յաջորդը ես եմ։ ինձ թւում ա սկիզբը լաւ կը լինի, եթէ չէք գալու, սկիզբը լսէք։ (:
https://www.youtube.com/watch?v=TXkO9fV1zM4
2018 թուականի յեղափոխութեամբ իշխանութիւնից զրկուածների միակ նպատակը իշխանութիւն վերցնելն է։
երկրորդը, եթէ դա չի ստացւում, ապա իրենց կրիմինալ ամբողջ ունեցուածքի անձեռնամխելիութիւն պահպանել։
եւ երրորդը, որ իրենք անվստահութիւն ձեւաւորեն քաղաքացիների, հասարակութեան մօտ, ժողովրդավարութեան, իրաւական պետութեան, ինքնիշխանութեան նկատմամբ, եւ ասել որ մենք չենք կարող գոյատեւել առանց պուտինի աջակցութեան։
կորուպցիոն մեխանիզմների երաշխաւորողը հանդիսանում է կրեմլի կորուպցիոն իշխանութիւնը։ տրանսազգային կորուպցիոն մեխանիզմները։
այս իշխանութեան թիւ մէկ պատասխանատւութիւնը, որի մասին չեն խօսում, որ չկարողացաւ արմատական փոփոխութիւններ իրականացնել, որպէսզի ժողովրդավարական ինստիտուտները արդիւնաւէտ լինեն, հաշուետու թափանցիկ կառավարում լինի…
#սաքունց #հարցազրոյց #մարդու_իրաւունքներ #քաղաքականութիւն #ժողովրդավարութիւն #ազատութիւն
https://www.youtube.com/watch?v=kGKExs_FgYE
ահ ինչ լաւ ա ասում գեմաֆինը։ ինչքա՛ն համամիտ եմ։
ես որ գրեցի, յիշեցի «քննարկուած թեմայ» լինելու մասին մի քանի բան։
ու ոնց երբ նորեկներ էին գալիս սփիւռք, բացայայտում էին օգտատէրերի հին գրառումները, պիտակներով շրջելով, ու դիմում էդ հին մարդկանց, ասում՝ բայց ինչի՞ էլ չէք գրում։
ու ես չեմ յիշում, հանրային էր էդ պատասխանը մի անգամ, թէ չէ՝ բայց այն մասին էր, որ, թէ էլ ի՞նչ գրենք։ ասում էր՝ դուք եկել էք, ու ձեր խնդիրների մասին էք գրում, որ մեզ համար անցած էտապ են։ եկել էք, նոյն ֆիլմերն էք բացայայտում, որոնց մասին մենք արդէն կիսուել ենք։ եկել էք, ու նոյն թեմաներն էք քննարկում, որ մեզ արդէն հետաքրքիր չեն։ ու մենք ի՞նչ գրենք էս ընկալողի համար, յաճախ հասկացուած էլ չենք լինի։ դուք ձեր մէջ խօսէք։ մեզնից մի խնդրէք մենք էլի ակտիւանանք, զի, դուք իրականում չէք էլ ուզում մեզ այնպիսին, ինչպիսին մենք այսօր ենք։
ու միտքը կարող եմ շարունակել, ասել նաեւ՝ նոր ընկալող կայ, որի մօտ հին արտայայտուողը պատրաստ չի արտայայտուել, զի ընկալումը զգում ա։
որ մի քիչ հեշտ լինի պատկերացնել, ահա օրինակ՝ ես շատ բան չեմ գրի անգլերէն հոսքում։ իրենք չեն հասկանայ, պիտի մանրամասն բացատրեմ կոնտեքստը։ եթէ պատմեմ, դիցուք, ինչ խնդիրներ ունենք ժողովրդավարութեան հետ, կասեն՝ «է մեզ մօտ բեթար ա», ու դա անիմաստ ա դարձնում կիսուելը։ կարելի ա տուրիստական նիւթ տալ, որ նայեն, իմանան հայաստանի մասին։
