
#էկրանահան

#էկրանահան
ժամանակ կար, ասում էի որ ժապաւէնը՝ լուսանկարել սկսելու էժան, մատչելի, շօշափելի ձեւ ա։
լուսանկարել իհարկէ աւելի մատչելի եւ շօշափելի արդէն կարելի էր հեռախօսով, կամ էժան թուանշային խցիկներով։ բայց ես նկատի ունէի՝ լուրջ, իսկ լուրջ իմ կարծիքով բարդ էր առանց մանուալ կոնտրոլի, եւ եթէ այն կայ՝ առանց շօշափելի կոնտրոլների, առանց դիաֆրագմայի օղակը պտտելու, առանց պահաժամը անիւով կարգաւորելու։ ինձ համար ակնյայտ էր, որ երկու հիմնական կարգաւորում՝ պահաժամ ու բացուածք՝ ամենալաւը հասկանում ես, երբ լոկ այդ երկուսն ունես, եւ ոչ թէ բարդ մենիւ, ուր դրանք կամ չկան, կամ գտնելը բարդ ա։
նաեւ թէկուզ զէնիթի դէպքում ստանում էիր բաւական լաւ օպտիկա, լռելեայն հելիոսը, որ ես իրականում տանել չեմ կարող, մէկ ա աւելի լաւն ա, քան քենոնների լռելեայն 18-55֊ը, որ իթ լրիւ դախ ա։ բայց կրկին, ես քենոն ունեցողին այն ժամանակ ժապաւէն չէի առաջարկի, բայց կառաջարկէի նրան, ում համար էժան հայելային քենոնը անհասանելի շքեղութիւն ա։
ու ես յիշում եմ ոնց էր հնարաւոր գնալ վերնիսաժ ու այդ զէնիթն առնել հինգ հազար դրամով։ այո, վատն ա, այո, յուսալի չի, բայց լինում էր սկսել, փորձել, երբեմն հիասթափուել, բայց շօշափելի ճանապարհ էր։
այսօր ես ժապաւէնը առաջարկում եմ որպէս այլընտրանք, եւ ոչ թէ էժան մտնելու ձեւ։ ու այսօր խցիկներն այնքան են թանկացել, որ այլեւս էն մատչելիութիւնը չկայ։
#ժապաւէն #ֆոտո
նէնց եմ յոգնել/զզուել որ ջս֊ի պատճառով կարգիչս տաքանում ա։
էս քանի օրը գրել էի c++ լեզուի բարդանալու չափի մասին, որ այլեւս մի առանձին ընկերութիւն, որ թոյլ ընկերութիւն չի, չի կարողանում գործիքի զարգացման տեմպը պահել, ու որ հետեւանքն ա՝ բազմազանութեան նուազումը, մենաշնորհների առաջացումը։ սա շատ ակնյայտ ա դիտարկիչների ոլորտում, երբ այլեւս ոչ մէկ բացի գուգլից ու մոզիլլայից չի հասցնում ստանդարտներն իրականացնել։
իսկ ինչի՞ ա տէնց՝ զի մենք, մարդիկ, ուզում ենք, ուզե՛լ ենք էսքան բարդ վեբ, ու կայք սարքողներն իսկապէ՛ս օգտագործում են այդ հնարաւորութիւնները, որ ստացել են, որ մրցունակ լինեն, զի (ենթադրում եմ) սպառողներն են ուզում ինչ֊որ փորձառութիւն։
զի ծրագրաւորողներն են ուզում c++֊ի նոր ու նոր հնարաւորութիւններ։
ու քչերն են պարզ կայք սարքում։ լիւկը պատմում էր https://wiby.me/ համակարգից, որ պարզ կայքեր ա ինդեքսաւորում։
gemini֊ին շատ ոգեշնչող այլընտրանք ա թւում, բայց ես շրջել եմ, երեւի մաքսիմում մի քանի տասնեակ ռեսուրս կայ, այնքա՛ն մարգինալ ա։ ու ըստ երեւոյթին չես կարող ապրել լոկ ջեմինի֊ում, չես առնի տոմս էնտեղ, չես կարդայ վիքի այնտեղ։
