շատ կոնսպիրոլոգներ իրականում ընդամէնը ոչ շատ կիրթ փրայւասի գնահատող մարդիկ են։
#դաւադրութիւն #գաղտնիութիւն
շատ կոնսպիրոլոգներ իրականում ընդամէնը ոչ շատ կիրթ փրայւասի գնահատող մարդիկ են։
#դաւադրութիւն #գաղտնիութիւն
սովէտում 11 տարի «նեպրերիվկա» ձեւով էին աշխատում։
մինչ էդ միայն կիրակին էր ազատ, այսինքն տարին մօտ հիսուն օր էր ազատ մնում։
էս ձեւով իբր «ափգրէյդ» էր՝ մօտ եօթանասուն օր էր ազատ։ բայց ոչ ընտանիքի անդամների հետ միաժամանակ։
ու մարդիկ դժգոհ էին՝ ի՞նչ անեն էդ ազատ օրը, եթէ մենակ են։
միտքն էն էր, որ գործարանն ամէն օր աշխատի։
սակայն սա նաեւ դիտարկում են որպէս մարդկանց բաժանելու ու շփման հնարաւորութիւն չտալու ձեւ։ ու խփում էր հաւատացեալներին, զի պարտադիր չի կիրակի օրն ազատ լինէին ու տաճար գնային։
#պատմութիւն #օրացոյց #սովէտ #խսհմ #բռնապետութիւն
մտածում եմ, եթէ օրինակ ռուսաստանի հիւսիսի ժողովուրդը, որ արտիկլներ են օգտագործում՝ բառավերջում աւելացնելով «-то», «-те» (իսկ «ստանդարտ» ռուսերէնում արտիկլներ չկան), ունենային իրենց դաշնեզերքի հանգոյցներն ու այնտեղ շփուէին ոչ թէ «ստանդարտ» «ճիշտ» ռուսերէնով այլ հէնց իրենց լեզուով կամ դիալեկտով, դա իրենց լեզուն մի տեսակ աւելի օրինական, լեգիտ կը դարձնէր՝ կարձանագրուէր որ այդ բարբառը կամ լեզուն օգտագործւում ա տեքնիկական խնդիրներ քննարկելու համար, քաղաքների բարեկարգումը, քաղաքականութիւնը՝ կունենար դէ ֆակտօ գրաւոր լեզուի կարգավիճակ։
իսկ դա կարձանագրէր հէնց էդ մարդկանց համար, որ իրենք ունեն այլ ինքնութիւն, որը պարտադիր չի լինի ռդ քաղաքացու ինքնութիւնը։ ու հետեւաբար իրենք չպէտք ա, օրինակ, ատեն ուկրաինացիներին, կամ վստահեն օստանկինեան քարոզչութեանը։
#ապակենտրոնացում #քաղաքականութիւն #համացանց
ես ահագին անյոյս մարդ եմ։ հիմնականում, կարծում եմ՝ օգնում ա։ զի չեմ սպասում որ օրինակ էս պարկինգից լաւը կը գտնեմ, իսկ եթէ եւ իսկապէս կայ, գիտեմ որ հաւանականութիւնը քիչ ա, ու օկ եմ որ աւելի յարմար տեղ չկայանեմ։ գիտեմ որ միամիտ ա մտածել որ խցանման մէջ չեմ ընկնի։ էդ նաեւ մետաֆորաներ են։
բայց մտածեցի, իմ անյոյսութիւնը էսօր աւելի քիչ ա։
օրինակ, քսան տարի առաջ ռուսաստան տեղ մագիստրատուրայում էի սովորում, գնացել էի առաջին կիսամեակի գումարը ձեռքս, վճարել էի, ընդունուել։ երկրորդ կիսամեակի գումարը չկարողացայ վաստակել։ երկու տեղում աշխատում էի, գժւում էի, մի պահ մի շաբաթ գլխացաւերով մեռնում էի չքնելուց, բայց չկարողացայ։
