պոլիտէքնիկի երրորդ կորպուսը լուսաւորել են։ շատ աւելի լաւ ա դիտւում, էդ մասն էդքան ամայի, «dead» տարածք չի ընկալւում։ չնայած, իհարկէ երեկոյեան ամենակենդանի տարածքը չի բնաւ։
#քաղաք
պոլիտէքնիկի երրորդ կորպուսը լուսաւորել են։ շատ աւելի լաւ ա դիտւում, էդ մասն էդքան ամայի, «dead» տարածք չի ընկալւում։ չնայած, իհարկէ երեկոյեան ամենակենդանի տարածքը չի բնաւ։
#քաղաք
ես չեմ տեսնում տարբերութիւն հայրենասիրութեան ու մարդասիրութեան, կամ մոլորակասիրութեան մէջ։
եթէ դու ուզում ես աշխարհում պլաստիկի խնդիրը էդքան սուր չլինի, դու էլ քո շուրջն ես էդ խնդիրը փորձում չբարդացնել։ ուզում ես որ էստեղ էլ՝ շուրջդ լինեն պլաստիկի համար տուփեր գոնէ, ու փորձում ես պլաստիկից շշերի փոխարէն օրինակ ապակեայ առնել։
մարդիկ որ գիւմրի են գալիս, յաճախ սթրեսւում են նրանից որ քաղաքով զբօսնելիս էդքան պայթած ու չօգտագործուած շէնքեր են տեսնում։ յամենայն դէպս ռուսների վիդեօներում քանի անգամ դա նկատել եմ։
եթէ դու առնում ես էդպիսի պայթած շէնք, նորոգում ես, համ դու ես ունենում մի շէնք օգտագործելու՝ ապրելու, կամ բիզնէսի համար, կամ որպէս հանրային տարածք (որը կրկին կարող ա լինել բիզնէս), համ գիւմրիում մի պայթած շէնք քիչ ա լինում, համ աշխարհում։
կամ եթէ վերցնում ես անկապ հողակտոր, կամ հողակտոր որի վրայ կայ անկապ սեփական տուն, ու կառուցում ես էդ փոքրիկ տեղում քեզ համար արդի շէնք, ապա եւ դու ես վայելում, եւ քո քաղաքում կայ մի արդի հաւէս շէնք աւել, եւ աշխարհում։
պարզապէս գիւմրին ստեղ ա։ էստեղ էլ չէ՞ մէկը պէտք ա զբաղուի իր ու իր շուրջ եղած գործերով։
ու երբ քայլում ես քանդած քաղաքով, հասկանում ես որ ըստ երեւոյթին մարդկանց պակաս էլ կայ։ թէ չէ էդպէս չէր լինի։ էդպիսի անտէր շէնքեր չէին լինի, մէկը կառնէր, կօգտագործէր։
դա բոլորովին էլ չի նշանակում որ տեղից տեղ գնալ չի կարելի։ ու բոլորովին էլ չի նշանակում որ եթէ չես զբաղւում, ու գնում ես «լաւ» տեղ ապրելու ու սպառելու, վայելելու էն, ինչ էնտեղ մարդիկ արդէն լուծել են, լաւացրել են, զի զբաղուել են, ու խնդիր աւելի քիչ կայ՝ դա չի նշանակում որ վատ բան ես արել։ բայց լաւ բան էլ չարեցիր։
ու եթէ ես լինէի եւրոպացի, կամ առաւել եւս՝ ամերիկացի, ես էնտեղ չէի ապրի։ իհարկէ, կը գիտակցէի որ էնտեղ լիքը խնդիրներ կան, բայց նաեւ կը գիտակցէի, որ ինչքան էլ սուր էդ խնդիրները չընկալեմ, շատ աւելի լուրջ խնդիրներ կան այլ տեղերում։ ու մոլորակասիրութիւնն ինձ կը ստիպէր գնալ այլ տեղ՝ օրինակ հայաստան, ու ապրել էստեղ։ գուցէ եւ վրաստան, բայց վրաստանը կամ թիֆլիսը շատ կը յիշեցնէին եւրոպական քաղաքները։ քուրդիստանը բաւական գրաւիչ տեղ ա երեւում։
