աաաաաաաաա լրիւ պատահական եմ գտել՝

The EU TUMO Convergence Center has announced that MVRDV has been selected as the winner of the competition to design the EU TUMO Convergence Center, a 25,000-square-metre educational facility in Yerevan, Armenia.

ու այսօրուայ նիւթ ա։ լրիւ այլ բան էի փնտրում։

https://worldarchitecture.org/architecture-news/eezzf/mvrdv-wins-competition-to-design-the-eu-tumo-convergence-center-in-yerevan-armenia.html

աստուատ։

#աստուատ #թումո #երեւան #ճարտարապետութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Թումանեանի այգում «դէմ եմ»֊ի ժողովուրդը հաւաքուել էին, որ Գանդիի մասին ֆիլմ նայեն, իսկ Թումո֊ի վարչութիւնը դա կանխեց, բացատրելով, որ Գանդիի մասին ֆիլմ դիտելը կարող է մեկնաբանուել որպէս քաղաքական միջոցառում։

Իսկ իրենց քաղաքապետարանի կողմից պարտադրուած պայմանագրի մէջ նշուած է որ Թումանեանի այգում ոչ մի քաղաքական միջոցառում չպէտք է անց կացուի։

Ես հիմա չեմ ասում, որ ամէն ինչն է քաղաքական, ես ասում եմ, որ գրողը տանի, Գանդիի մասին ֆիլմեր իննսունականներին ամէն օր հայկական հեռուստատեսութեամբ էինք նայում, ու ես դրանց վրայ եմ մեծացել։ Դրանք իմ վրայ մեծ ազդեցութիւն են ունեցել, ու ասենք ես հիմա հասկանում եմ, որ բանակում էլ էի Սաթյագրահա կիրառում։ Ինչեւէ։ Չգիտեմ ինչ ասել։

այդ մասին այստեղ էլ կայ

#Թումո #Թումանեանի֊այգի #Երեւան #քաղաքապետարան #պայմանագիր #կինոդիտում #քաղաքականութիւն #Գանդի #պատմութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

@{Վիշապաքաղ ; lubekar@spyurk.am} լսի, արի #Թումո ենց հետ խոսիր, մի հատ Թումոյի համար դիասպորա փոդ բացեք, բոլորի համար, երեխաների, դասատուների, այլ աշխատողների։ բոլորի։ տեխնիկական հարցեր լինեն, կօգնեմ, խնդիր չէ։ կարող եք հենց tumo.org֊ով բացել, կամ pod.tumo.org, էդպես հավես կլինի, ինձ թվում է, ու կաջակցի տարածմենը շատ, ու հավես կլինի որ երեխաները ու մեծերը իրար հետ սոցիալիզանան միասին այդպիսի ցանցում։ համ էլ աշխարհից չեն կտրվի, մեկ է կլինեն ընդհանուր գլոբալ ցանցի մեջ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)