
#քաղաք #նախագծում #մեմ #միմ #մէմ #քաղաքաշինութիւն #դիզայն

#քաղաք #նախագծում #մեմ #միմ #մէմ #քաղաքաշինութիւն #դիզայն
https://www.youtube.com/watch?v=aGjc-gsh834
մեզ մօտ էլ կան նման սիմուլեացիաներ՝ երեւան մոլլում մի ամբողջ եւրոպական քաղաքի փողոցներ են սիմուլեացիա անում, սալահատակով։
#քաղաք #նախագծում #մարդիկ #տարածք #քայլելի #միջավայր
ուրեմն, դուրս եմ գալիս տանից, ինչպէս սովորաբար, լափթոփը ձեռքս։
(*
բանն այն ա, որ եթէ անջատուի կորպորատիւ ցանցից, յետոյ կպնելը տաս րոպէ ա տանում։
զի նորմալ թունել չեն տալիս։ տալիս են ինչ֊որ «վիպիէն»֊ի ծրագիր ուինդոուսի համար։
նաեւ տալիս են գրաֆիկական «աքսէս» մի այլ սեփականատիրական ծրագրի միջոցով, որը, բարեբախտաբար, լինուքսի վարկած ունի։
բայց միայն x86_64 բինարներ էին տալիս։ arm֊ի համար հաւաքած տալիս էին, բայց՝ «քրոմօս»֊ի համար։
հիմա, վերջերս ստուգեցի, նաեւ տալիս են 32 բիթանի arm֊ի համար ու լինուքսի։
փայնբուքի չիպսէթը aarch64 ա, որը կապ չունի 32 բիթանի տարբերակների հետ, ի տարբերութիւն ինթելի, դրա ընդլայնումը չի։ բայց այդ կոնկրէտ չիպսէթն ունի նաեւ armv7 հրամաններ, ես դա շուտ էի ջոկել, որ oberon linux revival֊ը դրա վրայ ստարտ եղաւ, աշխատեց։
հիմա փորձեցի դեբեան chroot ունենալ, ու իրա տակից աշխատեցնել այդ սեփականատիրական ծրագիրը՝ նատիւ արագութեամբ աշխատում ա փայնբուքի վրայ։
բայց սա ես շեղուեցի։
*)
սպասում եմ վերելակը գայ, մէկ էլ հարեւանի տղան ա դուրս գալիս, էլի մօտենում վերելակին։
վերելակի մէջ ասում ա՝ «ծրագրաւորո՞ղ էք»։ ասում եմ՝ «դէ հա»։ ասում ա՝ «ես տէնց էլ գիտէի»։ ու շարունակում ա՝ «իսկ ի՞նչ լեզուով»։ չիմացայ ինչ ասեմ, ասացի՝ «տարածուածներից գօ֊ն եմ համակրում»։ ասաց՝ «ես էլ ջաւա սկրիպտ եմ սովորում, որ անցնեմ գործի»։
ու լռեցինք։
ես չգիտէի ինչ ասել։
նախ ես չեմ զգում ինձ մեծ ու վեհ, որ ասեմ՝ ապրես, բան։ ո՞վ եմ որ գնահատական տամ։
իրականում ես կարծում եմ որ լաւ ա անում՝ զի ելք ա, ու պէտք ա դասակարգային ճեղքում անել աղքատութիւնից՝ միջինոտ տեղ։
բայց մէկ ա չգիտէի ինչ ասել։
տէնց շարունակեցինք լռել, մուտքի դուռը նա բացեց, ես դուրս թռայ, պարզուեց ինչ֊որ կին ա մտնում, նա մնաց, ես զգացի որ թռայ իրանից առանց բան ասելու, սպասեցի մօտենայ, ասացի՝ «դէ մինչ», ու գնացի դէպի մեքենայ։
հոգոց։
նա էլ երեւի մի քսան տարուց կը մտածի՝ «ահա թէ ինչի էր նա լռում»։ իսկ գուցէ եւ չէ։
#ծրագրաւորում #դասակարգ #ճեղքում #վերելակ #զրոյց #պատմութիւն
