https://evnmag.com/evnposters-e1fd2cfcb514 #գնալիք #երեւան
https://evnmag.com/evnposters-e1fd2cfcb514 #գնալիք #երեւան
անմեղութեան թանգարան
#պօլիս #քարտէզ
երէկ ասացի, որ դպրոցականներին պէտք ա տանել աղդամ։ որ աղդամը չպէտք ա վերակառուցուի ու դառնայ քաղաք։ որ աղդամը պէտք ա մնայ այս վիճակում։ ու այնտեղ տանել մարդկանց երկու նպատակով՝ նախ, որ իրենք պրծնեն խօսել իրենց զոհ վիճակից։ զզւցրիք, իսկապէս։ ու որ իրենք ջոկեն, ինչ ահաւոր բաներ կարող են անել, ու սարսափեն։
#աղդամ #ակնա #պատերազմ #պատմութիւն
Anonymous ցանցահէնային խումբը հրապարակել է փաստաթղթեր բրիտանական պետական Integrity Initiative նախագծի արխիվից, որտեղ պարունակւում է տեղեկատւութիւն ռուսական քարոզչութեամբ զբաղուող հայ փորձագէտների մասին։
ցուցակը հետաքրքիրն ա, նայէք՝
բայց ասածս դա չի։ մարդիկ օգտագործել են ցանցահէն բառը։ յէյ։ այ բիլիւ, այ քոյնդ թաթ։ բայց դէ կարող ա իրենք էլ մտածեցին։
#հայերէն #ցանցահէն #հրապարակում
էսօր նայնում սալոմէն ա նուագելու։
#լսելիք #գնալիք
մի բան էլ ցաւեցնելու մասին։
դէ, նախ ֆիզիկական ցաւից (չնայած եթէ խորանանք, շատ առանձին չեն հոգեւորն ու ֆիզիկականը), ինչի՞ համար ա այն։ դա մեխանիզմ ա, որ ջոկես, թէ սա փուշ ա, մատդ ծակել ա, էլ չկպնես։
ստիպում ա, որ հոգատար լինես քո մասին։
ո՞րն ա հոգեւոր ցաւի իմաստը՝ ասենք, նեղացրիր մէկին, նա նեղացաւ, քեզ ցաւաց, ջոկիր որ վատ բան ես արել, էլ չես ուզում անել։
սրանք են մեխանիզմները։
իսկ մարդիկ շատ շուստրի կենդանիներ են, ու ջոկել են, ինչպէս կարելի ա էքսփլոյտ անել այդ մեխանիզմները։
օրինակ, սովորեն են խոշտանգել։
նաեւ, սովորել են կիրառել հոգեւոր խոշտանգումներ։
եւ խոշտանգումն ըստ էութեան ստոր ա, զի, դէ, էքսփլոյտ ես անում այլ բանի համար նախատեսուած ձեւը։
ասածս ինչ ա՝ եթէ ֆիզիկական խոշտանգումներից խուսափել չէք կարող, ապա հոգեւորից կարող էք։
զի դո՛ւք էք զգում։
հասկացէ՛ք, որ ձեր հանդէպ ստոր են վարւում, որ դա հոգեւոր բռնութիւն ա, ու վատ մի զգացէք։
եւ արդե՞օք ուզում էք ներքաշուել սադո֊մազո դրամաների մէջ։
մէղկ չէ՞ք։
արդե՞օք չարժի աւելի հոգատար լինէք ինքներդ ձեզ հանդէպ։
ու տէնց։ #խոշտանգում #բռնութիւն #հոգատարութիւն #մարդիկ #յարաբերութիւններ
այն, ինչ անում են այդ խեղճ հայ դեռահասների ծնողները, շատ նման ա նրան, ինչպէս են վարւում կայսրութիւնները։
դէ ծնող֊երեխայ յարաբերութիւններն ահագին սիմբիոտիկ են, բայց աստիճանաբար դադարում են այդպիսին լինելուց, նախ երեխան ջոկում ա, որ առանձին ա, յետոյ մեծանում ա, գիտակցում ա իր առանձին պահանջներն ու շահերը, եւ այլն։
ու պահ ա գալիս, երբ, գուցէ շատ պատրաստ չի տնտեսապէս անկախ լինել, բայց արդէն անկախութեան հոգեւոր պահանջ ձեւաւորուած ունի։
այստեղ կրկնեմ, որ անկախութիւնն ու ազատութիւնը այլ են՝ գուցէ քեզ ազատ թողնեն անել այն, ինչ քեզ պէտք ա, բայց դու դրանով անկախ չես լինի, զի քեզ թողել են։
եւ ինչիպիսի՞նն ա ծնողների արձագանքն այդ իրողութեանը՝ անկախութեան պահանջին։ ցաւ են ապրում, գիտակցում են, որ կորստի վտանգ կայ։ եւ վարւում են լրիւ կայսրութիւնների պէս՝ պատասխանում են ցաւով ցաւին։
սկսում են ճնշել։ ու ինչի՞ն են հասնում ճնշումով։
դէ, հիմնական երկու տարբերակ ա լինում։
կամ կոտրում են այդ էրեխեքին։ ու դրանք երբեք չեն մեծանում ու այդպէս կոտրուած ապրում են։
կամ չեն կարողանում կոտրել։ բայց ապա, այդ իրենց յարաբերութիւնները միեւնոյն ա, անդառնալիօրէն փչացած են։ յիշէք, ինչպիսին ա վրաստանում ռուսերէնի կարգավիճակը։
իսկ քիչ թէ շատ նորմալ յարաբերութիւններ պահելու միակ ճանապարհը՝ առանց մարդուն կոտրելու, որը, աստուած, ինչի՞ պիտի ուզես, չէ՞ որ երեխադ ա, միակ ձեւը՝ աջակցելն ա իր անկախութեանը։ ու գնահատելն ա, որ, երեւի, շատ չես փչացրել, որ նորմալ մարդ ա մեծանում, անկախութեան պահանջով, ինքնուրոյն լինելու ցանկութեամբ։
դրա բոլոր հետեւանքներով։ ու ընդունել հետեւանքները։
ու տէնց։ #անկախութիւն #կայսերականութիւն #քակաքականութիւն #յարաբերութիւններ #ազատութիւն