սոխ֊ի ծագումնաբանութեան երկու վարկած գիտեմ, մէկն այն ա, որ իրենք այդ գոյնի են, իսկ միւսն այն ա, որ իրենց եկեղեցիների գմբեթներն են սոխեր յիշեցնում։ #հայերէն #սոխեր #ծագումնաբանութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

գիտէ՞ք որ ռուսերէն «ստական» բառը փոխառուել ա պարսկերէն «էսթեքան» բառից, որն իր հերթին փոխառուել ա անգլերէն՝ «east tea can»֊ից՝ այսպէս էին անգլիացիներն անուանում իրանական «կոնքերով» թէյի բաժակները։

#ռուսերէն #պարսկերէն #անգլերէն #լեզու #ծագումնաբանութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

կարող է թուալ, որ «մալիշկա» գիւղի անունը սլաւոնական ծագումնաբանութիւն ունի։

պարզւում է, «մալ» բարբառներում նշանակում է՝ «անասուն», «կենդանի»։ ասենք գիւմրում կասեն՝ «ինչխ որ մալ էղնիս»։

«իշկա»՝ «աշել», «իշել» — անասուններին նայել, «մեյնթեյն» անելն է։

մալիշկան — անասնապահների գիւղն է։

ու իրօք, այնտեղ ասենք մոլոկաններ չեն ապրել, որտե՞ղից սլաւոնական անուանում լինէր։

#մալիշկա #մալ #գիւղ #ծագումնաբանութիւն #բարբառ #հայերէն #լեզու

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

վիշապն էլ, պարզւում է սանսկրիտի վիշ (թոյն) արմատից է։ Վիշնու֊ն էլ է նոյն արմատից։ Շատ հետաքրքիր յօդուած է այստեղ

Անհեթեթ մեծ օձ, մանաւանդ ջրային, կէտ անասունը։

իսկ վիշապակ֊ը օձի ձագ է։

#վիշապաքաղ #վիշապացեալ #վիշապաշունչ #վիշապազունք #վիշապաձայն #վիշապակ #ვეშაპი #გველეშაპი #բառարան #ծագումնաբանութիւն #վիշապ ###

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)