որ մի քանի տեղ չասեմ՝ ստեղ գրեմ ու յղեմ։

ստիւեն փինքերը նշում էր, որ մարդիկ չեն ջոկում ինչից վախենալ, ու մամուլը այդ հարցում չի օգնում։ մարդկանց մօտ տպաւորութիւն ա ստեղծուում, որ ինչ֊որ բանից ա պէտք վախենալ, երբ դա վիճակագրօրէն գրեթէ չի լինում, բայց վիճակագրօրէն շատ աւելի հաւանական ա լրիւ այլ բանից մեռնել։ ասենք, մարդիկ վախենում են փաբ մտնող կրակողներից, երբ դա համարեա գրեթէ չի լինում, բայց ամէն օր մարդ ա զօհւում նրանից, որ վիճել են թէ ում հերթն ա բիլիարդի սեղանը զբաղեցնել։

փոխարկելով դա հայաստանեան իրավիճակի վրայ, կարելի ա ասել, որ պէտք չի վախենալ կորոնավիրուսից։ պէտք ա վախենալ նստել մեքենայ։ միջինում օրը մի մարդ ա մեռնում, ու էսօր էդ մարդը կարող ես լինել դու։ պէտք ա վախենալ խմած վիճակում մեքենայ նստել։ սրանից շատ աւելի մարդ ա մահանում, քան կորոնավիրուսից։ պէտք ա վախենալ վարելիս վտանգաւոր բաներ անելուց։ պէտք ա վախենալ ծխելուց եւ ծխողների միջավայրում շատ ժամանակ անց կացնելուց՝ ծխելու հետեւանքով մահացածների վիճակագրութիւնն էլ բաւական խոստումնալից ա։

իսկ այ կորոնավիրուսից վախենալ պէտք չի։

#երեւան #կորոնավիրուս #վիճակագրութիւն #միտք #մարդիկ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Արդյո՞ք մեր հասարակությունը կարիք ունի զուսպի և ինքնավստահի:

Սկզբունքորեն էլի ռացիոնալություն-իռացիոնալություն կոնտեքստում է: Երբ մարդիկ ինֆանտիլ են, ամեն ինչ շատ հեշտ է թվում իրենց, ու երբ քաղաքական գործիչն ինչ-որ շահեր է հաշվի առնում, իրենց համար դա կարևոր չէ: Իրենք ասում են՝ դու քաղաքական գործիչ ես, գնա՝ արա: Ավելի հիստերիկ խմբերը նախ փորձում են իռացիոնալ ձևերով լուծել, այսինքն՝ ուզո՛ւմ եմ, պե՛տք է, տվեք հիմա՛:

Սկզբունքորեն էլի հանգում ենք հոգեպես առողջին: Լինել հոգեպես առողջ՝ նշանակում է լինել հանդարտ. դա գործողություն է՝ ցուցադրություն չէ: Շատ հաճախ մարդը գնում է իր անձնական խնդիրները արտահայտելուն, բայց էդպիսի բաները մանկական են, չհասունացած են և պրակտիկ քաղաքական արդյունք չեն կարող տալ: Իռացիոնալը մանկությունն է, երազը, ցնորքը: Երբ մարդը երեխա է՝ ասում է՝ գնա կոնֆետ բեր. ես չեմ կարող իրեն բացատրել, որ ինֆլացիա է, փող չկա և այլն: Էս նևրոտիկ-հիստերիկ խմբերը շատ արագ պարտվում են. սա գուցե իրենց համար լավ է՝ հոգեթերապիա են անցնում, այսինքն՝ Տեր-Պետրոսյանը կոլեկտիվ հոգեվերլուծություն է անում:

Հոգեբանները հատուկ նշանակությամբ զինվորներին սովորեցնում են, որ երբեք ատելություն չունենան: Յուրաքանչյուր աշխատանք անելիս դու պիտի քո կոնկրետ գործը անես. դու ոչ թե գնում ես ատելի թշնամուն սպանելու, այլ գնում ես քո գործը անելու, որովհետև ատողը, հուզվածը, ճչացողն անընդհատ սխալվում է:

Եթե նայենք՝ ոնց են կռվում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները և փողոցի տղաները, կտեսնենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի հարվածը մտածված է, ուղղորդված է, նպատակադրված է, իսկ փողոցի տղաները կռվում են հուզվելով, ճվճվալով:

Սովետական շրջանում հասարակություններն ապրում էին ջերմոցում, մանկապարտեզում, պապան կգա՝ կկերակրի, ջուր կտա, լույս կտա, կպաշտպանի: Մեր հասարակության գլխավոր խնդիրը երազներից, ցնորքներից, ատելություններից, ճչացող սերերից ազատվելն է: Ես կարծում եմ, որ հոգեկան առողջությունը հանգստությունն է: Ես չեմ հավատում ճչացող սիրուն, վշտին. դա ավելի շատ ներկայացում է հիշեցնում: Խորապես ապրվող զգացումները զուսպ են:

աղբիւր

#հոգեբանութիւն #հարցազրոյց #հոգեբան #սովետ #կայսրութիւն #լտպ #ազատութիւն #հանդարտութիւն #պրոֆեսիոնալիզմ #պայքար #գաղափար #միտք #ինտելեկտ #հասարակութիւն #զուսպ #ինքնավստահ #քաղաքականութիւն #զգացումներ #ռացիոնալիզմ #հանգստութիւն #սէր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Պրոսպեկտով իջնում է, հավանաբար իշխանությունների կողմից կազմակերպված (ու այդ իսկ պատճառով երեսպաշտ) բնապահպանական երթ։ Լիքը երեխաներ, որ տարբեր կենդանաների տեսքով շորերով են, ու իրենց մայրիկները՝ սովորական առօրեա եւ մութ շորերով։ Իմացա հետաքրքիր բաներ, ասենք «Ալավերդի» ցուցանակից հետո (հավանաբար Ալավերդու «դելեգացիան» էր), կար այսպիսի մի պստառ՝ «բնությունն ամեն ինչի մասին մտածել է, մեզ մնում է այն պահպանել»։ Դու մի ասա մտածել է, իսկ դո՞ւք գիտեիք այդ մասին։ Ընդհանուր առմամբ վատ չէր, եթե անտեսել երթից հետո կախված կոմկուսի, ինչպես նաեւ Թեղուտի սղոցած ծառերղղի, ու Ալավերդու պղնձի կոմբինատի հոտը։

#Երեւան #երթ #երեսպաշտություն #կենդանիներ #միտք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)