նոր շէնքերի մաս կազմած հների ֆասադները յիշեցնում են ինձ մեռած մարմինների կտորներ։
եւ նոր շէնքերը՝ իրենց վրայ դնելով հների ոսկորները, ցոյց են տալիս իրենց զոհերին, սարսափեցնում, սպառնում։
#շէնք #երեւան #ճարտարապետութիւն
նոր շէնքերի մաս կազմած հների ֆասադները յիշեցնում են ինձ մեռած մարմինների կտորներ։
եւ նոր շէնքերը՝ իրենց վրայ դնելով հների ոսկորները, ցոյց են տալիս իրենց զոհերին, սարսափեցնում, սպառնում։
#շէնք #երեւան #ճարտարապետութիւն
մէկը թթում գրել էր «բլեք միրոր»֊ից առաջացած պարանոյայի մասին, ու ես պատասխանեցի՝
«բլեք միրոր» դիտելուց յետոյ պարանոյան էլ, սերիալն էլ էն մասին են որ հանրութիւնը սկսում ա զգալ որ դեռ չի հասկանում ինչ են նաղդում իրան տտ շուկայում։ ու սկսում ա կասկածել արդե՞օք լաւ գործարքներ են։
ինձ համար նորութիւն չի ու ծանր բաներ որ նորութիւն չեն՝ չեմ ուզում դիտել։ բայց մի սերիա դիտել եմ՝ մեղուների նը։
ու նորութիւն չի՝ այդ պատճառով եմ տարած ապակենտրոն ինտերնետի վրայ, փրայւասիի (ինչքան էլ տարած լինենք՝ վերջում կը պարզուի՝ քիչ էր), ազատ ծրագրակազմի եւ ոչ ամպային այլ լոկալ համակարգչութեան։
օրինակ ես չեմ մտածում որ ինձ տեսնում են՝ ես ոչ միայն գիտեմ ինչպէս անջատել֊միացնել սարքերի դրայւերները, որ ոչ միայն ծրագրակազմը (ձեր զումը, սքայփը) այլ եւ օպերացիոն համակարգը չիմանայ որ տէնց սարք ունի, օրինակ՝ խցիկ։
նաեւ ես չգիտեմ ոնց ա գրած էդ զումը, էդ պատճառով չեմ օգտագործում։ արդէն ասացի՝ ազատ ծրագրային ապահովում։
ես ու սովորական, աւելի ճիշտ՝ հասարակ օգտատէրը (ինչ ասում եմ՝ մասնագիտական չի, գրնգէտ օգտատիրոջ մասին ա) լրիւ տարբեր տտ աշխարհներում ենք ապրում։
նաեւ շատ կարեւոր ա ինչ երկրում ես ապրում, ազատ թէ աւտորիտար։ չինաստանում ինչ կուզեն՝ կանեն, ու «բլեք միրոր»֊ի սոցիալական վարկանիշի համակարգը հէնց չինաստանի օրինակից ա վերցուած, իրենք չեն յօրինել, արդէն կայ, եւ ամէնը՝ լրիւ կարայ դառնեյ թուանշային ճամբար։
իսկ ազատ երկրում՝ ամն֊ում, էսօր քաղաք կայ ուր արգելել են՝ քուէարկելով՝ ժողովրդավարութիւն ա՝ դէմքերի ճանաչուսը քաղաքի հանրային վայրերում։
կարեւորագոյնն այն ա ինչ քաղաքական ազատութիւն ներ ունես։
ամբողջ շղթան՝ https://թութ.հայ/@Ergoproxy/105344971501552608
#քաղաքականութիւն #ազատութիւն
արեւիկն ասում ա՝\r
\r
մտածում եմ դրսում «հայ» մնալու իմաստի մասին։ Երազումս էլ մէկին ասում էի,որ դա նոյնն ա, ոնց որ բաժանուես մէկից ու հա յիշես իրա մասին, հիւրասենյակումդ իրա նկարը կպցնես ամենաերեւացող պատին ու հա տանջես քեզ։\r
\r
իսկ ընկերս պատմում էր, որ իրան մէկն ասել ա թէ՝ աւելի լաւ ա ամն֊ում մնայ, հիմնադարմին փող ուղարկի։ ընկերս չմեկնաբանեց, բայց յետոյ ինձ ասաց, թէ դա նման ա հիւանդի մարմնին կաթիլային միացնելուն, ու տէնց պահելուն, բուժելու փոխարէն, եւ մտածելուն որ լաւ բան են անում։\r
\r
մէկ էլ յիշում եմ դեբատ՝ ռաբի մեիր կահանէի ու ալան դերշովիցի, ուր իրենց ուղղուած հարցերից մէկը մօտաւորապէս հետեւեալն էր՝ մեր երեխաները հարցնում են, ինչո՞ւ մնան, լինեն հրէայ։\r
\r
դէ բնական ա, ինչո՞ւ նիւ֊եօրքում մեծացող երեխան սովորի եբրայերէն։ ինձ որպէս սովետական հայաստանում մեծացող երեխայի դա պարզ չէր։\r
\r
ու հետաքրքիր ա որ իրենցից ոչ մէկը չկարողացաւ լաւ պատասխան տալ այդ հարցին։\r
\r
դերշովիցը, որ ազատական էր, ասաց՝ դէ չգիտեմ ինչի մնալ հրէայ, բայց կարելի ա մտածել էն հարցերի մասին, որ հրէաներն ունեն, օրինակ՝ պայքարել հակասեմիտիզմի դէմ։\r
\r
ինչին կոնսերուատիւ կողմը՝ կահանէն, շատ փայլուն պատասխանեց, որ կարծում ա թէ հակասեմիտիզմը՝ հրէայ մնալու շատ վատ պատճառ ա։\r
\r
բայց նա էլ դժուարացաւ լաւ պատճառ գտնել։ ու իր ասած պատճառը՝ թորան ա եւ աստծոյ պատուէրը։\r
\r
ինձ թւում ա երեխային, որ դրսում ա մեծանում, պէտք չի տանջել, պահանջելով որ նա լինի այն, ինչ չի կարող լինել, ինչը գոյութիւն չունի։\r
\r