— իսկ էս թխուածքը «գլիւտէն ֆրի»֊ո՞վ ա, թէ՞ առանց։
#անկապ #սնձան
զրոյցներ վերելակի մօտ։
— իսկ տեղ կանէ՞ք լիֆտում էս հեծանիւի հետ։
— իհարկէ։
— չէ, տեղ չի անի՝ փոքր ա։
— էսպէս։ — բարձրացնում եմ հետեւի անիւի վրայ, ցոյց եմ տալիս։
— ա, իսկապէս, էսպէս տեղ կանի։
վերելակի դռները բացւում են։
— դուք մտէք։
— չէ, դուք մտէք, ես յետոյ հեծանիւով կը բարձրանամ։
— եկէք, տեղ կանէք։ — ասում են տղամարդու, վերելաւ մտնելով։
— չէ, ես ստեղ ծխում եմ, յետոյ կը գամ, գնացէք, — ու հանում ա էն ֆլեշկաներից, սկսում ա ծխել։
մէկ էլ՝
— ապեր, բա ինչքանո՞վ ա կարելի սէնց հեծանիւ ձեռք բերել։
— դէ ես վաղուց եմ առել, բայց ինձ թւում ա հարիւր հազարից սկսած կարգին բան գտնելն հնարաւոր ա։
— բա քանի՞ կիլօ ա։ ալիւմի՞ն ա։
— ալիւմին, ըհը։ քաշը չգիտեմ, մի հինգ երեւի։ բայց ընկերոջս հեծանիւը մի մատով ա կարելի բարձրացնել։
— բա ինչքա՞ն կը լինի, որ մի քիչ դիմանայ։
— թուրքական կային մի ժամանակ, մոռացել եմ բրենդը, կարծես հիսունից սկսած էին գները, յետոյ յունական «տրէկ»֊եր սկսեցին բերել, դրանք հարիւրից էին սկսւում։ ա՛, ճիշտ ա, լիստում կան էժան։ նոյնիսկ բմվ հեծանիւ եմ տեսել մի հիսուն հազարով։
— բմվ֊ն իսկական չէր ուրեմն, բմվ հեծանիւները մի հինգ հազար դոլար են։ բմվ հեծանիւները լրիւ այլ ձեւ են, օրինակ՝ սպիցէքով չեն, բոնտաժով են։
ես սովորաբար պնդում եմ որ մարդիկ գնան, ես յետոյ երբ ազատ լինի, բեռով կամ հեծանիւով կը զբաղեցնեմ վերելակը։
էս մարդը պնդեց որ մտնեմ իր հետ, որ տեղ կանենք։ իսկապէս, խցկուեցինք։
վերելակում նայեց ուշադիր, ասաց՝
— տես է, էս կարերը գործարանային են չէ՞։ սիրուն չեն արել, կարային սիրուն անել, որ տէնց չերեւար։
հիացնում ա ինձ, երբ էդպիսի դետալներին ուշադրութիւն են դարձնում։
ու մէկ էլ՝
— վաղուց սպորտով չեմ զբաղւում, հա մտածում եմ հեծանիւ առնել, բայց հա չեմ առնում։ պէտք ա աւելի լուրջ մտածեմ։
յետոյ նոյն օրը ինչ֊որ վիդեօ էի դիտում, տեսայ որ «լամբորջինիի» հեծաիւների վրայ էլի նոյն կարերն են ու լաւ երեւում են։
#զրոյց #քաղաք #հեծանիւ
եւ բէյրութի, եւ երեւանի պայթիւնը՝ հանրութեան մասին ա։
կոռուպցիայի մասին պատմութիւն ա, եւ բարադիութեան մասին պատմութիւն ա։
այն, որ շուէյցարիան ազատ եւ անկախ մնաց երկրորդ համաշխարհայինի ժամանակ՝ էլի հանրութեան մասին ա։ պատահաբար չի, որ շուէյցառացի զինուորական էր պնդում, որ գեղարդն իր մօտ ա, եւ ինքն անպարտելի ա։ պատահաբար չի, որ հռոմի պապուն դարեր շարունակ շուէյցարացիներ են պաշտպանում։ շուէյցարիայում այն հանրութիւնն էր, որ բաւական ոչ բարադի էր, եւ ամէնի պատրաստ, որ թոյլ չտար զաւթումը։
