էսօր գերմանական ալիքում կարդացի, թէ գերմանիայում արգելում են «սեքսիստական գովազդ»՝ կիսամերկ աղջիկ կամ տղայ, կարող ա լինել միայն եթէ գովազդուող ապրանքը կապ ունի կիսամերկ լինելու հետ՝ ասենք ներքնազգեստ ա։

հետաքրքիր ա ոնց ա ամէնը շուռ եկել։ վաթսունականներին ձախերը մերկանում էին, իսկ աջերը կարգինի կողմնակիցն էին, իսկ էսօր ձախերն են շորեր հագցնում, իսկ աջերն ասում են՝ թողէք ազատ։

#քաղաքականութիւն #բարոյականութիւն #գովազդ #գերմանիա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես գրում էի, որ բարոյականութիւնը, ընդհանուր առմամբ, կարելի ա սահմանել, որպէս պայմանագրին լուրջ վերաբերուելը, իսկ անբարոյականը՝ պայմանագիր խախտելն ա։ ցանկացած պայմանագիր։

որ պայմանագիրը՝ մարդկութեան ու քաղաքակրթութեան համար ամենակարեւոր նախապայմաններից ա, առանց պայմանագրի չկայ առեւտուր, չկայ համագործակցութիւն, ու առհասարակ պարզ չի, ի՞նչ կայ։

այդ պատճառով ա, TRUST NOONE!!! ուղերձը սարսափելի։ (:

ըստ երեւոյթին, հայերը հայկական լեռնաշխարհում չափազանց երկար, դարերով, ապրել են միջավայրերում, ճիշտ ա տարբեր, բայց միջավայրերում, ուր պայմանագիր չպահելը, կայսրութեան, ստրկատիրական վարչակարգերի պայմանները շրջանցել, հեք անելը, գոնէ «քուլ» էր, սծիլ էր, եթէ ոչ օգտակար։

ու այսօր, պետականութիւն կայ, պայմանագիրը, ընդհանուր առմամբ վատը չի, բայց պայմանագիր չպահելը միեւնոյնն ա, համարւում ա սծիլ։

ու ամենաշատ պայմանագիր չպահողն ա, բնականաբար, նա, ով կեղծում ա ընտրութիւններ, բոլոր մակարդակներում ու շերտերում, հետեւաբար էդ մարդիկ են անբարոյականութեան չեմպիոն այսօր։

բայց նաեւ ճանապարհային կանոնների պայմանագիր չպահելն ա սծիլ, քուլ, ու «տղեն պիտի սիգնալ տայ», ըստ որում, ես չեմ կարծում, որ էդ մարդիկ իրականում, մեծ մասամբ, վատ, չհասնող, էմփաթիա չունեցող մարդիկ են, ինձ թւում ա, էդ մարդիկ պարզապէս ափդէյթ չեն եղել, իսկ ափդէյթը բարդ ա, քանի որ իրենց ծնողներն են սովորեցրել, որն ա «ճիշտը», ու որ «մի հատ ա», ու տատեր պապերն են սովորեցրել, որն ա ճիշտը, ու ոնց ա պէտք ապրել, որ գոնէ գոյատեւել լինի էդ պայմաններում, իսկ եթէ եւ գոյատեւելու հարց չկայ, ապա ոնց ա պէտք պրոտեստ արտայայտել վարչակարգի, ռեժիմի դէմ, չենթարկուելով, ու չճանաչելով կանոններ եւ օրէնքներ։

որովհետեւ օպրեսորի ու օկուպանտի կանոնները, նոյնիսկ երբ լաւն են, մնում են օպրեսորի կանոններ։

այս առումով ես միշտ հիացել եմ ԼՏՊ֊ի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալը ԽՍՀՄ օրէնքին համաձայն կազմակերպելու որոշմամբ։ հասկանալի ա, որ որոշ կանոններ պարտադիր չի պահել, կամ չպէտք ա պահուեն, բայց մեզ համար շատ գեղեցիկ խաղ էր այդ կանոնները պահելը։

չգիտեմ ոնց կամ երբ ափ թու դէյթ կը լինենք որ հասկանանք, որ կանոնը ու պայմանագիր պահելն ա բարոյական, ու չպահելն ա անբարոյական, ու էդ ա բարոյականութեան կամ անբարոյականութեան սահմանումը։ մինչ։