մի բան էլ յիշեցի՝ ասորիները, որ ռեդիթում են շփւում, նման հարցեր են քննարկում, օրինակ մէկը հարցնում ա՝ աղջկայ հետ եմ հանդիպում մի երկու տարի ա, մտածում ենք ամուսնանալ, բայց մարյս ասաց թէ դէմ ա, պիտի ասորի աղջիկ գտնեմ՝ ի՞նչ անեմ։\r
\r
ու ես ասացի՝ հո դու դեբիլ չես՝ հանդիպում էք, լա՞ւ ա ձեզ, մտածո՞ւմ էք ամուսնանալու մասին, ի՞նչ կապ ունի ասորի ա թէ պապուաս։ իրողութիւններն ընդունել ա պէտք։\r
\r
ու ինձ իհարկէ ասորի համայնքը անիծեց եւ դաունվոթ արեց։\r
\r
ու հա, երեխային որ մեծանում ա իսրայէլում պէտք չի բացատրել որ նա հրէայ ա, նա արդէն հրէայ ա։ ինչպէս եւ վանաձորում, արթիկում կամ երեւանում մեծացող երեխայի։ նա արդէն հայ ա մեծանում։\r
\r
բնական ա, ծնուելուց հայ չի, բայց մեծանալով հայաստանում՝ դառնում ա։\r
\r
#հայ #քաղաքականութիւն #ազգայնականութիւն #պատմութիւն #դիասպորա #սփիւռք #լեզու #մշակոյթ #ինքնութիւն #կահանէ #շեստովիչ #համայնք #դեբատ #երեխայ #երեխաներ #սէր\r
\r
\r
\r
\r
—-\r
\r
@{ Revik Royan ; revik@spyurk.am} 07.12.2020, 14:21:04\r
\r
\r
\r
\r
\r
Մենք քիչ ենք ու մեր խնդիրները դա են ասում\r
\r
\r
\r
\r
Երևի արդեն երկու շաբաթ ա մտածում եմ դրսում «հայ» մնալու իմաստի մասին։ Երազումս էլ մեկին ասում էի,որ դա նույնն ա,ոնցվոր բաժանվես մեկից ու հա հիշես իրա մասին, հյուրասենյակումդ իրա նկարը կպցնես ամենաերևացող պատին ու հա տանջես քեզ։ Հայերի մի մասը երևի մտածում ա,որ սուրբ հայրենասիրության, կարոտի ու հայապահպանության գործ ա դա, որ եթե ինչ ու մեր էս Հայաստանի մնացորդն էլ կորցնենք եղած հայերի հետ միասին, գոնե դրսում լիքը հայ կմնա։ Բայց երբեք չեն մտածում էդ հայությունը պահպանելու վերջնանպատակի մասին։ Ի վերջո, իմաստը էդ հայ մնալու ի՞նչն ա, իրոք, հանուն ինչի՞։ Հանուն մի գեղեցիկ օր վերադարձի ու Հայաստանի վերականգնմա՞ն։ Եթե այո, ապա չկա ավելի լավ ժամանակ հետ գալու ու վերականգնելու քան հիմա։ Եթե ձև չունեիք ու գնացել եք/պետք է գնաք գնացեք վերջնանպատակով՝ կայանալ ու հետ գալ։ Իհարկե սիրիահայերին պատերազմը բերեց մեր մոտ, թող ներեն ինձ, բայց ես նենց ուրախ եմ, որ շատերը դիմացան ու մնացին մեր մոտ ու լիքը նոր բան ներմուծեցին մեր կյանքի ու մշակույթի մեջ։ Երազում եմ համշենահայերն ու մնացած բոլորն էլ գան։ Երբ երկրաշարժից հետո մարդիկ սկսեցին լքել Հայաստանը ու Հայաստանը հեչ գնալու տեղ չէր, իմ ծնողները, որոնք Ջավախքից են ու Հայաստան-Հայրենիք հասկացությունը իրենց համար շատ եթերային էր, հորս Ռուսաստանում սովորելուց հետո էլ այնտեղ էին մնացել ու արդեն կայացած կենցաղ ու աշխատանք ունեին, հետ եկան Հայաստան ու զրոյից սկսեցին։ Որովհետև զգացին,որ ունեն երկու Հայրենիք ու մեկը իրենց կաիրքն ունի։ Հայրս կարար փայլուն կարիերա ունենար Ռուսաստանում ու իրան մեծ դժվարությամբ թողեցին։ Ամեն դեպքում աշխարհը փուլ չեկավ ու ինքը ունեցավ փայլուն կարիերա այստեղ՝ Հայաստանում, երբեմն դրան էլ կանդրադառնամ։ Ու ևս մեկ անգամ շեշտեմ՝ հետ չեկան հենց Երևան, հետ եկան Ստեփանավան։ Չգիտես ինչի մեծամասնությունը մենակ Երևանն ա տեսնում Հայաստան հետ գալու մասին մտածելուց, որոշ փախստականներ էլ վիրավորվում էին, Վանաձոր, Գյումրի, Կապան գնալու մտքից։ Ամուսինս (այսուհետ Ռուբեն <3) Երևանի հենց կենտրոնում էր ապրում ու երազում էր ապակենտրոնացման մասին, մտածում էինք Գորիս գնալ, բայց եկանք Ստեփանավան ու մնացինք, վլոգ սկսեցինք Ստեփանավանում կյանքի մասին։ Քուրս էլ Շանհայից ինձ ասում էր մարդկանց մի բան ցույց տվեք,որ ուզենան գան Ստեփանավան, ոչմեկին ավերակները չեն գերում։ Անկեղծ ասած ես այսուհետ հենց միայն ավերակներ էլ ցույց եմ տալու, որովհետև ամեն ավերակ իմ աչքին նոր հնարավորություն ա։ Ավերակը գոնե կարաս վերականգնես։ Շատ ազգեր կյերազեին գոնե ավերակներով հայրենիք ունենալ։ Ռուբենն էլ ասում ա մենք պետք ա պայմաններ ստեղծենք, որ մարդիկ ուզենան հետ գալ։ Իսկ ես կարծում եմ, որ պետք ա գան մեր հետ հավասար