սովէտական իշխանութեան վաղ տարիներին հրատարակուել էր մեծահասակների համար այբբենարան՝ պայքարում էին անգրագիտութեան հետ։
այդ գրքից դուրս եկած մեմ կայ՝ «мы не рабы, рабы не мы»։
ուշագրաւ ա որ արտայայտութիւնը կարելի ա կարդալ նաեւ աջից ձախ՝ ըստ բառերի։ կամ երբեմն գրում էին այսպէս՝
«мы не рабы, рабы немы»
այսինքն՝ մենք ստրուկ չենք, զի համր չենք, կարող ենք խօսել։
ինչն էսօր աւելի քան ակտուալ ա՝ թուիթերի եւ այլերի գրաքննութեան պատճառով։
ու ուզում եմ ասել՝ ստրուկները մենք չենք՝ մենք՝ ազատ հարթակներում՝ արտայայտուելու հնարաւորութիւն ունենք։
նաեւ մենք մեզ յաճախ ասում ենք՝ մարգինալ։ մարգինալներն էլ մենք չենք՝ մարգինալները մուտքերում աղտոտողներն են, կամ հեռախօս ցրողները։ մարգինալները՝ յանցագործներն են, նոյնիսկ երբ յատուկ ծառայութիւնների վրայ են աշխատում։
իսկ մենք մարգինալներ չենք՝ մենք նորմալ մարդիկ ենք, ով կարեւորում ա խօսքի ազատութիւնը։ ծրագրակազմի՝ մեզ չվերահսկելն ու ենթարկուելը։ եկէք դա փորձենք երբեմն կրկնել ինքներս մեզ համար։ ինձ՝ պէտք ա լինում։ ինձ համար էլ եմ գրել։
մենք ստրկուկ չենք, մենք մարգինալ չենք։ ու լուզեր չենք։ նորմալ ենք։ ազատասէր ենք։
#ազատութիւն #խօսքի_ազատութիւն #ստրկութիւն #ինտերնետ #համացանց #մարգինալ #նորմալ #նորմալութիւն #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #մենք #համր #խօսք #ռուսերէն #այբբենարան #պատմութիւն
կացի սուիտերը։ (:
https://www.youtube.com/watch?v=DVycwO-n6xA
ես էլ ասում էի, որ պարկինգը՝ օպերատիւ յիշողութեան պէս ա։ ինչքան լինի՝ էնքա՛ն կը զբաղեցուի։
մի խոշոր ընկերութիւն դիտարկում էր երեւանում մի քանի տեղ՝ մէկը ցիտադելն էր, որը ոնց որ հարմար էր այն ժամանակ, բայց մտահոգութիւնն էր պարկինգը՝ բաւական չէին համարում։
ու վերցրին տեղ արշակունեացի վրայ։ ուր՝ իրենց թւում էր՝ պարկինգը բաւական կը լինի։ բայց հարցն այն ա, որ դու չես ուզում արշակունեաց գալ առանց մեքենայ։ ժամանակին եթէ հասնում էիր տրանսպորտով քաղաքի, կենտրոնի կողմից, պիտի յետոյ մի ձեւ անցնէիր։ եւ անցնէիր՝ պարբերաբար յայտնուող պսակների եւ ծաղիկների կողքով, որ արշակունեացի հէնց մէջտեղում էին։ կարծես, ի դէպ, անցում գոյութիւն չունէր։ բայց մարդկանց պէտք էր՝ անցնում էին։
յետոյ յայտնուեց վերգետնեայ անցումը։
բայց հարցն այն ա, որ գաղջ միջավայրն ինքը ստիպում էր ցանկանալ մեքենայ եւ վճարել այդ համար խցանումների մէջ մնալով։
յետոյ փլեցին շատ սիրուն բաուհաուս ոճի ակումբ՝ պարկինգը չէր հերիքում։ յետոյ ծացկեցին գետառը՝ չէր հերիքում։ եւ գիտէ՞ք՝ էլի սկսեց չհերիքել։ ինչքա՛ն չէին աւելացնում՝ այդքան կարիքն էր աւելանում։
արշակունեաց կարելի էր հասնել եւ մետրոյով՝ իջնելով սասունցի դաւթի կանգառում, յետոյ սակայն պէտք ա անցնել ետնախորշերով, փոշոտ սեւանի փողոցով՝ առանց մայթ, եւ դա էլ ասեմ՝ ասբեստի կտուրների կողքով։ բայց առանց մայթ քայլը՝ արդէն վճռորոշ ա։ երբ եղանակն ա վատանում՝ ցեխ, ջրափոսեր, ամէն հետեւանքներ, պլիւս այդ ցեխը շփող մեքենաներ։ հասկանալի ա, որ նման բան եւ մայթերով քաղաքում ա լինում՝ բայց համեմատելի չի։
եւ վերջապէս՝ ոչ մի սիրուն բան չես տեսնում ճանապարհին։ եթէ եւ կայ հաւէս բան՝ քեզ խանգարում ա չխփուած, չցեխոտուած, չկծած լինելու վրայ կենտրոնացած լինելը։ մի մասում կայ մայթի պէս բան, բայց դիմացի խանութների զոնաներով բաժանած ա փոքր բետոնէ բորդիւրներով՝ պէտք ա վրայից թռնել։ կարճ ասած՝ ուշադիր ա պէտք լինել։
ուտելու տեղը, մինչեւ երեւան մոլլի յայտնուելը՝ այսպէս կոչուած «տեխնոֆուդ»֊ն էր։ պատկանում էր ինչ֊որ չինովնիկի ծանօթի, որը ժամանակ առ ժամանակ շարում էր աշխատողներին եւ գոռում իրենց վրայ։ դա ընդամէնը քիչ քան տաս տարի առաջ։ եւ դէ ուտելիքի որակը՝ համապատասխան։
պայմանական ցիտադելը՝ չնայած պարկինգի խնդիր ունէր՝ բայց լիքը մարդ չէր գալու մեքնայով։ նախ կենտրոնոտ ապրողները կը նախընտրէին ոտքով կամ հեծանիւով գալ։ յետոյ կայ բաւական հարմարաւէտ մետրօ։ եւ իհարկէ կայ այլ տրանսպորտ՝ աւտոբուսներ, տրոլէյբուսներ։ 9֊րդ մասիւից գուցէ եւ նախընտրէին մեքենայով գալ։ կամ աշտարակից։ բայց այսպիսի պարկինգային կոլապս չէր լինի։
դուրս կը գային ընդմիջման զբօսնելու ոչ թէ պարկինգում, ուր նոյնիսկ հոտած գետառն այլեւս չկայ՝ այլ նորմալ փողոցներ եւ այգիներ՝ համեմատաբար բարեկարգ եւ համեմատաբար քաղաքում։ սնուելու խնդիր չէր լինի, կամ գոնէ վենդոր լոք չէր լինի։ մարդ էիր քեզ զգալու, քաղաքացի, ոչ թէ աշխատանքային համակենտրոնացման ճամբարի բանտարկեալ։
ու տէնց։
#երեւան #քաղաք #քաղաքաշինութիւն #ճարտարապետութիւն #միջավայր