#բարոյականութիւն #օրէնք #պայմանագիր #երեւան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ունի այդ կուլտուրան

այստեղից

#էկրանահան #կապ #մարդիկ #նօշ #փոստ #ֆիդօ #հասցէ #իրաւունք#բարոյականութիւն #բիէսդի #իւնիքս #մշակոյթ #շփում #համացանց #կոոլտուրա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մտածեցի լրացում անել այն էթիկայի եւ բարոյականութեան մասին գրառմանը։

մտածեցի, որ էթիկա բառը մենակ մարդու մասին չի։ դա միշտ իր ու մէկ կամ շատ այլ մարդկանց յարաբերութեան մասին է։ օրինակ, յիշեցի, ինչպէս էինք մենք, երբ ձայներիզները վերադարձնում էինք, աշխատում պերեմոտած լրիւ մի կողմ փաթաթած տալ։ դա վերաբերմունքի, մօտեցման, յարգանքի, էթիկայի մասին էր։

իսկ բարոյական կամ անբարոյական անուանելու համար պէտք չէ յարաբերութիւն դիտարկել։ կարելի է ասել, որ ասենք նա անբարոյական է, քանի որ ճմրթած շապիկ է հագնում։ այսինքն պէտք է որեւէ մի նշան, ոչ թէ յարաբերութիւն կոնկրետ այլ անձի հետ։ նշան՝ ինչպիսին է նա։ եւ հետեւաբար՝ պիտակ։ նա՝ ճմրթած շապիկ հագնող է՝ հետեւաբար անբարոյական։

իսկ երբ նա պտտել է կամ չի պտտել ժապաւէնը, դա բոլորի հանդէպ չէ, դա այն մարդու հանդէպ է, ում վերադարձնում է ժապաւէնը։ կամ, ում չի վերադարձնում, կամ ժամանակին չի տալիս, կամ տալիս է ծամած ու չի ասում։ դա յարաբերութեան մասին է արդեն յստակ մարդկանց միջեւ։

#էթիկա #բարոյականութիւն #յարաբերութիւն #մարդիկ #ձայներիզ #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասք էթիկայի եւ բարոյականութեան մասին

բարոյականութիւն բառը չեմ սիրում։

որովհետեւ այն ենթադրում է ընդհանուր կանոնների ցանկ, որին բոլոր հասարակութեան անդամները պէտք է ենթարկուեն, եթէ բարոյական են։ յիշենք նաեւ, որ այն փոփոխւում է ժամանակում եւ տարածքում։

իսկ մարդիկ շատ զանազան են, որ կարողանան հաղորդակցուել նոյն պրոտոկոլի սահմաններում եւ նոյն ձեւով։

այսպէս, քանի որ բարոյականութիւնը ընդհանրացնող է, ես կարծում եմ, որ այն տոտալիտար է։

բռնապետական է։ ու ընդհանուր առմամբ, բռնութեան մասին է։

բարոյականութիւնը՝ բռնութիւն է, անձի վրա բռնանալ է։

ու ապա ես օգտագործում եմ էթիկա բառը, որպէս հասկացութիւն, որը սահմանում է այս եւ այս մարդու յարաբերութիւնը։ ամէն երկուսի յարաբերութիւնը ունիկալ է, անկրկնելի։

ու ապա ամէն երկուսի միջեւ հաղորդակցման կանոններն են ունիկալ։

էթիկայի պարզ օրինակ․ դու ինձ ասել ես որեւէ մի բան։ ես տարածել եմ։ կարող է օկ ես, որ տարածեմ։ կարող է՝ ոչ։ կախուած է տարբեր զանազան մանրուքներից։ ու դա մենք ինքներս ենք որոշում, սովորաբար առանց պայմանագիր կազմելու, ու իրար հասկանում ենք։