մեր հանրութիւնը լիքը խնդիրներ ունի։ ու մեզ բոլորիս ցաւում ա լիքը բաների համար, ինչ տեսնում ենք։
հիմա էլ սուրմալուն ա։
այստեղ որտեղ չնայես՝ ցաւում ա։
այդ ցաւից շատ հրաշալի փախուստ ա պնդելը որ կապ չունես հանրութեան հետ, պնդելը որ պետութիւնը չարիք ա, եւ այդ հանրութեան տիպիկ ներկայացուցչի պէս «էս երկրից դուրս պրծնել» երազելը։
նման մարդիկ կը պրծնեն եւ կը գտնեն իրենց այլ հանրութիւնում եւ այլ պետութիւնում։ ըստ երեւոյթին ոչ բարադի հանրութիւնում, որից «շատ չեն զզուի»։ կապրեն եւ կաշխատեն կազմակերպուած, ուժեղ ու հարուստ պետութիւնում։
այն երկիրն ա լինելու, ուր ամէն պահի չի ցաւայ։ բայց դա լինելու ա հանրութեան կողմից կառուցուած պետութիւն։
եւ այդ մարդիկ կը վճարեն հարկ այդ պետութեանը։ փաստօրէն նախընտրելով օժանդակել ու վճարել նրան, ով արդէն հարուստ ա, եւ ում համար չի ցաւում։
#հանրութիւն #պետութիւն #քաղաքականութիւն #ցաւ
https://www.youtube.com/watch?v=02mIRnPJm6g
մարդկանց համար փախուստը դէպի դեբիլախօս նրանից չի, որ «խելախօսը» վատն ա, չարն ա, իրանց ծանուցումախեղդ ա անում։
էդ խելախօսը չի ծանուցումախեղդ անում։
խելախօսը՝ դասական, ֆոն նոյմանի ճարտարապետութեան համակարգիչ ա։ ունի օպերատիւ յիշողութիւն, ունի ծրագրերի պահոց, ունի պրոցեսոր։ ծրագիրը բեռնւում ա պահոցից՝ օպերատիւ յիշողութիւն եւ կատարւում ա։
սարքն ունի մարդու համար հաղորդակցուելու միջոցներ՝ stdout՝ էկրան, եւ stdin՝ հպէկրանի ստեղնաշար։
բա ի՞նչ ա եղել որ մարդիկ չեն ուզում համակարգիչ օգտագործել։ արդե՞օք երկաթի մէջ ա խնդիրը։
խնդիրը ծրագրակազմն ա։
էդ ծրագրակազմն ա որ մանիպուլատիւ ա։ էդ ծրագրակազմն ա որ ծանուցումախեղդ ա անում։ էդ ծրագրակազմն ա որ ներգրաւում ա։
ի՞նչ ծրագրակազմ։ փակ ծրագրակազմ։ ոչ ազատ ծրագրակազմ։ սեփականատիրական ծրագրակազմ։ ոչ էթիկ ծրագրակազմ։
մարդիկ ուզում են լինուքսով (կարդա՝ ազատ ծրագրակազմով) հեռախօս, իսկ յետոյ բողոքում են որ դրա վրայ չունեն պայմանական «ինստագրամի» յաւելուած։ ու չեն օգտագործում։
բա էլ ինչի՞ էիք ուզում ազատ ծրագրակազմով սարք։
իմ կինը չունի լրիւ ազատ ծրագրակազմով հեռախօս։ նա ունի գուգլի անդրոիդով հեռախօս։
երբ սկսում ես գուգլի անդրոիդ օգտագործել, նա հաշիւ ա պահանջում, որ «փլէյ սթորն» աշխատի։
գուգլի անդրոիդի մէջ նախապէս դրուած էր «ֆէյսբուքի» յաւելուած։ բայց այդ անդրոիդը ձեռքից չի բռնել, չի ստիպել մուտք գործել ֆէյսբուքի յաւելուած։
