կարելի ա անգրագիտութիւնների տեսակների մասին շարք գրել։

անգրագէտ մարդկանց տեսակներից մէկն ա՝ չխորացողների էն տեսակը, որ ասում են՝ գուգլել, ֆոտոշոփել։ քսաներորդ դարի սկզբին լուսանկարելուն ասում էին՝ կոդակել։

մարդկանց թւում ա, որ գուգլը, կամ ադոբին համ միշտ կը լինեն, համ արժանի են որ իրենց անունները դառնան բայ։ իրենց նաեւ թւում ա շատ քուլ «գուգլել» բայն օգտագործելը։

այսպիսի մարդիկ երբեմն դառնում են ինժեներներ։ ու ես նմանների հետ աշխատում եմ։

իրենք գալիս են եւ ասում, որ «սերուերը չի կպնում», եւ ոչ փորձառու այթի աշխատողը կարող ա խուճապէր՝ այնքա՞ն վատ ա վիճակը, որ նոյնիսկ մոնիտորինգ համակարգը չյուշեց, որ «սերուերը չի կպնում» կամ «չկայ», որ իւզերնե՞րն են առաջինը նկատում։ այնինչ սա իրականում նշանակում ա, որ իրենց վիէնսի սեսիային ինչ֊որ բան ա եղել։

երբ պինգում ես, սսհ ես լինում սպասարկչին, ու ասում, որ ամէն ինչ նորմալ ա, եւ առաջարկում ես սսհ լինել եւ սպանել վիէնսի սեսիայի մնացորդները, եւ միացնել նորը, իրենցից ամենախելամիտները երբեմն անվստահ ձայնով ճշտում են՝ պուտտիո՞վ։

աստուատ, մարդիկ չեն իմանում, որ պուտտի֊ով չի, սսհ֊ով ա։ որ պուտտին ընդամէնը իրենց իմացած (ու դա արդէն նուաճում ա) գործիքն ա սսհ կապեր հաստատելու համար։

իսկ ծրագրաւորող ընկերները, երբ կը լսեն՝ «չունեմ ֆբ», «չունեմ ուոթսափ», «չունեմ վայբեր», «չունեմ տելեգրամ», կարող են ասել՝ «ի՞նչ մեսինջեր ես օգտագործում», տէնց քոժուալ, տէնց ամենօրեայ։ ի՞նչ մեսինջեր, եղբայր։ ո՞րն ես ուզում՝ ընտրիր։ քե՞զ ինչ ես ինչ ծրագրով եմ չաթւում։

նա չի հասկանում, որ խօսքը հաղորդակարգերի, պրոտոկոլների մասին կարող ա լինել, եւ ոչ թէ ծրագրերի։

այսպէս նաեւ իւզերները սովոր են արդէն, որ «լինգուո»֊ն դա եւ յստակ տեսքով եւ վարքագծով բառարանային ծրագիր ա, ու իրեց մտքով չի անցնում, որ կարելի ա բառարաններն առանձին ունենալ, ու քո ուզած ծրագրով բացել։

ազատ ծա֊ն այնքա՜ն շատ ա կրկնում կորպորատիւները, որ երեւի պէտք ա երջանիկ լինել, որ մենք դեռ չենք մոռացել, որ կան հաղորդակարգեր, որ կան ազատ բառարանային ֆորմատներ, եւ այլն։

այսպիսի իրականում ոչ ջղային գրառում, բայց տխուր, զի ես գիտեմ որ մարդկանցից շատ չեմ տարբերւում, ու մեր տարբերութիւնները չնչին են, ու ես տխրում եմ էդ չնչին տարբերութիւններից մէկի մասին, որը այս գրագիտութեան եւ փորփրելու եւ հասկանալու ցանկութեան մասին ա։

եւ չէ՝ էդ «իւզերները» նէնց չի որ որեւէ տեղ լաւ հասկանում են, թէ ինչ ա կատարւում։ ես տեսնում եմ, որ իրենց գործն էլ են այդպէս անում՝ առանց հասկանալու, ու անգիր արած գործողութիւններով։ ու ամենավատը՝ երբ լաւ մարդիկ, որ հեշտացրել են իրենց աշխատանքը մի քանի սկրիպտով, փոխարէնը երիտասարդներին բացատրելու, ու ժամանակ ծախսելու, թէ ինչ սկրիպտեր են դրանք ու ինչ են տակից աշխատեցնում՝ էդ երիտասարդներին սովորեցնում են առանց մտածելու սկրիպտերը կանչել։ երբ սկրիպտը չի աշխատում՝ երիտասարդները մնում են շփոթուած ու չգիտեն ինչ անել։ ու այստեղ փորձառուները՝ փոխարէնը ինուեստ անե ժամանակ ու բացատրեն սկսնակներին, ծախսում են այն՝ սկրիպտերը կատարելագործելու վրայ, որ դրանք էլ չխափանուեն երբեք։

այդպէս ստանում ենք դեբիլ օգտուողներ եւ զօրաւոր ծրագրեր։

ինչեւէ։

#տտ #տեքնոլոգիա #մարդիկ #մշակոյթ #գրագիտութիւն #կրթութիւն #անգրագիտութիւն #խորանալ #ազատութիւն #ազատ_ծա #հաղորդակարգ #վարքագիծ #աշխատանք #ձեւ #բովանդակութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես որ ասում էի՝ իրենց կանոններով չխաղալ, իրենց պէս չխօսել, ահա իմացող մարդիկ էլ են ասում․ http://www.tyurem.net/mytext/look/047.htm

#ռազբորկա #քյարթեր #բանավէճ #փողոց #գոպնիկներ #քաղաք #վարքագիծ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

հետաքրքիր ա, ինչպե՞ս ստացվեց, որ այստեղ մենք այլ կերպ ենք մեզ պահում, քան դիմագրքում։ ավելի շատ հղումներ տարածելով, մեջբերելով, ոնց որ գռիդերի ընկերների տարածած հոսքերը նայենք/կազմենք ինքներս։

դիմագրքում, ի տարբերություն, ավելի շատ փորձում են «ստատուս գրել», ինչ֊որ մի միտք ձեւակերպել, ու դրանով շոյանքը քաղել։ դիմագրքի այդ ոճը կարող է թվալ ավելի կենցաղային, (թեմաների պատճառով, թեկուզ մեր լոկալ ակտուալ թեմաների), բայց միեւնույն ժամանակ, կարելի է այն մեկնաբանել որպես ավելի կրեատիվ։ ի՞նչ եք կարծում այդ մասին։

նաեւ, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է այդպես ստացվում, նրանի՞ց է, որ սփյուռքում է այսպես ընդունված, ու մենք ենթագիտակցաբար սկսում ենք իրենց պես գործել, թե նրանից, որ մեկ է, ավելի են շոյվում ոչ թե ստատուս֊մտքերը(թեկուզ անգլերեն), այլ հղումները (եթե այդպես է), թե նրանից է, որ մենք այստեղ քիչ ենք, իսկ մեր մտքերը՝ այն ավելի երկրին մոտ, մեզ համար ակտուալ մտքեր են(եթե այդպես է)։ հմ՞։

#սփիւռք #դիմագիրք #հոգեբանություն #վարքագիծ #հարց #քննարկում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)