վդուձը իւթիւբի համար առանձին կատեգորիա ա՝

իսկ ինչի՞ ես հասել դու։
#էկրանահան #վդուձ #իւթիւբ #անկապ
վդուձը իւթիւբի համար առանձին կատեգորիա ա՝

իսկ ինչի՞ ես հասել դու։
#էկրանահան #վդուձ #իւթիւբ #անկապ
աւելացնեմ այն մասին, որ մարգինալները մենք չենք՝
դուօ լինգօյի դասերից մէկում երկու աղջիկ են խօսում, մէկը միւսին ասում ա ինչքան ա հաւանում մի տղայի, ու ինչքան ա ուզում որ այդ տղան իրան ինչ֊որ տեղ հրաւիրի։
մէկ էլ այդ պահին զանգ ա գալիս, նայում ա՝ հէնց այդ տղան ա իրան զանգում։
թւում ա որ պիտի ուրախանայ, իսկ նա ասում ա՝
— բայց ինչի՞ ա նա ինձ զանգում, եթէ կարող էր գրել։ ֆսեօ, նա էլ ինձ դուր չի գալիս։
ու տէնց։
այնպէս որ մենք մենակ չենք։
նաեւ, ինչ֊որ մէկը կայ չէ՞ որ նկարել ա այս նկարը՝

նկարի հեղինակն անյայտ ա, վերցուած ա այստեղից
մենք մենակ չենք, մենակ չենք, մենակ չենք։
#հեռախօս #հեռաձայն #դինոզաւր #զրոյց #պատմութիւն
ընկերոջս պլերոմայի մասին էի պատմում, մտածում ա տեղակայել։ ասաց, որ տեղի համար ա մտահոգւում, պատմեցի որ նկարների քեշերն ա պէտք մաքրել, իսկ տուեալների բազայի չափսն իրականում մեծ չի։
ու կրկին նայեցի՝ ինը տարեկան դիասպորայի հանգոյցի տուեալների բազայի դամփը tar.bz2 ֆորմատով՝ 1.5գբ ա։ իսկ երկու տարեկան մաստոդոնի՝ 1.2գբ ա։ երեւում ա, ինչքան աւելի շատ կեանք կայ դաշնեզերքում, քան դիասպորայի աշխարհում։
#դիասպորա #մաստոդոն #դաշնեզերք #աշխուժութիւն #անցուդարձ #համացանց
պլերոմա նախագծից ինձ պատասխանեցին, որ դիասպորայի հաղորդակարգն աւելացնել տեսանելի ժամանակում չեն պլանաւորում։ այնպէս որ իսկապէս, սոշըլ հոմը մնում ա միակը, որ երկու դաշնեզերքների հետ կարողանում ա կապի մէջ լինել։
#պլերոմա #դիասպորա #ապակենտրոնացում #համացանց
ընկերոջս չգիտէի էլ, խորհուրդ տա՞մ «i’m thinking of ending things»֊ը դիտել, թէ՞ չէ։ ասաց՝ ծանր ֆիլմերի հետ խնդիր չունի։ բայց մէկ ա՝ վստահ չէի։
ու բարդ ա ասել ինչ֊որ բան ֆիլմի մասին, որ հաստատ սփոյլ չլինի։ եւ թիզ էլ չլինի, զի էն դէպքը չի որ ուզում ես համոզել՝ դիտի։
առաւել եւս որ ինքս էլ այն լրիւ չեմ մարսել։
ասացի՝ հեղինակային ֆիլմ ա։ նա ռուսական եզրերի հետ լաւ ծանօթ չէր, ասացի՝ դէ, էժան տագնապների ֆիլմ չի, արուեստոտ ա, հեղինակի մասին ա։ յիշեցի՝ արտ֊հաուս — ասացի։
յետոյ պատմեցի որ վերջերս քաղաքում բիլբորդի վրայ կոմիքսի գովազդ եմ տեսել։ հայերէն էր, ոնց որ վիշապի մասին կար անուան մէջ, ու մտածեցի՝ որ կամ թարգմանութիւն ա, կամ՝ հեղինակային չի։
այսինքն՝ բան էր, գրել են որ վաճառուի։ իհարկէ՝ հեղինակ պիտի ունենայ։
բայց հեղինակային չի։

վերադարձանք ֆիլմի, ասացի՝ երբ ուզում ես մեկուսացում ցոյց տալ, պիտի գնաք ծնողների տուն, որը քաղաքում չի, կատարեալ դէպքում՝ գիւղում էլ չի, գիտես ամերիկացիները ոնց են ապրում, լիւկի պէս, որ հինգ ակր հող ա առել, ու այդ ամբողջ տարածքում լոկ իր տունն ա, ուրիշ մարդ չկայ։

