ոչ մի բանը սովորաբար մարդիկ պատկերում են՝ մութ, սեւ։

ու տեքնոյի մշակոյթը, որ ասում ա՝ չենք ինքնացուցադրւում, ի՞նչ ուրախանալու բան կայ՝ ընտրում են ոչ մի գոյն՝ սեւ գոյն։ այլ խօսքերով՝ բլանկ, դատարկ։

վայ՝ բլանկը՝ որոշ լեզունեարում՝ սպիտակ ա։ blanko՝ էսպերանտոյով սպիտակ ա։ blanc — ֆրանսերէն սպիտակ ա։ blanco — իսպաներէն։ bianco — իտալերէն։

ուրեմն՝ դատարկը ըստ աշխարհընկալման կամ սպիտակ ա կամ սեւ։ կամ ա՞յլ գոյն։

ու իսկապէս, եթէ մտածում ես rgb գոյնային տարածքում — ապա սեւն ա զրօ, զրօ, զրօ֊ն։ իսկ եթէ cmyk֊ով ես մտածում — ապա ոչ մի բանը՝ սպիտակ թուղթն ա — սպիտակ ա։

#աշխարհընկալում #գոյն #լեզու #տեքնօ #տեքնո #էսպերանտո #ֆրանսերէն #իտալերէն #իսպաներէն #լեզուամտածողութիւն #ընկալում #զրօ #ոչինչ #մշակոյթ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մենք այսօր մաթեմում ու ալգեբրայում (արաբերէնից՝ ալ ջաբր՝ կոտրուած մասերի վերամիաւորում) օգտագործում ենք իքս ու իգրէկ նշանակումներ անյայտների համար։

ի սկզբանէ օգտագործւում էր արաբերէն «շէի» նիշը, որը նշանակում էր՝ «բան», ու իսպանացիներին ու գերմանացիներին աւելի հարմար էր ասել յունարէն՝ «խէի», եւ ի վերջոյ մնաց յունարէն x տառը։

իգրէկ էլ ֆրանսերէն նշանակում ա՝ յունարէն ի, իրենց մօտ ածականը գոյականից յետոյ ա լինում։

#իգրէկ #ֆրանսերէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Երբ իմացել էի, որ «սանս»֊ը ֆրանսերէն նշանակում է «առանց», մտածեցի, կարո՞ղ է «սանս սերիֆ» նշանակում է՝ առանց «զասեչկա»֊ների։ ու ահա, իսկապէս, այդ էլ նշանակում է։ (:

#փաստօրէն #իսկապէս #ֆրանսերէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

լեզուների, ուղղագրութիւնների, ազգակերտման, քաղաքականութեան մասին շատ հետաքրքիր տեքստ՝ http://www.kasparov.ru/material.php?id=54E2EB1B4E2F7

#ռուսերէն #քաղաքականութիւն #լեզուներ #լեզու #գիր #հունարէն #հեբրայերէն #նորուեգերէն #ֆրանսերէն #չինարէն #օսմաներէն #թուրքերէն #ուղղագրութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասում է․

— մեր ֆրանսերէնի դասատուն սփիւռքահայ էր։ ու սաղ դպրոցը ծռուած էր իր տաբատի վրայ, քանի որ իրենը՝ շղթայով էր, իսկ այն ժամանակ մնացած բոլորը հագնում էին սովետական տաբատներ՝ կոճակներով։

#սովետ #ֆրանսերէն #դպրոց #խսհմ #սովետական֊հայաստան #սփիւռքահայ #դասատու #տաբատ #շղթայիկ #պատմութիւն #ուտենց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)