մոնոքրոմ զինն արդէն վաճառքում ա՝ https://www.buymeacoffee.com/dmitrizzle #ֆոտո
մոնոքրոմ զինն արդէն վաճառքում ա՝ https://www.buymeacoffee.com/dmitrizzle #ֆոտո
ամսի 21֊ին ընկերս պատմում էր նիկոլի ելոյթի մասին եւ մեկնաբանում որ նա փորձում ա՝ մատուցել արեւմտեան, քրիստոնէական արժէքները, որ հանրութիւնը դեռ չի ընդունել, զի դեռեւս ընդունուած են նախաքրիստոնէական արժէքներն ու մշակոյթը՝ փաստարկներից մէկը ծառերին կտորներ կապելու սովորոյթն էր, եւ հեթանոսական արժէքի օրինակ՝ ճակատագրին հնազանդութիւնը, ի տարբերութիւն նոր եւ քրիստոնէական արեւմտեան արժէքի՝ քո ճակատագիր կերտելը։ նիկոլը եւ անկախութիւնն ա մեկնաբանել որպէս ազգի ճակատագիր կերտելու գործիք։
ես լաւ տեղեկացուած չեմ մինչ քրիստոնէական հայաստանից, բայց որոշ պատկերացում ունեմ՝ հռոմից եւ յունաստանից, ու ընկալում եմ քրիստոնէութիւնը որպէս ագրեսիւ չժողովրդավարական ուժ, որ հետ ա մղել մարդկութիւնը զարգացման մէջ։
հին հանրութիւններում՝ հռոմում եւ յունական քաղաքներում՝ շատ թէ քիչ ներառական ժողովրդավարութիւն էր, եւ դա արտայայտւում էր կրօնում՝ բազմաստուածութիւն էր, եւ շրջանի պատմութիւններն այն մասին էին, որ տարբեր խաղացող ուժեր կան, եւ մարդ անհատն էլ իր որոշակի արժանիքների շնորհիւ կարող ա խաղացող լինել եւ իրավիճակ փոխել։
մինչ մահմեդականութիւնը արաբական աշխարհն էր զարգացած, մահմեդականներն են արգելել մաթեմը եւ ճնշել գիտութիւնները, իսկ մինչ քրիստոնէութիւնը մենք արդէն գիտէինք որ երկիրը գնդաձեւ ա, եւ էրատոսթենէս կիրենացին արդէն հաշուել էր, եւ բաւական ճշգրիտ, երկրի շառաւիղը։
այդ գիտելիքը յետոյ գրեթէ 2000 տարով անհետացաւ։
այսպիսով մենք արտայայտեցինք երկու՝ ոչ անհամատեղելի ենթադրութիւն՝ մէկը՝ որ քրիստոնէական արեւմտեան արժէքներ իւրացնելը հայ հանրութեան համար ափգրէյդ ա, թարմացում ա, արդիականացում ա, եւ միւսը՝ որ նոյն քրիստոնէութիւնը՝ աշխարհի մակարդակով դաունգրէյդ էր՝ հետ ա գցել աշխարհը զարգացման մէջ։
#հայաստան #պատմութիւն #քրիստոնէութիւն #հանրութիւն #զարգացում #կրօն #գիտութիւն #անկախութիւն
այս ու այս խօսակցութիւնների հետքերով գիտակցում ա գալիս, որ հանրային եւ շատամարդ հասկացութիւններն այսօրուայ ինտերնետում տարբեր են։
ֆէյսբուքն ու տելեգրամը ազատ հասանելի չեն՝ առանց «մեմբեր քարտի»՝ բայց շատամարդ։
իսկ ուորդփրես բլոգը, որ հասանելի համացանցից՝ թաքուն գրելու տեղ կարող ա լինել։
#ինտերնետ #հանրութիւն #ազատութիւն
#քեաբաբ #քյաբաբ #հայերէն #արուեստ
@{ Հայկ ; voyager@spyurk.am} 22.09.2020, 23:21:24
աստվածնեեր Max Bedulenko֊ն հայկական #սայբերփանկ ա սարքել։ արա էս ինչ լավն ա #արվեստ
![]()
#ճարտարապետութիւն #երեւան #ֆիրդուս #ֆիրդուսի #33 #նախագիծ
@{ Urbanlab Yerevan (unofficial) ; urbanlab@spyurk.am} 22.09.2020, 17:30:03
Երևանի Ֆիրդուս թաղամասի Ալտ33 մրցույթի Առաջին մրցանակը շնորհվեց ճարտարապետ Նգույեն Քույ Ֆուի աշխատանքին (Վիետնամ).The Jury of Alternative 33: an ideas competition for the urban revitalization of district 33 (Firdusi) awarded the first place to Nguyen Guy Phu’s project (Vietnam).
posted by pod_feeder_v2
ես ունեմ այս ժապաւէնից։ վերջին մնացորդներից եմ առել, քանի որ փնտրում էի՝ ո՞ր ժապաւէնով էր նկարում իմոջենը ու ոնց որ դա էր, կամ դրան մօտ մի բան։
դեռ չեմ համարձակուել նկարել, բայց հիմա որ քոլոր չեքեր էլ ունեմ՝ կը նկարեմ։
էս նկարների տեսքը, կոնտրաստը ահագին դուրս եկան, հիմա մտածում եմ՝ սէնց անել, թէ հարիւրով նկարել։ գուցէ երկուսն էլ փորձեմ, պարզապէս շատ կոճ չունեմ։
#ժապաւէն
@{ emulsive unofficial ; emulsive@spyurk.am} 22.09.2020, 14:00:37
5 Frames… With a beat-up Nikkor-S 50mm f/1.2 on Kodak Plus-X (EI 125 / 35mm / Nikon FM2) – by Guilherme Maranhão
#5frames #articles #kodakplusx125 #nikonfm2n #nikonnikkors50mmf12 posted by pod_feeder_v2
էսօր մտածում էի կրթութեան բացիլլայի մասին։ յիշեցի որ թուայնացնում ենք ծանօթի պապու հօր յիշողութիւնները։ նա գնացել էր թիֆլիս սովորելու, այնտեղ աշխատում էր, բաւական բարդ եւ դարդերով լի կեանք ունէր։ չնայած շատ լաւ չէր ապրել, բայց սովորած լինելն իր առջեւ լրիւ այլ աշխարհ էր բացել, լրիւ նոր մտածելու եւ գործելու տիրոյթներխ իրեն նուիրելու տարածք։ գրախանութում աշխատելով ծանօթացել էր հետաքրքիր մարդկանց հետ, թերթեր յօդուածներ էր գրում՝ անվճար, զի թերթերը չէին էլ կարող իրեն վճարել։ յետոյ թիֆլիսից գնաց լոռու գիւղերից մէկում դասաւանդելու։
բնականաբար, նա փոխանցեց բացիլլան եւ երեխաներին։
ու ծանօթիս պապն ու հայրն արդէն յայտնի մարդիկ էին, ու նշանակալի գործեր են արել։ ծանօթը շատ անհանգստանում ա դստեր համար՝ թէ նա շատ ձգտումներ չունի, բայց ես ասում եմ՝ որ դուստրը լաւ կը լինի, նա էլ ա կրթութեան բացիլլայի կրողը։
մտածում եմ, ինչ կենսական անհրաժեշտ ա որ հանրութեան մէջ բացիլլայի կրողներ շատ լինեն։
ասում են, նիկոլն էլ էր էսօր էդ մասին խօսում։ #կրթութիւն