Ա. Նիկողոսյանի խոսքով՝ այս տարի կա 3 ավանդական «բեստսելլեր»՝ Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը», Ջորջ Օրվելի «1984»-ը և Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի բիճը»: Ըստ գրականագետի՝ այդ գրքերին չեն զիջում և զուգահեռ քայլում են Արամ Պաչյանի և և Հրաչյա Սարիբեկյանի գրքերը: Նշենք, որ Հայաստանում «բեստսելլեր» գրքերի տպաքանակը 500-ն է: Օրինակ՝ Միլլերի գիրքն այս տարի վաճառվել է 120 հատ:
Ա. Մարտիրոսյանի ասելով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում արագ վաճառվում է Օրվելի «Անասնաֆերման»: «Ու ամենակարևորը «Անասնաֆերմայի» դեպքում այն է, որ այսօր Հայաստանը գտնվում է հենց էս անասուն վիճակում, այսինքն՝ 1949 թ. մահացած գրողն այսօրվա Հայաստանը կարողացել է նկարագրել»,- նկատեց Ա. Մարտիրոսյանը:
իմ մօտ կապոյտ ձին միայն թմրամոլների հետ է ասոցացւում։
ինչեւէ, սպասում եմ, որ տարին կլինի էլ աւելի ռեակցիոն, փտած, սպասում եմ ՌԴ֊ի օրինակով խաւարամիտ օրենքներ, նաեւ՝ համացանցի ազատութիւնները սահմանափակող, եւ առհասարակ, պնդօղակների ձգում։
մեզ համբերութիւն, համառութիւն եւ ներքին ազատութիւն (արտաքին չեմ ակնկալում)։
ամսի 31։ ես ձեռք բերեցի մեկ հաց՝ երկու հարիւր դրամով։
հիշի՛ր, որ այսօր քո աւելորդ սպառողութիւնը հարստացնում է քեզ ստրկացնողներին ու գաղութացնողներին՝ քո կապիտալիստ օլիգարխներին, քո հանցավոր իշխանութեանը, եւ ամրապնդում Հայաստանում արտերկրեա իմպերիալիզմը։ հիշեցի՞ր։ դե հիմայ գնա ու սպառիր, գոնէ դա նկատի ունենալով։