եկաւ լճացման ժամանակը։ արդեն անկասկած եկաւ։ ու ըստ երեւոյթին երկար է տեւելու։
մինչ նոր անկախութիւն ձնհալ։
#քաղաքականութիւն #լճացում #ձնհալ
եկաւ լճացման ժամանակը։ արդեն անկասկած եկաւ։ ու ըստ երեւոյթին երկար է տեւելու։
մինչ նոր անկախութիւն ձնհալ։
#քաղաքականութիւն #լճացում #ձնհալ
ուր բարեգործութիւն՝ այնտեղ կողոպուտ։
#բարեգործութիւն
— դա անհնար է որ ասենք դու աշխատես Տոշիբա֊ում, իսկ երեխադ՝ Սոնի֊ում։
#ճապոնիա #զրոյց #աշխատանք #ընտանիք
իմ «վիճակագրութեամբ», ամառը շատ զոյգեր են բաժանւում։ իսկ աշնանը՝ ստեղծւում։
ենթադրում եմ, նրանից է, որ ամառը՝ գայթակղութիւնների ժամանակ է, շուկան հնարաւորինս առատ է, լաւ երեւացող է․ շատ մարդիկ ես հանդիպում սկսած փողոցներից, աւարտուած զանազան միջոցառումներով։
իսկ աշնանը արդեն բոլորին տեսել ես, սկսում է ցրտել, ու դա ընտրելու ժամանակն է։
#մարդիկ #յարաբերութիւններ #ամառ #աշուն #ընտրութիւն
այդ ծաղիկները, միջատները, ու նոյնիսկ աղջիկները, որ ես տեսնում եմ 500px֊ում ու photosig֊ում, ոնց որ բոլորովին այն ֆոտո֊ի մասին չեն, որ ասենք իմացայ, երբ ծանօթանում էի դասականների հետ՝ Դուանո֊ի, մքՔարիի, Էրուիտի, Այզենշտադտի, Վիվի հետ։ ոնց որ լրիւ այլ ֆոտո֊ի մասին լինի։
ու այդ պատճառով էլ, երեւի, չի էլ դառնայ դասական։ ամէն նոր սերունդը կը բերի իր ծաղիկները, միջատները, եւ աղջիկները, եւ դրանք էլ կը մոռացուեն, ինչպէս այսօրուայ կամ երեկուայները։
այկոնիկ չեն դառնայ։
ժամանակին ես շատ էի նայում նման կայքեր, բայց շատ բան չսովորեցի։ տեխնիկայի, իրականացման մասին խորհրդներ եմ կարդացել։ այո, շատ կարեւոր եմ դա համարում։ բայց իրենք չեն կարող խորհուրդ տալ, թէ ինչ նկարես։ դա խորհուրդ տալու բան չէ։
իսկ ինչ նկարես, կարող ես իմանալ, երբ զարգանում ես, մասնաւորապէս դասականներից սովորելով։
#ֆոտո #ֆոտօ #ճաշակ
Բատիկեանը գրել է՝
Հեռաձայն ստացայ, աղջիկ մըն էր, ըսաւ՝ բարեւ ես Այսինչ Այնինչեանն եմ, Այսինչ.am/com կամ org կայքէջը կը ներկայացնեմ, ձեր հեռաձայնին թիւը Տիկին Պարոնեանէն գիտցայ եւ կ’ուզեմ ձեզի հետ interview ընել:
«Ինչի՞ մասին», ըսի:
«Տէ դուք գրող էք չէ՞, կարող ենք ձեր գիրքի մասին»:
«Բայց ես տպուած գիրք չունիմ»:
«Տէ ինչի մասին ուզում էք, կապ չունի»
«Ի՞նչ ըսել է՝ ինչի մասին որ կ’ուզեմ…»
«Ինչ որ ուզէք, վայ», ըսաւ նեղացած թոնով:
«Ներողութիւն, իսկ ինչո՞ւ համար որոշած էք ճիշդ ինծի դիմել»:
«Մեզ սիրիահայ մտաւորական ա պէտք»:
«Բայց ես սիրիահայ չեմ…»:
«Հա՞… բա խի՞ շուտ չէիր ասում..», ըսաւ բարկացած եւ հեռաձայնը երեսիս գոցեց:
Վերջ
#բատիկեան #հարցազրոյց #զրոյց
— նիւ֊եօրքից գնում էինք լոս, վեց ժամ է էլի, էն աղջիկը համբուրգեր բան, բերել ուտում էր, ես էլ մտածեցի, էս ի՞նչ հարիֆ ա, սպասէր բերէին ուտելիքը։ սպասեցի, սպասեցի, չբերեցին։ պարզուեց, հարիֆը նա չէր։
#օդանաւ #զրոյց #չուերթ