խնդիրներն ընդհանուր առմամբ ամէն տեղ նոյնն են կամ նման են։ ու ամէն տեղ պէտք ա դրանցով զբաղուել։ ու ամէն տեղ մարդիկ աւելի մենակ են, եթէ ուրիշ մարդիկ չկան, ու հետեւաբար աւելի մենակ աւելի բարդ ա էդ խնդիրները լուծել։
մենք էլ ենք չէ՞ դաշնեզերքում աւելի մենակ, քան էն մարդիկ ֆէյսբուքում։ բայց իրենք ճնշուած են, իսկ մենք՝ չենք։ պարզապէս իրենք եթէ եւ գիտեն, զգում են որ ճնշուած են, չեն իմանում որ այլընտրանք կայ։
ու եթէ դու մարդասէր ես ու մոլորակասէր ես, դու նաեւ չես հանդուրժում այլ մարդկանց ճնշուած լինելը՝ լինեն դրանք հայ թէ տաջիկ, թէ ադրբեջանցի, թէ եզդի։ աղջիկ թէ տղայ, գէյ թէ տրանս։ հասկանում ես որ խօսքի, արտայայտուելու իրաւունքը չափից շատ կարեւոր ա, ու երեւի ամենակարեւորներից ա։
ու եթէ դու մարդասէր ադրբեջանցի ես, դու հասկանում ես, որ էդ տարածքում կեղտ իշխանութիւն ա, ու հասկանում ես որ էն մարդկանց որ արտայայտուել են՝ սպանել են, կամ ստիպել են գնալ։ ոչ թէ ստիպել են մնալ՝ ստիպել են գնալ։
զի վատ իշխանութեանը պէտք չեն մարդիկ։ տիգրան սարգսեանի յայտնի հարցազրոյց ու ձայնագրութիւն կայ, ուր երբ իրան արտագաղթից են հարցնում, ասում ա՝ մնան յեղափոխութի՞ւն անեն։
մարդասէր ադրբեջանցին հասկանում ա որ էն ինչ իր հանրութեանը սնում են՝ սուտ ա ու չար ա։ ինչպէս եւ մարդասէր եւ մոլորակասէր ռուսը։ ու աւելի լաւ ա ունենալ չլուծուած խնդիր հայերի հետ, քան պատերազմել, իսկ աւելի լաւ ա լուծել ու պրծնել։ դու տեսնում ես որ կարողացա՞ն չէ՞, չեխիան ու սլովակիան խաղաղ բաժանուել։ հեշտ չէր, կրկին, բայց մարդու դէմքը չկորցրին, մարդասէր եւ խաղաղասէր եղան։
դու նաեւ տեսնում ես, որ կատալոնիան ունի ինքնավարութիւն՝ դոմէնը, ուժեղ լեզուի օրէնք, ու նոյնը փոքրիկ ֆարերեան կղզիները։ գիտակցում ես որ դանիայի հանրութիւնը միջնադարեան չի, ու եւ ֆարերեան կղզիներում, եւ գրենլանդիայում պէտք չի մարդկանց ճնշել, պէտք չի փոխել, պէտք չի ասիմիլացնել՝ ու էն ինչ առաջարկւում էր արցախին ադրբեջանի կողմից՝ բարձր ինքնավարութիւն՝ նրանք առանց պատերազմի էլ ունեն։
ինչեւէ։ ասածս այն ա որ մոլորակասիրութիւնը լոկալ ա արտայայտւում։ եթէ դու մոլորակասէր ես, դու շուրջդ չես աղտոտում, ու փորձում ես մի քիչ լաւացնել։ էդ հէնց շուրջդ ես արտայայտում։
