նոյնից։
նոյնից։
դիւայս թու դիւայս երաժշտութեան (կամ մեդիայի) սթրիմինգ ափ է պէտք։ այդպէս երեւի լեգալ է, ես եմ, իմ երաժշտութիւնը ընկերներիս հետ եմ կիսում, ո՞ւմ ինչ գործն է։ եթէ դիսկ եմ առել, կարող եմ ընկերոջս տալ չէ՞։ այո։
սերուեր է, ու կլիենտ։ ընկերնեցի երաժշտութիւնը լսել, երբ ուզես, անկախ նրանից, որտեղ են, միայն եթէ կպած են։ հենց իրենց սարքերից էլ սթրիմ լինի։
շատ ընկերներ չեն լինում, սարքերը պէտք է ձգեն։ ու շերտ է պէտք օգտագործել այթուփի, կամ նման մի բան։
կրկին «փրեյեր ին սի»֊ն եմ լսում։ մէկն ասում է, այդքան լա՞ւն է որ լսում ես, թէ՞ պարզապէս կպել է։ ինչ էլ ճիշտ ասաց։
(մի քանի նոտա, նամակ, ներել, հաւատալ, հեծանիւ, նամակ, ներկած դէմքեր, սքեյթբորդիստներ, դեղին գնացք, բերլինի աշտարակը, նամակ, ձեռքեր, ներում, գրաֆիտի, նամակ, գոլֆի ձող, կնգուղ, նամակ։)
ասում եմ՝ «այնքան լաւը չի լինում, միշտ էլ կպնելու վրայ է։ չգիտես էլ ինչու է կպնում»։
( չգիտեմ ինչ նամակ։ գաղափար չունեմ։)
այսօր գցած էի տեխնոպարկում նստարանին։ ոչ արեւի տակ, ուր ցուրտ էր։ շատ սիրուն աղջիկ էր անցնում, ճաղատ տղայի հետ։ պարզուեց գիտեմ իրան։ աղջկան։ տղային էլ սակայն։ համբուրուեցին երկու անգամ։ շրթունքներով։ չգնացի բարեւեմ, հեռուից վայելում էի։ ու սառել եմ։
զգում եմ թեւերիս տակ, մեջքիս, արմունկներիս։ չգիտեմ ինչ։ ոտքերիցս մէկը ծալուած է, միւսը պատին է հպւում։ լաւ է որ բոթասների փող չեմ խնայել։
չեմ կարողանում կենտրոնանալ։ վատ քնելուց է։ չեմ հասկանում ինչ է գրել։ աւելի ճիշտ հասկանում եմ ինչ է, չեմ հասկանում ինչի։ իսկ ծաւալը կոդի մեծ է, չեմ ձգում։
օթոն է զանգել, խնդրեց օգնել։ երեկ էլ ես էի զանգել, նա օգնեց։
մէկն ինձ փող է վերադարձնում, միւսին փոխանցել եմ։
հոլովակների տաք գոյները «պրիտորնի» են թւում։ վանում են։
(ընկերութիւն, հաւատարմութիւն, կապ, կապ, կապ)։
յիշեցի, որ կիտրոնի կտոր է մնացել բաժակիս մէջ։ ինչ լաւ է։ շատ լաւ է։
(շունն թափ է տալիս իրեն, իսկ կրեան մոլորուել է ու պանիկած է։)
ուզում եմ շուն։ բարդ է առանց շան ապրել։ շան հետ էլ է բարդ, երբ մենակ ես։ ուզում եմ շուն։ չեմ ուզում մենակ լինել։ ուզում եմ շուն։
չեմ հասկանում ինչ է գրել ու ինչու։
շփոթուելն օգտակար է առողջութեանը։
#առողջութիւն
երբ յստակ չեն իմանում ինչ անել, ֆեյսբուքւում պրոկրաստինացնում են։ ես էլ հիմա փոխարէնը փորում փորձարկում եմ։ չէի հասկանում ինչպէս շարունակել, եկայ տուն որ մինչեւ առաւօտ մտածեմ, բայց որ մի բան մտածում եմ, չեմ կարողանում չփորձել, չնայած աչքերս փակւում են ու քունս առած չեմ։
ու սա է պտտւում մտքումս՝ https://www.youtube.com/watch?v=fiore9Z5iUg
շիֆթ զէթ զէթ, մեյք։
բարի գիշեր, եթէ այն բարի է։
#երաժշտութիւն #լսելիք #նամակ #հոլովակ
լեզուների, ուղղագրութիւնների, ազգակերտման, քաղաքականութեան մասին շատ հետաքրքիր տեքստ՝ http://www.kasparov.ru/material.php?id=54E2EB1B4E2F7
#ռուսերէն #քաղաքականութիւն #լեզուներ #լեզու #գիր #հունարէն #հեբրայերէն #նորուեգերէն #ֆրանսերէն #չինարէն #օսմաներէն #թուրքերէն #ուղղագրութիւն
փաստօրէն, Լեւան Կոգուաշուիլին, ով նկարել է «Կոյր ժամադրութիւններն» ու «Փողոցային օրերը» նաեւ նկարել է «Սանթիսիմո» յոգուրտի ու «Սանտինո» կաթնամթերքի գովազդ։
#փաստօրէն #կոյր֊ժամադրութիւններ #փողոցային֊օրեր #լեւան֊կոգուաշուիլի #կոյր֊ժամադրութիւններ #լեւան֊կոգուաշւիլի #գովազդ #ֆիլմ #վրացական֊կինո #կինո #թբիլիսի #քոբուլեթի #վրաստան #սէր #պատմութիւն #կեանք #դպրոց