մի հատ ձախական «ախպերութիւն» կայ, իրենք այսպիսի խօսք ունեն՝ «նա ծրագրաւորող է», ու այսպէս մի տեսակ թարս նայում են։

մտածում էի, ինչո՞ւ են նայում։ կարծես լաւ են այդ անձի հետ, բայց եւ ինչ֊որ չսիրելու բան կայ։ չլինի՞ այդ իսկ դասակարգային ատելութիւնն է։

հիմա նոր ենթադրութիւն ունեմ։ իրենց հետ երբ խօսում ես, իրենք ունեն այդ այսպէս ձեր ասած խորքային համոզմունքները ձեւաւորուած կարծիք, որ եթէ ինչ֊որ մէկն ունի իրենցից շատ փող, ապա դա սոցիալական անարդարութեան մասին է, ապա այդ ինչ֊որ մէկը հաստատ ոչ ազնիւ ձեւերով է այդ գումարը վաստակել՝ ինչ֊որ մէկից խլել է, ինչ֊որ մէկին չի տուել, ինչ֊որ մէկից գողացել է, ինչ֊որ մէկին շահագործել է։

իսկ երբ պարզւում է որ «շահագործուողը» իրենցից շատ ունի, ապա այդ իրենց աշխարհի պատկերի մէջ չի տեղաւորւում։ քանի որ չեն կարող ասել որ անարդար միջոցներով է փող աշխատել այս մարդը, չեն կարող ժխտել որ իր իսկ աշխատասիրութեամբ, սովորելու ցանկութեամբ, քրտինքով է աշխատել։ ու ապա այս մետաֆորիկ ծրագրաւորողները, ով պարտադիր չէ ծրագրաւորող լինեն, իրենց աչքի փուշն են դառնում։

ինչ հեշտ կը լինէր զարգացնել եղած մտքերը, եթէ այսպիսի մարդիկ չլինէին աչքերիդ առաջ։

#ծրագրաւորողներ #ձախականներ #դասակարգային_ատելութիւն #ատելութիւն #աշխատանք #ուսում #արդարութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ուղերձային

այստեղ Փոլն ասում է, ինչ ուղերձներ են գեներացնում մեծ քաղաքները։ երեւանը երեւի թէ իր նշած մեծ քաղաքներից չէ, սակայն փորձեցի գրի առնել ինչ ուղերձներ ունի։ կարող էք աւելացնել մեկնաբանութիւններում։

  • կարգին լինելու ուղերձ ունի, ընդ որում երեւի քեարթու «ակտիւ փոքրամասնութեան» հաշուին։

  • ուրախացող լինելու ուղերձ ունի, քանի որ մէկ է այստեղ բանի չես հասնի, գոնէ ուրախանաս։

առհասարակ, ինձ թւում է, որ ինչպէս «ուրախացող», ամէն օր արբեցող Ցիւրիխցի պանկերն էին վհատուած, այնպէս էլ իրականում մեր ամէնօրեայ փաբեցիներն են վհատուած, յոյս կորցրած։ ուրախանալը կապուած է desparate լինելու հետ։

  • աշխատելու ուղերձ ունի՝ ընտանիք պահելու համար, որովհետեւ ընտանիքի ուղերձ ունի։ ընդ որում աշխատել ոչ ընտանիքի օգտին ուղերձ չունի, այդպիսի աշխատանքը արժէք չունի։ «բարեգործութիւն» են դրան ասում, ու երկրորդ մատը տնկում։

  • կարգինի ուղերձի մասնաւոր արդիւնքներից է «լաւ տղայի»/«տան աղջկայ» ուղերձը։ ընդ որում ուղերձն այնքան ուժեղ է, որ նրանք ով տան աղջիկ չեն ուզում են լաւ տղայ, իսկ նրանք ով լաւ տղայ չեն, ուզում են տան աղջիկ։

  • լուզերական ուղերձ ունի՝ «մէկ է ոչ մի բան չես կարող, քանի որ ես չեմ կարողացել, ու ես չեմ ուզում որ դու կարողանաս, ու մենք բոլորս էլ չենք կարող, աւելի լաւ է գնա գործերդ/կեանքդ դասաւորիր, որ գնով ուզում է լինի, ընտանիք պահիր, ու կարեւոր չէ թէ հանրապետական պէտք է լինես այդ համար, կամ արտագաղթել, թուլացիր եւ հաճոյք ստացիր»։

  • վերահսկողական֊դատապարտող ուղերձ ունի՝ այսպիսինը պէտք է լինես, գոնէ արտաքնապէս, այս ժամին տանը, քանի որ կարգինը դա է, սա էլ առաջինի հետեւանքն է կամ մասնաւոր դէպքը։