մէկ էլ եթէ ուզում ես ոչ շուրջդ արտայայտել, կարող եմ յիշեցնել ecosia֊ի մասին։ մէկ ա գուգլով էք փնտրում, անիմաստ իրան սնում, ecosia֊ով փնտրելն աւելի վատ քայլ չի, քան գուգլով փնտրելը։ փոխարէնը մարդիկ փող են աշխատում ու ծառեր տնկում աֆրիկայում։ որը բոլորիս լաւ ա։
#անկապ
ես մտածեցի որ ես լրիւ խորհուրդ եմ տալիս փայնֆօնը։
ինքը լրիւ պատրաստ ա օգտագորուած լինել։
եթէ ինչ֊որ մէկն անպատրաստ ա՝ դա մարդիկ են։
փայնֆօնը ենթադրում ա որոշակի ապրելակերպ։ ապրելակերպ, որ ես ունեմ, բայց ոչ բոլորն ունեն։
ու ինձ թւում ա լաւ ձեւ ա անել հետեւեալը՝
երեւի անհրաժեշտ կը լինի ձեզ հետ ունենալ լիցքաւորիչ կամ մարտկոց ու լար։ զի փայնֆօնի էներգակառավարումը չնայած լաւացրել են, դեռ կատարեալ չի։ բայց հաւանաբար մէկ ա հիմա էլ ունէք ձեզ հետ եւ լար եւ մարտկոց։
ու մնացածը պէտք ա ընդունել։ դուք ունէք փայնֆօն ոչ նրա համար որ ստանաք ինստագրամի ծանուցումները, ոչ նրա համար որ աշխատեցնէք յաւելուածներ որ ձեր ամէն քայլն արձանագրում են։
այո, անյարմար ա՝ բայց ազատ համայնքը չունի էն ռեսուրսներն ինչ նաեւ ձեր փողերով եւ ժամանակ տրամադրելով հարստացած «բիգ տէքը»։
ինչքան շատ մարդ օգտուի ազատ օհ֊երով հեռախօսներից, այդքան շատ մարդ դրանց միջից կը լինի դեւ, ու էդքան շատ մարդ կը մասնակցի ազատ հարթակների սպասարկման եւ զարգացման գործին։
այո, դուք մնալու էք ինքներդ ձեզ հետ շատ անգամ։ որովհետեւ ազատ յաւելուածներն ու ծառայութիւնները ձեզ չեն ծնգլահան անելու, ծանուցումախեղդ անելու, ու չեն մանիպուլացնելու որ աւելի շատ ժամանակ անց կացնէք էկրանի մօտ։ էդ պատճառով ա որ դիասպորայից կամ մաստոդոնից շատ քիչ մարդ ա օգտւում՝ մանիպուլացուած չեն ու չեն օգտւում։ պէտք ա անել քաղաքական ընտրութիւն ու ընդունել չմանիպուլացուած լինելու հանգստութիւնը եւ ծրագրակազմի հում լինելը։
էսօր ես քայլել եմ, լսել եմ պոդքաստ։ չաթս աշխատում ա, դիտարկիչս նոյնպէս։ խցիկս նոյնպէս՝ դանդաղ ա, բայց աշխատում ա։ վիդեօ նկարելու ծրագրակազմ ոնց որ դեռ չկայ։ լինում ա ապրել։ ես էդպէս ապրում եմ՝ դուք էլ կարող էք։
#փայնֆոն #փայնֆօն #ազատութիւն #ծրագրակազմ #երկաթ #ապրելակերպ

բայց ես sensia lut֊ով եմ անց կացրել։ (:
սէյլֆիշի տակ բնաւ չէր խանգարի ունենալ դինօ։
զի միակ xmpp կլիենտը, չհաշուած հասցէագրքի հետ ինտեգրածը (որ չգիտի օմէմօ), շմուզն ա, որը համ դախ ա համ դանդաղ, համ օմէմօ էլի դեռ փորձնական գիտի, համ ահաւոր անյարմար ա։ համ էլ սէյլֆիշի լիբերին կպած ա, տեղափոխելի չի։