ու առհասարակ, վերցնենք ծրագրակազմը, որոշ ընկերութիւններ, օրինակ ադոբին, էնքան կոդ են գրել, էնքան մարդաժամ են ծախսել, որ պարզապէս անհնար ա իրենց շուկայի հատուած մտնել։ ըստ որում շատերը որ արագ գրեն, ու անցնեն մրցակիցներին՝ վատ, դանդաղ կատարուող կոդ էին գրում։ ու ոչ բոլորն են կարող իրենց թոյլ տալ այդ կոդը լաւացնել, ես կոնկրետ ընկերութիւններ գիտեմ, որ չեն կարող ժամանակ ծախսել կոդը լաւացնելու համար, ու որ կոդը երբ չի ահաւորանում՝ էն նուիրուած մարդկանց շնորհիւ ա, որ իրենց ապագան ընկերութեան հետ են կապում, չեն մտածում անկապ բան գրել֊թռնելու մասին, ու հետեւաբար երեկոներն ու գիշերները ծախսում են աւել աշխատանք անելով՝ որ իրենց իսկ գործն ապագայում հնարաւոր լինի անել։
այս ամէնը գրեցի որ ասեմ՝ կրկին noscript յաւելումն եմ միացրել։ մի ժամանակ օգտւում էի, յետոյ իմացայ որ ազատ չի (ինչ միամի՛տ էի), ու սկսեցի չօգտագործել։ հիմա միացրել եմ, ֆլիքրում չորս հատ սկրիպտ պրովայդեր ա, որից երկուսը հէնց ֆլիքրն են, ու եթէ միացնում ես՝ կայքն աշխատում ա, մէկն ադոբին ա, մէկը չեմ յիշում։ բայց յիշում եմ ոնց էի տաս տարի առաջ հատ հատ սկրիպտեր թոյլատրում֊արգելում, ինչը ժամանակաւոր, ինչը՝ միշտ։ ու էս յաւելումը ստիպուած եղայ միացնել, չնայած տաբ սասփենդեր էլ ունեմ։ ու ազատ ա այն, հէնց սա եմ խորհուրդ տալիս։
թէկուզ ես միլիարդատէր լինէի, ես չէի մտածի՝ դէ աւելի հզօր կարգիչ կառնեմ, որ մի քիչ աւելի հանգիստ զգամ։ նախ, սրանից հզօր նոութ շատ չկայ, միջինից բարձր ա։ յետոյ, էդ ճիշտ լուծում չի՝ յիշողութիւն աւելացնել, հզօրութիւն աւելացնել, ինչ ա թէ ջս֊ը էջերում չափից շատ ա ու ռեսուրսները քամում ա։
ու դեռ ինձ մօտ լաւ ա՝ գործընկերներիս մօտ, նոյնիսկ քոլերի ժամանակ ա զգացւում, ոնց ա ֆռիկը պտտւում, զի դիտակիչների ջս֊ն ա պտտեցնում։ պլիւս, պիտի նշեմ, կներէք, բայց ուինդոուսը։ քանի օր առաջ վիրտուալ ուինդոուս էի միացրել տան կարգիչներից մէկի վրայ որ կարճ բան փորձեմ, յետոյ խնդրեց թարմանայ, ռեսթարտ եղաւ, ու ես մոռացել էի որ այն միացրած եմ թողել։ բայց աշխատում ա նա արտաքին դիսկից, ու մէկ էլ նկատում եմ էդ դիսկի լոյսիկներն են թարթում, մտածում եմ՝ բայց ինչի՞ պիտի թարթեն, ինչի՞ անիմաստ i/o պիտի լինի, տեսնեմ՝ հա, ուինդոուսն եմ միացրած թողել, նա հանգիստ չի մնում, միշտ ինչ֊որ բան անում ա։ մետաբոլիզմն ա բարձր, մկաններ ա աճացրել, ու հիմա պիտի հա ուտի, շարժուի, չի կարողանում հանգիստ վեր ընկնել տեղները։ կենսաբանական առանձնայատկութիւն ա։
լինուքս աշխարհում ունենք պարզի ծայրայեղ տարբերակ՝ k1sslinux նախագիծը, որ ահագին դուրս գալիս ա։ էնտեղ էլ այլ հարցեր կան, բայց էս թեմայի մէջ չեն։
երեւի էսքանը, կրկին, շատ խառը գրառում ստացուեց, բնաւ աշխատած էսսէ չի, բայց ես աշխատած էսսեներ գրելու ժամանակ չունեմ։ կամ պիտի չգրեմ, կամ սէնց։
մի՛նչ։
#մետաբոլիզմ #տեք #ծրագրակազմ #լինուքս #ուինդոուս #կենսաբանութիւն #ճարպ #դիտարկիչ #զարգացում #մինիմալիզմ #յաւելում