այս թեմային նաեւ անդրադարձել եմ, երբ ասում էի որ մեր գործի տեղի յարկում հետաքրքիր զրոյցներ լինում էին, մինչեւ ինչ֊որ պահի մի սերունդ եկաւ, ում համար ակնյայտ չէր էն, ինչ մեզ համար էր ակնյայտ։ մեզ համար ակնյայտ էր սեռերի հաւասարութիւնը, ու որ սերժը վատն ա։ իսկ էդ նոր մարդիկ համ խօսելու ձեւով էին տարբերւում, եւ կրկին քննարկման էին դնում էն ինչ մենք վաղուց քննարկել անցել ենք։ իսկ մենք դա ընդունելով այլ բաների մասին ենք խօսում։
ու քանի որ իմ ու մի քիչ մեծ տարիքային խումբը հաւէս չունէր քննարկելու ինչի կանայք պիտի նոյն իրաւունքներն ունենան, կամ ինչով ա վատ տնտեսութեան համար սերժի վարչակարգը, մենք ինքներս էլ սկսեցինք աւելի քիչ շփուել, մեր փոքրիկ խոհանոցը ազատ թողնելով նոր սերնդի էրեխէքի համար։
այստեղ նշեմ, որ էդ ժամանակն էլ անցաւ, ու յետոյ նորեկների մակարդակը կտրուկ աճեց։ բայց մի ժամանակաշրջան կար, որ էս մարդկանց հետ պարզապէս խօսելու էներգիա չկար, որովհետեւ այլեւս զրոյցը ընդմիջում չէր լինի, գործը կը լինէր ընդմիջում։ բայց նոյնիսկ երբ առաջադէմ սերունդը եկաւ, ում հետ իրար ահագին հասկանում էինք, մենք իրենց հետ շատ չէինք շփւում՝ մեր կեցութիւնն էր այլ, իրենցը՝ այլ։ ու մեզ յուզողը մէկ ա այլ էր, ու շատ շփման եզրեր չէինք գտնում։ իրենց իրենցով էր աւելի հետաքրքիր, մեզ՝ մեզնով։
ու գուցէ հանգոյցները որ համայնքներով են, պիտի տարիքներ ունենան։ օրինակ, էս քսան տարուայ համայնք ա, էստեղ թինէյջերը չի ուզի մտնել, զի քրեշերից ու դէյթերից չեն խօսում, ու հասկացուած չի լինի։ ու որպէս կանոն չի ուզի լսել էն ինչի մասին էն ծերացած հանգոյցում են խօսում։ միշտ չէ՝ ես երբ թինէյջեր էի, ընկերներս քառասուն տարեկան էին, ամենաերիտասարդը՝ երեսուննանց աղջիկ էր։ բայց դէ «ընկերներս», որովհետեւ այո, մի մասը հասկանում էի, իսկ շատ բանի մասին ինձ հետ չէին խօսի, ինչպէս ես չէի խօսի շանս հետ քաղաքականութիւնից։
իսկ գուցէ հանգոյցներով շփումն առհասարակ անկապ ա, ու «տեղական հոսք» պէտք չի։ ու դիասպորայի դիզայնն աւելի ա լաւը, զի խմբերի ես բաժանում մարդկանց, ու հետեւում նրանց, ում հետաքրքիր ա, եւ չես հետեւում նրանց, ում հետաքրքիր չի։ կամ հետեւում ես, բայց կարդում ես այլ խմբերի գրածը։ բայց սփիւռքը մի հատ էր՝ փաստացի միակ հայալեզու հանգոյցն էր, որտեղ համայնք էր ձեւաւորուել։ ու էնպէս չէր ոնց մնացած աշխարհում՝ որտեղ ուզում ես հաշիւ ես բացում, ու գերմանացին ամերիկացու հետ խօսելիս շատ աւելի լաւ են իրար հասկանում, քան հայը՝ գերմանացու կամ ամերիկացու հետ։
