բիբլոս՝ որը լիբանանահայերի սնուելու տեղն ա, մտնում են մի քանի հոգի, ու շատ դժուարութեամբ արտասանելով ռուսերէն բառեր ասում՝

— ու վաս ե՞սծ կնեֆէ։

լիբանանահայերը խառնւում են իրար, զի ռուսերէն չեն հասկանում, բայց կնեֆէն հասկանում են, գլխով են անում, առաջարկում են նստել։

էս մարդիկ նստում են, ու սկսում են իրար հետ խօսել արաբերէն։

իրենք պարզապէս պէտք ա գային իրենց լեզուով ասէին՝ ու իրենց կը հասկանային։ գուցէ նոյնիսկ աւելի լաւ, քան եթէ հարցնէին հայերէն։ (:

#լեզու #բիբլոս #արաբերէն #երեւան #կնեֆէ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

փաստօրէն, էդ արաբերէն «իբն»֊ը, ասենք, ո՞նց էր ստարիկ Խոտաբիչը, Հասան Աբդուրախման իբն Խոտտաբ, նշանակում է «որդի», ասենք՝ Խոտտաբի որդի։ ու դա եբրայերէն «բեն» է, ասենք՝ Դաւիդ Բեն Գուրիոն֊ի դէպքում։

#արաբերէն #եբրայերէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

փաստօրէն, «վախտ» բառը, (որը կարծես թէ գրական հայերէնում չկայ), հնարաւոր է, որ եկել է արաբերէն «ուախտ» բառից, որ նշանակում է «ժամանակ»։

#փաստօրէն #արաբերէն #հայերէն #ժամանակ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

հենց այս տառատեսակն է օգտագործւում է «Երեւան» ամսագրում։ ։Ճ

Հարցազրոյց Խաժակ Աբելեանի հետ / Interview with Khajag Apelian

Type Design Is Not Only About Drawing Letters

#yerevan #yerevan-magazine #arek #font #typography #typface #design #interview #armenian #arab #latin #script #alphabet #letters #Երեւան #Երեւան֊ամսագիր #արեգ #տառատեսակ #ֆոնտ #հրատարակչութիւն #հարցազրոյց #հայերէն #արաբերէն #լատիներէն #գիր #այբուբեն #տառ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)