տիգրանի գրառումը ժապաւէնում։
#ժապաւէն #պատմութիւն #ֆոտո #ֆոտօ #լուսանկարներ
տիգրանի գրառումը ժապաւէնում։
#ժապաւէն #պատմութիւն #ֆոտո #ֆոտօ #լուսանկարներ
հայաստանում իւթիւբը հնդիկ երգչի գովազդ ա տալիս, ու առաջարկում որ հետեւեն սփոթիֆայով։ մինչդեռ հայաստանից սփոթիֆայը չի աշխատում։
մի բան կայ, որ չեմ կարծում որ ճիշտ ա ասելը, բայց շատ են ասում։ ասում են, թէ պայմանական կալիֆորնիայում ապրող դիցուք ծրագրաւորողի աշխատանքի արդիւնաւէտութիւնն աւելի բարձր ա, քան պայմանական ռուսաստանում։ զի նա աւելի շատ փող ա ստանում։ հետեւաբար՝ աւելի շատ բարիք ա ստեղծել, որ իրեն աւելի շատ ա հասել։
սա ինձ թւում ա պարզապէս սխալ։ մարդը, որ մօտաւորապէս նոյն գործն անում ա էստեղ եւ էնտեղ, օգտագործելով մօտաւորապէս նոյն գործիքները, եւ ունենալով համեմատելի կրթութիւն եւ զարգացում՝ անում ա նոյն աշխատանքը։ այլ հարց ա՝ ինչպէս ա իր աշխատանքը դառնում փող, եւ գուցէ տեղական շատ ֆիրմաներ աւելի անարդիւնաւէտ են աշխատանքի արդիւնքը՝ փողի կոնուերտելու։ բայց չէ՞ որ այստեղ աշխատում են շատ արեւմտեան ընկերութիւններ, որ արդէն գիտեն ինչպէս են վաճառում, ունեն իրենց իրացման ալիքները, եւ այլն։
ու ինձ թւում ա՝ շատ սխալ ա ասել, որ կալիֆորնիայում մարդու աշխատանքի արդիւնաւէտութիւնն աւելի բարձր ա։
մարդը որ գրում ա համեմատելի հինգ հարիւր, կամ հազար կոդ օրեկան, ունի նոյն աշխատանքի արդիւնաւէտութիւնը։ իր աշխատավարձը, սակայն, կախուած ա այլ գործօններից՝ որը հասկանում եմ։
ու ես օկ եմ, ես նրանից, որ նոյն գործն անելով քիչ փող եմ ստանում, քան ամն֊ի գործընկերը, չունեմ անարդարութեան զգացողութիւն։ արդա՛ր ա, ընդունում եմ։ գինը, նաեւ աշխատանքի գինը՝ իր գոյացման մեխանիզմներն ունի։ գինը լինում ա եւ ինքնարժէքից ցածր՝ եթէ պահանջարկ չկայ։ ես դա հասկանում եմ։
ես զգում եմ որ սխալ ա ասելը, որ մարդու աշխատանքի արդիւնաւէտութիւնը տարբեր ա այստեղ եւ արեւմուտքում։
#աշխատանք #արդիւնաւէտութիւն #արդարութիւն
այս պատճառով ա ինձ մօտ շուտ հասնում թարմացումը՝

#էկրանահան #սէյլֆիշ
կներէք որ կէտը չէր աշխատում։ ուղղել եմ։
ինձ կանչեցին կոնսպիրոլոգների գաղտնի չաթ, ահա մօտդ֊ն՝

իսկ ո՞րն ա քո նուաճումը։
#էկրանահան
էս քանի օրը աչքովս ընկաւ school of life֊ի «օրդինար» մարդկանց մասին նիւթն այն մասին, ինչքան օկ ա լինել օրդինար «լուզեր», եւ ինչքան օկ ա ունենալ «օրդինար» կեանք, ու որ պէտք ա դա գնահատել, եւ շատերը դա էլ չունեն։
միտքն ինձ մօտ ա, կարծում եմ դա ակնյայտ ա, որ օկ ա, պարզապէս եթէ օրդինարը սահմանենք որպէս «հասարակ», ապա «հասարակ» մարդիկ school of life չեն դիտում, ու իրենց իւթիւբը դա դիտել չի առաջարկում։
ես վերջերս տեսայ ինչ ա առաջարկում՝ հնդկական սերիալներ, օրինակ, էյջդի որակով։
ու իրենք աւելի են հակուած դիտել աստղերին ինստագրամում, ու վատ զգալ, որ աստղային կեանք չունեն։
իսկ մենք, էն շերտը ում կարող ա իւթիւբը school of life առաջարկի դիտել, ընդհանուր առմամբ ջոկել ենք իմ ձեւակերպած դաւիթի աստղի սկզբունքը։
յիշեցնեմ՝ ես ժամանակին մտահոգ էի՝ թւում էր՝ ինչքան զարգանում ես՝ էնքան պահանջներդ աճում են։ գի՞րք ես կարդացել՝ ուզում ես մէկի հետ քննարկել, ֆի՞լմ՝ նոյնը, իմացար փայն հարդուերի մասին՝ ուզում ես այդ խաղալիքները, իմացար risc-v պրոցեսորի մասին՝ մտածում ես դրա տակ գրել մի բան։
սա ես ձեւակերպել էի որպէս պահանջների բուրգ, որն աճում ա՝ բուրգի գագաթը ներքեւում, ու զարգացման սանդղակը՝ ուղղահայեաց։
ու մի պահ զգացի, որ խնդիր չկայ իրականում՝ մտել էի ծնողներիս մօտ ու մայրս պատմեց որ մեր նախկին հարեւանն ա մտել, ու որ իր որդին երազում ա այփադի մասին։ ու էդ պահին ես զգացի՝ որ ախր ես այփադի մասին չեմ երազում՝ ձրի էլ տան՝ պէտք չի, ու հասկացայ որ իրականում լիքը պահանջ ես չունեմ։
դա կարելի ա նկարագրել հակառակ բուրգով՝ երկու բուրգի վերադրումը տալիս ա դաւիթի աստղ։ այո, աճում են պահանջերդ, բայց նաեւ նուազում են։
ու էն մարդիկ, որ ալայն դէ բոտընի նիւթերը դիտում են՝ երեւի օկ են, ու շատ չեն նախանձում ուրիշների կեանքին։
#մարդիկ #դաւիթի_աստղ #պահանջներ #կեանքի_դպրոց #հանրութիւն