կամ էլ էս ապակենտրոն դիզայնն ա սատարում հանգոյծների համայնքներին, ու եթէ մենք անցնենք լրիւ բաշխուած դիզայնի՝ օրինակ secure scuttlebutt հաղորդակարգով ախշատող մի բանի, դա կը լինի այն տեղը, ուր մարդ մարդու հետ ա, ու համայնքով չի։ սայց էստեղ էլ, կրկին, պիտի սինք լինես որեւէ սպասարկչից, պիտի մարդկանց բացայայտես որեւէ սպասարկչից։ որի՞ց՝ երեւի կուզես լոկալից, զի ենթատեքստդ աւելի լաւ են պատկերացնում։ ու երեւի կրկին՝ չես գրի լոկալ քաղաքականութիւնից եթէ իմանաս որ քեզ կարդում ա էն նոր զելանդիայի ծրագրաւորողը, որ ենթատեքստը չի պատկերացնում։
ու ապա կրկին նոյն խնդիրների մէջ ես լինելու, կրկին ջանալու ես անգլերէն հաշիւ ունենալ, որ անկապ բաների մասին գրես, կամ աւելի վիտրինայոտ հայաստան ցոյց տաս (զի այլը չի ընկալուի), ու հայերէն հոսք, ուր աւելի անկեղծ ես, ու աւելի կարեւոր, քեզ համար բաների մասին ես գրում։
ու նոյնը նոյնիսկ երեւան ամսագրերի հետ էր, ռուսալեզու երեւանը՝ գլամուր էր, փայլող թղթի վրայ, եւ սաթուրէյթդ գոյներով, իսկ լոկալ հայալեզու երեւանը էժան թղթի վրայ էր, ու անկեղծ, շատ աւելի անկեղծ քան էն մէկը։
գուցէ եւ սա, եւ համայնքները անխուսափելի են։ ու բնաւ էլ խնդիր չեն, ու խնդիրները այլ են։
բայց ես սկսեցի նրանից, որ ինձ թւում ա կարեւոր, կամ կասէի՝ իրական խնդիրներ կան, որ պէտքա լուծել, ու ջանք դնել լուծելու համար։
ու աւելի լաւ ա գնամ գործերս անեմ, որ ազատ լինեմ, ու չարուած գործն անեմ, իմ ուզած ծրագրերը գրեմ, քան իզուր էսքան ժամանակ եմ ծախսել, գրել եմ։ մի հատ էլ վտանգ ունեմ, որ սխալ կը հասկանան, չեմ էլ ուզում հանրային հրապարակել, որ ոչ մէկ չնեղանայ։
այս առումով, իհարկէ, լերրի դէյւիդը վերջն ա։ այնքան լաւ ա ցոյց տալիս մարդիկ ինչքան են սիրում սխալ հասկանալ, ու նեղուել, ու ատել, ու տշել, ու ջնջել մարդկանց ինչ֊որ մանրուքնեի պատճառով։
այսպէս, ութերորդ սեզոնի վերջին էպիզոդում իրան հանում էին նիւ֊եօրքից, զի էդպիսի մարդուն չեն հանդուրժի նիւ֊եօրքում։
ու տէնց։
#համայնք #ապակենտրոնացում #համացանց #զրոյց #պատմութիւն
հետաքրքիր ա, որ նման խարդախութիւնների շուկան նրանք չեն, որ էս նորութիւնը կը կարդան։ (: լաւ, գուցէ եւ նրանք են։ բայց ընդհանուր առմամբ, հետազօտութիւն կար, որի մասին արդէն չեմ յիշում, որից պարզ էր որ մենք, որ ջնջում ենք էդ «աֆրիկեան նամակները», դրանց թիրախը չենք։
մենք ջնջում ենք, ու մեզ թւում ա, թէ էս ի՞նչ ա, ինչի՞ են մէկ ա ուղարկում, գիտենք էլի բոլորս։
բայց մենք չենք թիրախը, թիրախը նրանք են, որ չեն ջնջում, ու չեն էլ կարող հարցնել ոչ մէկի։ բաւական նման ա վիճակախաղութիւնների, ուր կրկին, մենք գիտենք, որ շանսերը չնչին են, ու շարժում չենք անի այդ համար, իսկ իրենք չգիտեն, ու տեղեկացուած չլինելու պատճառով՝ վճարում են։
