ասք հետադարձ կապի մասին

մի քանի օր առաջ սահմանամերձ գիւղում էի։ մի հատ կին էր, ասում էր — լրագրո՞ղ ես, ի՞նչ ես եկել։ ասում եմ՝ չէ, անկապ եկել եմ։ հետաքրքիր էր։ ասում է՝ — ահա, գալիս են, գրում են, նկարում են, ամէն մէկն իրենց համար, իրենք իրենց են առաջ տանում, իսկ մեզ ի՞նչ դրանից։ ինչպէս ապրել ենք, այնպէս էլ ապրում ենք։ ոչ մէկ չի օգնի, ոչ մէկի պէտք չէ։

իսկ սա այն մասին է, որ եթէ նոյնիսկ կայ յարաբերական խօսքի ազատութիւն, դա դեռ ոչ մի բան չի նշանակում։ քանի որ չկայ հետադարձ կապի մեխանիզմը՝ ընտրութիւնները։ քանի որ հասարակութիւնը չի կարող իր վերաբերմունքն բացի արտայայտելուց, նաեւ կիրառել՝ իշխանափոխութեամբ։ նա գրեթէ լծակներից զուրկ է։

այնպէս որ ինչքան ուզում էք գրէք, ինչքան ուզում էք նկարէք։ չի լաւանալու եւ այդ սահմանամերձ գիւղի վիճակը, եւ մերը ձեր հետ։ քանի դեռ չի լինելու հետադարձ կապ։

http://norayr.am/weblog/uploads/2015/04/Acoustic_Feedback.ogg

եւ այդպէս

– Ահա, հասանք տեղ։

– Ոնց, արդե՞ն։

– Նենց չի որ արդեն, բայց այո, դեռ հասանք, տեղ։

– Հասանք, հասանք, հասանք Տեղ։

Հիրավի խորհրդավոր է Արցախի ճանապարհը։

Պարզվում է, մինչ Արցախ հասնելը, նախ պետք է հասնել Տեղ։

Ինչպես տեսնում եք Տեղը նշված է քարտեզի վրա։ Այս_տեղ_ կա «_Տեղի_ ալրաղաց», եւ այլ _տեղ_արժան վայրեր ուր _տեղի_ են ունենում _տեղ_ական նշանակության իրադարձություններ։

_Տեղ_ում դեռ զարգացած չեն _տեղ_եկատվական _տեղ_նոլոգիաները, որի պատճառով այստեղ չեն անց կացվում բարքեմփներ, եւ այն կորցնում է իր ակտուալությունը այս թեգի տակ։ Իսկ բնակավայրի մասին _տեղ_եկություններ ստանալը հնարավոր է _տեղ_ի _տեղ_եկատվական բյուրոյում կամ _տեղ_ական ինքնակառավարման մարմիններում, օրինակ _տեղ_ապետարանում _տեղ_եանալով։

Առեղծվածներ, հեքիաթներ, քարտեզներ՝ մնացեք մեզ հետ։

ու տենց