ստեղծեն էդ պայմանները, որ հաստատ իրանց սրտով լինի։ Էլ չգիտեմ մոլորակները ոնց պետք ա դասավորվեն, որ մարդիկ ուզենան հետ գալ ու մեր հետ մի բան անել։ Կարճ ասած հետ գալուց ավելի հայապահպան, հայանպաստ, հայրենասեր բան չկա, ու ոչ մի փաստարկ իմ համար ուժ չունի։ «Բայց դրսում էլ են հայեր պետք»։ Այո, բայց ոչ երբ ամբողջ Հայաստանը դատարկ ա ու բոլորը դրսում են, մենք եկել հասել ենք նրան, որ հիմա պետք ա ասենք «Հա բայց Հայաստանում էլ են հայեր պետք»։ Առանց ձեզ էլ հայերը դրսում լիքն են, Թուրքիայում էլ լիքը հայ կա, համ կրիպտո-ծպտյալ համ բացահայտ, մեջն ի՞նչ կա։ Չեմ ուզում զրոյացնել անհատների գործունեությունը, որոնք իրենց դրսևորեցին այս պատերազմի ընթացքում, ցույցեր-ակցիաներ արեցին, մեր խնդրին ուշադրություն հրավիրեցին և պատերազմից առաջ էլ հայանպաստ գործ էին անում ամեն մեկը իր կարողացածի չափով։ Կանխավ ներողություն եմ խնդրում, եթե վիրավորում եմ ինչ-որ մտքով։ Շնորհակալություն բոլոր նրանց, ում շնորհիվ մի շարք քաղաքներ ընդունեցին Արցախի անկախությունը, բայց քանի դեռ ձեր բուն Հայրենիքը հզոր չէ, ձեր բոլոր ջանքերը մեծ դժվարությամբ են ինչ-որ բան փոխելու։ Հաստատ ցույցերում կային մարդիկ, ովքեր ունեն ամբիցիաներ ու այստեղ իրանց համար իրագործվելու հնարավորություններ չեն տեսնում։ Ես մարդիկ անկեղծ իրերն իրանց անունով են կոչում։ Չնայած ես կարծում եմ նույն Խաչատուր Աբովյանի համար ամբողջ աշխարհն էլ էր փոքր, բայց ինքը որոշեց մնա ու երկարատև նախագծով մի բան փոխի։ Կանխատեսելով մտքիս պատասխանը ասեմ՝ եթե Խաչատուր Աբովյանները շատ լինեին գուցե լիքը բան փոխվեր, բայց Աբովյանը մեկն էր։ Ու մենակ ինքն էր,որ արևելյան Հայաստանը բանի տեղ էր դնում ու ուզում էր զարգացնել։ Մնացած բոլորը Թիֆլիսից, Բաքվից, Գլենդելներից ու Մինվոդներից բացի ուրիշ տեղ իրանց ներուժը օգտագործելու տեղ չէին տեսնում։ Երևի Թումոյի ստեղծող Մարի Լու Փափազիյանի ներուժն էլ նենց միզեռ էր՝ կորեկի չափ, ուղիղ Հայաստանի հագով, դրա համար էլ ամուսնու ու երեխաների հետ վերադարձավ։ Ու այդ ներուժով, երկարատև ծրագրով կարողացավ մի քանի սերունդ զարգացնել, մտածելակերպ փոխել, կրթել, հնարավորություններ տալ ու դեռ շարունակում ա։ Իմ աչքի առաջ խեղջ ու սսկված երեխաները կենդանանալ սկսեցին արիների ընթացքում, խոսալ սովորեցին, իրենց ներկայացնել սովորեցին ու հիմա ամեն մեկը հսկայական պորտֆոլիո ունի, շատերը արդեն ֆրիլանս են անում, կամ նույն թումոներում են աշխատում։ Անձնական փորձից եմ խոսում։ Երբ Թումոյում մեր անիմացիաների փակ ցուցադրության ժամանակ ինքը մատնանշեց բոլոր բացթողումները ու թույլ կողմերը դահլիճից շատերը սկսեցին մեզ պաշտպանել, ասելով, որ Հայաստանում նման բան չի եղել ու Հայաստանի համար սա շատ լավ ա դես-դեն։ Ինքն էլ հարցրեց ինչի՞ Հայաստանում սրանից լավ չպետքա ու չի կարա լինի՞։ Ինչո՞վ ա Հայաստանը պակաս աշխարհից, որ պետքա գոհ մնանք եղած մակարդակով ու մտածենք դե Հայաստան ա, էսքանն էլ կա լավ ա՞։ Երևի սա մեր մտածելակերպի խնդիրներից մեկն ա՝ Հայաստանին ներողամտությամբ ենք նայում։ Ու մեկ էլ խնդիր ա, որ մարդիկ Հայաստանը ընկալում են որպես մի բան, որը հա էլ կար ու կլինի ու կարելի ա չանհանգստանալ,որ կվերանա։ Սիրելիներ, մենք բուն Հայաստանում շատ քիչ ենք, երկու միլիոն ինչ-որ պոչով, ըհը-ըհը երեք կարանք լինենք։ Չեմ ուզում վատատես լինել, բայց չեմ ուզում սահմանները բացվեն, մարդ ես գուցե թիվը կլորանա ոչ ի օգուտ մեզ։ Անպայման չի մենք էլ ամբողջը կորցնենք նոր մտածենք։ Նայեք եզդիներին, նայեք ասորիներին։ Իրանք ունենային ես մի կտորը բոլորով կհավաքվեյին էդ մի կտորի վրա ու տեղ չէին գնա։ Մինչև մենք ես կտորը չգնահատենք, չսիրենք, չզարգացնենք,չբնակեցնենք, մնացած Հայաստանը վերականգնելու մասին միտք-երազանք անգամ չպետք ա մեզ թույլ տանք։ Ու առհասարակ արևմտյան Հայաստանի վերականգնման մասին երազողները թող իրանց հարցնեն