երեխայ էի, մայրս ուզեց ինձ ուրախացնել։ երեւի նկատել էր որ ժամացոյցների նկատմամբ անտարբեր չեմ։ ու էսպիսի ժամացոյց կար սովէտական, կարծում եմ բաւական թանկ, նուիրեց ինձ
ապշելու էր, թիթէռը շարժւում էր, վայրկեաններն էր ցոյց տալիս։
աւաղ ըդամէնը մէկ թէ երկու օր եմ վայելել էս ժամացոյցը։ մայրս զգուշացրել էր, որ չթրջեմ։ իսկ ես շաբաթ֊կիրակի տատուս տանն էի, ուր դուրս էի գալիս բակ, ու այնպէս ստացուեց որ խաղալով ընկայ ու չնկատեցի որ ջրի տակ ա յայտնւում։
բակում ջրի աղբիւր կար։ ծորակ էր։ ու դրա մօտ հացենի էր աճում։ հացենու չորացած, կանաչ սերմերից նաւակներ էինք սարքում։ մէկի սուր մասով միւսը ծակում էինք, թողնում ուղղահայեաց, դառնում էր առագաստ։ ու դնում էինք ջրի վրայ, հետեւում ո՞նց կը գնայ։
էդպէս տարուել էի ու ժամացոյցը փչացրել։ յետոյ տարանք մեր բանգլադէշի ունիւերմագի մուտքի մօտ աշխատող ժամագործի։ կարծես նորոգեց, բայց համ սխալ էր աշխատում, համ կրկին փչացաւ։
ու թէ էլ յոյս չտուեց, թէ թանկ էր, էդպէս էլ ժամացոյցը մնաց փչացած, ես էլ կորստի զգացումով։
ու մայրս էր մեղք որ ուզում էր ուրախացնել, քիւթ ժամացոյց էր նուիրել, էն էլ չստացուեց։
#ժամացոյց #պատմութիւ #մանկական