ #անկախութիւն #կայսերականութիւն #քակաքականութիւն #յարաբերութիւններ #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Ի տարբերութիւն այլ կայսերական պետութիւնների մեծամասնութիւնից, Ռուսաստանի բախտը չի բերել պատժուած լինել հարեւանների հանդէպ ագրեսիւ քաղաքականութեան համար։ Ռուս զինուորի գինը միշտ այնքան ցածր էր, որ մրցակցել սեփական մարդկանց հանդէպ (օտարների մասին չենք խօսում) անմարդկային լինելու մէջ ոչ ոք չէր կարող։ Այդ իսկ պատճառով կայսերական զգացմունքը, որ ուժեղանում եւ թուլանում էր այլ մշակոյթներում, Ռուսաստանում պահպանուել է աւելի երկար քան սովորաբար լինում էր։

ռուսերէն

#իմպերիալիզմ #ռուսերէն #ռուսաստան #կայսերականութիւն #քաղաքականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)