հեադըրում գրածը ասնաւանի չի։
#տեք #ծրագրաւորում
հեադըրում գրածը ասնաւանի չի։
#տեք #ծրագրաւորում
երէկ մի այլ ընկերոջս տեղակայեցինք մաեմօ լեսթէ (փաստացի դեբեան, նոկիայի նախագծուած հիլդոն դէսքթոփով)։
իր դրոիդ չորսը եկել էր կոտրուած էկրանով։ սիրտս ցաւում էր, որ իրան էդպիսի սարք հասաւ։ բայց նա գտաւ համացանցում էդ մեքենայի համար դիջիթայզեր։ ես հա, հեռախօսին էլ եմ մեքենայ ասում, զի ինչպէս եւ կարգիչը՝ մեքենայ ա։ կարգիչ չլինելը՝ ծրագրակազմի սահմանափակում ա։
ես էլ մեկնաբանեցի, որ իմ կարծիքով լաւ բան կանի, իսկապէս, քանի արդէն էս կոտրուած էկրանով մեքենան ունի, ծանօթացնի իրան նաեւ լաւ էկրանի հետ՝ եւ էկրանը կօգտագործուի, եւ նա կունենայ լաւ էկրանով մեքենայ, եւ աշխարհում կը լինի մի չկոտրուած էկրանով սարք աւել։ ու թէկուզ նա յետոյ այն չօգտագործի՝ գուցէ մէկ ուրիշին տայ կամ վաճառի, բայց կիրառելի կը լինի։
կան, օրինակ, կոպիմիստներ, որ հաւատում են՝ պատճէնելու գործընթացը սուրբ ա։ հարարին ասում ա՝ էսօր շատերը դատայիստ են։
ես զգացի, որ ես հաւատում եմ որ վերանորոգումն ու վերօգտագործումը՝ սուրբ են։
նախ իհարկէ, ազատ ծրագրակազմն էլ ա այն, ինչ թոյլ ա տալիս, ոչ միշտ, բայց թոյլ ա տալիս ունենալ ամենաժամանակակից ծրագրեր թէկուզ եւ այդ հին սարքի վրայ։ թոյլ ա տալիս օգտագործել այն էսօր, չնայած իր բնիկ ծրագրակազմը վաղուց չի թարմացուել։ երբ կարդում ենք հեռախօսների մասին, գրում են՝ գալիս ա անդրոիդ էսինչով, կը ստանայ էսինչ թարմացումը։ ու վերջ։ ու էդ սարքը առնուազն դառնում ա անապահով նոյնիսկ, խոցելիութիւններով։
ազատ ծրագրակազմն էդ խնդիրը լուծում ա։ եթէ կարողանում ենք սարքը կոտրել, իսկապէս տիրանալ իրան ու ապա տիրութիւն անել, հոգ տանել՝ դրա համար յաճախ՝ փոխել ծրագրակազմը։ իհարկէ կատարեալ աշխարհում երբ ձեռք ենք բերում սարք՝ կը նշանակէր նաեւ ունենք իրաւունք դրա ծրագրակազմը փոխելու՝ բայց էսօր միշտ չի էդպէս։ ու թեէ էդպէս չի՝ կոտրելն էլ ա սրբութիւն։ զի կոտրում ես, որ կարողանաս հոգ տանել սարքի մասին, որ ինքն էլ հոգ տանի քո մասին։
ազատ ծրագրակազմը նաեւ ծրագրակազմ վերանորոգելու կամ վերօգտագործելու խնդիրն ա լուծում։ բաց ա՝ լինում ա նորոգել։ եւ բաց ա՝ լինում ա վերօգտագործել։ ինչպէս, ի դէպ, այո՝ նոկիայի միջավայրը էսօր կարողանում ենք օգտագործել ոչ միայն նոկիայի մեքենաների վրայ։
էսօր վերօգտագործումը յաճախ ասոցացւում ա ճարտարապետութեան հետ՝ եւ իսկապէս, մարդկութիւնն էդքան կառուցելու խնդիր չունի, ինչքան՝ վերօգտագործելու արդէն կառուցուածը։ դա հայաստանին չի վերաբերում, զի մեզ մօտ կառուցուածն էնքան անորակ ա, իսկ տարածաշրջանը վտանգաւոր, որ միայն կարեւոր, նշանակութիւն ունեցող շէնքերն են որ պէտք ա ամրացնել ու վերօգտագործել, իմաստ չկայ ամէն խրուսչեօվկան ամրացնել՝ աւելի ճիշտ ա փոխարէնը լաւ նախագծուած եւ իրականացուած նոր շէնքեր ու թաղամասեր սարքել։ բայց դա էլ ա վերօգտագործում՝ տարածքի, հոգ տանել ա, յոյս ունենալ ա։