ինչպէս միշտ, սակայն։
միայն կարող եմ աւելացնել, որ հնարաւոր ա զգալ։ դրա համար պէտք ա որոշակի ողջամտութիւն։ բայց յուսահատ մարդիկ համ էլ յուսահատ են, որովհետեւ իրենց չի յաջողուել էդ ողջամիտ լինելու կուլտուրան ձեռք բերել։ ու կարելի ա զգալ, որ էս խաբում են։ բարդ ա, բայց կարելի ա։ առաւել եւս բարդ ա, երբ շատ ես ուզում, ու սովոր ես «wishful thinking»֊ի, որի մասին նաեւ մեզ են պատմում՝ ոնց ենք մենք մեզ պահում արցախի հարցում։
ու եթէ մեր մասին, ապա ես յուսով եմ, որ էն քաղաքական գործիչները, որ մեզ այսօր լսել են տալիս էն ինչ ուզում ենք լսել՝ նրանք թարմացումները չեն քաշել, ու չեն ջոկում, որ հանրային պահանջը փոխուել ա։ յուսով եմ որ փոխուել ա, ու նման խոստումներն այլեւս հետաքրքիր չեն։
կարող եմ պատմել արկադի տէր֊թադեւոսեանի պատմութիւնը, որ նա կիսել ա մի միջոցառմանն ուր ես եղել եմ։
նա մեծանում էր թիֆլիսում, խօսում էր ռուսերէն, հայ իրան չէր զգում, բնականաբար։
պատմում էր որ դպրոցում համարձակութիւն էր ունեցել արտայայտուել իր կարծիքի՝ աննա կարենինայի վերաբերեալ, որ դէ բարոյական չի ամուսնու հանդէպ տէնց վարուել։ (:
նաեւ որ մաթէմից էր լաւ, ու մի օր իրան կանչել են ասել են, որ ուզում են ուղարկել վորոնեժ՝ մաթէմի օլիմպիադայի, որ վրաստանը ներկայացնի։
բայց, ասին, չենք կարող տէնց ուղարկել, տէր֊թադեւոսով ազգանունով, պիտի փոխես, դարձնես վրացական։ նաեւ ասին ինչպէս՝ ասին՝ գնում ես ծնողների հետ ոստիկանութիւն, տաս֊տասնհինգ ռուբլի ա կաշառքը, տալիս էք՝ փոխում են։ ասին՝ սարքի ինչ֊որ տատիշուիլի, կամ նման մի բան։
արկադին շատ ոգեւորուեց, շատ էր ուզում գնահատուած լինել, գնալ օլիմպիադայի, ու անհանգստացաւ որ կարող ա չստացուի։ գնաց տուն, ու սկսեց հօրը համոզել, որ ազգանունը փոխեն։ հայրը, անսպասելիօրէն, մտահոգուեց։ կապուեց իր բարեկամի հետ, որ յայտնի գիտնական էր։ գնացին իր տուն խորհուրդ հարցնելու։
գիտնականը հայ էր, բայց առաջ գնալու համար, փոխել էր ազգանունը, դարձրել վրացական։ ասում էր որ շատ զղջում ա այդ համար, ու խորհուրդ տուեց իր սխալը չկրկնել։ հայրն ազդուեց, ու որոշեց երեխու ազգանունը չփոխել։ փոքրիկ արկադին շատ նեղացել էր հօրից, որ իր լաւը չի ուզում, ազգանունը չի փոխում, որ նա գնայ օլիմպիադայի։
յետոյ մեծացաւ, ընդունուեց ռազմական ուսումնարան։ այնտեղ ոգեշնչուել էր ինտերնացիոնալիզմի գաղափարներով(որ ի դէպ լաւն են, ես շատ հաւանում եմ, ճանաչում ա որ կան ազգեր, ու ամէն ազգն էլ կարեւոր ա), բայց իհարկէ հայ իրան չէր զգում, դարձել էր սովէտական սպայ, ծառայել էր աֆղանստանում, գերմանիայում։
բայց այնպէս ստացուեց, որ ամուսնացաւ հայի հետ՝ գիւմրուց հայ աղջկայ հետ։
