ես գրել եմ, ինչ անկապ ա երբ քո միջավայրում յայտնւում ա մարդ, որ արդէն վաղուց քննարկուած, կամ չքքնարկուող՝ ակնյայտ հարցեր՝ կրկին բարցրաձայնում ա, դարձնում ա քննարկման առարկայ։ այսպէս, մեր գործի տեղի յարկում երբեմն յայտնւում էր ինչ֊որ նոր մարդ, որի համար ակնյայտ չէր, որ սերժը հայաստանի համար վատ ա, ու որ կանայք կարող են վարել՝ սրանք մեզ համար չքննարկուող թեմաներ են եղել։ նոյնիսկ երբեք չեն եղել քննարկման առարկայ։

ու հիմա երբ տեսնում եմ, ինչպէս պրոգրեսիւ երիտասարդները սոց․ հարթակներում բարձրացնում են սեռական փոքրամասնութիւնների, կամ կուսութեան/ամուսնութեան թեման, արտայայտելով պրոգրեսիւ, բայց մեզ ակնյայտ ճշմարտութիւնները՝ ես համարեա գրեթէ նոյնչափ վհատւում եմ։

էդ հետաքրքիր չի։ էդ դախ ա։ եկէք առաջ անցնենք էլի էդ անհետաքրքիր թեմաներից։ արդէն 2021֊ն ա։ եթէ ինչ֊որ մէկին հետաքրքիր ա, թող գնայ փորփրի արքիւները, ուր բոլոր կարծիքները պէտք ա որ լաւ արտայայտուած եւ փաստարկուած լինեն։

այստեղ ես մտածում եմ, որ գուցէ նման բաներ քննարկուել են ֆէյսբուքում, իսկ այնտեղ արի ու գտի արքիւային նիւթեր, հին գրառումները չեն փնտրւում, ինքն իր մէջ փակ ակումբ ա, ուր իր իսկ արքիւները դժուար մատչելի չեն։

գուցէ դա էլ ա դրդում մարդկանց կրկին ու կրկին շօշափել նոյն թեմաներ։

կրկին՝ եթէ մի բան փնտրես հայերէն՝ կը գտնես քննարկում բաց տեղ՝ ասենք ակումբում։ բայց ակումբն էլ, ըստ երեւոյթին (չգիտեմ) էնպիսի տեղ էր, ուր մարդիկ աւելի հետաքրքիր հարցեր էին գտնում քննարկելու, քան կուսութեան լեգիտիմացումը իրենք իրենց առաջ։

ու այո, էսօրուայ ինտերնետը չի աջակցում որ առաջ անցնենք, բայց մէկ ա, դա չի պարտադրում պրոգրեսիւ մարդկանց անդադար ապացուցել որ երկիրը կլոր ա։

եթէ դուք հանդիպում էք դրանում կասկածող մարդ՝ ապա դժուար թէ կարողանաք իր կարծիքը փոխել։ ու անիմաստ ա էդ ջանքը թափել։

դէ մինչ։

#կուսութիւն #քաղաքականութիւն #հանրութիւն #փոքրամասնութիւններ #քննարկում #պատմութիւն #արքիւ #համացանց #իրաւունք #բարոյեականութիւն #ակումբ #ծեծուած #դախ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

նախկին էլեկտրակայան բեռլինում, այսօր՝ ակումբ։

շէնքը կառուցուել ա հիսունականների սկզբին բեռլինի արեւելեան մասում՝ սոցիալիստական նեօդասականութեան ոճով, եւ հանդիսանում ա «կարլ մարքս ալլեյէ»֊ի մաս, որը պետութեան պաշտպանութեան ներքոյ ա։

ակումբը համարւում ա ոչ միայն զուարճանքի վայր, այլ եւ վայր, որն ունի մշակութային նշանակութիւն, այդ պատճառով սովորական յարկի (19%) փոխարէն վճարում ա նուազեցուած յարկ (9%), ինչպէս թանգարաններն ու թատրոնները։ Որոշումը ընդունուել ա Բեռլին֊Բրանդենբուրգի դատարանում, ուր հնչեց ֆինանսների նախարարութեան փաստարկն այն մասին, թէ ակումբը զուարճանքի վայր ա, ուր գալիս են արբելու ալկոհոլից, թմրանիւթերից եւ երաժշտութիւնից, որին ակումբի փաստաբանը պատասխանել ա, թէ մալեր կատարող սիմֆոնիկ նուագախմբի ունկնդիրները կարող են արբած լինել նոյնչափ, ինչպէս եւ սոյն ակումբի յաճախորդները դիջէյների կատարումներից։