արդէն ամէնը պարզ ա, բայց եւս մի օրինակ կարող եմ բերել՝ ֆոտօ խցիկներն ունենում են չիպեր, որ օրինակ հաշւում են պահաժամը, բացուածքը։ էդ չիպերը «general computing device» չեն՝ քասթըմ սարքած են որ կոնկրէտ մի հաշուարկ անեն։ ու երբեմն փչանում են։ շատ մարդ, ի դէպ, նախընտրում ա լրիւ մեքանիկական խցիկներ, զի էլեկտրոնիկայի խնդիրները շատ աւելի բարդ ա, երբեմն իրատեսական չի լուծել, իսկ մեքանիկական խնդիրները աւելի հեշտ՝ կարելի ա օրինակ պէտք եկած ատամնանիւից տպել, կամ պատուիրել որ կտրուի։ եւ հասկանալն ա հնարաւոր՝ եթէ մեքանիկայից հասկանում ես։ եթէ էլեկտրոնիկայից հասկանում ես՝ միշտ չի բաւական որ նորոգես՝ էդ չիպը որ փչացել ա՝ ոչ գիտես որ ոտիկին ինչ ա ստանում, ինչ ա տալիս, ոչ գիտես որտեղից էլ դրանից ճարես՝ էլ չի արտադրւում՝ գուցէ միայն այլ փչացած խցիկից։
եւ օրինակ պոլարոիդ sx-70֊ը կուլտային սարք ա, էն սարքերից ա, որ չես ուզում փչացած մնայ։ եւ մարդիկ հասկացել են, թէ չիպը ոնց ա հաշւում, ու ազատ նախագիծ են արել, արդէն «general computing» սարքով՝ «arduino» մեքենայով, ու կարողանում են էսօր փչացած չիպերի փոխարէն դրանք օգտագործել։ եւ կրկին՝ աշխարհում լինում ա մի պոլարոիդ sx-70 շատ, դու ունես իրանից, եւ ինքն էլ քեզ ծառայում ա, ուրախացնում ա, կոմֆորտ ա ստեղծում։
ամէն։
#վերօգտագործում #վերանորոգում #հաւատք #կրօն #պատմութիւն #ազատութիւն #ծրագրակազմ #տեք #մեքենայ #խցիկ #ֆոտօ #լինուքս #մաեմօ #տիրութիւն #հոգատարութիւն #կեանք
ուրեմն, դինօս պոստմարկէտօսի ոչ մի ձեւ չէր կպնում իւնիկոդ տիրոյթիս։ ասում էր՝ սերտիֆիկատների խնդիր կայ։
բայց սերտիֆիկատների խնդիր չկայ, openssl֊ով ստուգել եմ՝ նորմալ ա։
երբ միացնում էի դինօն դեբագ ռեժիմում, էսպիսի հաղորդագրութիւններ էի տեսնում՝

յետոյ խորհուրդ տուեցին ստուգել ոչ թէ openssl֊ով, այլ gnutls֊ով, զի դինօն պարզւում ա դա ա օգտագործում։ ու ահա՝
pine64-pinephone:~$ gnutls-cli -p 5269 ծոց.հայ --starttls-proto=xmpp
|<1>| There was a non-CA certificate in the trusted list: CN=xn--89ave6c.xn--cbbu1a.xn--y9a3aq.
|<1>| There was a non-CA certificate in the trusted list: CN=xn--cbbu1a.xn--y9a3aq.
|<1>| There was a non-CA certificate in the trusted list: CN=xn--y9aa5a3bb4bo5cd.xn--cbbu1a.xn--y9a3aq.
Processed 149 CA certificate(s).
Cannot convert ծոց.հայ to IDNA: An unimplemented or disabled feature has been requested.