ասացի՝ պատահական չի, որ չեն գնացել (օկ, «ռոադ մուվի» ա) այլ քաղաք՝ ծնողներին տեսնելու, որ ապրում են բազմաբնակարանային շէնքում։
քաղաքում մարդ երբեք այնքան մենակ չի կարող լինել, ինչպէս գիւղում։ նա կը տեսնի այլ մարդ, այլ մարդը կը տեսնի նրան՝ փողոցում, հանրային վայրում, սրճարանում։ ու դա հաղորդակցութիւն ա, իրար տեսնելը, իսկ հաղորդակցութիւնն արդէն բացարձակ մենակութեան մասին չի, յուսադրող ա։
ասացի՝ որոշ չափով նոյնականանում եմ տղայի հետ։
յետոյ խօսում էինք անկապ բաներից, ու բնականաբար՝ այլ մարդկանց մասին (կարելի ա անուանել՝ բամբասանք, բայց ապա մարդիկ բամբասող կենդանիներ են), ասացի՝ ես այդ աղջկայ երկրպագուն չեմ, նա էլ, ինձ համար անսպասելիօրէն, ասաց որ նա էլ չի, ու որ վերջերս էլ առցանց երէսել ա, ինչքան շատ ա նա ազդուած մէյնսթրիմ ձախական մեդիայից, նոյն շաբլոններով ա խօսում։
յիշեցի ֆիլմի մասին, ասացի՝ հա, դիտիր ֆիլմը։
էլի խօսում էինք ասաց՝ «մենք այդ աղջկայ հետ գնացինք…» (արդէն այլ աղջիկ էր, եթէ ձեզ հետաքրքիր ա), ու ուղղուեց՝ «լսիր, ոնց որ նա չէր, բայց ո՞ւմ հետ էի»։ ու սկսեց մտածել՝ ո՞ւմ հետ էր։
ասացի՝ հա, դիտիր ֆիլմը։
ու տէնց։
#կինօ #ֆիլմ #արուեստ #հեղինակային #քաղաք #մեկուսացում #գիւղ #ամերիկա #լիւկ_սմիթ #շէնք #ֆերմա #անասնաֆերմա #ճանապարհ #բամբասանք #զրոյց #մարդիկ #մենակութիւն #յիշողութիւն #կապ #հաղորդակցութիւն
ահա ձեզ տօնածառ՝

հեղինակ՝ peskadorm։ աւաղ, կարծես թէ divoom փիքսելարտ համայնքի ստեղծած բովանդակութիւնը վեբում հասանելի չի՝ հասանելի ա լոկ իրենց սեփականատիրական յաւելուածի միջոցով։
մտածում եմ, որ այլընտրանքային սելֆ հոստդ ամպի ա պէտք կպցնել divoom֊ի սարքերը, կամ էլ առանց ամպերի աշխատեցնել, հէնց սարքիցդ։ գտել եմ ռեւերս ինջինիր արուած հաղորդակարգի մասեր տարբեր մարդկանց մօտ գիտհաբում։ բայց ինչեւէ, էդքան բան կայ անելու, սա ե՞րբ անել, շատ կարեւոր բան չի։
#փիքսելարտ #արուեստ #գիֆ #տօնածառ
ահա, պիտի գրեմ միջավայրի մասին։ ու չեմ կարծում, որ ինչ֊որ խորը չվեհ բան կայ դրա մէջ։
փաստօրէն, socialhome֊ն ունի բագ՝ չի կարողանում փնտրել իւնիկոդ դոմեններով իւզերների։ հետեւաբար՝ թթի մարդկանց փնտրել չեմ կարողանում։ սակայն, եթէ դուք հետեւէք այս հաշուին, ապա ձեր էջը կը ստեղծուի, ու ես կը տեսնեմ՝ այս մարդը հետեւել է։ իսկ ձեր էջից կարող եմ հետեւել ձեզ։
այդ մասին խօսեցի հիմնադրի հետ, խնդրեց gitlab issue բացել։
ու հետաքրքիր ա՝ չաթում կայ բոտ, որ պատմում ա gitlab֊ում տեղի ունեցող իրադարձութիւնների մասին, բայց նաեւ կայ բոտ, որ հասկանում ա նման արտայայտութիւններ՝

ես այդպէս նախկինում էլ եմ ինձ ուղղել, ու մտածում էի՝ գուցէ շատ թիթիզ ա, մարդկանց մի մասը չի հասկանայ, միւս մասի մօտ ընդունուած ա ինքդ քեզ ուղղելու համար՝ աստղանիշ օգտագործել։ բայց ահա, փաստօրէն՝ բոտը լեգիտիմացրել ա իմ վարքագիծը, եթէ բոտը հասկանում ա՝ ապա թիթիզ չի, ապա լեգիտ ա, ապա օրինակարգ ա։
բոտն այս դէպքում շփման կուլտուրայի, էթիկետի reference implementation ա։ (:
#էկրանահան #չաթ #կուլտուրա #մշակոյթ #լեգիտիմութիւն #ծրագրակազմ #դաշնեզերք #իւնիկոդ #բոտ #շփում #էթիկետ