ո՞նց ենք վերականգնելու սենց տեմպերով։ Ու ամենակարևորը ո՞վ ա դա անելու, ստեղի երկու միլիոնով դժվար կարողանանք։ Իսկ եթե ինչ-որ հրաշքով կարողանանք մեր մեծ սիրուն Հայաստանը վերականգնել, ո՞ւր են երաշխիքները, որ կգաք հետ եթե դուք հիմա սկի ստեղ հետ չեք գալիս։ Դեռ անիծյալ իննսունականներին պետք ա հետ գայիք ու օգնեիք երկիր կերտել։ Տարբեր մեղադրանքներ են հնչում արևելյան Հայաստանում ապրողների հասցեին, թե բա բավականաչափ հայ չեք, լեզուն ես ինչ եք արել, երկիրն ինչ օրին ա ու նման բաներ։ Կան շատ գործոններ, ու լավ կլիներ հետ գաիք ու օգնեիք մեզ վերականգնվել։ Դուք եք թարմը, մենք ստեղ սաղս չիր ենք դարձել արդեն։ Մենք՝ Հայաստանի հայերը, հոգեպես, ֆիզիկապես, քանակապես, ֆինանսապես, մտավորականապես ու հնարավոր բոլոր ձևերով սպառված ենք։ Այս պահին Հայաստանից չգնալը, ուղղակի մնալ ոչինչ չանելը, ուղղակի խանութից ուտելիք գնելը (հարկ) արդեն իսկ սխրանք ա։ Դեպրեսիվ ենք ու քչերն են ելքեր տեսնում ու քչերը ապրել գիտեն, շատերն էլ սովետից-իննուսնականների-մթից-սովից կուրացած գոյատևման mode-ն են ակտիվացրել ու քթից հեռու չեն տեսնում, իրար են ուտում։ Շատերը ուղղակի անվերադարձ կորցրել են հեռուն նայելու հնարավորությունը։ Մեզ պետք են թարմ ու գրագետ նոր ուժեր, որ գան ստեղ մեր հետ դիմանան ու փրկեն մեզ ու են ինչ մեզ բոլորիս մնացել ա երկրի տեսքով։ Ու սա ասելով ես հեռանկարային եմ մտածում, տարիների կտրվածքով։ Անշուշտ ոչ մի բան հեշտ չի լինելու, ոնց ասում են կա տարիներով կուտակված խառնաշփոթ ու ոչ կոմպետենտություն, ինչպես նաև անիմաստ թղթաբանություններ։ Պետք ա գալ են մտքով, որ արագ չի լինելու, բայց կա հեռանկար, կա նպատակ։ Բացի ամեն ինչից մենք ուղղակի շատ քիչ ենք, որ կարողանանք մեծ փոփոխություններ արագ անել։ Գուցե եթե շատ լինեինք հեղափոխությունից հետո կունենայիք հաջող քաղաքական ուժեր։ Քիչ ենք։ Ինչքան էլ ես խանութ, հյուրանոց, սրճարան, կինոթատրոն ու նման բաներ չբացեմ Ստեփանավանում-Հայաստանում դրա սպառողը շատ քիչ ա, որ ինչ-որ փոփոխություն դրանից լինի։ Ինչքան էլ ես պլաստիկ չհավաքեմ իմ տան նկուղում, մեկ ա “SmartApaga”-ն չի գա դա տանի,ոնց անում ա դա Երևանում։ Մինչդեռ քսան ընտանիք գա նույն Ստեփանավան “SmartApaga”-ն էլ կգա ու երևի քաղաքը կտրաքի կյանքից։ Իրականում շատերի Արևմտյան Հայաստանին սպասելու ու այնտեղ հետ գնալու միտքը նույնքան անհեթեթ ա ու քիչ հավանական, որքան Ստեփանավանը Գլենդելի մրցակից դարձնելու իմ երազանքը։ Մրցակից էլ չէ, գոնե նույնքան հրապուրիչ։ Լավ թող Գլենդել չլինի, թող լինի Թիֆլիս։ Շատերը, ով հայ ա մնում դրսում կյանքում չի դիտարկում Հայաստան հետ գալը, լինի դա արևմտյան թե արևելյան Հայաստան։ Էդ դեպքում իրոք հարցրեք ձեզ ինչի՞ համար եք դա անում։ Ինձ թվում ա ժամանակն ա իրերն իրանց անունով կոչել։ Թող ամեն մեկն իրա համար դա անի, ես ստեղ պիտակներ չկպցնեմ։ Մենակ մեկը կկպցնեմ։ Օրինակ Ռուսաստան գնացած-հայ մնացածների համար՝ ոչ թե հայապահպանություն, այլ՝ ձուլվելու ամոթ ու կաղապարի պատճառով ձուլվելու անկարողություն։ Ավելի լավ ա ձուլվեն ու հանգիստ ապրեն, երեխեքին էլ ու հետագա սերունդներին էլ չանիծեն։ Խեղճ երեխեքը իզգոյ-վտարակ են դառնում, չեն հասկանում իրանք ես են թե են են։ Ծնվել-մեծանում ես մի երկրում, տեսնելով այդ երկրի մշակույթն ու կանոնները, հարզատ ես համարում դրանք, բայց դրանցով ապրել չես կարողանում՝ չի կարելի, մի տ օտար ես ինչքան էլ չնմնանակես,քեզ շրջապատող հայերն էլ մնացել են են թվականում,որինին եկել են ու չեն զարգանում,իսկ դու չես ուզում իրանց հետ ասոցացվել, պռոեկտում ես դա քո երևակայած Հայաստանի հայերի վրա ու զզվում։ Ամերիկաներում՝ բոլորը հանգիստ շաբաթ-կիրակի են վայելում, իսկ դու պետք ա գնաս հայկական դպրոց, սովորես էդ բարդ լեզուն ու ինչ-որ ձև սկսես էդ սաղ սիրել ու կապ զգալ հայրենիքիդ հետ, որի մասին մենակ լսել ես, կամ եթե եղել ես՝ երազել