#ծրագրաւորում #տտ #հարցազրոյց #օբերոն


Avatar @{ քամի ; o_o@spyurk.am} 30.04.2019, 10:09:18

մաս 1

մաս 2

մաս 3

վիրտի հարցազրոյցից ա։ առաջին մասում հետաքրքիր ա, թէ ոնց ա խօսում մարդու մասին, որն իր վրայ ազդել ա ու որպէս դրական յատկանիշ նշում պարզ մտածելը։ ու դա էլ, իր տրամաբանութիւնն ա։ երրորդ մասում խօսում են քըմփայլերներից, լեզուներից եւ այլն։ ջաւային չեն տշում, ուրախ եմ, իսկ սիին ու սիպպ֊ին տաշըմ ա։ ինչեւէ, հետաքրքիր ա,

ու նա, որ ասում ա՝ համալսարանները չեն ստեղծում նորը, այլ հին զիբիլի՝ սիի, սիպպի վրայ են հիմնւում, սրա հիմնական պատճառն այն ա, որ համալսարանները, ոչ միայն հայաստանում՝ ամէնուր, հիմնւում են շուկայի վրայ։ իսկ շուկայի վրայ հիմնուելով դու չես ստեղծում նոր բան, դու զուտ եղած ռեսուրսներով խոշոր ընկերութիւն կարող ես ունենալ, որոնց արտադրանքը միեւնոյն ա մեծ ազդեցութիւն չի ունենալու ու շեշտը դնելու ա սպառման վրայ։ միւս կողմից էլ ուղեղս չի ձգում, թէ այսուհետ ոնց ա հնարաւոր շտկել, գուցէ ճիշտը զուգահեռ նոր բան անելն ա։ ու նա, որ ասում ա, պէտք չի զրոյից սկսել, հիմքը կայ, աշխատանքը գնահատել ա պէտք։ մտածում եմ, որ իրօք, նա թողել ա օբերոն օհ֊ը, որն իրօք նոր ա, նոր միտք, բայց իմացողները նոյնիսկ չաշխատելով դրա վրայ նպաստում են հետընթացին։ ու նոյնիսկ ես, որ քննադատում եմ շուկան, ես չեմ սկսում օբերոն նայել՝ զուտ նայել, որովհետեւ հասկանում եմ, որ եթէ նայեմ օրինակ գոուն, ես յետագայում աւելի մեծ շանս եմ ունենալու աշխատելու, քան օբերոնով/մոդուլայով։ ու սա նաեւ մտքի շուկայի վրայ հիմնուելու մասին ա։ իսկ վերջին մասը, գժուելու լաւն ա, ու հա, էն ինչը հիմա կատարւում ա՝ գիտութիւն չի, ինժեներիա չի։

կողքինն ասում ա, եթէ գոնէ ստիպուած էք անել բաներ, որոնք չէք հասկանում, գոնէ մի խօսէք բաներ, որոնք չէք հասկանում։

#ծրագրաւորում #օբերոն #համալսարան #շուկա #գիտութիւն


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես գնահատում եւ կարեւորում եմ փոքր համայնքներ։ փոքր համայնքն էլ ա համայնք, ու տարբեր ա, ու ապրելու իրաւունք ունի, ու կարեւոր ա։ ու դրա անդամներն են կարեւոր։

ու ես այնքան կուզէի, որ տարբեր փոքր համայնքներ լինեն, ու վանաձորում գոնէ մի տեղական հանգոյց լինէր, ասենք դիասպորայի կամ մաստոդոնի, ու այնտեղ համայնք ձեւաւորուէր, որ լոռուայ բարբառով տեղական եւ գլոբալ ակտուալ բաներ են քննարկում, ու թեպէտ մենք երբեմն չենք հասկանայ զի կոնտեքստին ծանօթ չենք, կարդալով կը սկսէինք պատկերացնել։

բայց դա ընդամէնը երազանք ա։ այդպէս տեսանելի ժամանակում չի լինի։

ու ոչ միայն այն պատճառով, որ վանաձորում ապակենտրոնացուած ցանցի հանգոյց չի լինի, այլ նաեւ այն պատճառով, որ վանաձորցիների զգալի մասը պատրաստ են լինել երեւանցի եւ նախընտրում են գեղեցիկ ու հարազատ լոռուայ բարբառին՝ երեւանեանը, երեւի որովհետեւ կարծում են, թէ այն աւելի վեհ ա։

ուզում եմ վանաձորում լինի համալսարան, քուլ գժանոց համալսարան, որի շուրջ կը ստեղծուի էկոհամակարգ, աշխատատեղեր, ստարտապներ, սրճարաններ՝ կեանք։

ինձ դուր չի գալիս որ մենք ունենք մի մեծ երեւան, ու չապրող այլ քաղաքներ։ էդ այսօրուայ հայաստանի ամենալուրջ խնդիրներից ա։ ու ես չեմ ուզում ապրել մայրաքաղաքում։ դա բնաւ էլ պարտադիր չի որ մայրաքաղաքում ապրես։ ես հաճոյքով կապրէի փոքր հով քաղաքում, ինձ ընդամէնը պէտք ա համայնք, աշխատանք ու մշակութային կեանք։

#բարբառ #համացանց #համայնք #համալսարան #

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

in the so called Slavonic (financed by Russian and Armenian government) #University in #Yerevan. via @{Anna Barseghyan ; smartreflect@spyurk.am} http://smartreflect.tumblr.com/post/21907106931/keep-your-knowledge-at-slavonic-university

#photo #books #reading #chain #lock #knowledge #ֆոտո #գրքեր #կարդալ #շղթա #փական #գիտություն #համալսարան #ռուսաստան #հայաստան #հայք #երեւան #լուսանկարներ ####

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

վրացիները Բաթումիյում նոր համալսարան են կառուցում։ Ահա, եւ ապակենտրոնացման մասին է, որ ոչ միայն Թբիլիսի գնան սովորելու, եւ առհասարակ, ներդրում է ապագայի մեջ։ Համալսարան է՝ հյուրանոց չէ, բորդել չէ, օբէկտ չէ։ Համալսարան։ http://teguna.livejournal.com/382133.html

#Վրաստան #Բաթումի #համալսարան #լուսանկարներ #####

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)