այդ անդրոիդը ձեռքից չի բռնում ու չի ստիպում ունենալ «թուիթերի» կամ «ինստագրամի» յաւելուած։
այդ անդրոիդն ունէր պոդքաստներ, ու նա այդ ծրագիրն օգտագործում էր։
սա ամէնը՝ առանց իմ ազդեցութեան։
ես ապշում էի, որ տեսնում էի՝ նստում ա սրճարանում ու հեռախօսի մէջ չի նայում։ տէնց մենակ նստում էր, սուրճ էր խմում, ու ոչ մի բան չէր անում։ կամ իջնում էր իր նկուղը, ժամերով փայտի գործ էր անում։ գործիքներին շատ լաւ ա տիրապետում։ գործիքներից հասկանում ա՝ ես չեմ հասկանում։ վաչագանի գրապահարանը առանց իրա չէինք հաւաքի։ (:
հեռախօս օգտագործում էր նկուղում՝ երբեմն նոյն դինջերի գործն էր դնում, մի օր լուփով լսում։ ահագին յուզիչ էր դա ինձ համար։
իմ ազդեցութիւնն իր համար ինտերնետացնող էր։
իմ ազդեցութիւնն այն ա, որ իր հեռախօսի մէջ կայ fdroid ու կայ conversations։
ու ծանուցում ա գալիս ինձնից։ ծանուցում ա գալիս մեր ընկերներից։
իմ ազդեցութիւնն ա, որ երբ գործնական «զում» միթինգները չեն աշխատում, առաջարկել եմ «ջիթսի» փորձեն, ու դա իրենց մօտ աւելի կայուն ա աշխատում։
ո՞րն ա խնդիրն այդ հեռախօսի։ շատ օգտակար սարք ա։
նոյնիսկ գուգլի անդրոիդով հեռախօսը՝ օգտակար սարք ա։ էդ դուք էք որ դնում էք իրա մէջ ինչ ասես, յետոյ էլ բողոքում էք, ու հեռախօսից հրաժարւում։ (դուք ասելով նկատի ունեմ յղածս տեսանիւթի դեբիլախօս անցնողներին)
ես իհարկէ, գուգլի անդրոիդ չէի քշի։ ես եթէ անդրոիդին սովոր մարդ լինէի՝ կընտրէի սարք, որի վրայ հնարաւոր կը լինէր անդրոիդի որեւէ ազատ բիլդ տեղակայել՝ ասենք թող դա այսօր լինի լինեէյջը։ ու իհարկէ առանց gapps։ ի՞նչ իմաստ ունի տեղակայել լինեէյջ, որ յետոյ gapps դնես։ (հա, լինեէյջը գոնէ թարմանում ա, իսկ արտադրողի անդրոիդն էդքան չի թարմանում։ բայց դա կրկին՝ ազատ ծրագրակազմի մասին ա)
այն օրն էլ գործընկերոջս հետ էի խօսում, ասում էր՝ չեմ կարող կենտրոնանալ, չեմ կարողանում գործ անել, հա ուզում եմ բացել թուիթերում նայել ինչ եղաւ, չեմ կարողանում առանց իմ հոսքերի, բայց ինձ վատ ա դրանից։
« — բժիշկ, երբ ես այսպէս եմ անում ինձ ցաւում ա։
— մի արա էդպէս։ »
դրանից էլ հեշտ բա՞ն։
իսկ ի՞նչ անել։
ունենալ գրքի ընթերցիչ հեռախօսի մէջ։
ունենալ ռսս ընթերցիչ հեռախօսի մէջ։
դուք չէք հաւատայ, բայց ինձ համար հեռախօսի մօտ ժամանակը՝ ընթերցելու ժամանակն ա։
կամ feeder֊ն եմ բացում, լուսանկարչութեանը վերաբերող հոսքեր եմ կարդում։
կամ գիրք եմ կարդում։ ես գիրք հեռախօսով եմ կարդում։ շաաատ հազուադէպ՝ ընթերցիչով։ (ինձ, երեւի պէտք ա A4 կարդալու ընթերցիչ, որ ընթերցիչին կպնեմ՝ թղթեր լինի կարդալ։)
