նիկոլի մօտ ամենաուժեղ պայքարի ձեւը՝ քաղաքացիական անհնազանդութիւնն ա։

էն ժամանակ հհկ֊ին էինք մերժում, հիմա՝ կորոնավիրուսին։

#մերժիրկորոնավիրուսին #մերժիրսերժին #քաղաքականութիւն #հհկ #նիկոլ #հայաստան #կորոնավիրուս

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

գիտէ՞ք էն որ նիկոլին նամակ հասաւ, ոնց կանադահայերի ընտանիք չի կարողանում էստեղ քաղաքացիութիւն ստանայ։

ես կարծում եմ, որ նախ էդ ինտերֆէյսների եւ էյփիայների մասին ա։ եթէ մեզ մօտ քիչ թէ շատ ինտերֆէյսները սահմանուած են, ու մի ձեւ աշխատում են, կարող ա մի ֆունկցիայի կանչ երկար տեւի, զի մի տաս տեղ պիտի գնայ գայ, բայց մի ձեւ աշխատում ա։

իսկ այ երբ հարց ա լինում կանադային կանչ անել, իսկ իրենք էդ ֆունկցիան կամ մեթոդը չունեն, ապա ստեղ կախում ա։ ու տէնց կախած մնացել էր, մինչեւ վարչապետին նամակը չհասաւ։

դէ հիմա հասաւ, որտեղ նաեւ գրուած էր, թէ էսինչ պաշտօնեան մեզ ասել ա՝ հո դուք չէք գժուել, ինչի՞ էք գալիս հայաստան, բան, ու նիկոլն էլ ցնդել էր, ասում էր՝ գտէք էդ պաշտօնեային, տեսնենք էդ ով ա տէնց բաներ ասել։

ու դէ էս մարդկանց հարցը կը լուծուի, զի նա իմացել ա։

հիմա ինձ թւում ա նիկոլը մի բան չի հասկանում։ նա հաւատում ա որ առանց համակարգը, ծրագիրը ձեռք տալու, կարելի ա որ եղած մարդիկ ջանասէր գործ անեն։ ինձ թւում ա էդ հնարաւոր չի, ու էն պատճառով որ էդ մարդիկ սովոր չեն, ու էն պատճառով որ եթէ մարդը հնարաւորութիւն ունի մատը մատին չխփելու, էդ իր համար լռելեայն լուծումն ա։

ու հիմա, ասենք գտան էս կամ էն մարդուն, որ չի աջակցել, որ զոյգը քաղաքացիութիւն ստանայ։ էս մարդիկ ասելու են՝ հա, բա ո՞րտեղ ա գրուած, որ պարտաւոր էինք էս կամ էն անել։ մի հատ էլ անէինք, կարող ա պատժէիք։

ես յիշում եմ, նիկոլի մօտ մարդիկ ասում էին, թէ քաղաքական կամք, բան։ բայց դու չես կարող ամէն ինչ կամքով լուծել, պէտք ա ծրագիրը նէնց գրուած լինի որ աշխատի։

ու այո, մենք երիտասարդ պետութիւն ենք, ու լիքը քէյսեր հաշուի առած չեն առանց այդ էլ վատ աշխատող ծրագրի մէջ, ամն֊ում քանի բացառութիւն ու աւելացում են արել ամէն տեղ, երեւի չեք լիստեր էլ են սարքել, ու համարեա գրեթէ բոլոր հնարաւոր դէպքերը ծածկած են։

#քաղաքականութիւն #ալգորիթմ #ծրագրաւորում #հայաստան #հայք #քաղաքացիուիւն #նիկոլ #բիւրոկրատիա #նամակ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Կրկնում եմ՝ մեր իրականութեան մէջ երկար տարիներ գերիշխած յատվածականութիւնը պէտք է փոխարինուի համահայկականութեամբ։ Սա առաջին հերթին նշանակում է, որ մենք պէտք է հրաժարուենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջևանցիների, գիւմրեցիների, սփիւռքահայերի։ Սա ամենևին չի նշանակում, թէ մենք պէտք է հրաժարուենք մեր ծննդավայրից, նրա նկատմամբ մեր ունեցած զգացմունքներից։ Դա ընդամէնը նշանակում է, որ մեզնից իւրաքանչիւրի համար մեր ծագումը պէտք է լինի մեզ համայն հայութեան մաս դարձնող և ոչ թէ նրանից անջատող, նրանից առանձնացնող գործօն։

