շախմատ խաղացող ծրագրերը երկու ձեւ են լինում։ դէ շախմատը լաւ բարդ ա, ու մի երկու դար ա բոլոր խաղերի (դէ բակի խաղերի չէ) պարտիաները գրում են, ու երկու համընկնող պարտիա չի եղել։ ահագին կեանքի պէս ա, չհաշուած այն, որ կեանքն աւելի բարդ ա։

վերադառնանք, դէ երկու տեսակի կան՝ որ ստրատեգիա են հաշւում, ու որ քայլեր են հաշւում՝ թէ սէնց անեմ, նա սէնց անի։ եթէ շատ պարզ իրավիճակ ա, խաղի վերջն ա, ապա քայլեր հաշուելն արդիւնաւէտ ա։ եթէ խաղի սկիզբն ա, ապա քայլերն հաշուելն արդիւնաւէտ չի՝ արդիւնաւէտը ստրատեգիան ա։

ու կեանքում էլ ա սէնց, երեւի։ երբ մտածում ես՝ եթէ ես էս իր զանգին կամ բզելուն արձագանքէի, լրիւ այլ կարող ա լինէր՝ էդ նման ա նրան, երբ խմած են քշում, վթար են անում, յետոյ ասում են՝ եթէ էն պահին աջ քաշէի, բան չէր լինի։ ապեր, իրավիճակն այն էր, որ դու խմած էիր, աջ քաշէիր, այլ տեղ էր վթար լինելու։

ու կեանքն ահաւոր ոչ միանշանակ ա, այդ պատճառով էլ աւելի բարդ ա ստրատեգիկ մտածել։ ու մարդիկ մտածում են հաշուելն ա արդիւնաւէտ։ իսկ արդիւնաւէտը երեւի ստրատեգիան ա։ որովհետեւ կարեւոր չի, ֆէյլ լինելու ես թէ չէ։ կարեւորն ա, ուր ես ուզում հասնել։

եթէ գնում ես թիֆլիս, ու ճանապարհին փոս ա, անիւը պայթում ա, հո չես ասի՝ երեւի սխալ էի գնում, գնամ բաքու։ անիւը փոխում ես, գնում ես թիֆլիս։

ու հա, կարող ա չհասնես։ բայց գիտես որ ճիշտ էիր անում։ անկախ նրանից ֆէյլ լինելու ես թէ չէ։

ու տէնց։

#շախմատ #կեանք #հաշուարկ #ստրատեգիա #թիֆլիս #ուղի #ճանապարհ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

նկարեցի անցած ուղին այս կայքի օգնութեամբ։ իհարկէ ճշգրիտ չէ, քանի որ լաւ չեմ յիշում ճանապարհը, նաեւ որովհետեւ սերուիսը հրաժարւում էր ուղի նախագծել ասենք ճահիճով։

#էկրանահան #քարտէզ #հեծանիւ #ուղի

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

կանգնել եմ Դիլիջանում մի քանի րոպէով, որ տեղացի վարորդներին հարցնեմ արդեօք հանգիստ է նոյեմբերեանի ճանապարհը։ իսկ տաքսիստը նկատեց, որ հետեւի անիւս մի քիչ իջած է։ ապա գնացի կողքի «վուլկանիզացիան», դուրս եկայ մեքենայի միջից, վերադառնամ, տեսնեմ՝ վո՜ւյ, այս ի՞նչ աղջիկ է նստած կողքս։ (:

_MG_3649.CR2_O97U2X

իսկ ահա անձնական ռեկորդը՝ տասներկուս ու մի քիչ ժամ ղեկին։ 😛

screenshot03

եւ այդպէս

կանգնել եմ Դիլիջանում մի քանի րոպէով, որ տեղացի վարորդներին հարցնեմ արդեօք հանգիստ է նոյեմբերեանի ճանապարհը։ իսկ տաքսիստը նկատեց, որ հետեւի անիւս մի քիչ իջած է։ ապա գնացի կողքի «վուլկանիզացիան», դուրս եկայ մեքենայի միջից, վերադառնամ, տեսնեմ՝ վո՜ւյ, այս ի՞նչ աղջիկ է նստած կողքս։ (:

իսկ ահա անձնական ռեկորդը՝ տասներկու ու մի քիչ ժամ ղեկին։ :P

#աղջիկ #լուսանկարներ #նկար #դիմանկար #ուղեւորութիւն #քարտէզ #ուղի #բաթում #դիլիջան #էկրանահան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ազատ Արցախից, անցնելով Վանքով, Գանձասարով, Դրմբոնով, շրջելով Սարսանգի ջրամբարի մոտ, ու հետո Վայկունիքում Տեր֊տեր գետի երկայնքով, Վարդենիսով, Սեւանով, ու տներով։ (:

with @{ջրային վիշապ [դուստր աժդահակի] ; tanamasi@spyurk.am} @{ծույլ վիշապաքաղ ; lubekar@spyurk.am} @{imandes (իմանդէս) ; imandes@spyurk.am} @{Cat Кот Чеширский Cheshire ; coder@spyurk.am} from free Artsakh with love, via Vank, Gandzasar, Drmbon, passing by Sarsang reservoir, going along Ter-ter river, then to Vardenis, and home, Yerevan.

#n900 #mappero #Shoushi #Artsakh #Nagorno-Karabakh #barcamp #BarcampArtsakh13 #freedom #Vank #Ganzasar #Drmbon #Sarsang-reseroir #Ter-ter #Vardenis #Yerevan #Արցախ #Շուշի #բարքեմփ #ազատություն #ուղի #ուղեւորություն #քարտեզ #Հայաստան #Վանք #Գանձասնր #Դրմբոն #Վարդենիս #Երեւան #Տեր֊տեր #Վայկունիք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասք նավահանգստի մասին

Գիտե՞ք որտեղ է կայանած Կիլիկիան։

Այ այստեղ՝

Մայրուղիով անցնելիս բնավ չի երեւում ու բարդ չէ բաց թողնել։

Կարելի է տախտակամածով անցնել, նավը նայել։

Ու տեսնել ինչպես են այլ նավակներ պատրաստում։

Վայրը կոչվում է Այաս նավահանգիստ, հին Այասի, ուր Մարկո Պոլոն էր եկել, պատվին։

Իսկ այսօր օգոստոսի քսան երեքն է, Անկախության Հռչակագրի օրը։

եւ այդպես