երազում ինձ համալսարանում չեղարկում էին՝ առաջին պատճառը չեմ յիշում, երկրորդը՝ որ իբր լաւրենտի բերիայի երկրպագուն եմ։ այս վերջինը որոշել էին, քանի որ ինչ֊որ բանաձեւ գրելիս գրատախտակի վրայ իր անունը տուեցի ու կատակ արեցի։
երազում ինձ համալսարանում չեղարկում էին՝ առաջին պատճառը չեմ յիշում, երկրորդը՝ որ իբր լաւրենտի բերիայի երկրպագուն եմ։ այս վերջինը որոշել էին, քանի որ ինչ֊որ բանաձեւ գրելիս գրատախտակի վրայ իր անունը տուեցի ու կատակ արեցի։
🇦🇲 — 🟥 = 🇺🇦
#դրօշ #էմոջի #հայաստան #ուկրաինա #անկապ
ուզում եմ արեւմտեան մէյնսթրիմի ձօն գրել, բայց ժամանակ չեմ ունենում կենտրոնանալու։
հայաստանեան, երեւանեան արուարձանում ապրելը պիտի որ գրաւի «մաքուր օդ» շնչելու հեռանկարով։
իրականութիւնն այն ա որ յաճախ տուն լցւում ա վառածի հոտ, նոյնիսկ լրիւ փակ պատուհաններով, եւ դեռ լաւ ա, եթէ վառած փայտի, ոչ թէ անուադողի հոտ։
ի դէպ, պարտադիր չի արուարձանում ապրել։ մի անգամ վարձում էի դեմիրճեան փողոցում, եւ տուն լցւում էր կոզեռն թաղամասի ծուխը։
իսկ ծանօթներս վարձում են էն սարսափելի շէնքում, որ կէսն օդում ա։ այնտեղ էլ երեկոները շրջակայ «մասնաւոր սեկտորի» ծուխն ա։
օգտակար ակնարկ՝ տուն վարձելիս կամ ձեռք բերելիս ոչ միայն ցերեկը մտէք, որ արեւըեսնէք ոնց ա ընկնում, այլ եւ երեկոյեան, որ զգաք այն ծուխը, որը գուցէ տարիներով շնչելու էք։
էհ։
#արուարձան #ռոմանտիկա #երեւան

հէհ, գուգլ թարգմանիչը հոն բառը արեւմտահայերէն ա հասկանում։
բայց եթէ դէպի անգլերէն թարգմանել, ապա՝

#արեւմտահայերէն #ռուսերէն #էկրանահան #հոն
մտածում եմ, որ եթէ այսօր ռուսաստանի էլիտաները պալատական յեղաշրջում անեն, պուտինին ձերբակալեն, պատերազմը կանգնեցնեն՝ ռուսաստանի համար դա երկարաժամկէտ լաւ տարբերակ կարող ա չլինել՝ շատերի համար պուտինը կը մնայ հերոս, ում դաւադիրները նենգաբար յաղթեցին, կը մնայ հերոս որ «ծնկներից» հազիւ «բարձրացրել էր», բայց դաւաճան սրիկաները չթողեցին։
իսկ պատժամիջոցներից թուլացած ռուսաստանում, տարիներ շարունակ մարդկանց աւելի վատ ու աւելի վատ ա լինելու։ եւ իրենք ստիպուած կը լինեն մտածել՝ ո՞րտեղ էին սխալւում, ստիպուած կը լինեն վերաիմաստաւորել, մեկնաբանութիւններ փորձել գտնել, թէ ինչ ա եղել։
եւ ապա գուցէ հասկանան, որ միլիտարիզմն ու հարեւանների եւ բոլորի հանդէպ սրիկայ լինելը ընկեր չի բերում եւ հմայիչ չի ներկայացնում։
ինձ թւում ա խսհմ փլուզման ժամանակ՝ իրավիճակն այնքան արագ էր զարգանում, որ մարդիկ չհասցրին այդ իրավիճակի հետեւից, չհասցրին այն մարսել։ նրանք, որ չունէին մեր ընկալումը, կամ էստոնացիների ընկալումը։ սովորական ռուսաստանցիները չհասկացան ինչ եղաւ, ու այն ինչ եղաւ իրենց կամքին դէմ էր։ եթէ սովէտի փլուզումն աւելի երկար տեւէր, իրենք էլ գային էն մտքի, որ պէտք չի վատ ապրել բայց տանկերով ճնշել ժողովուրդներին, գուցէ ժողովրդավարացման փոփոխութիւնները ռուսաստանում աւելի կենսակայուն լինէին։ գուցէ ելցինի ընդդիմութիւնը այլ ընդդիմութիւն լինէր, զիւգանովից կամ մոշկովից պակաս վախենալու։
վարկած ունեմ որ եւ վրաստանում ա նման բան եղել՝ սաակաշուիլու բարեփոխումները այնքան սրնթաց էին, որ հանրութիւնը դրանց հետեւից չհասցրեց։ չհասցրեց հասկանալ ինչ ա կատարւում, ու համոզուած էր որ «ստորագրել» ա որ էդպէս լինի։