ու սա ընդհանուր կանոնների մասին չէ։ սա կոնկրետ այս մարդու եւ այս մարդու մասին է։

շատ լիբերալ է։ անձնաւորուած։ բողոքական։ ոչ ուղղափառ։ ազատութեան մասին է։

հենց այդպէս։

ասք Մորիարտի լինելու մասին

Ես չեմ հավատում որ խելացին ու չարը համատեղելի են։

Իրականում խելացին։

Արդեն երբ դպրոցական էի, ասում էի, որ Մորիարտիներին չեմ հավատում։

Չէի կարողանում հիմնավորել ինչու, բայց զգում էի։

Զգում էի, որ խելքը ինչ որ ձեւով կապված է բարոյականության, բարու հետ։

( Այնպես, ինչպես ուժը կապված է ինքդ քեզ ծաղրելու, չռփոցներից չվատանալու, իսկ թուլությունը, այլերին ծաղրելու հետ ու ուրիշների վատը շեշտելով իր լավը ցույց տալու հետ։)

Որովհետեւ խելացի մարդը, երբ իրեն թվա, որ իր հանդեպ անարդար են, չի չարանա։ Չի մտածի որ ինքն է այն միակը ում հետ աշխարհը անարդար է եղել, օբիժնիկությունը խելացիների մոտ չի լինում։

Իսկ երբ նրան ցավացնեն, փոխարենը ուրիշին էլ ցավացնի, ու այդպես ստեղծի ցավի շրջանառություն բնության մեջ, նա աբսորբ, ամորտիզացիա կանի իր մեջ, իր վրա այդ ցավը կավարտվի։

Հիմարը անմիջապես կսկի այլերին ցավացնել՝ ինձ ցավո՞ւմ է, ապա ես ձեզ էլ կցավացնեմ։

Չէ, խելացի Մորիարտիներ չեն լինում։

Խելացին կվերլուծի, կհասկանա որ նորմալ է ամեն ինչ։ Որ բնական է, որ եթե թողնում ես հոդվածդ սեղանի վրա, Ֆորմանը կցրի։ Լավ, ցրեց, նորը կգրենք, կանցնենք առաջ։ Ու Ֆորմանի վրա խելացին չի չարանա, որովհետեւ բա էլ ի՞նչ պետք է աներ նա։ Նա գիտի, որ նա նորը կգրի, իսկ Ֆորմանը չգիտի, որ ինքնուրույն կարող է գրել, այդ պատճառով նա գողացող է։

Մարդիկ լինում են բարի ու հիմար, բայց չեն լինում խելացի ու չար։

Խելքը նաեւ կապված է ճաշակի հետ։

Խելացին անկապ բան չի դնի բերանը, որ սովը հանգստացնի։

Համով բան կուտի։ Եթե մեկ է պետք է վառելիք, թող այն լինի հավես, քան անհավես։

Ու դա վերաբերվում է ոչ միայն ուտելիքին, այլ առհասարակ ամենին, ինչ մենք ընդունում ենք՝ եւ ֆիզիկապես, եւ հոգեւոր։

Խելացի մարդը ինքն իրեն չի թույնի, ու իր ուղեղը չի բթացնի թմրանյութով։ Ուղեղից էլ թանկ բան՞։

Ու այո, Հոլմսը գիտեր որ նա ուղեղից թանկ բան չունի, իրական Հոլմսը թմրամոլ չէր լինի, ու միտքը խթանելու համար չէր ընդունի կոկային, որովհետեւ ես հենց իրենից էլ իմացել եմ առաջին անգամ, որ դա մի պահ օգնում է, իսկ հետո ահավոր բթացնում։

Խելացի մարդը լավ գիրք է կարդում, լավ ֆիլմ կամ լուսանկար է նայում, ու այդ պատճառով լավերին գիտի։

(Կան մարդիկ, ով լավերին գիտեն, որովհետեւ այնպես է պետք։ Բոլորին կասեն ինչպես են հիանում այս հեղինակով, բայց իրականում դա չեն զգում։ Նրանց լինում է տարբերել։ Ավելի եմ սիրում այն հիմարներին ով ազնիվ ասում է որ սրան/նրան չի հավանում։ Նրանք ավելի լավն են, աչքերի մեջ փոշի չեն լցնում։)

Որովհետեւ երբ վատ բան ես կադում, երբ վատ կինո ես նայում, երբ վատ լուսանկարներ ես նայում, դա ճաշակիդ ազդում է։

