Ինձ միշտ չէր հերիքում հայերեն «ինչու»֊ն քանի որ սովոր էի, որ ռուսերենում կա եւ պոչեմու, եւ զաչեմ, ու դրանք տարբեր են։ Պարզվում է, գրաբարում մի քանի ձեւ կա։ Կրկին մերջբերում հոդվածից՝

Գրաբարում «ինչու» բառը բացահայտում է հարուստ եւ իմաստային երանգների նուրբ բազմազանություն՝ ընդէր՞ հիմ՞ էրո՞ւմ զմէ՞ առ իմէ՞ վասն էր՞ էր՞ աղագաւ յոյ՞ր սակս եւ այլն… Համեմատեք, արեւելահայերեն «Տէր, լսիր՛ իմ աղէթքի ձայնը», արեւմտահայերեն՝ «Տէր, լսէ՛ իմ աղօթքին ձայնը», իսկ գրաբարով՝ «Լո՛ւր Տէր ձայնի աղօթից իմոց»։ Պարզապես «արի՛ այստեղ» ու «հեռու գնա ինձնից» դառնում են՝ «Եկ՛ այսր» ու «Ի բաց կաց՛ յինէն»։

#Քանանեան #մեջբերում #քաղվածք #ինչու #ընդէր #հիմ #էրում #զմէ #հոդված #անիվ #արեւելահայերեն #արեւմտահայերեն #հայերեն #բառեր #գրաբար

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)