աաա, տարուայ բառեր՝ https://www.youtube.com/watch?v=awh1tWinNDU
#բառեր #ռուսերէն #2020
աաա, տարուայ բառեր՝ https://www.youtube.com/watch?v=awh1tWinNDU
#բառեր #ռուսերէն #2020
ադնաաբրազնի սպրիչ — պարզ ա, ներարկիչ սասֆատ — հին սովետական մեքենաների «պոդսոս»
սա դիլիջանից
նման բառեր շատ կան, իհարկէ, ասենք՝ խալադեռնիկ֊ը, բայց արժանի ա ուշադրութեան մենիւ֊ում հանդիպած
ամուլետ — օմլետ ձուածէղ։
#բառեր #լեզու #հայերէն
Անոր քովինը, անվնաս ալքոլամոլ մըն է։ Տակառ մը ալքոլը առանց նեղութեան կը խմէ։ Ճերմակ Ռուս է ու յաճախ կʼըսէ թէ իր երկիրը Քազաքի հարիւրապետ է եղեր յեղափոխութենէն առաջ։
#քաղուածք #ալքոլամոլ #արեւմտահայերէն #բառեր
ըստ վիքիպեդիայի, կամ, ինչպէս Թարումեանն ասում է, ճէպագիտարանի, Սարոեանը Վիլեամ է, բայց ինձ թւում է Ուիլեամն էլ վատ չէ, կամ թէրեւս ինչո՞ւ ոչ Ւիլեամ։
#հայերէն #բառեր
երեկ երբ Արի֊ն «կոմպոզիցիա» բառն էր փնտրում հայերէն, իրեն դահլիճից մի սիրիահայ յուշեց՝ «յօրինուածք»։ այդ տղայի այլ յուշումները սովորաբար ճիշտ էին, ու ես որոշեցի բառարանում փնտրել։ փաստօրէն՝
յօրինուածք գոյական Կազմուածք, կառոյց, շարադրանք: Աղբիւր՝ Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 325
երեւի իրօք օգտագործւում է «կոմպոզիցիա» իմաստով։
բաւական էլ նոր բառարան է, 1998 թուի։
#հայերէն #բառեր #արեւմտահայերէն #կոմպոզիցիա #յօրինուածք
ինձ թւում է որ «կնիժկա», «ֆոտկա» բառեր օգտագործողները չեն սիրում ոչ գրականութիւնը, ոչ էլ լուսանկարչութիւնը։
#ֆոտո #գրականութիւն #բառեր #լեզու