փայնբուքի վրայ իմ ջենթու֊ում գրաֆիկայի հետ խնդիրներ կային, իսկ սոնայի մանջարօյում՝ գրեթէ չէ՝ անհամեմատելի լաւ ա վիճակը։

մտածում էի՝ ինչի՞ց ա, ու մտածում էի նաեւ՝ ո՞նց չափելի դարձնել էդ խնդիրը, որ կարողանամ տարբերութիւնը թուերով հասկանալ, նաեւ որ հասկանամ, երբ եմ կարողանում լաւացնել կամ վատացնել վիճակը կարգաւորումներ փոխելով ու/կամ ռեքոմփայլ անելով։

չափելու ձեւը գտայ պատահաբար։ ես չեմ խաղում համակարգչային խաղեր՝ երբ խաղում եմ՝ յետոյ անտանելի ցաւում ա անիմաստ անց կացրած ժամանակի համար։ բայց որ վերջերս անհանգիստ էի՝ մտածեցի՝ փորձեմ։ նաեւ՝ ինտերնետ չունեմ՝ ու մտածեցի՝ քոմփայլ անել oric էմուլեատոր, իսկ իր խաղերը՝ մի քանի կիլոբայթ են՝ քաշելը խնդիր չի։

տեսնեմ՝ ինձ մօտ էմուլեատորը մօտ 30-50% ֆրէյմռէյթ ա տալիս, իսկ մանջարօյում՝ 100%։ ահա՝ պոչը բռնեցի, հիմա գիտեմ ինչպէս չափել։

կարճ ասած, ոնց որ թէ windowmaker֊ի կոմպոզիտորը չի կարողանում օփենջլ նորմալ օգտագործել, գոնէ էդ չիպսետի կամ վիդեօ քարտի վրայ։ գուցէ միջուկը դեռ սղոցեն, լաւացնեն՝ դզուի։ բայց դէ դեռ որ 5.9.1֊ով չի լաւացել։

ու կարելի ա այլ կոմպոզիտոր աշխատեցնել՝ ես աշխատեցրի picom֊ը։

այս կոնֆիգով՝

backend = "glx";
#backend = "xrender";
#backend = "xr_glx_hybrid";
glx-no-stencil = true;
glx-no-rebind-pixmap = true;
#use-damage = true;
xrender-sync-fence = true;
refresh-rate = 0;
vsync = true;

այն այլ բեքենդներ էլ ունի, բայց հէնց ջիէլիքսով տարբերութիւն տուեց։

ըստ որում իրան կարելի ա աշխատեցնել հէնց էդպէս, windowmaker֊ից։ աշխատեցնել ինչ֊որ կոնֆիգով, տեսնել ո՞նց ա, անջատել, կրկին աշխատեցնել։

ու տէնց։

#լինուքս #ջենթու #փայնբուք #տեքնոլոգիաներ #կոմպոզիտոր #օրիկ #էմուլեատոր #լուծում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ինչ֊որ պատճառով, եթէ CONFIG_ROCKCHIP_CDN_DP֊ը միացուած ա, փայնբուքի էկրանը չի միանում 5.9.1֊ով։

էլի բզբզացի, CONFIG_DRM=y, CONFIG_DRM_ROCKCHIP=y, CONFIG_DRM_KMS_HELPER=y , առաջ՝ m էր։

տեսնեմ աւելի լաւ կաշխատի՞ գրաֆիկան։

#փայնբուք #լինուքս #միջուկ #գրաֆիկա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

շատ ծիծաղելի ա։ ուզում ես հետեւել մարդկանց՝ օգտագործիր տեքնոլոգիային անուան մէջ՝ trust բառը։

https://www.reddit.com/r/security/comments/4ot223/do_amdprocessors_have_something_like_intel/

ի դէպ, խօսեցի pinebook֊ի ժողովրդից որ ճշտեմ՝ եթէ raspberry֊ն ունի իր մէջ դա, կարո՞ղ ա rockchip֊ի չիպերն էլ որ փայնբուքի մէջ են, ունեն։ ասում են՝ ոնց որ թէ չէ։

(06:32:43 PM) P64ProtocolBot: [D] <theotherjimmy> They have an M0 that does power managment
(06:33:01 PM) P64ProtocolBot: [D] <theotherjimmy> And they have EL3 (exception level 3), which some people see in the same light
(06:35:31 PM) P64ProtocolBot: [D] <theotherjimmy> OTOH, all those are easily user accessible and when running upstream code, you should be able to audit all of the running code.
(06:35:44 PM) P64ProtocolBot: [D] <theotherjimmy> So not really

#փայնբուք #անվտանգութիւն #գաղտնիութիւն #հեգննաք #չաթ #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

առհասարակ, aarch64 հրամանների բազմութիւնը (ISA) կապ չունի 32 բիթանի արմ պրոցեսորների հետ։

սակայն փայնբուքի միջի սիփիուն կարողանում ա երկու ռեժիմում էլ աշխատել։

#օբերոն #էկրանահան #փայնբուք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)