նիկոլը այս պարզ արտայայտութեամբ ահաւոր կարեւոր բան ա անում՝ նա ջոկում ա որ պետութեան եւ ժողովրդավարութեան շահերից ա ազգայնականութիւնը, որ միակ շանսն, որ մենք ունենք, մենք՝ որ սովոր չենք պետութեան, այլ սովոր ենք սրա֊նրա գաղութ լինելուն, կամ թիֆլիս֊պօլիս ապրելուն, կայսրութիւնները շինացնելուն, կամ հակառակը՝ գցելուն, ով՝ ոնց, սովոր ենք հպարտանալ ուրիշների համար մեր արածներով, ներդրումներով, մենք մեր պետութիւնը դեռ լրիւ չենք գիտակցել, ու, ես կասէի՝ լրիւ չենք համակերպուել, որ կայ ազգային, պետական շահ, որը բոլորիս շահն ա, ու ամէն մէկիս մանր շահերից կարեւոր ա, ու իւրաքանչիւրիս աւելի լաւ ա լինելու եթէ մենք ունենանք գործող, կենսակայուն պետութիւն ուժեղ տնտեսութեամբ, ապա եւ՝ ազատ շուկայով, եւ ոչ թէ՝ բաժանուած գոտիներով, իսկակա՛ն, եւ ոչ կեղծուող ընտրութիւններով, երբ մարդիկ բարեկամին կամ բակի գողականին չեն սատարելու ընտրութիւնների ժամանակ, այլ նրան, ում հաւատում են, որ պետական շահերով ա մտահոգուած, եւ յա՛րկ են տալու, զի յարկերով ա, որ ճանապարհ են սարքում, բանակ են պահում, ու առողջապահութիւն զարգացնում։

ու այլ շանս պարզապէս չունենք, առանց ազգայնականութեան ու պետականամետ լինելու՝ լինելու ենք թոյլ դեբիլ տեղ, իսկ մենք էդ մեզ թոյլ տալ չենք կարող, երկրներ կան, որ կարող են իրենց թոյլ տալ, մենք՝ չէ, մեզ առողջութիւնն ու հարեւանները չեն ների։

#ազգայնականութիւն #պետութիւն #ժողովրդավարութիւն #տնտեսութիւն #մէջբերում #նիկոլ #հաւաք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասում ա՝

— երէկ կառավարութեան նիստը միացնում եմ, նիկոլին օրինագիծ են տալիս հարկերի վերաբերեալ, հարցնում ա կբ֊ի ներկայացուցիչներին՝ լա՞ւ օրինագիծ ա, ասում են՝ հա, լաւն ա։ մէկ էլ թուղթը շրջում ա՝ էնտեղ գրուած ա՝ մերժել։ ասում ա՝ բա էս ի՞նչ ա գրած՝ «մերժել», էս կբ֊ի մարդը ուսերն ա թոթւում։ մէկ էլ նիկոլն ասում ա՝ աաա, էս լուսաւորի՝ ընդդիմութեան առաջարկածն ա, էդ պատճառով լռելեայն գրել էք «մերժել», հա՞։ ու ծիծաղում ա՝ ասում ա՝ վերջ տուէք, բան։

#կառավարութիւն #նիստ #պատմութիւն #ընդդիմութիւն #նիկոլ #զրոյց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասում ա (արմաթի աշխատավարձների պահով)՝

— նիկոլը պէտք ա գոռգռար, որ գործ անէին, ոչ մէկ սովոր չի գործ անել, մէկը սպասում ա միւսը մի բան անի, էն միւսը սպասում ա՝ էն միւսին, ու տէնց սինք չեն լինում ու դեդլոք ա լինում։։ ձեռքը գրիչով կախած ա թղթի վրայից որ ստորագրի, բայց չի կարողանում կպնել։ շարժում շարժում ա, բայց չի կպնում։

#դեդլոք #արմաթ #նիկոլ #կառավարութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)