ես նեսային շատ եմ սիրում։ իր գործերից կան սաունդքլաուդում, բայց ես աւելի շատ եմ հաւանում իր սեթերին դրած երաժշտութիւնը։ լրիիւ սրտովս ա։ լրիւ անջատում ա։ տէնց։ շնորհակ @{Sams; martiros_yan@spyurk.am}֊ին որ յղեց։ մուտքը երկու հազար դրամ, բէյզմենթ։ երեւի նեսան տասներկուսից նոր կը սկսի։ կամ մէկից։ կամ երկուսից։ #միջոցառում #սեթ #նեսա #սէր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մտածում եմ, կարելի ա le cercle֊ի պէս սիրուն լայւ սեթեր նկարել, ու ասենք բազումի լեռնանցքում՝ ուր նոյնիսկ արդէն կայ թեքնո ռիթմ հողմագեներատորներից, իսկ եթէ բարձրավոլտ լարերին ես մօտենում՝ այդ ձայնը՝ իսկական անալոգային սինթ ա։ ու այդ ամէնը հիանալի բեքգրաունդ ա անդերգրաունդի համար։ #թեքնո #սեթ #բազում #բազումի_լեռնանցք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ինչի՞ շտեֆան բոձինը սեթերի ժամանակ ձայնապնակի անիւ չի պտտում սինքրոնացնելու համար մտնող եւ դուրս եկող արահետները։ քանի որ նա իր երաժշտութիւնն ա նուագում, ու ելատեքստը՝ սորսը իր ձեռքին ա, նա կարողանում ա շերտեր աւելացնել, պակասեցնել, ու այդպէս կառուցել իր սեթերը։ ի տարբերութիւն, այլ դիջէյներն աշխատում են ուրիշների արդէն քոմփայլ արած արահետների հետ, որոնց շերտերի բաժանելն անհնար ա, մաքսիմում լինում ա իքիւ֊ի կամ ֆիլտրերի հետ խաղալ, բայց դա վերահսկողութեան լրիւ այլ մակարդակ ա։ #բոձին #սեթ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)