երազում 35մմ ժապաւէնի վրայ քառակուսի նկարող խցիկ էր ձեռքս ընկել։
#խցիկ #երազ
երազում 35մմ ժապաւէնի վրայ քառակուսի նկարող խցիկ էր ձեռքս ընկել։
#խցիկ #երազ
«Underground: The Julian Assange Story» ֆիլմում, երբ ոստիկանը գալիս ա իրենց տուն, խօսում ա մօր հետ, մայրն իրան ասում ա մօտաւորապէս՝ «նա կարող էր ով ուզենար՝ լինել, բայց նա որոշեց լինել ով կայ, այն արժէքների պատճառով որ ստացել ա ինձնից»։
ուզում եմ ասել, որ նա չէր կարող դառնալ «ով ուզէնար», զի նա նախ պիտի ուզէր, իսկ ցանկութիւնները սահմանափակ են հնարաւորութիւններով եւ հորիզոններով, նաեւ պիտի հնարաւորութիւն ունենար։
արդե՞օք ասանժը կարող էր դառնալ գիտնական֊հետազօտող։ դժուար թէ, ինձ թւում ա։ նախ նա պիտի հնարաւորութիւն ունենար համալսարան ընդունուելու։ յետոյ պիտի զգար համն այդ գործի, այդ շրջանում լինէր։
նա աղքատ ընտանիքից տաղանդաւոր տղայ էր, եւ միշտ հասնում էր, իմ կարծիքով, իր հնարաւորութիւնների սահմանին։ եւ իր հնարաւորութիւնների սահմանն էր՝ ինքնուս հաքեր լինելը։
ոնց որ վատ թաղամասից իտալացու հնարաւորութինների եւ ցանկութիւնների սահմանում կարող էր լինել գողական֊մաֆիոզ լինելը։ սա լաւ համեմատութիւն չի, իհարկէ, որովհետեւ ասանժը հարստանալու կամ լաւ մեքենայ ունենալու համար չի ջանացել, արել էն գործերն ինչ արել ա, եւ աշխատել, կրթել իրան։
աշխատել, ինքնակրթուել ա՝ զի հետաքրքիր էր, ինչ կարողացել ա անել՝ իսկապէս շատ կապ ունի իր ընտանիքի բեքգրաունդի, իր պատմութեան հետ։
բայց ով ուզէր՝ չէր կարող դառնալ, չէր կարող դառնալ զի հնարաւորութիւններ չունէր։
#մարդիկ #ասանժ #ֆիլմ #պատմութիւն #քաղաքականութիւն #ազատութիւն
https://www.youtube.com/watch?v=FyCYva9DhsI
#ծրագրաւորում
էն անկեղծ, ու հետեւաբար ջնջուած գրառումները պէտք են այլ մարդկանց։ գուցէ ոչ էս մարդկանց, որ էս պահին են հետեւում֊կարդում, այլ նրանց որ քեզ ոչ մի ձեւ չգիտեն, ու մի օր կը գտնեն ինչ֊որ մականունով գրածի տեքստ։ ու իրենց, կամ հետեւողներին անձը չի կարեւոր, գրածն ա կարեւոր։ առաւել եւս էն որը յետոյ ջնջուելու ա։
#մարդիկ #համացանց
այսօր էլ էս էպիզոդը դիտեցի, ու մտածեցի՝ տեսէք, երբ լենտան փակում էին՝ անձնակազմը պարզապէս հաւաքուեց, գնաց ռիգա, ու բացուեցին նոր՝ մեդուզա, անուան տակ։
դա նրա շնորհիւ էր, որ լրատուական կայքին շատ բան պէտք չի՝ հիմնականում ազատ տեքնոլոգիաներ են, ու նման կայք կարելի ա մի քանի օրում սարքել։
իսկ երբ եանդէքսն էին ճնշում՝ էդ մարդիկ չէին կարող դուրս գալ, գնալ այլ տեղ, այլընտրանքային եանդէքս բացել, որը իրան էնպէս ա պահելու, որ ինուեստորները փողը չհանեն։ զի իրենք փակ են պահել իրենց նախագծածները, ու այդ փակ կոդը մնում էր նոր եանդէքսին։
էսպէս, մտածում եմ, որ քո կոդը բացելը քեզ նոյնիսկ ապահովագրում ա, շեշտելով ինչքան են կարեւոր ընկերութեան մարդիկ, ու մարդիկ են որ անում են, կազմում են ընկերութիւնը։
նախկին գրառումներն այդ ֆիլմը նշելով՝ սա ու սա։
#ինտերնետ #համացանց #ազատութիւն #խօսքի_ազատութիւն #ազատ_ծա #ծրագրակազմ #կայք #լրատուամիջոց #գրաքննութիւն #ռուսաստան #վաւերագրական #պատմութիւն
էստեղ նշուած վիդեօյում նաեւ մի քանի բան ա կարեւոր՝
ա — տեսէք, նոյն պոտուպչիկը կամ իր շուրջ լինող մարդիկ ինչ տեսք ունեն։ մեզ թւում ա, որ էդպիսի մարդիկ պիտի լինեն «քեարթ» (ինչ էլ դա նշանակի), փորերով, վատ հագնուած, կամ այլ մշակոյթի։ մինչդեռ տեսնում ենք՝ իրենց տեսքից բնաւ չես ջոկի, իրենք ով են, ինչի համար են աշխատում։ լրիւ «մերոնցական» տեսք ունեն։ ժամանակակից, հաւէս։
մեզ մօտ էլ տէնց մարդիկ կան, որ իմ տիպի են, բաց գոյնի մորուք, «փաբային» տեսք։ բայց գլխի մէջ լրիւ այլ աշխարհ ա։