մի անգամ գրել եմ այն մասին, ինչու գիւմրեցիները նախընտրում են անուանել իրենց քաղաքը «լեննական», եւ հէնց «լեննական», ոչ թէ «լենինական», բայց եւ ոչ գիւմրի, որ իրենց համար օտար ա։ նոյնը վանաձորցիների հետ՝ իրենց չեն հարցրել։ իշխանութիւնները, որոնց հետ շատ կապ չէին զգում, որոշում են ընդունել։ իսկ «լեննականը» գիւրմցու կողմից չի ընկալւում որպէս կոմունիստների պարտադրած անուանում՝ նախ այնքան վաղուց էր, որ չեն յիշում, նաեւ «լեննականը» կամ «կիրովականը» ժովորդականն ա, իրենցն ա։
բայց այլ պատմութիւն ա պետերբուրգի դէպքում՝ քաղաքացիներն ասում են՝ պետերբուրջ։ ճիշտ ա, պուտինի քարոզչութեան պատճառով, մասնաւորապէս, «լենինգրադն» աւելի շատ են յիշում, բայց ընդհանուր առմամբ մարդիկ ընդունել են նոր անուանումը։ տարբերութիւնն այն ա, որ պետերբուրգը դարձաւ պետերբուրգ հանրաքուէի միջոցով։ մարդիկ մտածեցին, որոշեցին եւ քուէարկեցին։
հիմա պատկերացնենք, որ գիւմրում լինէր հանրաքուէ։ մարդիկ ի՞նչ էին անելու, գնալու էին քուէարկեն որ քաղաքը շարունակի անուանուել «լենինակա՞ն»՝ դժուար թէ։ ապա կընտրէին մի բան, եւ քանի որ իրենք են ընտրել, ամէն մարդ կիմանար որ գնացել այդ թղթիկը նետել ա, ապա այդպէս էլ քաղաքը կանուանէին։ չէր լինի որ առանց իրենց մասնակցութեան որոշեցին՝ «կումայրի», յետոյ տեսան չաշխատեց, մտածեցին, լաւ՝ «գիւմրի», բայց փաստացի «գիւմրի» կամ «վանաձոր» աւելի շատ երեւանցիներն են ասում, որ չեն ընկալում հին անուանումները ժողովրդական, ընկալում են որպէս վատ անցեալի հետքեր, մնացորդներ։
որպէսզի նորն ընդունուի, պէտք ա երկու բան՝ որ մարդիկ զգան իրենց մասնակցութիւնն այդ որոշումների մէջ, եւ որ մարդիկ հասցնեն այդ փոփոխութիւնների հետեւից։
վրացիները չհասցրին, եւ ընտրեցին օլիգարխ, որը պահում ա խամաճիկային կառավարիչներ։
հիմա յոյս ունեմ, որ այն, որ մեր փոփոխութիւնները դանդաղ են եւ աստիճանաբար, ժողովուրդը դրանց հետեւից հասցնում ա։ նոյնիսկ դրական եմ գնահատում այն, որ մարդիկ վհատւում են, քննադատում են իշխանութիւնն ասելով որ «բան չի փոխուել», օրինակ։ չգիտեմ, եթէ աւելի արագ բարեփոխումներ լինէին՝ կընդունուէ՞ին այդ նոյն մարդկանց կողմից, գուցէ եւ վատ չի, որ շատերի մօտ տպաւորութիւն կայ, որ փոփոխութիւնները դանդաղ են իրենց սպասելիքներից։
ինձ թւում ա այսպէս, դանդաղ փոփոխութիւնը հնարաւորութիւն ունի աւելի կենսակայուն լինելու։ հանրութիւնը զարգանում ա փոփոխութիւններին աւելի համընթաց։ մեզ մօտ դա հատուկ չի ստացւում՝ մենք չունենք այդ պոտենցիալը եւ հնարաւորութիւնը, չունենք արագ փոփոխութիւնների տեսլական, փող, դրսի աջակցութիւն, եւ ամենակարեւորը՝ մարդիկ որ կունենան տեսլականը, եւ կը կարողանան իրականացնել այդ փոփոխութիւնները։
մեր իշխանութիւնը շատ աւելի մօտ ա ժողովրդին, քան սաակաշուիլու իշխանութիւնն էր մօտ վրաստանի այն ժամանակուայ ժողովրդին, եւ քան լտպ֊ի թիմն էր մօտ այն ժամանակուայ հայաստանի հանրութեանը։ կամ ելցինի թիմը՝ այն ժամանակուայ ռուսաստանի հանրութեանը։
այդ ա իմ յոյսը, որ փոփոխութիւնների դանդաղ տեմպը կարող ա դրական լինել, եւ մենք չենք ունենայ օլիգարխ, որը պահում ա խամաճիկային կառավարութիւն, եւ մեզ մօտ ժողովրդավարութիւնն աւելի կենսակայուն կը լինի, այս անգամ՝ աւելի նման արեւելեան եւրոպայի՝ լեհաստանի, չեխիայի, քան հետխորհրդային երկրների։
#ժողովուրդ #ժողովրդավարութիւն #հանրութիւն #բարեփոխումներ #բարեփոխում #փոփոխութիւն #արագութիւն #մասնակցութիւն #կենսակայունութիւն #ազատութիւն
էստոնիայի խսհմ֊ի կազմում տարիների, եւ ազգային ազատագրական շարժումների մասին՝
https://www.currenttime.tv/a/ussr-estonia/31717399.html
#էստոնիա #խսհմ #պատմութիւն #ռուսերէն