մէկի հետ խօսում էինք, պետութիւն հասկացութեանը անցանք, պատմեցի ոնց էր նիկոլը հետյեղափոխական ելոյթի ժամանակ նշել, թէ ժողովուրդ ջան, բայց պիտի չէք տպէք, ու մարդիկ շփոթուեցին, բեքգրաունդ աղմուկը դադարեց, նա էլ պատմեց որ զարմացել էր, երբ նոր էր ռդ֊ից եկել հայաստան, իր տեղացի ընկերն իրան օգնում էր տարբեր գնումներ անել, ու միշտ ջղայնանում, նոյնիսկ ամօթ էր տալիս, երբ նա չէք էր պահանջում։ նա էլ զարմանում էր, ասում էր՝ չեմ հասկանում, ինչի՞ էր ինձ shaming անում չէք ուզելու համար, ոնց որ նորմալ ցիւիլ մարդ էր, ուզում էր դասաւորել ամն գնալ։
#զրոյց #պետութիւն #պետականութիւն #պատմութիւն
@{https://xn–y9azesw6bu.xn–y9a3aq/u/michaelernestsweet/}֊ն, ում բլոգը կիսում եմ, նաեւ մետ դէյի հետ ա հարցազրոյց արել, որ արդէն rss֊ում չի մնացել, ու սէնց առանձին կիսեմ։
#ժապաւէն #ֆոտո
երէկ տեսայ նիւթը, երբ իրան նիկոլը չպատասխանեց, ու դէ պատասխանելու բան չկար, կարծում եմ։
ու գիտէք, էս էջը յատուկ գտել էի, զի դէմքը շատ ծանօթ թուաց։ քսան տարուց շատ ա անցել, բայց կարծես թէ նա ա, ըստ կենսագրութեան համընկնում ա, ես իրան բանակից գիտեմ։ ու ոնց ասեմ, շատ մեղմ ասած, ամենալաւ տպաւորութիւնը չի թողել։
երկու պատճառ ունեմ չգրելու կոնկրետ, մէկն այն ա որ համոզուած չեմ, որ նա ա, երկրորդն այն ա, որ շատ տհաճ բաներ պիտի գրեմ, ու պէտք չի։
այսօր դաշնեզերքի օգնութեամբ բացայայտեցի cppcast պոդքաստը։ լսեցի վերջին էպիզոդը՝ այն մասնաւորապէս ̶բ̶ո̶ր̶լ̶ա̶ն̶դ̶ի̶ էմբարկադերօյի c++ builder֊ի մասին էր։
հետաքրքիր ա որ
սա շատ կարեւոր թեմա ա ինձ համար, նշանակում ա c++֊ն այնքան արագ տեմպերով ա զարգանում, որ նոյնիսկ այդ, բաւական լուրջ, բաւական, թւում ա թէ, փող ունեցող ընկերութիւնը, չի հասցնում իր կազմարկիչը զարգացնել։
սա կարող էր ոգեւորիչ լինել․ ահա՛, ազատ ծրագրակազմը յաղթում ա, ոչ մի առանձին ընկերութիւն չի կարող հասնել, զի համայնքը զօրաւոր ա, եւ մարդկութիւնը իր ամբողջ ռեսուրսներով կարողանում ա աւելին անել, քան առանձին ընկերութիւնը։
ու մասամբ երեւի այդպէս ա։
մտահոգիչ մասն այն ա, որ լեզուն այնքան ա բարդացել, որ չի լինում առանձին ընկերութեան համար այն իրականացնելն այլեւս իրատեսական չի։ մօտաւորապէս նման պատմութիւն ա դիտարկիչների հետ՝ html֊ն ա այնքան բարդացել, որ առանձին ընկերութիւն այն իրականացնել չի կարող։
եւ մեր բախտից ա (դէ իրականում նախկինում տարուած պայքարից) որ գուգլն ու էփլը այսօր ազատ ծրագրակազմ են ֆինանսաւորում, ու կայ chromium֊ը, եւ llvm֊ն ա ազատ։
բայց եթէ մթնոլորթը փոխուի, մի պահ ա գալու, երբ chromium֊ի շարժիչը գուգլը կարող ա եւ փակել։ իսկ եղած ազատը համայնքը չի կարողանայ զարգացնել այնպէս որ արագ զարգացող ստանդարտներին հասնի։ այդ պատճառով էլ եմ ես ոգեւորւում աւելի պարզ համակարգերից, ինչպիսին են gemini֊ն, եւ oberon֊ը։
c լեզուն էլ ա բաւական պարզ (առանց ընդլայնումների) որ մի հոգի նստի եւ մի քանի ամսում իրականացնի կազմարկիչ։
շարունակեմ այն մասին, ինչ եմ յիշում զրոյցից։
ի՞նչ ընդլայնումներ են դրանք։
