թեստ։
թեստ։

ռեպատրիարքի այս վիդեօյից։
#էկրանահան
էն պահը երբ կոմունիստները թւում են ամենաադեկուատը՝
https://www.youtube.com/watch?v=RZSaHeoCX6U
98֊ին ես յոյս ունէի որ դեմիրճեանն ա յաղթելու՝ ոչ թէ որովհետեւ իրան շատ էի սիրում, այլ որովհետեւ զգում էի որ քոչարեանից ամենավատ սպասելիքներն ունեմ։ քոչարեանը միշտ չէ որ վատ տպաւորութիւն էր թողնում, բայց 98֊ին արդէն հասցրել էր թողնել։
այդ ժամանակ հոլովակ էի նկարել, ոգեշնչուել էի երկու տարի առաջուայ ռուսաստանեան «քուէարկիր, թէ չէ կը պարտուես» կամպանիայից։ ռդ֊ում կոմունիստների վերադարձի վտանգ կար։ «քուէարկիր» կոչը նման էր այդ ռուսական շարժմանը։
իմ հոլովակում տրամադրուածութիւններիս ակնարկը կայ՝ երբ էկրանին յայտնւում ա 1998֊ը, հնչում ա դեմիրճեան ազգանունը։
:/
ինչեւէ։
#պատմութիւն #քուէարկիր #քոչարեան #դեմիրճեան #1998 #չգիտեմ
էսօրուայ գործի տեղի ժողովը տէնց պարտադրուած էր ամենավերեւից՝ ոչ ամենացածր օղակի մենեջերները պէտք ա իրենց տակի թիմերի հետ առանձին առանձին խօսէին, թէ ոնց ենք մենք տանում կովիդը։
մենք էլ պիտի նւնւայինք ու խեղճանայինք, ու երախտագիտութիւնը յայտնէինք կորպորացիային, երեւի։
ու ահաւոր ձեւական էր, զի դէ էդ մարդու հէչ պէտքը չի մենք ոնց ենք, բայց վզին դրել են, պիտի անի, մենք էլ հիմա պիտի մի բան ասենք, որ անիմաստ չլինի զանգը։
տէնց, դէ անգլերէնից ես չեմ նեղւում, շեֆս տեսաւ մարդ չի խօսում, առաջարկեց ես խօսեմ։
ես իրականում կասէի՝ ի՞նչ կովիդ, մեր կովիդի մահերը նոր անցան պատերազմի մահերը, ու առհասարակ ահաւոր ա, բայց ես վստահ չէի որ «կարելի ա», որ մեր մասնաճիւղի շահերից ա բխում որ պատերազմ բառն օգտագործուի։ զի լսել եմ որ այլ թիմերին ասել էին պատերազմի ժամանակ թէ ժողովների ընթացքում բան չթռցնէք, թէ չէ աւելի շատ գործ որը կարող ա մեզ հասնել, կը գնայ այլ տեղ, եւ աւելի շատ գործ որ հիմա անում ենք՝ դրդուած կը լինեն տանել, կամ պատճառաբանութիւն կունենան տանելու այլ տեղ։
ու ես անկապ խօսեցի դէ, ասի չգիտեմ ինչ անել, արտօնեալ եմ որ գիւղում եմ, ոչ թէ փոքրիկ բնակարանում, բայց էդպէս ստացուեց, ասին՝ բա ինչ լաւ կապ ունես, վիդեօդ էլ, ձայնդ էլ ինչ լաւն ա, ասի՝ դէ չկար ստեղ սլոտ ինձ միացնելու, բայց openwrt֊ով լաւ ռաութեր ունեմ, որն ունէր minipcie սլոտ, դրա մէջ իմ մոդեմի տպասալ եմ աւելացրել, անլիմ քարտն եմ դրել, եօլլա եմ գնում։ պիտի ասէի՝ կամերաս էլ ա ազատ ծա֊ով, ու canon֊ը նոր նոր ա ուինդոուսի ու մակի տակ սկսել սպասարկել խցիկս որպէս վեբ կամ, բայց լինուքսում վաղուց՝ միշտ կարողացել եմ օգտագործել։
բայց լինուքս քշելը փոլիսիի խախտում ա, ու տէնց բան էլ չի կարելի ասել, զի նշանակում ա շեֆս ինձ լաւ չի նայում, լաւ չի ստիպել֊պարտադրել կորպորէյթ միջավայր։ ու դա չէի կարող ասել։ բայց շատ ուզում էի, զի իրենք բոլորը տրամադրուած են լրիւ այլ ձեւով։ ու դա իմ մասին կը լինէր։