Երբ անհամ բաներ ես ուտում, վերջը սովորում ես։

Օրինակ, ալկոյի համը զզվելին է, բայց մարդիկ դրան սովորում են։

Ու նույնպես մարդկանց մեջ է ճաշակը։ Խելացին անկապ հիմարների հետ չի ծախսում իր ժամանակը, որովհետեւ նրան իրականում հետաքրքիր չէ։

Նա գիտի, ավելի լավ է սոված, քան պլաստիկից կաշա։

Ավելի լավ է մենակ, քան հիմարի կոմպանիան։

Որովհետեւ չի ստացվի անկապ ուրախանալ հիմար հիմար առանց իրոք լավ ուրախանալու բանի։

Ու դա նույնպես ճաշակի մասին է։

(Երբեմն հետաքրքիր է լինում հիմարների հետ, փորձելու հասկանալու, ոնց են նրանք մտածում, ու հասկանալու առհասարակ այդպիսի մարդիկ ոնց են մտածում։ Բայց մեկ է երկար դիմանալը նրանց ահավոր բարդ է ինձ)

Տեսեք, ես բնավ չեմ սիրում ականջողներ ու տենց լամպոչկայոտ արտադրանք, բայց ես չեմ կարող չնկատել, որ Բիայնայի գործերը անհամեմատ ավելի ճաշակաով են, քան բոլոր այլերի, ինչ աչքովս ընկնում են։

Որովհետեւ ճաշակ է։

Ու ես արդեն գիտեմ որ նա բուլվարոտ գրականություն չի կարդում, ու տուֆտա տղաներից չի ուրախանում։ Նույնիսկ երբ վատ է ու մենակ։

Ու ամենակարեւորը, խելացի մարդը ունենում է հետաքրքրություններ, որոնք թույլ չեն տալիս նա վատ լինի։

Որովհետեւ օրինակ ես հիմա ֆբ-ում օրը հինգ րոպեից շատ չեմ ծախսում։ Ժամանակս ափսոսում եմ, հիմար ստատուսներ կարդալուց։ Նույնիսկ գրելուց։ Երեկ մեկը գրել եմ, լրիվ տուֆտա, այն հիմար բառախաղոտ ստատուսներից, որ ոչ ուղեղին, ոչ սրտին։ Հա ասում եմ, արագ մտնում եմ, թե հետաքրքիր հարցում է, պատասխանեմ, ֆրենդվեմ, գնամ։

Որովհետեւ ահավոր կպած գործ եմ անում։

Ազատ եմ հիմա, արձակուրդ է։ Այնքան եմ հաճույք ստանում, որ ոչ մի բան չի խանգարում գրել այն ինչ գրում եմ, ու հետո էլ հնարավոր է լավ քունը առնել։

Միայն ափսոս է, որ մի քանի օր մնաց։

Իսկ ամենաամենակարեւորը, եթե ձեզ ինչ ինչ պատճառով թվում է որ ես չարացած եմ, չգիտեմ ինչի, ասենք չռփել եմ նենարոկոմ, ասում են դա ինձ բնորոշ է, ապա դա իրականությանը մոտիկ չէ։

Ես վերջին անգամ բանակում եմ չարացել, բայց նույնիսկ այնտեղ ինձ ոչ մեկին թշնամի չեմ հռչակել։

Ու եթե դուք սա կարդում եք, ապա հաստատ ձեզ լավ եմ վերաբերվում, որովհետեւ ամեն ինչ փոխադարձ է։

Չե՞ք նկատել որ մարդիկ ում դուք լավ եք վերաբերվում, ձեզ լավ են վերաբերվում։

Ու հակառակը։

Եթե դուք այդքան երկար տեքստերս կարդում եք, ապա երեւի գոնե մի քիչ հավանում եք, իսկ դա նշանակում է որ ես էլ ձեզ գոնե մի քիչ հավանում եմ

Ու հա, աշխարհը արդար չէ։ Իմ հանդեպ էլ արդար չէ։

Եկեք չչափվենք պուպուլներով ում հանդեպ է ավելի անարդար։

Ու չարանալը, հաստատ ամենա ոչ էֆեկտիվ բանն է ինչ կարելի է այդ դեպքում անել։

ու տենց