պառկում եմ քնելու, մի քիչ կարդում եմ, նոր եմ քնում։
դա կարգչի մօտ ա, որ եօթիւբ կը դիտեմ, որ ծմակուտ կը մտնեմ։ բայց դա էլ վատ չի։
ու ի դէպ՝ ծմակուտում ես չունեմ լայք։ ու չունեմ ծանուցում։ ծանուցում միայն մէյլով ա ուղարկում։ ինչի՞ ա էդպէս։ զի ջէյսընը «սոշըլհոմն» ինքն իր համար ա գրել։ մարդը չի ուզում ինքն իրան մանիպուլացնի ու ինքն իրան ներգրաւուի։ որ ինքն իր վրայ փող աշխատի՞։
ինձ էջը ծանուցում չի ուղարկում։ սերուերը որ փոխեցի՝ մի ամսից շատ ծմակուտի ծանուցումները մէյլով չէին էլ աշխատում։ դէ չէին աշխատում՝ ոչինչ, աշխարհը չփլուեց։ էդպէս ապրեցի, մինչեւ ժամանակ գտայ խորանալու, ուղղելու։
ուզում եմ կարդալ՝ բացում եմ էջը կարդում եմ։ ու նէնց չի լինում, որ ամբողջ օրը նստեմ թարմացնեմ։
ու իսկապէս, արդե՞օք պէտք ա այդ «լայքը»։ ինձ ա պէտք լինում, կուզէի երբեմն մարդուն իմաց տալ որ «էմփաթայզ» եմ անում, բայց ոչինչ՝ ես չունեմ էմոջի ստեղնաշար ու դրա կուլտուրա, կամ բառեր կը գտնեմ, կամ չեմ գտնի, չեմ ասի։ հասկացողը կը հասկանայ որ լաւ եմ վերաբերւում։ համ էլ բոլորին էլ լաւ եմ վերաբերւում։ ես չեմ ճանաչում նէնց մարդ որ վատ վերաբերուեմ։ ոչ մէկի հետ կիսելու բան չունեմ։ մրցակցութիւն չեմ հասկանում։ ես ուզում եմ ինչ֊որ բաներ ստեղծուած լինեն։ եթէ չկան՝ ստիպուած անում եմ։ դէ հաճելի էլ ա անելը։ ու լաւ, էստեղ էլի ասեմ, որ ինձ մրցոյթներն բացարձակապէս չեն հետաքրքրում։
յ․ գ․ ես երբ մենակ եմ, հեռախօսի մէջ մտնող մարդ եմ։
երէկ տանը չէի, լափթոփը հետս չէր, դրոիդ4֊ով .bashrc էի խմբագրում, յարմարաւէտ alias֊ներ էի սարքում, որ սերուերիս ֆայլային համակարգը կպցնեմ ու անջատեմ։ ես շատ շփուող եմ։ ու ես շատ սիրում եմ չաթեր կարդալ։ արթնանում եմ, գիշերուայ խօսակցութիւններն եմ կարդում։ էդ ինձ շատ զարգացնում ա, ես շատ բան եմ սովորում այդ չաթերի մարդկանցից։ լիքը հետաքրքիր մարդկանց հետ եմ ծանօթ։ մէկ մէկ էլ (հազուադէպ) ես եմ ինչ֊որ բան իմանում ու օգտակար եմ լինում։ կամ անկապ խօսում ենք։
իթ չաթն ինտերնետի մարդկանց մօտիկացնում ա, իրար գլխի ա հաւաքում, քաղաքի պէս ա դարձնում։ երբ ես չաթում եմ՝ ես իմ քաղաքի կենտրոնում եմ։
ամէն մէկս ունի իր քաղաքը ինտերնետում։ ոչ մէկի քաղաքը միւսի քաղաքի պէս չի։
#համացանց #քաղաք #ծանուցում #կախուածութիւն #դեբիլախօս #խելախօս #հեռախօս #համակարգիչ #կարգիչ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ծրագրակազմ #ազատութիւն