խաղաղապահների մասին։
#խաղաղապահ #խաղաղութիւն
խաղաղապահների մասին։
#խաղաղապահ #խաղաղութիւն
Ինչու չօգտագործել Տելեգրամ չաթը։
Այդ ժամանակուանից ես Դիասպորայում եմ։
Ամփոփելով, Տելեգրամի դէպքում մենք ունենք ազատ կլիենտ, կլիենտից սերուեր կրիպտաւորմամբ։ Ունենք սպասարկիչ, որ մենք չենք կարող վերահսկել, փոխել, չենք կարող ընտրել այլ Տելեգրամ սպասարկիչ։ Գաղտնիութիւնը վերահսկւում է Տելեգրամի տէրերի կողմից։
Իսկ օրինակ, Մոզիլլա Ֆայրֆոքս զննիչը ազատ կլիենտ է կլիենտից սերուեր կրիպտաւորմամբ։ Ֆեյսբուքը՝ սպասարկիչ է, որ մենք չենք վերահսկում, չենք կարող փոխել, կամ ընտրել այլ դիմագրքի սերուեր։ Գաղտնիութիւնը վերահսկւում է դիմագրքի տէրերի կողմից։
Աւելացնեմ ինձնից՝ ջաբերի դէպքում մենք ունենք կլիենտից կլիենտ կրիպտաւորման առնուազն երկու ձեւ։
#գաղտնիութիւն #վերահսկողութիւն #ազատութիւն #ազատ_ծա #չաթ #տելեգրամ #դուրով #վկ #վկոնտակտե #ջաբեր #դիմագիրք #ֆեյսբուք #ֆայրֆոքս #աած #ֆսբ #համացանց #ապակենտրոնացում
Ռայմոնդ Դեպարդոն, Սանտիագո, Չիլի, 2007
#ռայմոնդ_դեպարդոն #սանտիագո #չիլի #2007 #փողոց #ֆոտո #շուն
շատ եմ սիրում այս նկարը։
Իմոջեն Քանինգհեմ, Սան, Քորնիշ Սքուլ, 1935 թիւ։
#լարուածութիւն #հանգստութիւն #ֆոտո #նկար #իմոջեն_քանինգհեմ #1935 #արուեստ #աղջիկ
ռուս հեղինակներ Ռաբիչեւի եւ Նիկուլինի պատերազմի մասին գրքերի մէջ շօշափւում են թեմաներ որոնց մասին սովորաբար լռում են, յատկապէս Ռուսաստանում։
Օրինակ, պատմւում է այն մասին, ինչպէս ձնհալի ժամանակ սկսում են երեւալ խորհրդային զինուորների դիակների շերտեր։ իրենց ուղարկում էին նոյն, շատ լաւ պաշտպանուած գերմանական դիրքերը գրոհելու ամիսների ընթացքում, եւ տաք, եւ ցուրտ ժամանակ։ ուղարկում էին յստակ մահի, գիտակցաբար եւ իմանալով որ դիրքերը չեն կարողանայ վերցնել։ այսպէս երկու միլիոն մարդ կոտորեցին միայն մի դիրքի համար։
ասւում է Գերմանական մայթերին մեռած, բռնաբարուած, արիւնոտ ազդրերով կանանց, կոյտերի մասին։
ասւում է այդ կանանց ջարդուած մէջքերի մասին՝ ողնաշարը կոտրւում է եթէ մարդուն հարիւր հոգի է բռնաբարում։
պատմւում է գերմանական այն զինուորների մասին, ով հասկանալով, որ դիմադրութեան ամէն ժամը փրկութեան շանս է տալիս հազարաւոր իրենց հայրենակիցների, կռւում էին ցմահ, հնարաւորինս հետաձգելով հակառակորդի առաջ խաղացումը։
#պատերազմ #պատմութիւն #գիրք
ես ինչ֊որ տեղում էի, մարդամէջ, ու իրենք կիսւում էին երազանքներով։ երբ ինձնից հարցրին, հրաժարուեցի ասել։ մտածեցի, դա համեստութիւն կհամարուի։ յետոյ մի աղջիկ ուզում էր իր երազանքի մասին պատմել, բայց կանգ առաւ։ մտածեցի, գուցէ պէտք է ասէի, որ նա հիմա աւելի ինքնավստահ լինէր։ յետոյ խօսեցի այդ մասին մէկի հետ, ասաց, որ չխօսելը համեստ չէր, այլ մեծամիտ։
#համեստութիւն #մեծամտութիւն #երազանքներ
Բոլոր մեծ քաղաքակրթութիւնները փառաբանում էին մերկ կնոջ գեղեցկութիւնը։ Բոլոր բարբարոսական դարաշրջաններում դրանից վախենում էին։ Դժբախտ միջնադարում մերկութիւնը համարւում էր ահեղ, զզուելի, սարսափելի։ Կնոջ մերկ մարմինը ատելութեան առարկայ էր, ինչպէս վհուկները։
#մերկութիւն #կին #գեղեցկութիւն #արուեստ