տէնց, յետոյ ստիպեցին մօտ կէսին այնուամենայնիւ մի բան ասել, իրենք շատ շատ վատ անգլերէնով խօսեցին, ու արանքում ռուսերէն բառեր էին օգտագործում։ վերջում մէկն ասաց ռուսերէն «այդպէս էլ ապրում ենք», ու էդ հնդիկ մենեջերը մնաց շփոթուած, զի չջոկեց ինչ ա ասում։ շեֆս էլ թարգմանեց՝ ռուսերէն ասում ա սէնց ու սէնց։ հնդիկն էլ վերջում ասաց՝ դէ կներէք որ ես ռուսերէն չեմ հասկանում որ ձեր լոկալ կատակները ջոկեմ։
ու էդպէս, չդիմացանք էլի, որ մեր հետկոլոնիալ, հետգաղութային լինելը ցոյց չտանք։ զի վեհ ա, մենք անկապ մի ինչ֊որ անկախ պետութիւնիկ չենք, մենք գիտէ՞ք ժամանակին որ կայսրութեան մաս էինք, չէ՛ դուք գնացէ՛ք եւ հարցրէ՛ք ով էին մենք, ում ստրուկն ենք եղել։
ու տէնց։
#ժողով #աշխատանք #կորոնավիրուս #պատերազմ #չգիտեմ #գաղութացում
ամէն անգամ երբ արձագանք չեմ ստանում՝ ուրախանում եմ որ վատ արձագանք չեմ ստացել։
երէկ @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/hal9000}֊ը ազիմովի հարցազրոյցն էր կիսել, հէնց այս վայրկեանից, երբ նա ասում ա, որ երբ օպտիկական կապը տարածուի, բոլորը կը կարողանան ունենալ իրենց հեռուստատեսութիւնը։
ու ինձ համար, որ յիշում ա ութսունականների սովէտը, ծեր առաջնորդներով ու կարագի֊շաքարի պակասով, աղքատութեամբ ու համակարգիչների գրեթէ բացակայութեամբ, սա, կամ այլ վիդեօներ, ուր օրինակ նոյն թուի կարգիչների, ու մատչելի, տարածուած կարգիչների մասին են խօսում, սա եւս մի յիշեցում ա ինչ ահաւոր, աշխարհից կտրուած տեղում ենք ապրել, ու դրա տակից դեռ դուրս չենք գալիս։
#խսհմ #հայաստան #աշխարհ #համացանց #պատմութիւն #ազատութիւն
ուրեմն մեր կողմերում մի հատ վատ խաչմերուկ կայ։ ինչի՞ մի հատ։ ու ինչի՞ մեր կողմերում՝ ամէն տեղ լիքը վատ խաչմերուկներ են։ աշխարհն ա լի վատ խաչմերուկներով։ այս մոլորակն ա նոյնիսկ կարելի բնութագրել՝ վատ խաչմերուկների մոլորակ։
ինչեւէ, անցնում եմ էդ վատ խաչմերուկով, տէնց բոլորը ամէն կողմից քշում են, հազիւ ես անցնում։ մէկ էլ տեսնեմ՝ մի տաս տարեկան (գուցէ փոքր, գուցէ ե՞օթ) աղջիկ ա կանգնած, ու «մայթից» հեռու։ զի մայթ չկայ, կայ խանութ, ու դրա մօտ կայանած մեքենաներ, ու ինքը էդ մեքենաների դիմացից տէնց լուրջ դէմքով կանգնած ա։
ու տեսնեմ, մէկ էլ նշան ա անում, ասում ա՝ վազի, ու ձեռքը ձգում ա, իսկ էն միւս կողմից մի այլ, աւելի փոքր աղջիկ վազելով գալիս ա, ձեռքը բռնում, ու տէնց հեռանում են։
ու ես հասկացայ որ սպասում էր հարմար պահ լինի, ինչ֊որ կարճ դադար մեքենաների հոսքի մէջ, որ նշան տայ միւսին։
ու ես ապշեցի, ինչքան վաղ մի մարդ կարող ա այլ մարդու կեանքի համար պատասխանատւութիւն կրել։
#խաչմերուկ #քաղաք #ետնախորշեր #երեւան #պատասխանատւութիւն #պատասխանատուութիւն #փողոց #մանկութիւն