տեսէք էս ինչ արեւմտեան տառատեսակով ա «արեւելք» թերթի լոգոն։ (:
խմբագիրն էլ օտեանն էր։
#երօտ #երուանդ_օտեան #օտեան #մամուլ #հայերէն #տառատեսակ #թերթ
տեսէք էս ինչ արեւմտեան տառատեսակով ա «արեւելք» թերթի լոգոն։ (:
խմբագիրն էլ օտեանն էր։
#երօտ #երուանդ_օտեան #օտեան #մամուլ #հայերէն #տառատեսակ #թերթ
մի հատ տղայ բացում ա լաբ, բերել ա հայաստան fuji sp-3000 տեսածրիչ, որը շատ լաւն ա։ #ֆոտո
#ֆոտո #հարցազրոյց #ժապաւէն
@{ 35mmc unofficial ; 35mmc@spyurk.am} 6/29/2020, 1:02:29 PM
It’s Not all Serendipity – An Interview with Sandy Phimester
#interviews #inspiration #interview posted by pod_feeder_v2
դիտեցի ինտերսթելարը։ ես կարօտ էի լաւ սայֆայի, իսկ նա ոնց որ իսկական, օլդսքուլ, ես կասէի, սայնս ֆիքշն էր։ արդէն էսօր զգացուող կարօտի մասին ա՝ երբ գիտնականներն եւ ինժեներները կարեւոր գործ անում էին եւ գնահատուած էին։ կոնսպիրացիաների ժամանակաշրջանի մասին ա՝ երբ նոյն ամերիկացիներն իրենք չեն հաւատում, որ լուսին հասել են։ ու մորզէն՝ որպէս ներդական մշակոյթի չգնահատուած ժառանգութիւն, լրիւ էս ֆիլմի ուղերձների մէջ էր։ զի էսօր մորզէն պէտք չի, բայց ինչ կարեւոր ա որ մարդիկ կարող ա այն իմանան, կամ իմանան որ այն կայ։
մի քանի ընտանեկան֊բարեկամական բան ինձ համար շատ էր քաղցր։
բայց ասեմ, որ ես յիշեցի պապիկիս, ու կրկին մտածեցի՝ ինչ նման էինք։ ու երբ ես հիւանդանոցում էի՝ առաջին դասարանում, երեւի՝ նա ինձ բերեց իր հաւաքած ծւծացող սարքն ու հայերէն մորզէի այբուբէնը՝ տետրի թղթի վրայ գրած։
եթէ ես ապրէի էն ժամանակ՝ կանէի նման մի բան։ հետաքրքրուած կը լինէի եւ արուեստով, եւ տեքնոլոգիաներով։ կը հաւաքէի, իր պէս, ռադիոկայան, ու կը շփուէի աշխարհի տարբեր մարդկանց հետ։ իմանալով, որ պէտք ա զգօն լինել, ու ալիքները լսում են, եւ ռադիոսիրողները յսկողութեան տակ են։
ու մտածեցի, որ այն հարցերն որ ես ունեմ՝ ինչպէս նա կը վերաբերուէր այս կամ այն հարցին, ու չգիտեմ՝ զի քիչ ենք շփուել, ու ես շատ փոքր էի՝ կարող եմ ինքս պատկերացնել՝ ինչպէս ես եմ վերաբերւում՝ նման։ զի մենք շատ նման ենք։
իսկ մորզէն՝ վերջերս, երբ դատարկը վիքիի յօդուած էր գրում՝ ես այնպէս էլ չգտայ հայերէն հին մորզէի ստանդարտը։ իսկ այն կար։ ես բզեցի ռադիոսիրողների միութիւնից ում գիտէի, եւ մի մարդ որ բանակի հետ կապեր ունէր։ երկուսն էլ ասացին որ տէնց բան կար, բայց ոչ մէկ չունէր պահպանուած թուղթ կամ չգիտէր ինչպէս ճարել։
իսկ ես ունէի այդ թղթից, ու ձեռքիս մէջ պահել եմ։ ու չեմ գնահատել, զի հայերէն էր՝ այսինքն անպէտք։ ինձ համար, էն ժամանակ։ բայց սա օֆթոփ էր։
ընկերներ, էսօր յատուկ օր ա, էսօր ես սահմանելու եմ նորայրի հետկրակոցի սկզբունքը, այն ա՝
արհեստական միջամտութիւնը բերում ա հետկրակոցի։
դիցուք մենք ունենք պատմական ֆիլմ, ուր էս մարդկանց հետ սէնց էին խօսում ու վարւում, իսկ էն մարդկանց հետ՝ նէնց։
այդ ֆիլմն այսօր էլ կարելի էր նոյն ձեւ նկարել։ որովհետեւ, եթէ դու ուզում եմ պատկերել էն վիճակը, ուր, օրինակ որոշ յատկութիւններով մարդիկ դիսկրիմինացուած էին՝ պիտի պատկերես դա ինչպէս կար։
սակայն, գալիս ա պոլիտ֊կորեկտ լինելու շարժում, եւ յայտարարւում ա, որ էդ ֆիլմը չի համապատասխանում որոշ արժէքների, եւ պէտք ա չդիտուի։
արդիւնքում լիքը մարդ ապագայում չի իմանում, որ տեղի ա ունեցել որոշ մարդկանց զանգուածային դիսկրիմինացիա, եւ ապագայ դիսկրիմինացիաները չեն կանխւում։
այսպէս արհեստական միջամտութիւնը բեքֆայր ա անում։
այլ օրինակ մենք ինքներս ապրեցինք՝ երբ սերժի փոխած սահմանադրութիւնն իրեն հետ կրակեց։
#սկզբունք #միջամտութիւն #պատմութիւն #խաղ
ոնց որ աշխատեց սփիւռքը։ (:
թեստ