Սարհատը Ուրբանլաբը այս տարի Յուքոմի դիջիթեքի տաղաւարն է նախագծել։ Շատ ուրախ եմ, որ ընկերութիւնները սկսում են հասկանալ, որ տաղաւարը պէտք է նախագծել, դիզայնել։

Դիզայնի մաս պէտք է լինէր մի հատուած ռետրո տեխնիկայով, եւ Սարհատը կապուեց, որ վերցնի ինչ֊որ համակարգիչ իմ ռետրո հաւաքածուից։ Հարցրեց, ինչքա՞ն պէտք է վճարի վարձի համար։ Ասացի՝ այ մարդ, ի՞նչ վճարել։

Երեկ Աթարիս վերադարձրեց, հետն էլ Աչաջուրի նուէրի քարտեր։ Շատ հաճելի է, քանի որ Աչաջուրը իմ ամենասիրած վայրերից մէկն է մնում(միւսը երեւի Միրզոեանի գրադարանն է)։

#երեւան #յուքոմ #դիջիթեք #տաղաւար #նախագծում #դիզայն #աչաջուր #աթարի #ռետրո ####

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Настольная издательская система: “Atari 65XE”, “Epson LX-600″ Սա «Նոյան Տապան» տեղեկատվական գործակալության հիմնադիր Տիգրան Հարությունյանի առաջին գործն էր, եթե չեմ սխալվում։ Երբ իրենց մոտ աշխատանքի էի ընդունվում, տասընմեկ տարի առաջ, Գայանեն նվիրեց։ Արդեն տասնմեկ տարի առաջ նրանք ակտիվ օգտագործում էին ՏՏ։ Ռեպորտաժները ոչ գծային մոնտաժ էին արվում այն ժամանակ Premiere 4.2-ով Pentium 200-350 մհց մեքենաների վրա ու ամեն գիշեր ֆտպ-ով լցվում նահանգներ։

այստեղից #publishing #books #atari #epson #premiere #նոյան֊տապան #աթարի #էփսոն #հրատարակչություն #գրքեր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասք Աթարի-ով էջադրում անելու մասին

Настольная издательская система: “Atari 65XE”, “Epson LX-600”

Սա «Նոյան Տապան» տեղեկատվական գործակալության հիմնադիր Տիգրան Հարությունյանի առաջին գործն էր, եթե չեմ սխալվում։

Երբ իրենց մոտ աշխատանքի էի ընդունվում, տասընմեկ տարի առաջ, Գայանեն նվիրեց։

Արդեն տասնմեկ տարի առաջ նրանք ակտիվ օգտագործում էին ՏՏ։ Ռեպորտաժները ոչ գծային մոնտաժ էին արվում այն ժամանակ Premiere 4.2-ով Pentium 200-350 մհց մեքենաների վրա ու ամեն գիշեր ֆտպ-ով լցվում նահանգներ։

Վերջերս երբ արմինկոյում Առնետի համար վճարում էի Տիգրանին հանդիպեցի(նույն շենքում են), ասաց մտի։

Երբ մտնեմ իր մոտ, գիրքը վերցնեմ, տամ ստորագրի։ ։Ճ

ու տենց