2020-06-02-4332436

բելարուսի էս կադրերն էի նայում, ու յիշեցի էն վիճակը երբ սիծիի աղցան սարքող կանանց ուղարկեցին նիկոլի վրայ հարձակուեն ընտրարշաւի ընթացքում։

ու մտածեցի՝ ինչքա՛ն լաւ պիտի լինի հիմա ալեքսանեանին՝ ոչ ոք չի ասում աղցաններից պոկի աշխատողներից տար սրա֊նրա վրայ հարձակուեն։ ոչ ոք չի ճնշում, որ այլապէս չեն թողնի աշխատի։ ազնիւ աշխատելն ու հարկային կամ այլ ադմինիստրատիւ թրեր գլխին կախած չունենալը պիտի որ գրաւիչ լինի։

մէջբերուած վիդեօյին այլ արձագանք՝ տեսէք, մեզ մօտ դիմակ դնելը պահանջում են՝ մարդիկ չեն դնում, իրենց մօտ ասում են՝ ի՞նչ կորոնավիրուս, ի՞նչ դիմակ՝ մարդիկ դնում են։

#կորոնավիրուս #քաղաքականութիւն #բելարուս #նիկոլ #ընտրարշաւ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ կորոնավիրուս  քաղաքականութիւն  բելարուս  նիկոլ  ընտրարշաւ