իսկ իմ մեքենայ վրայ ամէնը նորմալ էր։
պարզեցի՝ gnutls֊ը alpine֊ից ա գալիս postmarketos, էնտեղ էլ ստուգեցի, շինման գրանցամատեանում տեսայ
checking for LIBIDN2... no
configure: WARNING: *** LIBIDN2 was not found. You will not be able to use IDN2008 support
բացեցի այս յայցը, նոյն օրում լուծեցին խնդիրը։
քանի որ պոստմարկէտս «էդջի» վրայ ա, անմիջապէս ստացայ թարմացումները եւ կարողացայ մուտք գործել։
եւ հիմա օգտւում եմ, յէյ։
#ազատութիւն #ծրագրակազմ #ջաբեր #ապակենտրոնացում
ֆփերսըն, ահա, լեօվիկի բլոգից՝ ինչո՞ւ prince of persy֊ն ստեղծւում էր չորս տարուայ ընթացքում։

եւ պարզւում ա, հեղինակը դաշնեզերքո՛ւմ ա։
#խաղ #պատմութիւն #արուեստ
ընկերս ասում ա՝ վենետիկում գրախանութ եմ մտել, գրքերը գոնդոլաներում են պահում, որ եթէ ջրհեղեղ լինի, աւելի ապահով լինեն։
ասում ա՝ տեսնեմ վենետիկցիների մասին գիրք ա, պատահական էջում բացել եմ ու ահա՝

ղեւոնդ ալիշանի մասին ա էս մասը։
#գիրք #ղեւոնդ_ալիշան #վենետիկ
ե՛ւ activity pub֊ը, ե՛ւ diaspora֊ն ունեն մի ընդհանուր խնդիր։
համացանցի կարեւոր յատկութիւնն ա ինձ համար՝ պատմութիւն պահելը։ ճիշտ ա, շատ բան ջնջւում ա, բայց ընդհանուր առմամբ, համացանցում հնարաւոր ա բացայայտել պատմութիւն։ համացանցը նման ա քաղաքի, որ ունի հին մաս։ այդ հին մասի որոշ հատուածները վերակառուցւում ու արդիականացւում են։
բայց մնում ա հին բովանդակութիւն։ օրինակ, photo.net֊ի ֆորումը թարմացրին, կարծես նոյնիսկ լրիւ փոխեցին ծրագրակազմը, բայց բովանդակութիւնը մնացել ա։
կամ, ես ութսունականների գրառումներ ու քննարկումներ եմ կարդացել usenet֊ի հատուածում։
համացանցը նաեւ պատմութեան մասին ա, ու հնարաւորութիւն ա տալիս պատկերացնել, ինչի ա էն ինչ ունենք էսօր էնպիսին, ինչ կայ, ու ինչ ա եղել նախկինում։ եւ որ այն ինչ էսօր ա՝ միշտ չի էդպէս եղել։
(քանի օր առաջ խօսում էի մէկի հետ, պատմում էի մոբայլ սարքերի համար հայերէն ֆոնտերի ոդիսականը, նա ասաց՝ երբ ես սկսեցի օգտուել ինտերնետին կպած սարքերով՝ ամէն տեղ հայերէն լինում էր տեսնել, չէի էլ պատկերացնում որ ժամանակին էդպէս չի եղել, կամ որ դա խնդիր ա եղել)
ու հիմա անցնեմ մեր ապակենտրոն ցանցերի խնդրին՝ եթէ դու բացում ես նոր հանգոյց, ու հետեւում ես ինձ՝ իմ տասից շատ տարուայ պատմութիւնը չի ֆեդերացւում քեզ մօտ։ քո հանգոյցում պիտակին կտացնելով չես տեսնում ինչ եմ ես գրել ու նշել այդ պիտակով տաս տարի առաջ, ու չի երեւում ինչ քննարկումներ են եղել նոյն թեմաներով։
օրինակ ֆորումներում լինում են հին քննարկումներ, ու երբ նոր շղթայ են բացում նոյն թեմայից, յաճախ մոդերատորները ուղղորդում են, ցոյց են տալիս հին շղթայի տեղը՝ եթէ այն ինչ ուզում ես արտայայտել, կամ հարցնել, դեռ չեն արտայայտել կամ հարցրել՝ աւելացրու։
այս յատկութիւնը ապակենտրոն հանգոյցների՝ պատմութիւն սինք չանելը՝ ինտերնետի տրամաբանութեան դէմ ա ինձ համար, զի ինտերնետն ինձ համար նաեւ պատմութեան մասին ա։
միակ տեքնոլոգիան որ էդ հարցը լուծում ա, ի դէպ՝ secure scuttlebutt֊ն ա։ երբ մարդուն հետեւում ես՝ իր ամբողջ պատմութիւնը սինք ա լինում քեզ մօտ։
իսկ մեզ մօտ երեւի կարելի ա լուծել սինք անող բոտեր գրելո՞վ։ լաւ չեմ պատկերացնում ինչպէս։
ու տէնց։
#համացանց #պատմութիւն #դաշնեզերք #ապակենտրոնացում
https://www.youtube.com/watch?v=6z-Tqak6ydM
նոյնը ծրագրաւորման լեզուների հետ՝
մի պապիկ լաւ բան ա ստեղծում, յետոյ արդիւնաբերութիւնը վերցնում փչացնում ա։