ու պէտք ա ունենալ conversations հետեւաբար։ ինչը նշանակում ա՝ համ ունենալ անդրոիդի էմուլեատոր, ու հետեւաբար, գուցէ, անդրոիդի որոշ խոցելիութիւնները։ համ մարտկոցն ա աւելի արագ նստում անդրոիդի լոադից։ համ փող պիտի տաս էդ անդրոիդի էմուլեատորի համար։
դինօն իսկապէս չէր խանգարի։ շատ հաւէս կը լինէր։
ու իսկապէս՝ չէ՞ որ «նորմալ» լինուքս ա, ընդամէնը նաեւ ունի իրենց qt֊ի silica կոմպոնենտները։
հա ու չէ՝ gtk փաթեթները չկան։
եթէ ուզում ես շինել դինօ՝ պիտի նաեւ շինես բոլոր gtk փաթեթները։ իրականում իմաստ ունի շինել ու հրապարակել փաթեթներ։ բայց երեւի դա ես չեմ լինի ով կանի, զի իրենց sdk֊ն ա պէտք ունենալ՝ արդէն նաեւ մշակութօրէն օտար ա ինձ էդ բառը, էն ա օհ ա, իրա վրայ կարող ա լինէր քոմփայլեր, իրա վրայ էլ կարող ա շինէի։ ու նաեւ էդ sdk֊ն wayland ա ուզում ու իմ մեքենայի վրայ չի աշխատի։
ու տէնց։
#սէյլֆիշ #դինօ #ջաբեր #տեք
ես յաճախ փայնֆոնը համարում էի արտաքնապէս քեարթու սարք։ տէնց սիաօմի֊օտ, ամբողջ յարգանքով յանդերձ։ բայց մաքուր եւ ազնիւ հոգէպէս։ (:
հիմա մտածում եմ՝ ախր չէ, հաւէսն ա։ զի «վատն» ա։ պլաստիկ ա։ ու հաստ ա։
ու գիտէք, էկրանին նայում եմ, տեսնում եմ gpodder֊ը, որ շատ դանդաղ ա, ի դէպ սքրոլլ լինում, տեսնում եմ freetype֊ի տառատեսակների շատ գեղեցիկ նիւթաւորումը, ու էնքան յաճելի ա դա վայելելը։
էքսպերիաս խնդիր ունէր՝ մարտկոցը գիտէք, փոխել չի լինում հեռախօսների մէջ։ առնուազն բաւական բարդ ա։ նախկինում ես մի քանի մարտկոց էի ունենում, ու երբ պէտք էր՝ փոխում էի։ էդ պատճառով էլ droid4֊ի բացասական կողմերից մէկն եմ համարում այն, որ ոնց որ էս ա, տեսնում ես մարտկոցը, բայց վինտիկներով ձգած ա, պտուտակահան ա պէտք որ հանես։ droid3֊ն այդ խնդիրը չունի։ (բայց droid3֊ի վրայ maemo leste֊ն դեռ կայուն չի աշխատում)։
ու էնքան յաճելի ա իմանալ որ մարտկոց ունես։ բացում ես ու ունես։
հիմա փորձառութեան մասին մի քիչ։ նաեւ զրուցել ենք էսօր էդ մասին դաշնեզերքում։
փորձառութիւնը շատ վերջը չի։ ինչը շատ լաւ ա։ ես յաճախ յուսահատ եմ, կամ գիտեմ որ ինչ֊որ բան էնքա՛ն բարդ ա լինելու անել, որ էլ ձեռքս չի էլ գնում դէպի սարքը։
ես ուզեմ էլ՝ չեմ կարող նստեցնել ծրագրեր, որ չեմ ուզում ունենալ, ու դուք չէք ուզում ունենալ։
ես քասթոմայզ եմ արել megapixels֊ի սկրիպտն ու այն ինձ անմիջապէս sensia֊ի lut֊ը կիրառած նկարն ա տալիս։ ու իհարկէ, raw նիշքը։
