այսօր ուզում էի մէջբերել ու հասկացայ որ էստեղ չեմ վերբեռնել որեւէ բան mstardict֊ի մասին։
ահա՝




#մաեմօ #բառարան #յաւելուած
այսօր ուզում էի մէջբերել ու հասկացայ որ էստեղ չեմ վերբեռնել որեւէ բան mstardict֊ի մասին։
ահա՝




#մաեմօ #բառարան #յաւելուած
ուրեմն, voc֊ը պորտ եմ արել nvcc֊ի։
հետաքրքիր ա, սովորական aarch64֊ի gcc֊ով voc֊ը սարքում ա 11կբ չափսի, սովորական գրադարաններին դինամիկ կպած բինար։
nvcc֊ով սարքած բինարն ունի նոյն կախուածութիւնները ըստ ldd֊ի, բայց զբաղեցնում ա 623կբ արդէն։
inky@nv:~/test$ file test
test: ELF 64-bit LSB shared object, ARM aarch64, version 1 (SYSV), dynamically linked, interpreter /lib/ld-linux-aarch64.so.1, for GNU/Linux 3.7.0, BuildID[sha1]=cb4b973aac98318b8bdb993b3483c0ef1f44bf6c, with debug_info, not stripped
inky@nv:~/test$ file test_
test_: ELF 64-bit LSB shared object, ARM aarch64, version 1 (GNU/Linux), dynamically linked, interpreter /lib/ld-linux-aarch64.so.1, for GNU/Linux 3.7.0, BuildID[sha1]=0395d6ca9fdc7104b4bb632c28d4b4ada98c9fd9, with debug_info, not stripped
inky@nv:~/test$ ldd ./test
linux-vdso.so.1 (0x0000007f823ca000)
libvoc-O2.so => /opt/voc/lib/libvoc-O2.so (0x0000007f821b9000)
libc.so.6 => /lib/aarch64-linux-gnu/libc.so.6 (0x0000007f82060000)
librt.so.1 => /lib/aarch64-linux-gnu/librt.so.1 (0x0000007f82049000)
libpthread.so.0 => /lib/aarch64-linux-gnu/libpthread.so.0 (0x0000007f8201d000)
libdl.so.2 => /lib/aarch64-linux-gnu/libdl.so.2 (0x0000007f82008000)
/lib/ld-linux-aarch64.so.1 (0x0000007f8239e000)
inky@nv:~/test$ ldd ./test_
linux-vdso.so.1 (0x0000007fa0bda000)
libvoc-O2.so => /opt/voc/lib/libvoc-O2.so (0x0000007fa0956000)
librt.so.1 => /lib/aarch64-linux-gnu/librt.so.1 (0x0000007fa093f000)
libpthread.so.0 => /lib/aarch64-linux-gnu/libpthread.so.0 (0x0000007fa0913000)
libdl.so.2 => /lib/aarch64-linux-gnu/libdl.so.2 (0x0000007fa08fe000)
libc.so.6 => /lib/aarch64-linux-gnu/libc.so.6 (0x0000007fa07a5000)
/lib/ld-linux-aarch64.so.1 (0x0000007fa0bae000)
inky@nv:~/test$ ls -lh
total 648K
-rwxrwxr-x 1 inky inky 11K Փտր 16 14:52 test
-rwxrwxr-x 1 inky inky 623K Փտր 16 14:51 test_
-rw-rw-r-- 1 inky inky 370 Փտր 16 14:52 test.c
-rw-rw-r-- 1 inky inky 371 Փտր 16 14:51 test.c_
-rw-rw-r-- 1 inky inky 76 Փտր 16 14:50 test.Mod
գեներացուած սի կոդի տարբերութիւնն այս տողն ա՝
inky@nv:~/test$ diff test.c test.c_
1c1
< /* voc 2.1.0 [2023/02/15] for gcc LP64 on ubuntu xtpam */
---
> /* voc 2.1.0 [2023/02/15] for nvcc LP64 on ubuntu xtpam */
inky@nv:~/test$
#օբերոն

#աւստրալիս #արուեստ
մտածում էի՝ ինչ անկապ ա որ kindle֊ն անազատ սարք ա, չեմ կարող rss ընթերցիչ դրա վրայ տեղակայել։ իրականում ժամանակին տեղակայել եմ ազատ ծրագրակազմի հաւաքածու, բայց դա բարդ էր ու պահանջում էր կոտրել սարքը, եւ դրանից յետոյ մի քանի անգամ լրիւ ջնջել եմ ինչ կար, զի լաւ չէր աշխատում, ու ես ենթադրեցի, որ գուցէ հաւելեալ ծրագրակազմից ա։ բայց, ի դէպ՝ չէր, պարզապէս բագեր կան։
ինչեւէ, վերջերս մտածեցի՝ ինչ լաւ կը լինէր քինդլի վրայ ունենալ rss ընթերցիչ։ ու յիշեցի, որ ունեմ անդրանիկի տեղակայած miniflux֊ը՝ go֊ով գրուած վեբում աշխատող ընթերցիչ ա։ գուցէ իմ՝ kindle paperwhite֊ի առաջին վարկածի experimental browser֊ը այն կը կարողանա՞յ բացել։ ու պարզուեց՝ կարողանում ա։ երբեմն պայթում ա, փակւում, բայց հիմնականում օկ ա։