ես շուտ հետ գնալ ընկերներիդ մոտ, կամ ընկալում ես որպես եկեղեցիների ու տոլմայի գյուղ։ Եսիմ։ Անշուշտ ես չեմ զրոյացնում սփյուռքի հայերի ձեռքբերումները ու հայանպաստ գործունեությունը։ Ինչպես նաև չեմ զրոյացնում մշակույթի պահպանմանը միտված գործունեությունը։ Նաև ընկալում եմ, որ կրակը չընկան, որ հայ են ծնվել, ամեն մեկն իր կյանքն ունի ու իր ճակատագիրը, ամեն մեկի պատճառը պատճառ ա ու նման բաներ։ Ուզում եմ բոլորը իմանան, որ մեզ/ինձ իրենց գումարը չի պետք, մեզ/ինձ իրենց ներկայությունն է պետք։ ֆիզիկական։ Անձամբ ես ինձ լքված եմ զգում։ Ու ուզում եմ բոլորս ազատվենք ես ամբողջ մի դար ձգվող անհասկանալի անուրջից։ Մենք կպած հավատում ենք, որ մի օր Հայաստանը թափ կառնի ու մի օր էլ իրանք հետ կգան, իսկ իրանք, եսիմ, անկապ ա էսքանից հետո սա գրելը, բայց իրականում ես ամբողջը ենթադրում եմ, չգիտեմ էլ դրսում ապրող հայերը իրականում սպսում են էդ մի օր հետ գալուն, թե չէ, կամ արևմտյան Հայաստանը վերականգնելու երազանք ունե՞ն, թե դա ու հայ մնալը ուղղակի իրանց փոխանցվաց ռուդիմենտ միտք ա։ \r
\r
\r
Ստեփանավան «Միռու Միռ» գործարան\r
\r
#սփյուռք #հայ #Հայաստան\r
\r
\r
\r
—-\r
\r
\r
\r
պատմեմ ձեզ ինչ ահաւոր սխալ եմ արել վերջերս։
ուրեմն, մեծ ընկերութիւնները հակուած են պահել իրենց դատա֊սենթրները, ուր պիտի տարբեր խնդիրներ լուծեն՝ հովացման, սնուցման կայուն լինելու, նաեւ պիտի անձնակազմ ունենան, որ էդ ամէնի հետ կարողանայ աշխատել։ հաճոյքը թանկ ա, ու միտում կայ հնարաւորը տանել ամպեր, աութսորս անել, եւ գլխացաւանքից ազատուել։ սակայն ամէն֊ամէնը չի լինի տանել, բացի գաղտնիութիւնից կան նաեւ ֆիզիկայի եւ տարածութեան սահմանափակումներ՝ օրինակ mount արածդ հեռակայ դիսկի հետ չես ուզում դանդաղ աշխատել։
ինչեւէ, էդ մեծ սերուերնոցները պահելիս ժամանակ առ ժամանակ լինում ա որ պէտք ա դրանք անջատուեն։ լրիւ։ ու գործը կանգնի։ կարելի ա, իհարկէ, եւ առանց անջատուելու, բայց անհամեմատ աւելի թանկ ա որ նոյնիսկ այդ մեծ ընկերութիւններն իրենց թոյլ տալ չեն կարող։ իսկ անջատելը բովանդակալից ու ժամանակատար պրոցես ա, ու այդ մասին չեմ ուզում գրել, այլ իմ սխալի մասին։
սերուերնոցից դուրս կան մարդկանց workstation մեքենաներ, որոնց վրայ լինուքս ա եւ մասնագիտական ծրագրակազմ։ տան պանակը, ինչպէս եւ այլ գործ անելու պանակները՝ հեռակայ են, կպնում են աւտոմատ, ըստ անհրաժեշտութեան։ մո՞ւտք ես գործում օհ՝ քեզ տան պանակ ա պէտք՝ այդ պահին էլ օհ֊ն այն կը կպցնի հեռաւոր ռեսուրսից։
հիմա, եթէ դատա ցենտրը, եւ storage անջատելու հարց ա լինում՝ user workstation֊ները, մեծ հաւանականութեամբ, կախուած վիճակում են լինելու՝ nfs share֊եր չգտնելու պատճառով։ ու չի էլ լինի դրանք հեռավար վերամեկնարկել, զի դրանց վրայ reboot մեծ մասամբ չի աշխատի։ օհը֊ կը փորձի անջատել սերուիսներ, բայց կան պրոցեսներ, որ հնարաւոր չի լինի անջատել՝ ըստ դիզայնի։
այդ պատճառով մտածեցի էս անգամ սէնց բան անել՝ սիրում եմ at հրամանը։ կարող ես ասել՝ վաղը, էս ժամին, սէնց բան արա։ մտածեցի՝ պատրաստեմ վաղը, էս ժամին, երբ ենթակառուցուածքների ծառայութիւնները վերադարձուած լինեն՝ մեքենաները վերբեռնելու հրաման։
հարցն այն ա, որ ինչպէս ասացի՝ վերբեռելու սովորական հրամանը, որ համակարգի տարբեր ծառայութիւնները կանգնեցնում ա՝ դժուար աշխատէր մեքենաների մեծ մասի վրայ՝ համարեա գրեթէ անջատուած վիճակում էին մնալու։ ու ապա պէտք կը լինէր հատ հատ մօտենալ, ձեռքով վերբեռնել։
այդ պատճառով մտածեցի օգտագործել լինուքս միջուկի հնարաւորութիւնը՝ /proc ֊ն օգտագործելով ստիպել միջուկին անջատել եւ միացնել համակարգիչը, ինչպէս կանէիք «ռիսեթի» կոճակը սեղմելով։ էդ կոպտութիւնը մեղմելու համար նաեւ կարելի ա միջուկին նոյն միջոցներով ստիպել ֆայլային համակարգի բուֆերները նախապէս գրել, որ այդ ֆայլային համակարգը մինիմալ վնասուածքներ ստանայ, կամ չստանայ։
