վերբեռնել եմ Մերգելյանի ինստիտուտում նախագծուած սարքերի պատմական լուսանկարներ՝ http://norayr.arnet.am/RetroComputing/Armenian/photos/index.html որոշ մեկնաբանութիւններով

#պատմութիւն #տեխնոլոգիա #հաշւողական֊սարքեր #համակարգիչ #համակարգիչներ #Հրազդան #Մասիս #Արաքս #Արագած #Նաիրի #հիշողութիւն #սարքեր #տեղեկատվական֊տեխնոլոգիաներ #տտ #տեխնիկա #գիտութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

հին հայկական կարգիչների ձեռնարկներ՝ http://kg.am/tcbfhu
found and scanned manuals of old computers designed and produced in #Armenia.
http://norayr.arnet.am/RetroComputing/Armenian/armenian-computers.html
#Նաիրի #Նաիրի-3 #հաշվիչ-մեքենա #Էլեկտրոն #Մերգելյան #Հրազդան #Մասիս #ձեռնարկ #կարգիչ #ՏՏ #Հայաստան #Երեւան #համակարգիչ #Էլեկտրոն #տեխնոլոգիաներ #ռետրո #էհմ #պատություն #retro-computing #armenian-computers #soviet-armenia #nairi #razdan #masis #documentation #1964 #1965 #####

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասք հին հայկական կարգիչների մասին

Այսօր ժամանակ եմ գտել ու հրապարակել եմ Նաիրի, Հրազդան եւ Մասիս համակարգիչների ձեռնարկները։

}}

}}

}}

Ի դեպ, սքան արած տիֆ ֆայլերից սարքել եմ պդֆ այսպես՝

set -x

list=`ls *.tif`

for i in $list
do
   j=${i%%.*}
   convert -rotate 90 $i ${j}.png 
done

   convert *.png masis.pdf

ու տենց

ասք հետազոտության մասին

Փնտրվում է․

Նայիրի 4-ի նախագծեր, պրոցեսսորի ինստրուկցիաների ու օպկոդերի ցանկը, ի/օ չիպերի սպեկերը, մի քանի ծրագիր, ժապավենի թե ֆերֆոկարտաների վրա, ռոմ, որից կլինի իմաջ հանել, օսի կոդը նախագծեր, ինչ հնարավոր ա։

Մի խոսքով այն ամենը, ինչ անհրաժեշտ է, կամ կարող է օգտակար լինել էմուլատոր գրելուց։

ափդ․ որոշ թղթեր գտնվել են։

ու տենց

ասք Նայիրի չորսի մասին

Էլի ժառանգության ու գնահատելու մասին։

Մերգելյանում նախագծվել էին Նայիրի սերիայի կոմպեր։

Աշխատում էին, ռեալ «արձյունաբերեկան» մեքենաներ էին։

Իսկ հիմա իրենց կայքում կա միայն մակետի լուսանկարը։

Մակետ է մնացել դրանից։

Ինչու՞։ Որովհետև կար ժամանակ երբ Մերգելյանում մարդ չգտնվեց, որ գնահատի իրանց մոտ ինչ գանձ ա։

Ու/կամ ունակ լինի խոչընդոտել «սպիսած»-ից հետո մեքենայի թալանին, պահպանել աշխատանքային վիճակում։

Նույնը կատարվեց պոլիտեխնիկում, ութանասունականներին սովորողները պատմում էին ինչպես Նայիրի-4-ը հանվեց բակ, ու ով պատահի իրանից դետալներ էր պոկում։

Հա, հին տեխնիկայի մեջ բավական քանակությամբ ոսկի կար։

Սակայն պետք ա հասկանալ որ ամեն այդ մեքենան ինքը իրանով ունիկալ էր, ու արժեր անհամեմատ թանկ քան իրա միջի ոկսին։

Չեմ կարծում որ որևէ տեղ պահպանված Նաիրի կա այժմ։

Մենք չենք պահպանել, Ռուսաստանում առավել ևս չեին պահպանի։

Նրանք նույնպես, ստանալով արևմտյան կամ արևմտյանից «պլեչ» արած համակարգիչները, հավեսով թալանում էին եղածը։ Գնահատող չկար։ Հասկացող չկար։

ու տենց