քննութիւններին «դոպուսկս» փակել էին։ ամէն դէպքում բոլոր քննութիւններին գնացի, յանձնեցի, խնդրեցի դասախօսներին իրենց մօտ նշեն, կամ յիշեն որ յանձնել եմ, ու երբ կարողանամ վճարել, էլ առանձին չգամ առարկան յանձնելու։
յետոյ էլի չկարողացայ, իհարկէ, վճարել։ ասացին՝ գրի դիմում, որ հետաձգեն վճարդ։ չեմ յիշում մինչ երբ հետաձգեն։ ու ինչպէս դա կօգնէր որ էս սեմեստրի գնահատականները արձանագրուէին։ չհարցրի, երեւի։ գրեցի, թողեցի։
էլ չերեւացի համալսարանում, ակնյայտ էր ինձ՝ դուրս եմ մնացել։
մի երկու անգամ մի աղջիկ եմ տեսել մեր խմբի՞ց, ասում էր՝ էսինչը ասել էր իրեն մօտենաս։ ինչ֊որ պաշտօնեայ համալսարանի, չեմ յիշում։ ես մտածել էի՝ գրադարանում չվերադարձրած գրքեր ունեմ՝ որ որոշել էի ինձ պահել, գոնէ մի խեր մնար էդ համալսարանից, մտածել էի՝ գրքերն են ուզում վերադարձնեմ։
հիմա մտածում եմ, երեւի ուզում էին մի ձեւ գտնել ինձ օգնելու։ ճիշտ ա, չեմ կարծում որ կը գտնէին, բայց գուցէ դա էր իրենց մտքին։
էն ժամանակ համոզուած էի որ իրենց ուզածը գրքերն են, ու իհարկէ երբեք չմօտեցայ, վերադարձայ երեւան չաւարտած։
դա իմ երկրորդ չաւարտած մասթերսն էր, առաջինը երեւանում թողեցի որ գնամ ռդ։ ընդհանուր չորս հատ չեմ աւարտել։
#անկապ #մարդիկ #պատմութիւն #չգիտեմ
https://www.youtube.com/watch?v=G9CFrJnCKqU
այո, այո, հէնց այդպէս։
#ն900 #նոկիա #պատմութիւն #տեսանիւթ #լինուքս #տեք
զբօսախաղ՝ https://www.youtube.com/watch?v=UAytdpfTz-w
քարտէզ՝
#խաղ #քարտէզ #պատմութիւն
երեխայ էի, մայրս ուզեց ինձ ուրախացնել։ երեւի նկատել էր որ ժամացոյցների նկատմամբ անտարբեր չեմ։ ու էսպիսի ժամացոյց կար սովէտական, կարծում եմ բաւական թանկ, նուիրեց ինձ
ապշելու էր, թիթէռը շարժւում էր, վայրկեաններն էր ցոյց տալիս։
աւաղ ըդամէնը մէկ թէ երկու օր եմ վայելել էս ժամացոյցը։ մայրս զգուշացրել էր, որ չթրջեմ։ իսկ ես շաբաթ֊կիրակի տատուս տանն էի, ուր դուրս էի գալիս բակ, ու այնպէս ստացուեց որ խաղալով ընկայ ու չնկատեցի որ ջրի տակ ա յայտնւում։
բակում ջրի աղբիւր կար։ ծորակ էր։ ու դրա մօտ հացենի էր աճում։ հացենու չորացած, կանաչ սերմերից նաւակներ էինք սարքում։ մէկի սուր մասով միւսը ծակում էինք, թողնում ուղղահայեաց, դառնում էր առագաստ։ ու դնում էինք ջրի վրայ, հետեւում ո՞նց կը գնայ։
էդպէս տարուել էի ու ժամացոյցը փչացրել։ յետոյ տարանք մեր բանգլադէշի ունիւերմագի մուտքի մօտ աշխատող ժամագործի։ կարծես նորոգեց, բայց համ սխալ էր աշխատում, համ կրկին փչացաւ։
ու թէ էլ յոյս չտուեց, թէ թանկ էր, էդպէս էլ ժամացոյցը մնաց փչացած, ես էլ կորստի զգացումով։
ու մայրս էր մեղք որ ուզում էր ուրախացնել, քիւթ ժամացոյց էր նուիրել, էն էլ չստացուեց։
#ժամացոյց #պատմութիւ #մանկական