դէ դա ես գիտէի, ու կարելի ա պատկերացնել՝
c++ builder֊ը օգտագործում ա բորլանդի object pascal֊ով գրուած vcl (եւ արդէն fmx) գրադարանները։ իսկ գրադարանները նախատեսուած են gui ծրագրեր գրելու համար։ այդ պատճառով object pascal֊ն ունի properties՝ յատկութիւններ, որ կլասի դաշտեր են։ բայց երբ դու վերագրում ես յատկութեանը, իրականում տակից կանչւում ա setter մեթոդ, իսկ երբ կարդում ես դրանից, իրականում տակից կանչւում ա getter (fread) մեթոդ։ դրանք պէտք ա սահմանես, եթէ հատկութիւն ես աւելացնում։ յատկութիւններ նաեւ ունի բորլանդի c++ լեզուի դիալեկտը։
վարողը հարցրեց, արդե՞օք ընկերութիւնը փորձել ա լեզուի ընդլայնումներն աւելացնել c++ ստանդարտի մէջ։ ինչ֊որ գործ այդ առումով արուել ա, ու հիւրը մի քանի c++ կոմիտէի թղթերի յղուեց։ բայց վերջին թուղթը որին յղուել էր փաստարկներ էր անում ինչու յատկութիւններ լեզուի մէջ բերելը վատ միտք ա՝ զի կարող են ոչ տեղին օգտագործուել (misuse), երբ պէտք չի (իբր դա c++֊ի համար ամենակարեւոր խնդիրն ա՝ իբր c++֊ում արդէն չկան հնարաւորութիւններ որ կարող ա սխալ կամ ոչ տեղին օգտագործուեն), եւ այլ փաստարկն այն էր, որ թափանցիկ չի, մարդիկ կարող ա չիմանան, որ դաշտ չի այն, ինչը դաշտ ա երեւում։ սա շատ լաւ փաստարկ ա, բայց կրկին՝ c++֊ն արդէն ունի բազմաթիւ հնարաւորութիւններ որ սինտակտիկ շաքար են։ բայց ես ինքս նոյն կարծիքի են՝ ինձ դուր չեն գալիս յատկութիւններ, եթէ դրանք սովորական դաշտի տեսք ունեն, ու սինտաքսից պարզ չի, որ հատկութիւն են, եւ ոչ թէ սովորական դաշտ։
այլ ընդլայնումը վերաբերում էր, իհարկէ, event֊ներին՝ օրինակ, կտոցը կոճակին event ա, որ կապուած ա յատուկ ֆունկցիայի հետ։ այդ համար borland֊ը նախագծել էր closure կոչուող լեզուի յատկութիւն։ տես նաեւ սա։
ի դէպ քիւթը այլ ձեւերով ա լուծում նոյն խնդիրները, իրենք ունեն սիգնալ եւ սլոտ հասկացութիւններ, բայց ձեռք չեն տալիս c++ կազմարկիչը, փոխարէնը գրել են մի գործիք՝ moc, որը իրենց, քիւթին սպեցիֆիկ սիփլասփլասը թարգմանում ա ստանդարտ սիփլասփլասի։
abi֊ի հետ են շատ գործ անում, եւ pascal֊ական տիպերի հետ համատեղելի լինելու։ գիտենք, որ դելֆիի պասկալն ունի cow strings, իմացայ որ ունի նաեւ ինչ֊որ տարադրամի տիպ, ու այդ տիպերին, բնական ա, իրենց c++֊ն էլ պէտք ա սատարի։
դելֆիի պասկալի ֆունկցիայի քոլերն ունեն register կոչուող calling convention, այդ համար էլ ա գործ արւում։ abi֊ն ջանում են մի ստաբիլ վարկածի մէջ չփոխել, ու եթէ abi֊ի փոփոխութիւններ են նախատեսւում, ապա դրանք արւում են մէյջըր ռելիզների ժամանակ։ այդ փոփոխութիւնները ոչ միայն կարող են վերաբերուել հէնց ֆունկցիաներ կանչելու ձեւին, այլեւ նրան ինչպէս են տուեալները պահւում յիշողութեան մէջ։
ու գուցէ ios դեւելոփմենթն աւելի պարզ բան ա՝ կպնում ես objective c գրադարաններին, պէտք չի jni անել, պէտք չի լիքը այլ բան։ կամ գուցէ իսկապէս այօս դեւելոփմենթի պահանջարկ ունեն։
