#գդհ #հիւանդանոց #գեղարքունիք #գիւղ #գերմանիա #պատմութիւն

լաւ ա, իրականում, որ երրորդ ռայխի ժամանակուայ չի։ լրիւ կարող էր լինել, որովհետեւ երկրորդ համաշխարհայինից յետոյ ամբողջ գործարաններ են բերուել խսհմ։

գործընկերս պատմել ա, որ #երազ ֊ի գործարանում այն ժամանակուայ գերմանական սարքեր կային։


Avatar @{ melrose@spyurk.am ; melrose@spyurk.am} 12.08.2020, 19:18:46

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի հիվանդանոցում եմ, մի հատ շաաաատ հին Siemens ռենտգեն սարք տեսա, կատակով ասեցի երևի դեռ ФРГ-ում ա արտադրվել, նայեմ տեսնեմ գրած ա made in Western Germany 🙃


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես մտածում էի, այդ ամէնն անցեալ կեանքում ա։ այնքան վաղուց ա, որ եթէ ուզեմ էլ, չեմ յիշի լիքը բան։

բայց երազներում, արի ու տես նոյն պիտակներն են՝ #շուն #խսհմ #շուէյցարիա #բանակ #ազատութիւն #երազ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

իմ երազներում իմ սիրածները միշտ ուրիշների կանայք են։ ու մենք իրար հանդէպ լաւ ենք ու հոգատար։ #երազ

այսօր ի դէպ դետեկտիւ էր, տեսնենք շարունակութիւն կը լինի՞, թէ չէ պարզ չի, շատ խճճուած ա։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես էլ հիւսիսային կորէայից ընկերուհի ունէի, ու նա պէտք ա վերադառնար, ու շատ ճնշուած էր իրեն զգում այնտեղ, ես էլ իրեն կարեկցում էի, նաեւ յիշում եմ որ անգլերէնից վատ էր, ու ես իր տեղը հարցեր էի ձեւակերպում, ֆորումներում ու չաթերում հարցնում որ օգնեմ։ որ հարցնում էին՝ ինչի՞ ես հարցնում, դժուարանում էի ասել՝ ընկերուհուս ա պէտք, տենց յետոյ ինձ հաւաքում էի ու ասում էի ինչի համար ա։

վերջը վերադարձաւ կորէա։ #երազ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

հայաստանի տխրութիւնը նկարագրւում ա նրանով, որ գլոբալիզացիայի սեթ արած կանոններն ու հետեւանքները, որոնց մասին պէտք ա երկար առանձին գրել, ու որ բնաւ ինձ մօտ հիացմունք չեն առաջեցնում, հայաստանի համար անհասանելի երազանք են։ #երազ #հայաստան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)