այսպէս, ես մտածեցի որ at֊ն կը կանչի էդ լինուքսի հնարաւորուիթւը՝ հարդուեր ռիսեթ անելու։
ինչ եղաւ իրականում՝ շատ բան չփոխեց, բայց աւելի հետաքրքիր դարձրեց եղածը՝ թիմից մէկը անտեղեակ լինելով իմ լուծման մասին, որոշեց անջատել բոլոր workstation֊ները ձեռքով։ քայլեց, բոլորը֊բոլորը գտաւ եւ անջատեց։ մինչեւ սերուերնոց անջատելը։ ու պատրաստւում էր յետոյ հատ հատ միացնել։
իսկ միացրեց աւելի ուշ, քան իմ at֊ին ասած ժամանակն էր։ ես ենթադրել էի, որ at֊ն ստարտ լինի, կը մտածի՝ լաւ, ժամն անցել ա, երեւի էլ չանեմ, էն ժամին պիտի անէի։
բայց պարզուեց, մեքենաների ուղիղ կէսը (հետաքրքիր ա, որ էդպէս եղաւ բաշխումը), ընկան ռեբութ լուփի մէջ։ միանում էին, միանում էր at դեմոնը, at֊ն տեսնում էր որ քանի ժամ առաջ թասկ ունի դրուած, ու այն դե՛ռ չի կատարուել, պանիկո՛ւմ էր, ու սկսում էր շտապ էդ թասքը կատարել։
իսկ թասքը՝ իմ մեղքի մասը՝ կտրուկ թասք ա՝ անջատում էր կարգիչն աւելի արագ, քան at֊ն հասցնում էր իր մատեանում գրել, որ գործն արուած ա։ յաջորդ անգամ միանում էր՝ տեսնում էր՝ ուշ ա, ժամը ժաիցմ անցել ա, իսկ գործն արուած չի՝ պանիկած էլի ընկնում էր կատարելուն՝ իսկ կատարելով չէր հասցնում նշել որպէս կատարուած։ (:
էսպէս, անասելու տառապել եմ 80 մեքենայի մօտենալով, եւ at֊ի հերթը մաքրելով։ հիւանդ գլխից, ինչպէս ասում են ռուսները՝ ոտքերն են ցաւում։ ինձ մօտ այդ ամէնից ոտքերը չցաւեցին, բայց գլուխը ցաւաց։
ինչպէս գիտենք, ճգնաժամային վիճակներում ամէնն ա աւելի բարդանում։ օրինակ՝ համավարակի պարագայում։
ու յիշեցի, որ նախկինում էլ ես կամ ինչ֊որ մէկը սխալներ անում էինք, ու տաս տարուայ մէջ մի երկու անգամ յիշում եմ, որ պէտք էր եղել բոլոր workstation֊ներին մօտենալ, մի երկու տող բան գրել։ ու դա ինձ նախկինում թւում էր շաաատ բարդ։
իսկ էսօր՝ գրեթէ ոչ մի մեքենայի մոնիտոր միացուած չէր։ ընդհանրապէս, գործի տեղը բաւական հետապոկալիպտիկ տպաւորութիւն էր թողնում։ մարդիկ կտրուկ վերցրել են մոնիտորները, ու թողելով ամէնը, ոնց կայ՝ հեռացել։ սեղաններին կային մարտ ցոյց տուող օրացոյցներ։ սեղաններին եւ լքուած ստեղնաշարերին փոշի էր նստել։ իսկ երբ դու չունես մոնիտոր՝ դա էն չի, որ մօտենում ես կարգչին, նստում բազկաթոռի մէջ, խելացի տեսքով գրում երկու հրաման, կարգիչը սկսում ա աշխատել, եւ շուրջդ ծապահարութիւններ են՝ փրկեցիր մարդկանց եւ վայելում ես փառքը։
չէ, մոնիտոր չկայ, եւ օգտատէր չկայ՝ քարշ տաս մոնիտորը հետդ, մի հատ էլ ստեղնաշար, եւ լարեր՝ այդ մոնիտորը միացնելու համար։ նաեւ տարբեր կարգիչներ ունեն տարբեր ձեւի վիդեօ քարտերի ելքեր՝ հետեւաբար՝ նաեւ մի քանի լար։ յետոյ մտնել սեղանի տակ, նայել ինչ ելքեր են, փոխել մոնիտորի լարը, միացնել այն, յետոյ անել գործդ, անջատել, անցնել յաջորդին։ առանց ծափահարութիւնների։
այդ ամէնը, ի դէպ, մի ուիք֊էնդ, որը… էս բարդ տարին ընկերութիւնը որոշեց մեղմել իր աշխատողներին պարգեւելով ազատ մի օր։ եւ փաստացի՝ լոնգ ուիքէնդ։ իսկ թարսի պէս, հէնց այդ գործը, մինչեւ նուիրատւութիւնն արդէն նախատեսուել էր անց կացնել հէնց այդ ուրբաթ օրուանից սկսած։ այսպիսով, երբ ողջ անձնակազմը ոչ միայն տանն էր, այլեւ վայելում էր երկար ուիքէնդ, երբ ընկերներս հաւաքուեցին դարգէթում պուտին ուտելու (դէ we bare bears֊ն եմ բացայայտել, իսկ էնտեղից իմացել կանադական պուտին ուտելիքի մասին, նաեւ կարճ հետազօտութիւնը բացայայտել ա որ այն կարելի ա պատուիրել դարգէթում), ես անց եմ կացրել փոշոտ սեղանների տակ։
իհարկէ, իմ խելքից։ բայց եւ նման սխալներ գրեթէ անխուսափելի են մեր գործում։ իսկ երբ երեւակում ես ժապաւէն՝ երբեմն կը սխալուես։ իսկ երբ կոդ ես գրում՝ երբեմն կը պայթեցնես։ կարճ ասած, ահա ձեզ իմ սխալը, որ իմանաք, ինչ ձեւ սխալներից կարելի ա խուսափել։
#սխալ #իւնիքս #ծրագրաւորում #տեքնոլոգիաներ #օպերացիոն_համակարգեր #պատմութիւն #անկապ
իւնիքս պրոցեսները ունենում են վիճակ։ օրինակ, կարող են լինել կանգնեցուած, կամ տուեալ պահին գործող։ կարող են լինել վրիպազէրծուող։