  • երեխայ մնալու, ինֆանտիլ մնալու ուղերձ ունի, անկախ չլինելու ուղերձ ունի։ ի տարբերութիւն արեւմուտքի, ուր մարդուն դուրս կհանեն, ոչ թէ որովհետեւ չեն սիրում, այլ որ սթափուի, զգայ պատասխանատւութիւնն իր համար, ու ինքնուրոյն սովորի լինել, մեզ մօտ պահում են մինչեւ չամուսնանայ, ու խրախուսում են անկախ չլինի յանկարծ, աշխատի/դիպլոմ ունենայ, բայց ոչ այնչափ որ անկախ լինի, գծի իր ֆիզիկական եւ հոգեւոր սահմանները (իր տունը եւ իր որոշումների անկախութիւնը), երբ ամուսնանայ, մէկ է թելադրելու են, ինչ անի, երբ երեխայ ունենայ, չբաժանուի, եւ այլն, վերահսկողութեան տակ երեխաներին աւելի հեշտ է պահել, քան հասուններին։ մնացէք չհասուն, եւ ճնշէք յաջորդ սերունդին որ իրենք էլ մնան չհասուն։

սրա կողմնակի էֆեկտներից է քաղաքականութիւնը, քանի որ երեխաներին աւելի հեշտ է մանիպուլացնել, խաբել, ստիպել, համոզել։

ու ոչ մի լաւ ուղերձ չեմ գտնում։

լաւ, մի լաւ ուղերձ ասեմ՝

  • ուսում — ոչինչ բալիկ ջան, կը գնաս, կը սովորես, լաւ կը լինի, չէ, կը գնաս համակարգչային կուրսերի, որ իմանաս մկնիկն ինչպէս շարժել, կը գնաս էսսէ գրելու կուրսերի, սիւի կը սովորես գրել, գործ կը գտնես, ոչինչ որ դուրդ չի գալու, կարեւորն է որ ամուսնանաս ընտանիք կարողանաս պահել, որ մեր գեները շարունակուեն։

չէ, չկարողացայ պոզիտիւ բան գրել։ :/

ուրեմն, խոհանոցում երեխաներից էին խօսում, ով ինչ է սիրում, կամ չի սիրում ուտել(թթուասերը՝ միայն լոլիկով, իսկ աղցանի միջից կուկուռուզները հանում տանում է), յետոյ անցան դպրոցին։

ասում է՝ աղջիկս «տ»֊ն ու «ու»֊ն դժուար է տարբերում։ հարցնում է՝ «մամ, հիմա սա կա՞րճն է թէ՞ երկարը»։ ես էլ փորձում եմ հասկանալ, սրա ո՞րն է կարճը, ու ո՞րն է աւելի կարճ կամ երկար, ու ինչու։

#զրոյց #դպրոց #հայերէն #ուսում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Հայրս Բեռլին սովորելու էր ուղարկել նաև աղջկանՍառային (հայտնի թոքաբան Գրիգոր Սաղյանի կնոջը): Շուշիում չէին հասկանում ինչպես կարելի է աղջկան մենակ ուղարկել Գերմանիա, բայց Սառան շատ լավ էր սովորում, ոսկե մեդալով ավարտել էր Շուշիի երրորդ գիմնազիան և մինչև Գերմանիա գնալը գերմաներեն գիտեր: 1913-ին հայրս ու մայրս մեկնեցին Գերմանիա և Շվեյցարիա` զավակներին տեսնելու: Հիշում եմ, որ արտասահմանայան անձագիր ստանալու համար հայրս մեր բակում ապրող Սարգսին տվեց իր և կնոջ անձնագիրը, չորս ռուբլի և ուղարկեց ոստիկանական բաժին: Այդքան հեշտ էր: Գերմանիայից ինձ ու քրոջս շվեցարական ժամացույց էին բերել: Բեռլինում, երբ Սառայի հետ գնացքի իրենց կուպեում տեղավորվել էին, Սառան կանգնած էր մնացել, իսկ հորս կողքին մի տղամարդ է նստած եղել: Հայրս հայերեն ասել էր աղջկան. «Սառա, մատաղ քեզ, էս կողքես նստած էշին կլյոխը, վեր հասկանար, եր կկենար տու կնստեիր»: Ու հանկարծ, տղամարդը վեր է կենում ասելով. «Ներողություն, պարոն, թեպետ դուք ինձ «ավանակ» կոչեցիք, ես ուրախությամբ իմ տեղը զիջում եմ տիկնոջը»: Հայրս Շուշիում շատ էր պատմում այս դեպքը

աղբիւր

#Շուշի #Բեռլին #Գերմանիա #ուսում #վիզա #պատմութիւն #բարբառ #հայերէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)