

հէյ, @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/@albertoparpeci}, յիշո՞ւմ ես ասում էի վիդեօ մոնտաժ էին անում, քեզ հետաքրքրեց՝ ահա, atari st֊ի համար վիդեօ թուայնացնող սարք։


հէյ, @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/@albertoparpeci}, յիշո՞ւմ ես ասում էի վիդեօ մոնտաժ էին անում, քեզ հետաքրքրեց՝ ահա, atari st֊ի համար վիդեօ թուայնացնող սարք։
wmaker֊ի համար դոքափներ՝
https://gitlab.com/xander1988/dockapps
էս տղան չափսը կարգաւորուող ա դարձնում, որ բարձր որոշութեամբ էկրաններին աւելի մեծ երեւան։
#ուինդոումէյքեր #ւմէյքեր #վմէյքեր #էքս #դոքափ #տեք #ծրագրակազմ
երէկ ջոկեցի որ ելքի վիզաս սպառուած ա։ էսօր առաւօտը գնացի իմ ոստիկը, որ ստանամ։
մտնում եմ՝ լայն մեծ սենեակ ա, մարդիկ հեռու հեռու են կանգնած, ինչ֊որ համարակալուած սեղաններ են, ու մարդիկ դրանց մօտ, նաեւ ստեղ էնտեղ աշխատողներն են քայլում լուրջ տեսքով։
ու ես չգիտեմ՝ ի՞նչ անել։
ու ուզում էի ակնարկել իրենց, որ «ծրագիրը», ui֊ը լաւ չի գրուած։
էս անցնող մարդկանցից մէկին կանգնեցրի, ասացի՝ ես եկայ, ու չգիտեմ հիմա ի՞նչ անել։
ասաց՝ ի՞նչ ա պէտք։ ասացի՝ ելքի վիզա։ ասաց՝ զինգրքոյքը մօ՞տդ ա։ ասացի՝ այո, ասաց՝ գնա վճարի՝ ցոյց տուեց տերմինալի վրայ, ես նայեցի էն կողմ, շրջուեցի հետ տեսնեմ՝ գնա՜ց։ իսկ ես ապա ուզում էի հարցնել՝ ինչքա՞ն, ուզում էի հարցնել՝ յետոյ ի՞նչ անեմ։
ու էդ տերմինալի մօտ ոչ մէկ չկար որ գիտի, ամենակարեւորը, դրա abcde ստեղնաշարով օգտուել, յետոյ էլ գիտի ինչը որտեղ ոնց են վճարում։ ի դէպ՝ դա տերմինալի ֆէյլն ա, զի տերմինալը նրա համար չի, որ կողքը մարդ կանգնեցնեն, որը գիտի դրանից օգտուել։
տերմինալը նրա համար ա, որ ինքդ մօտենաս վճարես։ ու կարող էին էնպիսի ui սարքել, որ քեզ ուղեկցի, հարցեր տայ, գուցէ, ու ճիշտ տեղ տանի։
ինչեւէ, մարդ չկար այդ տերմինալի մօտ, ես էլ դուխ հաւաքեցի, մօտեցայ, տեսնեմ, ի՞նչ ա, բզբզամ։ մօտեցայ մէկ էլ չգիտեմ որտեղից աղջիկ բուսնեց՝ ասաց՝ ի՞նչ ա պէտք։ վճարեցի, ուրեմն, ասաց որ 300 դրամ շատ ա լինելու, ու հեռախօսի համար ուզեց, որ մանրը դրա վրայ փոխանցի։ ես էլ նայեցի հասցէագրքումս, ընտրեցի մէկի համարը, ասացի այն։
ու տէնց, յետոյ էլի չգիտէի ինչ անել, ինքս դուխ հաւաքեցի, զի շատ ազատ պատուհաններ կային, մօտեցայ, ասացի՝ չգիտեմ հիմա՞ ինչ անել, չեք ունեմ, ու վիզա ա ինձ պէտք։ ասին՝ ստորագրի չէքի վրայ, ու գնա նստի։ գնացի նստեցի, չհասցրի գործի տեղի չաթը նայել, եկան, անձնագիրը տուեցին ձեռքս, ու կրկին՝ չհասցրի շնորհակալութիւն ասել՝ անհետացան։
վատ չի իրականում։ առաջ գիտէ՞ք ոնց էր։ աստուած, պէտք ա կօշիկները լպստէիր, ու կարող ա երկու շաբաթից տային։ ու դէ լիքը կոպտելու էին ընթացքում։ ինչեւէ։