իսկ կարող են ունենալ պրոցեսների աղիւսակի մէջ որպէս D նշուած վիճակ, որի մասին ձեռնարկում ասւում ա՝ uninterraptible I/O wait։
ու uninterraptible ա այն բառացիօրէն՝ այն չի լինում ընդհատել։
հարցն այն ա, որ պրոցեսը՝ որը ծրագիր ա կատարման ընթացքում, անում ա տարբեր գործողութիւններ՝ օրինակ ինչ֊որ տուեալներ ա ստանում եւ մշակում։ մշակելու ալգորիթմը ձեւակերպում ա ծրագրաւորողը, իսկ ինչպէ՞ս ա տուեալներ ստանում՝ օրինակ դիսկից, կամ համացանցից։
դիսկից կամ համացանցից կարդալ ամէն ծրագիրը չպիտի կարողանայ՝ էդ օհ֊ի պարտականութիւնն ա՝ դիսկից մի բան կարդալ ու տալ ծրագրին։
այդ պատճառով ծրագիրը կանչում ա, դիցուք read() օհ֊ի API֊ի կանչ, ու երբ այն կանչում ա այդ ֆունկցիան, բնական ա, պիտի սպասի, մինչեւ օհ֊ը կարդայ, դիցուք մի բայթ, դիսկի որեւէ ֆայլից, ու տայ ծրագրին։ այս պահին արդէն ծրագիրը գործ չի անում՝ անում ա գործ կերնելը՝ միջուկը։
զի ժամանակակից օպերացիոն համակարգերը պետութեան կամ լուրջ կազմակերպութեան պէս են՝ ծրագիրը չի կարող ցանկացած ռեսուրսի դիմել, ինչպէս ընկերութեան աշխատողը չի կարող տեսնել HR֊ի կամ հաշուապահութեան տուեալները, իսկ ոստիկանութեան աշխատողը չի կարող առանց հատուկ հայցի դիմել փողոցային խցիկներից տուեալներ ստանալու համար։
այսպէս, DOS֊ի ծրագիրը փաստացի կարող էր օգտագործել համակարգի բոլոր հնարաւոր ռեսուրսները։ դա ծրագրին սովորաբար сходило с рук/it could get away with it հաջողւում էր առանց շատ խնդիրների, շնորհիւ նրա, որ այն միակ կատարուող ծրագիրն էր։
աւելի բեթար բարդ վիճակ էր windows95֊ոտ համակարգերում, ուր եւ ակտուալ էին BSOD֊ն ու viral դարձան վիրուսները։
բայց եւ աւելի հին, Unix համակարգերում, նման հարցերը վաղուց ինչ֊որ ձեւ լուծուած էին եւ էդ լուծումները դարձան մէյնսթրիմ այսօր (այլ հարց ա որ դրանք լուծելու այլ ժամանակակից տեսակէտներ կան)։
էսօր սովորական լուծումն այն ա, որ ծրագիրը չի կարող օգտագործել որեւէ ռեսուրս առանց օհ֊ի թոյլտւութեան, զի բոլոր ռեսուրսները՝ ֆայլերը, յիշողութիւնը, նկարչութիւնը (վիդեօ յիշողութիւնը), ցանցը՝ տրամադրում ա միջուկը, հաւանութիւն տալով ծրագրի հայտին, կամ մերժում ա, չի տրամադրում՝ համարելով որ այդ պրոցեսը (որն աշխատում այդ օգտատիրոջ անունից) չի կարող դիմել ռեսուրսի համար, կամ որ աւել ռեսուրս իրան չի հասնում՝ չափազանց շատ ա արդէն օգտագործել, եւ այլն։
այսպէս, նիշքից կարդալու համար, նախ պէտք ա օհ֊ին խնդրել այդ նիշքը տրամադրել, իսկ երբ այն թոյլ տայ՝ օկ, բացիր նիշքը, պիտի ամէն անգամ խնդրես օհ֊ին որ կարդայ, ու քեզ ասի ինչ ա մէջը գրուած։ ինքնուրոյն քիթդ խոթել դրա մէջ չես կարող՝ ամէնն արւում ա օհ֊ի միջոցով։
(windows֊ի աշխարհում դա սկսուեց windows nt֊ից, որն աւելի մասնագիտական, ոչ մէյնսթրիմ մայքրոսոֆթի օհ էր։։ իննսունականներին nt օգտագործող ծրագրաւորողները հպարտանում էին որ իրենց կարգիչներն անհամեմատ աւելի անխոցելի էին զանազան վիրուսների հանդէպ, իսկ windows 2000֊ից նոյն մօտեցումը կիրառուեց աւելի մէյնսթրիմ՝ ոչ միայն մասնագէտների համար։ իսկապէս, win{95,98} ընտանիքի օհ֊ի համար վիրուս գրելն առանձնապէս բարդ չէր՝ արա ինչ ուզում ես, ոչ ոք ձեռքերիդ չի խփի։ nt ընտանիքի օհ֊երի համար վիրուս գրելն արդէն էդքան տրիւիալ գործ չէր, բայց ինչպէս տեսնում ենք մինչ այսօր՝ լրիւ իրատեսական։)
հիմա հասանք այն պահին, որ խնդրում ենք օհ֊ից կարդալ բայթ՝ նիշքից։ ասացինք՝ read(), մեր ծրագիրն էս պահին այլեւս սպասում ա։ եթէ սպասելը երկար ա՝ դուք դա նկատում էք՝ ինտերֆէյսը սառում ա, երբ ծրագրաւորողը multithreaded ձեւով չի գրում։ սկսում էք կտացնել տարբեր տեղեր, եւ գիտէք, ձեր կտոցները պահւում են հատուկ բուֆերի մէջ, որը կոչւում ա message queue, որ յետոյ, երբ ծրագիրն վերսկսի աշխատանքը, էդ ձեր message֊ները պրոցես անի։