վախեցայ որ դելֆիից էլ են հանել անդրոիդի մասը, ստուգեցի, ու կայքում կարծես թէ գրուած ա որ ունեն անդրոիդ դեռ։ չգիտեմ։
որոշ չափով խօսուեց delphi֊ի մասին, զի builder֊ի delphi֊ի հետ սերտ կապեր ունի։ օրինակ, կարող ա ընդլայնել պասկալով գրած կլաս։ դէ բնական ա, զի կարող ա ուզես մի կոնտրոլի հիման վրայ մի այլ կոնտրոլ սարքել։ պատմեց, որ delphi֊ն կարողանում ա գեներացնել հեադեր նիշքեր որ իրենց c++ կազմարկիչը կը ճանաչի։ որ շատ հանգիստ լինկ են լինում pascal եւ c++ ծրագրերը։ ու որ աւելի բարդ ա պասկալից կպնել սիփլասական գրադարաններին, քան հակառակը, զի սիփլասփլասը կոնստրուկտներ ունի, որ պասկալը չունի։ իսկ այն կոնստրուկտները որ իրենց պասկալից պէտք էին՝ իրենք արդէն աւելացրել են իրենց սիփլասփլաս կազմարկչի մէջ, ու հետեւաբար պասկալ կոդ շատ հեշտ ա օգտագործել։
նշեց մի քանի նախագիծ, բայց առանց անունների, որ գրուել են սիփլասփլաս բիլդերով։ ու ես հասկացայ որն են իրենց մեծ պատուիրատուները, օրինակ կան ծրագրեր որ սպասարկում են էլեկտրակայաններ, ու քանի որ կոդն ի սկզբանէ գրուած ա եղել բորլանդի բիլդերով, այսօր էլ էմբարկադերօն պէտք ա, որ սպասարկի պրոդուկտ, որը կառնեն այդ էլեկտրակայանի ծրագրակազմ նախագծողները։
ես կարծում եմ որ իրենց գնային քաղաքականութիւնը խանգարում ա իրենց զարգանալ։ եւ այդ պատճառով էլ վարողը հարցրեց, արդեօք կան օփեն սորս դեւերի համար անվճար վերսիաներ։ պատասխանը՝ այո, բայց մի վերսիա հետ ընկած ա, աշխատում ենք թարմացնել։
ովքե՞ր են օգտագործում բիլդեր — հիմնականում ուինդոուս դեւելոփերներ։
ինձ թւում ա, դա բորլանդի, եւ յետոյ էմբարկադերօյի ամենամեծ խնդիրներից ա, որ չեն կարողացել հասցէագրել (այսպէս կարելի՞ ա ասել), չեն կարողացել այնպէս անել որ ոչ ուինդոուս ծրագրաւորողները հետաքրքրուեն նախագծով։ իհարկէ, շատ բարդ ա մրցել լինուքսի աշխարհում, ուր մարդիկ սովոր են ազատ լուծումների, ու սիփլափփլաս մարդիկ սովոր են քիւթին, եւ շատերն իրենց վճարում են։ բայց կարելի էր մրցել, կարելի էր լուրջ փորձեր անել շուկայ մտնելու։ ու բնաւ անիրատեսական չէր մակօսի շուկայ մտնել, կարծում եմ շատ շատերը կը նախընտրէին բիլդեր էքսկոդին, բայց բիլդերի (ինչպէս եւ դելֆիի) այդիին, նախագծման միջավայրը աշխատում ա միայն ուինդոուսում։ ինձ թւում ա դա ամենակարեւոր խնդիրներից ա որ իրենք չլուծեցին, զի մակօս դեւը չի ուզի ուինդոուսում գրել մակօս ծրագրեր։
ընդհանուր առմամբ զարմացած եմ, ինչքան անտեղեակ էր վարողը, որ սիփլասփլաս աշխարհից ա, բիլդերից։ ու դա այն մասին ա, ինչքան ա բիլդերը, որ բաւական լաւ նախագիծ ա, ու ոգեշնչուած ա դելֆիից, չգնահատուած, ինչպէս եւ ինքը դելֆին։
#ծրագրաւորում #ծրագրաւորման_լեզուներ #պասկալ #սիփլասփլաս #սի #բիլդեր #բորլանդ #էմբարկադերօ #նախագծում #ծրագրակազմ #հարցազրոյց #պոդքաստ #տտ #տեք #գործիք #գործիքներ