ու երբ արդէն հանգիստ տեղում էր՝ բելառուսում էր ծառայում, հէնց այն նոյն «բելովեշսկայա պուշա»֊ում, ուր յետոյ կը կնքուի բելառուսի, ռուսաստանի ու ուկրաինայի միջեւ պայմանագիրը որ փաստացի վերջ ա տալու խսհմ֊ին։ բայց դա դեռ ապագայում էր, դեռ չէր զգացւում որ խսհմ չի լինելու։
ու այդ ժամանակ կինն իրեն աւելի ա սղոցում, թէ գնանք հայաստան, էրեխէքը մեծանում են, թող էնտեղ մեծանան, թող հայի հետ ընտանիք կազմեն, իրենց էրեխէքը հայերէն իմանան։ իսկ նա դէ չէր հասկանում, ինչի մասին ա կինը խօսում, ինչի համար, ու հաւէս չունէր տէնց հեռու տեղեր գնալու։
վերջը կինը յաղթեց, նա կազմակերպեց իր տեղափոխումը հայաստան՝ երեւան։
մի տարի չանցած սկսուեց արցախեան շարժումը։ արկադիի կինը գնում էր միտինգների, իսկ յետոյ մի պահ հայաստան ուղեւորեցին գեներալ… գրողը տանի, մոռացայ ազգանունը, ես յիշում եմ այդ ժամանակը, եւ նա էլ սպաներին պարտադրեց որ միշտ զէնք ունենան իրենց հետ։ եւ արկադին գալիս էր տուն ատրճանակով, կնոջն ասում էր՝ էս ձեզ դէմ ա իմ ատրճանակը, որ քո պէսներին՝ ազգայնականներին, միտինգ անողներին, կրակեմ։
մի օր նա խնդրանք ստացաւ՝ ուղեկցել օդանաւ, որ խոջալուի օդանաւակայան տանելու ա դեղամիջոցներ՝ ստեփանակերտի հիւանդանոցի համար, եւ հետ ա բերելու մի քանի հիւանդ, որ աւելի լաւ ա հայաստանում բոժուեն։ ասին որ կարող ա խնդիրներ լինեն բայց սովետական սպայի ներկայութիւնը կօգնի դրանք հարթել։
ասին՝ չասես որ հայ ես, եթէ հնարաւոր ա, փաստաթղթերդ մի ցոյց տուր այնտեղ, ներկայացիր այնպէս իբր ռուս ես։
էդպէս, գնաց, ու բախուեց խնդիրների հետ՝ խոջալուի օդանաւակայանը փաստացի վերայսկւում էր ադրբեջանցիների կողմից։ չեմ յիշում, արդեօք յաջողուեց ուղարկել դեղամիջոցները ստեփանակերտ, բայց յիշում եմ որ պատմում էր՝ չէր լինում հիւանդներին վերցնել օդանաւ։ ու մի տղայ կար վիրաւոր, որ օդանաւակայանի ղեկավարութիւնը չէր թողնում տանել օդանաւի մէջ։ արկադիի բանակցութիւնները ոչ մի արդիւնքի չբերեցին, իրան ասում էին՝ «տանում ես էս հայի բուժես, որ դառնայ հայ տեռորիստ»։ ու էդպէս նա սիրտը կախ, ունակ չլինելով այդ երեխային բերել երեւան բուժուելու, վերադարձաւ։
այդ այն պահն էր, երբ նա զգաց որ հայ ա։ ու ինչ֊որ բան փոխուեց։ դրանից շատ չանցած նա դուրս եկաւ սովետական բանակից, եւ գրուեց «սասունցի դաւիթ» կամաւորական ջոկատ, որպէսզի նպաստի իր գիտելիքներով ու հմտութիւններով հայկական պաշտպանութեանը։
ու տէնց։
#կոմանդոս #կոմանդօս #արկադի_տէր-թադեւոսեան #պատմութիւն #շարժում #խսհմ #թիֆլիս #խոջալու #օդանաւակայան #ութսունականներ #պատերազմ #խաղաղութիւն