մենք մօտենում ենք կարեւոր մասի՝ ուրեմն յետոյ եկայ տուն, կպայ գործի տեղի երկու ժողովի, գործ արի, ու տարայ սոնային իր ոստիկը։ մտանք՝ իրենց մօտ լրիւ այլ վիճակ էր՝ նեղ, շատ մարդ իրար գլխի։ ես արդէն գիտէի ինչ անել, տերմինատորի պէս նայեցի շուրջս, տեսայ տերմինալը, էնտեղ վառուեց՝ «TARGET FOUND; ORG #200; LDA #350;»։
բայց կրկին, կողքը դէ նստարաններ էին, ինչ֊որ մարդիկ, ինչ֊որ կին էր երեխաների հետ խաղում։ տէնց մինչեւ կանգնած էինք էդ տերմինալի մօտ ու մտածում ինչ անել, մէկ էլ ինչ֊որ մարդ մօտեցաւ, էդ կնոջը ձեն տուեց, էդ կինն իր համար ընդունեց վճարը տերմինալով։ օկէյ, մենք էլ դէ «մեզ էլ, մեզ էլ կօգնէ՞ք», էդ կինը ասում ա գումարը, ու ասում ա՝ 200 դրամ աւել ա լինելու։ ես նկատեցի որ թիւը տարբեր ա, բայց մտածեցի՝ կարո՞ղ ա այլ տերմինալ ա, շատ են պահում, բայց ոնց որ նոյն տելսելլն էր։ ինչեւէ, վճարելուց յետոյ կրկին հարցրեց՝ ի՞նչ համարի փոխանցեմ մնացորդը։ դէ սոնան ասաց իր համարը, ու էստեղ նա ասում ա՝ ստուգէք պիտի կոդ եկած լինի։
ասում եմ՝ ինձ կոդ չէր գալիս, անկապ համար եմ ասել։ ասում ա՝ չի կարող պատահել, պէտք ա անձը հաստատի, դա նրա համար ա որ անձը նոյնականացնի, դրա համար չի լինի, դա շատ կարեւոր ա, չեմ կարող գործարքն աւարտել, եթէ սմս֊ով ստացած կոդը չասէք։
հիմա մտածում եմ՝ եթէ ինձ ասէին՝ ինձ շատ բարդ կը լինէր էդ կոդը ճարել։ ինչեւէ, ինձ չեն ասել։ բայց ասում եմ՝ ինձ հետաքրքիր ա պարզապէս, ո՞նց ա որ չեն ասել՝ ասում ա՝ հնարաւոր չի։
օկէյ։ ուշ ֆայմեցի, որ կարո՞ղ ա նա չգիտի, որ էդ կոդը կարեւոր չի, ու զուտ նրա համար ա որ էդ մարդը համոզուի որ իրան փող ա եկել։ բայց չէ, նա առանց այդ էլ կը տեսնի որ փող ա եկել, չէ՞։
ինչեւէ։ յետոյ սոնային էլ ասին՝ չէքի հետեւի կողմի վրայ ստորագրի, իսկ այդ չէքի հակառակ կողմում գրուած էր՝ «խնայէք թուղթը եւ բնութիւնը, մի վերցրէք չէք», կամ նման մի բան։ բայց էդ չէքը չէր լինի չվերցնել, ինքը էնտեղ ա որ իրան վերցնեն, տանեն ցոյց տան։ չեմ յիշում, կարծես ինձ որ ասին ստորագրեմ, չէի նկատել նման գրութիւն։ գուցէ իսկապէս ա՞յլ տերմինալ էր։
յետոյ էլի տարբերութիւն կար, ասին՝ գնա շեֆի սենեակ, էնտեղ չգիտեմ արդէն ինչ արին, դուրս եկաւ, կրկին մօտեցաւ էդ սպասարկող սեղաններին, որ էստեղ աւելի բուդկաներ էին, ու արդէն ստացուեց։
բայց այդ սմս֊ի պահը ինձ ոչ պարզ մնաց։
#անկապ #առօրեայ
աստուատ՝
https://beza1e1.tuxen.de/lore/crash_cows.html
#ծրագրաւորում #կով #կովեր #պատմութիւն #սովետ #սովէտ #խսհմ #տեք #գնացք #սուերդլովսկ #համակարգիչ #կարգիչ #SM-1800 #PDP-11 #ծրագրակազմ
http://www.loper-os.org/?p=1913