ակումբը նաեւ յայտնի ա իր խիստ ֆէյս֊կոնտրոլի գործընթացով, ու համացանցում բազմազան սպեկուլեացիաներ եւ վարկածներ կան այն մասին, թէ ինչպիսի տեսք պէտք ա ունենալ այն անցնելու համար։

#բեռլին #ճարտարապետութիւն #ակումբ ######

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասք նստած սակայն բնավ դեռ չհելած ռեժիսորի մասին

IMG_0163

Պանահիի ֆիլմը ընդհատվեց երբ ավարտին մնացել էր երկու րոպե։ Դիսկի կամ փլեյերի տշվածության պատճառով, հավանաբար։ Վերջը նայեցինք արդեն լափթոփով։

Քննարկման ժամանակ Միսակը հնչեցրեց երկու միտք, որոնք ինձ շատ մոտիկ էին։

Առաջինը՝ նկատե՞լ եք ինչ նուրբ են միմյանց հետ Իրանացիները։ Էդպես բան եվրոպաներում կպատկերացնե՞իք։

Երկրորդ՝ հոգեբանները ասում են որ մենք հաճախ նույնացնում ենք ինքներս մեզ այլ մարդկանց․ լինի դա թաղում, թե կինոյի հերոս։

Ու «Հայելի»-ի առաջին մասը՝ ռեժիսորը ստիպում է անհանգստանալ, ապրել փոքրիկ և տկար աղջկնակի հետ իր շփոթվածությունը, սեփաքան անզորությունը մեծ և աղմկոտ մեքենաների խորթ աշխարհի մեջ։

Իսկ այդ զգացմունքները շոշափելուց հետո, ռեժիսորը ասում է՝ զգացի՞ք, վերապրեցի՞ք մոլորված խղճուկ աղջնակի վախը – առռհա ձեզ – ու աղջիկը իրական կյանքում, ֆիլմի վավերագրական մասում, արդեն լրիվ այլ է, կողմնորոշվում է, որոշում է, գիտի ինչ է ուզում, ու իրան այլևս չի լինում համոզել – նա իր հերոսի հայլապատկերն է։

Հայլապատկերը սկսվում է այն ժամանակ, երբ աղջնակը խաղում է, մեկ էլ միտքը փոխում, նայում է կամերային ու լսվում է ձայն՝

– խցիկին մի նայիր

Այդ խցիկին ուղղված հայացքից է սկսվում։

Ու հետո նա բացատրում է՝

– ընկերներս կասեն որ ես լացկան եմ երբ կինոն տեսնեն։

Իսկ նա լացկան չէ բնավ։ 🙂

Հետաքրքիր է, որ իրական կյանքը, անկախ նրանից, բեմադրված էր, թե իրոք վավերագրական էր, և եթե բեմադրված էր, ապա այնպես, որ կասկած չէր առաջացնում որ տենց կարա կարող է լինել։ Լրիվ հնարավոր է։ Ու հա, իսկական կյանքը ավելի դաժան է, ոչ մի պոեզիա, և եթե «ֆիլմի» մեջ ավտոբուսը մոտո է թեթևակի խփել, ապա վավերագրական մասում իբրև ֆոն, լավ ճմրթած մեքենա են բարձրացնում կռունկով, որ վթարից հետո փողոցը մաքրեն։ Այն մասը, երբ աղջնակը ոստիկանի հետ է զրուցում, հիշելով, որ նա իր հորն է տուգանել՝ վերջն է։ Ու ընդհանրապես, ի՞նչ եմ գրում՝ ճարեք նայեք։

Ի դեպ, սքրինինգը այս անգամ անվճար էր, որովհետև սովորական սեանս չէր, այլ ակցիա՝ ազատություն Ջաֆար Պանահի-ին

Իրան Իրանից նույնիսկ Ծիրան չէին թողնում գալ, իսկ մարտի մեկից արդեն նստած ա։

Մի բան էլ․ Հայաստանում Պանահինին հարց էին տվել, թե բա Հայաստանյան թեմաներով, մեր մասին չե՞ք ուզում կինո նկարել, ու նա պատասխանել էր ծիպը ես ուր դուք ուր, ես իմ թեմային եմ տիրապետում, ու Իրանը ինձ մոտիկ ա, ու տենց։

Տակ շտո մեր մասին մենք ենք կինո նկարողը։ Կամ չնկարողը։

Փաստորեն։

_ու տենց _