արեցինք read() ու այս պահին արդէն գնդակը միջուկի դաշտում ա, պիտի սպասենք մինչեւ մի բան վերադարձնի։ իսկ ի՞նչ անի էդ խեղճ միջուկը, եթէ էս պահին ֆայլը հասանելի չի՝ օրինակ դիսկն ա վատացել, ու չի պատասխանում, կամ դիսկը հեռավար ա, ու կապն ա անջատուել, եւ նիշքը չի երեւում։ կամ ցանցային այլ ռեսուրսից ենք օգտւում, ինտերնետ սոքեթից ենք բան կարդում։
էս էն պահն ա, երբ պրոցեսն ընդունում ա uninterraptible I/O wait կարգավիճակ։ ինչի՞ ա uninterraptible՝ հարցն այն ա, որ էդ պրոցեսը սպանել չի լինի, զի միջուկի ներսի կարդացող պրոցեսը, ըստ միջուկի ծրագրաւորողների սպանել չի կարելի։ այդ դէպքում՝ միջուկի պրոցեսի ընդհատումը կը բերի միջուկի յիշողութեան անկանխատեսելի վիճակին, որը կարող ա բերել ընդհանուր օպերացիոն համակարգի անկանխատեսելի վիճակին։ եւ միջուկի նախագծողները համարեցին (բնականաբար) որ աւելի լաւ ա թոյլ չտալ որոշ պրոցեսներ ընդհատել, կամ այդ ընդհատումը կարող ա բերել այն աղէտալի վիճակի, որ աւելի լաւ ա մարդը, եթէ իրան իսկապէս պէտք ա՝ կոճակը սեղմելով կարգիչը վերամեկնարկի։
ինչի՞ կոճակը սեղմելով՝ զի միջուկը ինքը չի կարող ազատուել, հիմնականում, այդ իր միջի չարաբաստիկ պրոցեսից՝ զի միջուկը չի կարող շարունակել նորմալ աշխատանք եթէ ընթերցող պրոցեսն ընդհատի։
հետեւաբար նման համակարգ չի էլ լինի հրամանով(shutdown, poweroff, halt) անջատել։
իրականում ֆուտբոլը կարող ա իսկապէս լինել լաւ մետաֆորա՝ պատկերացրէք, գնդակը միջուկի՝ այլ թիմի խաղացողների մօտ ա։ պիտի հետը մի բան անեն, նոր տշեն քեզ հետ։ եթէ ընդհատես սպասելդ, ասես՝ չէ, գնդակը պիտի հէնց հիմա յայտնուի ինձ մօտ, ապա էն խաղացողները, որ գնդակ էին տշում, կարող ա իրար խփեն, ընկնեն, վնասուեն՝ անկանխատեսելի ձեւով։ եւ տէնց վնասուած օհ ունենալ աւելի վտանգաւոր ա, քան կախած պրոցես։ այլընտրանքը՝ ձեռքով կոճակ սեղմելն՝ աւելի անվտանգ ա։
ծրագրաւորման ու տտ աշխարհի հետ, իրականում շատ լաւ բռնում են իրական կեանքի, կամ գրքերի սցենարները։ պատկերացրէք, գիքորը բերում ա սամովարը դնի տիրոջ սեղանին, զի պիտի սցենարով առաջնորդուի, բայց պարզւում ա՝ սեղան չկայ, սամովարի միջի տաք ջուրը թափւում ա՝ բոլորն այրուածքներ են ստանում։ ահա ձեզ զուգահեռ ծրագրաւորման օրինակ։
դէ մինչ։
#ծրագրաւորում #տեքնոլոգիաներ #գիքոր #սամովար #զուգահեռութիւն #միջուկ #կերնել #իւնիքս #օպերացիոն_համակարգեր #օհ #ծրագրակազմ
երազում 35մմ ժապաւէնի վրայ քառակուսի նկարող խցիկ էր ձեռքս ընկել։
#խցիկ #երազ
«Underground: The Julian Assange Story» ֆիլմում, երբ ոստիկանը գալիս ա իրենց տուն, խօսում ա մօր հետ, մայրն իրան ասում ա մօտաւորապէս՝ «նա կարող էր ով ուզենար՝ լինել, բայց նա որոշեց լինել ով կայ, այն արժէքների պատճառով որ ստացել ա ինձնից»։
ուզում եմ ասել, որ նա չէր կարող դառնալ «ով ուզէնար», զի նա նախ պիտի ուզէր, իսկ ցանկութիւնները սահմանափակ են հնարաւորութիւններով եւ հորիզոններով, նաեւ պիտի հնարաւորութիւն ունենար։
արդե՞օք ասանժը կարող էր դառնալ գիտնական֊հետազօտող։ դժուար թէ, ինձ թւում ա։ նախ նա պիտի հնարաւորութիւն ունենար համալսարան ընդունուելու։ յետոյ պիտի զգար համն այդ գործի, այդ շրջանում լինէր։
նա աղքատ ընտանիքից տաղանդաւոր տղայ էր, եւ միշտ հասնում էր, իմ կարծիքով, իր հնարաւորութիւնների սահմանին։ եւ իր հնարաւորութիւնների սահմանն էր՝ ինքնուս հաքեր լինելը։
ոնց որ վատ թաղամասից իտալացու հնարաւորութինների եւ ցանկութիւնների սահմանում կարող էր լինել գողական֊մաֆիոզ լինելը։ սա լաւ համեմատութիւն չի, իհարկէ, որովհետեւ ասանժը հարստանալու կամ լաւ մեքենայ ունենալու համար չի ջանացել, արել էն գործերն ինչ արել ա, եւ աշխատել, կրթել իրան։
աշխատել, ինքնակրթուել ա՝ զի հետաքրքիր էր, ինչ կարողացել ա անել՝ իսկապէս շատ կապ ունի իր ընտանիքի բեքգրաունդի, իր պատմութեան հետ։
բայց ով ուզէր՝ չէր կարող դառնալ, չէր կարող դառնալ զի հնարաւորութիւններ չունէր։
#մարդիկ #ասանժ #ֆիլմ #պատմութիւն #քաղաքականութիւն #ազատութիւն