#կրիպտօ #ազատութիւն #գաղտնիութիւն
էն օրը կարդում էի՝ արագացման չափիչին դիմելու համար յատուկ թոյլտւութիւն պէտք չի, եւ յաւելուածներն են դիմում, եւ կայքերը։
դրանով կարող են հասկանալ, որ զուգարանում ես, զուգարան գնալու եւ լռուելու շաբլոնները։ դրանով կարող են նաեւ լսել ինչ ա խօսւում հեռախօսի սփիքերով։ առանձին բառեր հասկանալ (դե՞ռ) չեն կարողանում, բայց լինում ա կռահել (90% ճշտութեամբ) խօսողի սեռը, եւ նոյնականացնել անձին ձայնահետքերի տուեալների բազայով։
օրինակ, facebook, instagram, whatsapp յաւելուածները միշտ են հաւաքում արագացման չափիչի տուեալները։
դիտարկիչն էլ չի հարցնում, երբ կայքը դիմում ա չափիչին, եւ կայքերը հաւաքում են արագացման չափիչների տուեալները։
այսպէս կայքերն ու յաւելուածների սպասարկիչները, օրինակ, կարող են իմանալ տեղանքդ, նոյնիսկ եթէ տեղայնացումն անջատել ես, կամ նման սարքից հեռախօսիդ մէջ չունես (որը դժուար թէ)։ հնարաւոր ա կռահել, որ դու գտնւում ես շատ այլ մարդկանց հետ միասին մի աւտոբուսի, գնացքի, կամ մեքենայի մէջ՝ արագացման չափիչները սինքրոն տուեալներ են տալու։
մօտաւորապէս նոյնը ռուսերէն։
ես այսքանը կարդալով անմիջապէս ձեռքից կը գցէի հեռախօսը, յետոյ ուշքի կը գայի, եւ կանջատէի այն ընդմիշտ։
ի՞նչ անել։ (:
ես կասէի՝ հրաժարուել ոչ ազատ յաւելուածներից եւ ծրագրակազմից առհասարակ։ այո, gg֊ից էլ։ այո, բարդ ա։ բայց բարդ ա զի դրան էք սովոր։ կարելի ա ձեռք բերել այլ սովորութիւններ։ ինձ օրինակ, բարդ ա առանց իմ նախընտրած sailfish֊ի յաւելուածների։
ամենահամարձակները կարող են փորձել ձեռք բերել pinephone pro, /e/ հեռախօս, կամ sailfish֊ի կողմից աջակցուող xperia֊ներից մէկը, եւ խնդրել ընկերներից մէկին տեղակայել սէյլֆիշ։
այդ օհ֊երը 100%֊ով չեն լուծելու գաղտնիութեան խնդիրները, բայց զգալի տարբերութիւն են տալու։
այդ լուծումներն իմաստ ունեն նաեւ նրանով, որ շատ յաւելուածներ դրանց վրայ պարզապէս չեն աշխատի։ իսկ ինչը հնարաւոր ա աշխատեցնել՝ օրինակ google֊ի մէյլը՝ աւելի լաւ ա չաշխատեցնել։
չաթերից, օրինակ, պէտք ա հրաժարուել։ անցնել ազատ հաղորդակարգերի՝ jabber֊ի կամ matrix֊ի։ բարդ բան չկայ։ ստեղ էլ բազմիցս գրուել ա։ պարզապէս քաղաքական կամք ա պահանջւում։ ու կրկին՝ ոչ թէ «մեսինջեր», այլ հանրութեան կողմից ձեւակերպուող, սահմանուող հաղորդակարգ։
ու չսպասել ազատ, ոչ կոմերցիոն յաւելուածներից ամէն «ֆիչըրները», որ ունեն նմանատիպ կոմերցիոն, հարուստ ընկերութիւնների արտադրած լուծումները։
