ասք իրական լայքելու մասին

ես գրում էի չլայքուած մարդկանց մասին, ու գուցէ ոչ այնտեղ, ասում էի, որ լայքը արժույթի պէս է, եթէ կարող ես մի «սրամիտ» բան ասել, ու ստանալ Էն լայք, կամ պէտք է կէս տարի աշխատես, ինչ֊որ բան անես, ու արդիւնքում ստանաս աւելի քիչ լայք, ապա ի՞նչ իմաստ ունի աշխատել։

Բոլորս գնում ենք առցանց, ու սրամտում ենք, ոչ մէկ գիժ չէ, նոյն փողի համար աւելի շատ աշխատել։

Մտածում եմ, ո՞րն է աւելի լաւ լայքը։

Ո՞րն է պարզապէս չսպառելը՝ ծամելն է։ Ոչ թէ կուլ տալը ամէնը։

Այսինքն, եթէ ես բան եմ արել՝ օգտուելն է։

Ասենք Ջաւադեանը խաղ է գրել, եթէ քաշել ես, քոմփայլ ես արել, խաղացել ես, ուրեմն լայքել ես իրականում։

Իսկ սոց․ ցանցում լայքը, էլ չեմ ասում որ գիթհաբում սթառ կամ վոթչ չէ, սոց․ ցանցի լայքի կուրսը էդքան չկայ։

Դա ձեւականութիւն է, բարեւ ասելիս ժպտալ է։

Այսինքն, օգտուելը մի լայք է, եթէ օգտւում ես, ուրեմն իրօք լայքում ես։

Միւսը՝ տարածելը։ Եթէ շատ ես հաւանում, ընկերոջդ ասում ես՝ տե՛ս ինչ լաւ բան է, որ նա էլ օգտուի։

Այ դա է իսկական տարածելը։

Իսկ երբ գործ ես անում ու ստանում երկու լայք սոց․ ցանցում, կամ տեքստ ես հրապարակում, որը այնքան շուտ է լայքւում, որ պարզ է, որ ասենք չի էլ կարդացել, ֆիզիկապէս չէր հասցնի, ապա պարզ է, որն է այդ լայքի գինը։

Այլ հարց է, որ կարող է աւելիին արժանի չենք։ Արժանի ենք երեք լայքին սոց․ ցանցում։

Ու այդ իմաստով, ամենալայքուածը էփլ այֆոնն է։ բոլորը դրանով օգտւում են, ու ուրիշներին են ասում, որ օգտուեն, ու ուրիշներն էլ են սկսում առնել, կամ ով դեռ չի առել՝ երազում է։ լայքուած լինելու համար գնամ վիզ դնեմ էփլում աշխատեմ։ կեանքս սխա՞լ եմ ապրել։

ու տենց

ասք վիկիշոյելու մասին

scaled_full_25904362c22c9743e902

Իմանդէսը գրում է որ հայերէն վիքի֊ում արդեն կարելի է լայքել «մերսի» յայտնել որեւէ խմբագրման համար։ Կարծես փոխում են, դարձնեն դանկէ «Շնորհակալութիւն»։

Դարձրէք «շոյել» էլի։

Մէկ էլ այո, քանի որ վիքի֊ում արդեն կարելի է շոյուել, «տագդա մի իձյոմ կ ուամ», ակնկալում եմ, որ համայնքը կշատանայ։ Չգիտեմ, լաւ է դա թէ ոչ այնքան։ Տեսնենք։

եւ այդպէս

ասք երջանիկ լինելու մասին

Այսպիսի վիդեօնէր են պատահում, մթոմ գիտական, ուր խեղճ մարդկանց խաբում են, ասում են, մի հատ գրի քո համար կարեւոր մարդու մասին, սրանք գրում են, յետոյ էլ ասում են, դէ հիմա զանգիր ու իրան այդ ամէնը կարդայ։ Ու նրանք ենթարկւում են, զանգում են, իսկ դրանից յետոյ իրենց երջանկութիւնը ինչ֊որ ձեւ չափում են, ու ասում են, որ լաւացել է։

Ես կարծում եմ, որ մարդիկ այս դէպքում ուրախանում են իրենք իրենց ցոյց տալուց։ իսկ ուրիշին շոյելը քեզ ցոյց տալու ամենաանվտանգ ձեւերից է։ Քանի որ եթէ այլ կերպ ես քեզ ցոյց տալիս, ասենք կարծիք ես արտայայտում, կամ լուսանկար ես լցնում, կարող են ապտակել, ասել սխալուել ես, ճիշտ չես մտածում, նկարածդ էլ յիմարութիւն է։

