այո, յուզիչ նաակ էր գրել։ ես հակուած եմ արհամարհել նման նամակներ, բայց իրան մասամբ հաւատում եմ։

նամակում նշել էր, որ տեղեկատւութիւն չեն վաճառում։ դէ բան էր, ասաց, բայց դէ հէնց դա ասաց։ ես եմ ասում՝ ռսս ունի, ու չեն սպանում։ ճիշտ ա, շատ կիրառելի չի հէնց նկար նայելու համար, բայց տեսականօրէն կարելի ա գրել/ունենալ նկար նայելու համար յարմար ռսս ընթերցիչ։

ու ֆլիքրը լաւ հարթակ ա, որ չէի ուզի կորէր։ այն էլ էն պատճառով, որ մարդիկ ընտրում են ինստագրամի պէս պոպսա։ ու լուսանկարիչները գնում են իրենց հետեւից այնտեղ, ուր կայ շուկայ։

եկէք ֆլիքր, փոստէք նկարներ, բերէք ընկերներին։ ֆլիքրում կան ժապաւէն նկարողների հաւէս հաայնքներ։ կան ամէն թեմայով խմբեր՝ եւ ճարտարապետական լուսանկարչութեան, եւ ոսպնեակի, եւ ժապաւէնի, եւ՝ շները՝ ժապաւէնով, ե՛ւ էսինչ ժապաւէն, եւ էսինչ խցիկ։ կան նաեւ կոնկրետ հեռախօսների խմբեր։

այդ պատառով, եթէ ուզում ես իմանալ, ոնց ա նկարեում էս կամ էն ոսպնեակը, ժապաւէնը, հեռախօսը, խցիկը՝ գնա փնտրի ֆլիքրում ու պատկերացում կը կազմես։

եկէք, կարճ ասած, ու յուսանք կաշխատի։ #ֆոտո #ֆլիքր


Avatar @{ fstoppers (unofficial) ; fstoppers@spyurk.am} 12/23/2019, 3:03:28 AM

Flickr CEO Appeals to Users to Save the Platform, Admits Huge Financial Losses

image

#news posted by pod_feeder_v2


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ֆոտո  ֆլիքր      news 

էս նկարը յիշում եմ ոնց էր արուել։ ես դէ «դէմ եմ»֊ին չեմ մասնակցել, որովհետեւ դէմ չէի։ աւելի ճիշտ դէմ էի այնքանով, որ էդ կառավարութեանը չէի վստահում, յիշում էի ռուսները ինչպէս են գցել իրենց թոշակի փողերով, ու դէ ինձ էլ են դէմեմիստների հետ պայքարի շրջանակներում կանչել ոստիկանութիւն, որ վախեցնեն, իրենց շարքում։

ու այդ օրը ես երեկոյեան դուրս էի եկել զբօսնելու, ու տեսայ ինչ֊որ հաւաք ա կինո մոսկուայի մօտ, սկզբից չէի ջոկել որ դէմ եմ֊ն ա, ինչ֊որ մէկին հանդիպել էի, ու մենք սկսեցինք ինչ֊որ տեքնիկական թեմայից խօսել, ու հաւաքը երթի շարժուեց, ու մենք շարունակեցինք երթի հետ զբօսնել ու խօսել՝ դէ ինձ մի կերակպի, տուր զրուցել։

տէնց, հասանք օպերա, ու ռոդէնի արձանի մօտ ինչ֊որ բան եղաւ, ոստիկաններ էին, խառը վիճակ էր, չեմ յիշում, բոլորը նստեցին, ու ես դարձայ նստացոյցի մաս։

իսկ էդ ժամանակ մի աղջիկ ինձ մի երկու օր ա թողել էր, ու նա իր ընկերների հետ անցնում էր կողքով, տեսաւ ինձ, ծիծաղեց, անցաւ էդ նստողների միջով, ինձ գրկեց, գնաց։ ու տէնց յետոյ մի որոշ ժամանակ էլի միասին էինք։


Avatar @{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 08.03.2019, 21:13:05

0ff1c99023f301374aa0342e993310ef

@{Կողմնակի Անցանց Մ․; norayr@spyurk.am}֊ն հետքի ֆլիքրի հոսքում ։)

#էկրանահան #տղա #ֆլիքր


#նորայր_չիլինգարեան #2014 #երեւան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