liferea֊ի պանակներն այստեղ դարձան կատեգորիաներ՝

savage chikens պատկերապատումը շատ սազում ա էլ․ թանաքի էկրանին՝

dinosaur comics՝ տիրանոզաւրի մտորումները՝

կարելի ա մեծացնել՝

լիզ կլիմօյի պատկերապատումը՝

հայերէն նորութիւններ՝ թարումեանի գրքի տառատեսակով՝

arch daily, թայուան՝

ի դէպ, քինդլի էկրանահան կարելի ա վերցնել, անկիւնագծով՝ էկրանի անկիւններին մատիկներով կպնելով։
#էկրանահան #քինդլ #ընթերցիչ #պատկերապատում
ուրեմն, շատ հետաքրքիր ա, սպամը որ ստանում էի, հիմնականում spyurk.am դոմէնով էր՝ այսինքն սպայդերները որ քաղել հաւաքել են մէյլ հասցէները մտածել են որ diaspora id չի՝ մէյլ ա։
ու նայեցի՝ մէյլ սերուերս ընդունում ա spyurk.am֊ով մէյլեր։ էդ տողը քոմենթեցի՝ վերջ, հիմա օրը երկու հարիւր սպամի փոխարէն գալիս ա մէկ։ դէ էսօր մէկ եկաւ։ շատ հաճելի ա։ (:
էլ չեմ ասում, որ ես ունեմ մի հասցէ, որ չեմ մատնում։ ոչ մէկի չեմ տալիս, բացի ընկերներից, ու խնդրում եմ մարդու չտան։
սա էլ խնդիրը լրիւ չի լուծում։ իրականում պէտք ա գեներացնել մէյլ հասցէներ ու տալ տարբեր մարդկանց, պէտք ա նստել, մտածել ձեւ ոնց դա հնարաւորինս անցաւ անել։
#իմակ #անկապ
https://toobnix.org/w/mGVdhMLz59NSYd9uBYNVXP — տոմ տիկուերի երաժշտութիւնն ա։
#կարգիչ #պատմութիւն #երաժշտութիւն
gotosocial֊ի հետ ֆեդերացիան աշխատեց ինձ մօտ, վերջապէս, socialhome֊ից։
երէկ ահագին զզուելի տրամադրութիւն ունէի երեկոյեան։ ու չէի ջոկում՝ ինչի։ գիշերն էլ չէի կարողանում քնել, փորձում էի հասկանալ։ առաւօտը հասկացայ՝ low dominance, ըստ երեւոյթին, պլիւս յոգնած ուղեղ։ մէյլերն էի գործի ուզում բացել, տեսնել ինչ եղաւ, բայց նաեւ չէի ուզում տեսնել։ զի ես գրել էի ինչ եմ մտածում՝ առաւօտը, ու սպասում էի որ ինձ ապտակեն, կամ ինձ հետ չհամաձայնեն։ այլ անգամ էլ կը գրէի ինչ եմ մտածում այդպիսի հարցով, եթէ հարցնէին՝ պարզապէս ինձ դիմեցին էս անգամ, չէի կարող չասել։ երբ չեն հարցրել՝ չեմ խառնուել, կամ չեմ իմացել սէնց հարց կայ։ որ հարցրել են՝ չէի կարող չասել անկեղծ։ դէ հարցրել են՝ պիտի ասէի, բայց գիտէի որ լաւ չի ընկալուի։ համ էլ կոմիքս եմ մէջբերել, ու դա էլ երեւի իրենց պէտք ա վիրաւորէր, թէ մենք լուրջ բաներ ենք խօսում, իսկ նա չի հասկանում ի՛նչ վտանգներ կան։
երեւի դա ազդել էր։ միւս տրամադրութեան վերաբերեալ վարկածս էն էր, որ պատկերացրի՝ գործընկերներս ինձ հարցնեն՝ ինչի՞ ես դուրս գալիս, ու ես ո՞նց իրենց բացատրեմ որ մեծամիտ չհնչի, ու իրենք իրենց նուաստ չզգան, կամ ինձ՝ շատ քիթը բարձր։ ո՞նց ասեմ որ ես էդ փողով պատրաստ չեմ էդքան մեքենայ քշել։
նաեւ յիշեցի, որ առաջ՝ ամէն օր էր սէնց տրամադրութիւն զզուելի։ ամէն երեկոյ, ու ամէն օր՝ բեքգրաունդում։
մէկ էլ մէկի հետ խօսում էինք, նա գործ էր արել մէկի համար, հարցրի ինչքանո՞վ օկ էին իրան աքսէսներ տալու հետ, ասաց՝ շատ, ու ասաց՝ շատ ջերմ ու լաւ ընդունեցին իր գործը։
ու ես յիշեցի որ էն հին ֆբ֊ն, 10+ տարի առաջուայ, ինձ ապշեցնում էր նրանով, ինչքան կամեցող եւ անծանօթ մարդ կար։ եւ իրենց մէջ՝ տղաներ, ում անունը չգիտեմ բնաւ։ ոչ նախանձ։ ու որ իմ իմացած թուիթերն արդէն իրար վրայ ճուալու տեղ էր, իսկ իմ իմացած դաշնեզերքը՝ մի քանի կրօնականների տեղ ա՝ հաւատում ենք ընդհանուր առմամբ նոյն աստծուն՝ ազատութեանը ու մասնաւորապէս՝ ազատութեանը համացանցում, բայց տարբեր ինտերպրետացիաներ ենք տալիս, ու դէ շիան սուննիի համար աւելի ատելի թշնամի ա, քան քրիստոնեան։
ու տէնց։ #անկապ