իսկ եթէ մեկին շոյում ես, ապա դժուար թէ ետ ապտակի իզուր տեղը։

իսկ գովելով ինքդ քեզ ցոյց տալը ստացուեց, ահա, կարող ես երջանիկ լինել, ինչքան ուզում ես։

ի դէպ, այս թեմայով եւս մի յղում։

եւ այդպէս

ասք կեղծ թագերի, կամ ինքդ քեզ նկարագրելու մասին

ուրեմն, ակնհայտ բան ասեմ, ախպերնիր, ֆեյսբուքում, ուր ես արդեն չկամ, իսկ դուք դեռ կաք, քանզի ոչ մի կորպորացիա էլ, ինչպես եւ ոչ մի կայսրություն, ընդմիշտ չէ, այ այդ ֆեյսբուքում, ինչպես եւ ամեն այլ իրենց հարգող տեղում կարելի է քեզ նկարագրել։ նույնիսկ խրախուսվում է։ իհարկե նրանք դեռ չեն ֆայմել որ նկարագրել կարելի է թեգերով, իսկ մոտավորապես այդպես նկարագրել մարդկանց ֆայմել են Կենդանի Մատյանում ֊ այնտեղ կարելի էր կտացնել «հետաքրքրության» վրա, ու ստանալ նույն հետաքրքրությունը նշած մարդկանց ցանկ։ Ֆբ֊ն դեռ չի ձգել դա իրականացնի։ Դեռ։ Արդեն քանի տարի է դեռ։

Ամենահավես նկարագրությունների տեսակը դեյթինգ կայքերում է։ իրենք գիտեն, որ դու եթե իրենց ճանկերն ընկել ես, ապա լրիվ հիմար ես, ու լրիվ անհույս, ու քեզ չէն էլ ասում ֊ նկարագրի քեզ։ Նրանք սահմանում են որոշակի թագերի բազմություն, ու քեզ հաարցնում են՝ սրանից ո՞րն ես։ Որ դու էլ չմտածես, չհիշես բառերը ֊ ահա սա թե՞ սա։

Ու նույն ֆեյսբուքում, երբ դու քեզ նկարագրում ես, կարող ես նշել ֊ ինչ կրոնի հետեւորդ ես, կարծեմ պարտավոր ես նշել՝ ինչ սեռի (հետեւորդ), ու ինչ քաղաքական հայացքներ ունես։ Ու հայացքների ընտրությունը՝ դեվիեյթվում է պահպանողականից մինչեւ լիբերալ, եւ․․․ վերի լիբերալ։ Նեոլիբերալ, չէ, չկա։ (:

Այնպես չէ, որ ես կարծում եմ, որ բնավ լիբերալ չեմ։ Այնպես չէ, որ ես կարծում եմ, որ լրիվ պահպանողական եմ։ Ազնվայրավարի եմ արտահայտվում։

Բայց ես զգացի, որ այն մարդկանց հետ, ով նշում է այդ «վերի» լիբերալը, ինձ հա բարդ էր։ Ինձ թվում է այն պատճառով, որ այդ «վերի» նշածները հաճախ իրական «վերի» չեն, այսինքն դա իրենց մտածված, մարսած, ասիմիլացված, ընդունված դիրքորոշումը չէ։ Ու եթե փորես, լինում է որ այդ իր պլաստիկով փայլփլող ստատուսներով բեջը, որ ճչում է այն մասին, թե ինչ զուրկ է այդ մարդը պահպանողական մտքերից, ու ինչ կողմ է բացարձակ ազատ մտածողությանը, եթե փորես, ապա պարզվում է, որ նա իր ծնողներից հեչ էլ չի տարբերվում ոչ մի իրոք կարեւոր հարցում։ Կպարզվի, որ «ազատ հարաբերությունը» դա լավ է, երբ նրան է պետք, բայց արդեն բնավ լավ չէ, երբ ընկերոջն է պետք։ Կպարզվի, որ չնայած նրան, որ նա «լրիվ պոլիգամ» է, նա անհույս մոնոգամ է։ Կպարզվի, ու կպարզվի։