սխալուեցի, սեփականատիրական Ֆլիքր ափ֊ը տեղակայեցի Յոլայիս մէջ։ օգտագործում եմ նատիւ եւ ազատ Ջոքր ծրագիրը, բայց բաւականացուած չեմ դրանով, ուզում էի թեստաւորել պաշտօնական ծրագիրը։

այդ սրիկան քաշեց, վերբեռնեց իմ խելախօսի միջի բոլոր նկարները։ ճիշտ է, նշեց որպէս ոչ հրապարակային, բայց վերբեռնեց։ եւ առանց հարցնելու։ ես լրիւ անակնկալի եկայ երբ մտայ իմ ֆլիքրի հոսքը եւ տեսայ անսպասելի նկարներ որ չեմ լցրել այնտեղ։

կարծում եմ, սա շատ սիմպտոմատիկ վարքագիծ է սեփաքանատիրական ծրագրերի համար։ ոչ միայն առանց հարցնելու տուեալներ վերցնելը, այլ ենթադրելն որ ես յիմար եմ, ու այն ինձ համար օգտակար գործ է անում։ ահա։

#սեփականատիրական_ծա #ֆլիքր #ծրագրեր #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

յիմարութիւն արի՝ ֆլիքր֊ի սեփականատիրական ծրագիր տեղակայելով։ այն իմ սարքի բոլոր «պատկերասրահի» նկարները լցրեց ֆլիքր։ գոնէ «հրապարակային» չարեց, բայց դա մի կողմ։

այս վարքագիծը ես սիպմտոմատիկ եմ համարում։ ու ոչ միայն նկարներ առանց հարցնելու տանելը, այլ ամենակարեւորը՝ ենթադրելն որ ես յիմար եմ։ (պարզուեց այդպէս էլ կայ, որ տեղակայել եմ այդ ծրագիրը)։ ու ես դեռ պէտք է երախտապարտ լինեմ, որ իրենք իմ տեղը գործ են արել, կանխատեսել են, որ իմ պէս յիմարի դուր պէտք է գայ որ իր նկարները արդեն ամպի մէջ են։

իսկ ինչո՞ւ էի պաշտօնական ֆլիքր «ափը» փորձում։ քանի որ ազատ ու «նատիւ» «ջոքր» անունով ծրագիրը որ ունեմ իմ յոլլայի մէջ, այնքան էլ լաւը չէ, ուզում էի տեսնել, ուրիշները ո՞նց են ապրում։

պարզ է եւ արժանի չէ նշելու, որ ես, բնական է այդ պաշտօնական փակ ֆլիքրը անմիջապէս հանեցի։ բայց խնդիրը մնում է։ գոյութիւն չունի ապակենտրոնացուած ձեւով նկարներ առցանց պահելու համակարգ։ մեդիագոբլինը դեռ սղոցում են, ու տպաւորութիւնս այն է, որ առանձնապէս ուժեղ տղաներ չեն աշխատում այդ նախագծի վրայ։ բացի դրանից մի հատ գոբլին էլ լինի, դա խնդիր չի լուծի․ այն կարող է շատ այլ ոչ հաճելի յատկութիւններ ունենայ։ մի քանի նման նախագիծ է պէտք, որ ընտրել լինի։

#սեփականատիրական_ծա #ազատ_ծա #ծա #ծրագրեր #ֆլիքր #ամպեր #ամպ #մեդիագոբլին #ընտրութիւն #մրցակցութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

նախորդ փոստի համար օդանավի նկարը ստանալու համար գնացի հղումով, ընկա ֆլիքր, իսկ այդ սրիկաները, երեւի գիտեք, անջատել են աջ կտոց ֊ պահել որպես հնարավորությունը, հավանաբար, որ ավելի քիչ մարդ կարողանա քաշել նկարներ։ Այդ պատճառով ինչպես միշտ, սեղմեցի ctrl-u որ պեղեմ հղումը, ու ահա թե ինչ տեսա։ (:

so in order to get an airplane picture from the previous post, I went by the link, and it was flickr, you probably know that they disabled right-click, save as feature in order to prevent some people from downloading pictures. That’s why I always do ctrl-u and get the link to the picture from there. This is what I have found there today.

#flickr #photo #screenshot #jobs #html #hiring #chromium #code #asciiart #ascii-art #ascii #ֆլիքր #ֆոտո #էկրանահան #աշխատանք #քրոմիում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)