կարելի ա փորձել պարզել, կամ եթէ չէք կարողանում՝ խնդրել ընկերներին պարզել՝ արդե՞օք հնարաւոր ա ձեր հեռախօսի վրայ տեղակայել lineageos, ու եթէ չէ՝ յաջորդ հեռախօսը ձեռք բերելիս ընտրել այն, որի վրայ հնարաւոր ա։ պատրաստ լինել, որ ձեր նախկինում օգտագործած յաւելուածների զգալի մասը դրա վրայ չի աշխատի՝ զի անիմաստ ա ունենալ ազատ օպերացիոն համակարգ, որ դրա վրայ աւելացնէք «google play services»֊ը իր լրտեսութեամբ, ու էդ նոյն յաւելուածները, որոնցից փախչում էիք։
հրաժարուել անազատ օպերացիոն համակարգերից կարգչի վրայ էլ։ արդէն վաղուց չեմ զարմանում լինուքս քշող մարդ հանդիպելիս, հակառակը՝ զարմանում եմ ուինդոուս կամ մակօս քշող մարդ հանդիպելիս։ բարդ չի, լուծումը մի քայլում ա, ձեռք պարզելու հեռաւորութեան վրայ։
օգտագործել պարզ դիտարկիչներ՝ netsurf֊ի պէս, մուտք գործել, կամ երեւի ելք գործել ջեմինի տիրոյթ։
այո, ջեմինի տիրոյթը (դե՞ռ) մեծ չի, ու շատ գրաւիչ չի՝ զուսպ ա։ իսկ netsurf֊ը ձեր իմացած կայքերի մեծ մասը ցոյց չի տալու։ բայց նաեւ չի կարողանայ աշխատեցնել վտանգաւոր կոդի մեծ մասը։
ընտրել այլ կայքեր, նաեւ օգտագործել rss ընթերցիչներ՝ առանձին ծրագրով ստանալու համար տարբեր կայքերից թարմացումները։ այդ ընթերցիչներից մէկը thunderbird֊ն ա։ բայց դէ պէտք ա ինքներդ ջանք դնէք, փորէք, փնտրէք, ընտրէք այն, որը ձեզ դուր ա գալիս։
ջանք պահանջւում ա, բայց ապրելն արդէն ջանք պահանջում ա, անկախ ապրելն՝ առաւել եւս։ եւ զոհաբերութիւններ՝ զի ձեռքբերումներն առանց զոհաբերութիւնների չեն լինում։
ձեռքբերումների համար չի լինում չվճարել՝ այդ պարզ ճշմարտութիւնը (վիճելի պա՞հ՝ ո՞րը չի), երեւի, պէտք ա սովորեցնել մանկուց՝ որ ապագայում այլ ակնկալիքներ չլինեն։
քո որոշումը ոչ միայն կարեւոր ա նրանով, որ քո կեանքն ա փոխում՝ դա քաղաքական քայլ ա, շուկայի ուղերձներից մէկը։ կարելի ա անվերջ խօսել գաղտնիութեան մասին եւ ամէն օր մտնել ֆէյսբուք՝ դա ոչ մի կերպ չի փոխի աշխարհը, իսկ կողքիններդ լուրջ չեն վերաբերուի ասածներիդ։
էական չի ինչ են մարդիկ խօսում, էականն ա՝ ինչ են անում։ նաեւ ձեզ հանդէպ։
ու տէնց։
#վերահսկողութիւն #արագացման_չափիչ #գաղտնիութիւն #անձնական_տեղեկատւութիւն #ազատութիւն #տեղեկատւութիւն #յաւելուած #կայք #համացանց #մարդիկ #քաղաքականութիւն #քայլ #ազատ_ծա #ծրագրակազմ #կեանք #ջանք #կապ
փորձեցի «armed»֊ի յաւելուածը տեղակայել «lineage os»֊ի վրայ՝ գրանցումը չաշխատեց, ըստ երեւոյթին «google play services» ա պահանջում։ տեղակայեցի այլ մեքենայի վրայ՝ գուգլի անդրոիդով՝ անցաւ առաջ գրանցոոմը, բայց ասաց որ իմ տուեալները լրիւ չեն ու պէտք ա գնամ պոլիկլինիկա։
ընկերոջս տուեալները լրիւ էին, նա կարողացաւ իր գուգլի անդրոիդի վրայ յաւելուածն աշխատեցնել։
այ եթէ մենք կազմակերպուած լինէինք, կարող էինք պահանջել, որ գուգլի սերուիսներից կախուած չլինեն պետ․ պատուէրով գրուած ծրագրերը։
#ազատութիւն