Նաեւ կպարզվի, որ եթե նա խփում է իր վրա այ այսպիսի թեգ (լավ է նայվում վրաս, չէ՞) ֊ ու գրավում իր ուզած մարդկանց, հետո չի ձգում, ու այդ մարդիկ հիասթափվում են (դավաճանները)։ Հետո նրանք հասկանում են, որ խելացի մարդիկ իրենց շուրջը պետք չեն, քանի որ նրանք մեկ է չեն ձգի։ Բայց թեգը չեն հանում, փոշին կսրբեն, կփայլացնեն, ու կրկին այ այսպես շուռ կգան, որ այ այն կողմից լավ երեւա։ Եւ ոտիկները (հոգեւոր) լավ երեւան, եւ այդ թեգը։

Կարելի է հինգ նշածդ գրքից մեկը կարդալ։ Կարդալ՝ նշանակում է հենց այնպես անցնել, թերթել, կինոն էլ նայել, որ կարողանաս այդ մասին զրուցել։ Այսինքն մի թեթեւ ստեղից այնտեղից նշել։ Սկզբից ազդում է։ Մինչեւ առաջին անգամ քնենք կտանի։ Իսկ հետո՝ տեսնենք։ Ինչքան հիմար է այդ մարդը, այնքան երկար չի հասկանա, դու ով ես։ Կամ եթե հասկանա, ապա ամենակատարյալը այդպիսի մարդ գտնելն է, որ նույնն է անում։

Այդպես՝ եթե դու շփել ես փոշի աչքերիս, հիմա իմ հերթն է։

Ու հետո երկուսս էլ իրար կշոյենք։ Ինչ լավ շփեցիր դու։ Հա, քոնն էլ վատ չէր։

Սա դառնում է սովորություն, խաղ։ Առանց որի ապրելն արդեն բարդ է։

Ի՞նչ անել ֊ գնալ Այրիշ իրար շոյել։ Շոյեք իմ այս մասը, որը չկա, որ ես շոյեմ ձեր այն մասը, որը չկա։

Մի անգամ մի շատ լավ տղա, ու մի լավ աղջիկ եկել են մի փաբ, ու հագել են մեեեծ կարտոններ, որոնց վրա սխեմատիկ նկարված էր Ադամն ու Եւան։ Տերեւիկներով։

IMG_0029

Այդ տղան խելացի է, այդ պատճառով ենթագիտակցաբար արվեստի գործ է արել։

Նա ցույց է տվել բոլորին, ինչով են նրանք զբաղվում։ Շոյում են այդ կարտոնկաների վրա նկարված իրար մարմինները։ Կարտոնի մարմիններ որոնց տակ իրենք թաքցրել են իրենց իրական եսը, որը այնքան վախենում են ցույց տալ։ Շատ ավելի մեծ համարձակությամբ մարմինը ցույց կտան, բայց ոչ եսը։ Որովհետեւ կարծում են, որ իրենց եսի հոգեւոր ոտքերն են ծուռ։

Թվում է թե, չէ՞ որ դա հոգեւոր ոտքեր են՞, ու դրանք գեղեցկացնելը բնավ խնդիր չէ։

Չէ, խնդիր է, քանի որ զարգանալն իրենց պետք չէ։ Նույնիսկ այն չէ խնդիրը որ հեշտ չէ։ Իմաստը ո՞րն է։ Հավես չկա։ Հավեսը՝ շոյելուց է։ Իսկ շոյելը առանց այդ էլ կա։ Իրենց պետք է առանց դրա իրենց լավը զգալ։ Որովհետեւ երբ նրանք հագնում են կարտոնկաները, ու տեսնում են, որ այլ մարդու խաբել են, թեկուզ եւ գիտեն, որ այլ մարդը նույնպես խաղում է, նրանք իրենց լավն են զգում։

Ու ես չգիտեմ այլ ձեւ բացի չռփելուց, չգիտեմ ինչպես անել, որ մարդիկ խթանեն իրենց զարգանալու ձգտումը վերգտնելը, այն որ «սումչկայի» այնքան հեռու անկյունն են խցկել, որ կորցրել են, էլ չեն գտնում։

֊ Մենք օտար եմ կյանքի այս խնջույքին, Կիսա ֊ ասել է վեհ կոմբինատորը։

Բայց ես շատ լավ գիտեմ, որ իմ օտարությունը չեմ վաճառի, չեմ փոխանակի, ու չէի էլ երազի, որ օտար չլինեի։ Համ էլ ի՞նչ դուք ունեք առաջարկելու՞։ Կեղծ թագեր, ու մերկ մարմին՞։

Ավելի հետաքրքիր բաներ կան։

Իսկ ով ուզում է իրեն խաբեն, նա կխաբվի։