նէնց հաւէս ա որ խցիկը վատ որակի ա։ ու աղմուկ ա տալիս։
ես կարողանում եմ կիսել էկրանը sxmo֊ում։ ես կարողանում եմ լսել պոդքաստներ։
ամենաշատը հաւանում եմ sxmo֊ի ստեղնաշարի հետ աշխատանքը։ երբ ստեղնաշարը չի երեւում՝ դրա պրոցեսն էլ չկայ։
երբ մատով կպնում ես մուտքագրելու դաշտին՝ այն չի յայտնւում։ դա շատ լաւ դիզայն ա իմ կարծիքով։ ստեղնաշարը յայտնւում ա այն ժամանակ, երբ դու կանչես։ ժեստով։ ու երբ հանես, էլի ժեստով՝ անհետանում ա իր պրոցեսի հետ միասին։
ու ստեղնաշարը լիարժէք xorg ստեղնաշար ա։ ուզում ես սեղմիր tab, ուզում ես ctrl+r։ ամէն տեղ։ սէյլֆիշում տերմինալը գալիս ա իր ստեղնաշարի հետ, որ քիչ թէ շատ յարմար լինի։ էստեղ ստեղնաշարը x֊ի ստեղնաշար ա։ ինչ ուզում ես արա։
ու այո։ ունենալով էսպիսի սարք, չես կարող ասել որ ունես կախուածութիւն։ բայց կարող ես, եթէ ուզում ես զանգ անել։ կարող ես ջաբերով չաթուել։
չե՞ս կարող բանկային յաւելուած աշխատեցնել՝ ազնիւ խօսք, դու չես ուզում էդ անել։ փայնֆոնը լաւն ա դրանով որ դու այն ունես, եթէ չես ուզում անել էն, ինչ իրանով անելը շատ բարդ ա կամ անհնար։
ու տէնց։
#փայնֆոն #ազատութիւն
մի քանի տարի առաջ գնացի ընկերոջս տուն, ցոյց էի տալիս նկարներ՝ որոշ նկարները ես էի տպել անորակ թուանշային տպիչով, որոշներն էլ ինստաքս էին։
ասաց՝ բայց դու քեզ չես մտահոգում կադրի կատարելութեամբ։
օրինակ, նկատեց նկարներից մէկում որ ծռոտ ա, ուղիղ չի հորիզոնը ակնյայտօրէն, չնայած հորիզոնը չի երեւում, բնանկար չի, սենեակում ա։
ու ես զգացի որ այո, հէչ չեմ ուզում ինձ մտահոգել։ նկարում եմ էնպէս, ինչպէս դուր ա գալիս։
ու չեմ խորհուրդ տալիս շատ մտահոգուել։ զգալը լաւ ա։
ու ես չեմ կարողանում բացատրել այդ զգալը, բայց այն վերբալ չի։
ինձ մի նոր մականուն եմ մտածել՝ alm՝ absent language module, կամ mlm՝ missing language module. կամ գուցէ էսպէս՝ ¬∃lm։
եւ նուագելուն ա սազում, եւ նկարելուն։ ես նուագելիս չեմ խօսում։ պիտի զգամ։ նկարելիս էլ։
ու ուզում եմ ասել, ես նէնց յոգնած եմ էդ կատարելութեանը ձգտելուց որ տեսնում եմ լուսանկարչական հանդէսներում, կամ բլոգերում։
ես վայելում եմ աղմուկը։ կարելի ա անել շատ սիրուն չճիշտ ու չկարգին նկարներ։
ու առհասարակ, ամէնն ուղէղի սովորելու վրայ ա։ նախկինում ինչ համարւում էր դիսոնանս, էսօր չի համարւում։ զի մարդկանց ընկալումը փոխուել ա։
ու տէնց։
#ֆոտօ