բ — շատերը չեն ամաչել, համաձայնել են հանդիպել, հարցազրոյցներ տալ։ իհարկէ, կային մարդիկ որ չեն համաձայնել։ բայց հիմնականում էդպէս չի։ ինքը պոտուպչիը ոնց որ առանձնապէս չէր ամաչում, չնայած ի տարբերութիւն ոմանց, լրիւ ջոկում էր ինչ ա անում, ու որեւէ «աւանդական» կամ «պատրիոտիկ» բեքգրաունդի մարդու տպաւորութիւն չի թողել։ առհասարակ հետաքրքիր էր իրան տեսնելը, ես իր մասին միայն կարդում էի նախկինում։ օրինակ այստեղ։
գ — լաւ երեւում ա, ոնց ա խօսքի ազատութիւնը նահանջում, ոնց են պատրուակներ գտնում այն սահմանափակելու համար։
դ — բերդ ֆիցպատրիքը՝ ԿՄ֊ի հիմնադիրը, նշում էր որ ամերիկացիները անկապութիւններ էին գրում, գրեթէ թուիթային, կարճ գրառումներ էին անում։ Ռուսաստանում ԿՄ֊ն լրիւ այլ կուլտուրա ունէր։
տեսէ՛ք, մենք էլ էսօր դիասպորայում լրիւ այլ մշակոյթի մարդիկ ենք՝ երկար տեքստեր, խոհեր, մտորումներ, անձնական, կամ ազգի մասին, հետազօտութիւններ, նկարներ, քննարկումներ։ ուզում եմ չմտածել որ դա արեւմուտքի անդարդ լինելուց ա, զի իրենք էլ ահագին դարդեր ունեն։ յուսամ որ «կուլտուրա»֊ից ա։ ու գիտէք, ո՞րտեղից պիտի այդ «կուլտուրան» ձեռք բերէինք՝ երեւի նոյն ռուսաստանից, գուցէ ռուսաստանի միջոցով՝ եւրոպայից։ բայց եւրոպայում էլ չեմ տեսնում տէնց տեքստերի եւ մտքերի մշակոյթ, ինձ թւում ա սա հետսովետական ա, ու էն հետսովետական լաւ բաներից ա, ինչ ժառանգել ենք։
եկէք գնահատենք դա։
#համացանց #ազատութիւն #կուլտուրա #հետսովետական #սովետ (ես երեւի առաջին անգամ այս պիտակը դրական ձեւով եմ օգտագործել) #սովէտ #մտքեր #խոհեր #կմ #խօսքի_ազատութիւն #կենդանի_մատեան #պատմութիւն
https://www.youtube.com/watch?v=MH4hGhDf26E
էս ժամանակներն անուանում էին վեգետարեան։ զի արդէն, ընդհանուր առմամբ, չէին սպանում։ ու որ չէին սպանում՝ մարդիկ խօսում էին։
երբ նիւթն էի դիտում, մտածեցի, որ էն ժամանակ, երբ պաշտօնական աղբիւրներին ոչ մի վստահութիւն չկար՝ մնում էր շշուկների միջից կարողանալ հասկանալ, ո՞րն ա ճիշտ տեղակատւութիւնը։
իսկ դա բարդ ա, մանաւանդ սովետի հանրութեան մարդուն։
ու էդպէս էլ մենք մնում ենք դաւադրութիւններին հաւատող հանրութիւն։
նաեւ, երեւի էն որ մեզ մօտ էս պատերազմի ժամանակ տեղեկատուական սահմանափակումներ կային, ու ինձ թւում էր, ես հասկանում եմ, որ գուցէ պէտք ա։ գուցէ իսկապէ՞ս անձնակազմի վրայ ազդէր։ միւս կողմից՝ ես չեմ պատկերացնում՝ ինչի՞ պիտի ազդէր։ կամ արդե՞օք իրենք մեզնից լաւ տեղեակ չէին ինչ ա կատարւում։ ու էդ «մենք հետ ենք շպրտում»֊ներն են նպաստել, որ մարդիկ էսօր հակուեն չհաւատալուն պաշտօնական տուեալներին։ իսկ դա շատ կարեւոր ա, զի հէնց այդ պաշտօնական տուեալներն են, ինտիտուտներին հանրային վստահութիւնն ա, որ անհրաժեշտ ա պետականութեան համար։ իմ հասկանալով՝ նիկոլն ա ասել, թէ եթէ իր կամքը լինէր՝ ամէնը կը պատմէր, բայց ասում են որ պէտք չի։ ու ինձ թւում ա՝ պէտք էր։ թող մեծանար հանրութիւնը, մարսէր լուրերը։ մէկ ա ահա, վերջում ստիպուած ա։ դէ հասկանում եմ որ այլ պատճառներ էին, որ ռազմաճակատի մասին էին մտածում։ նաեւ՝ նիկոլը լինէր, թէ յիսուսը, ակնյայտ ա որ մենք ենք էս մարդիկ, եւ էն մարդիկ, որ կարող ա չմարսեն ճիշտ բայց ոչ ցանկալի լուրերը, եւ էն մարդիկ որ մէկ ա միշտ պաշտօնների են եւ խորհուրդ չեն տալիս ճիշտ լուրեր տալ։ ու ի՞նչ ա նշանակում՝ «ես կասէի», նշանակում ա որ ուրիշ ոչ մէկը չէր ասի։ կրկին՝ նիկոլն ա թէ յիսուսը, մեքենան ջանում ա աշխատել իր ձեւով։ եւ դա սերժի ձեւը չի, դա մեր ձեւն ա, մեր հայլապատկերումն ա։
շատ անկապ ստացուեց, ինչպէս իմ մատեանի անունն ա։
#անկապ