
#էկրանահան

#էկրանահան

#էկրանահան

երէկ կացը նիւթ էր հրապարակել այն մասին, ոնց ա պետութիւնը վերահսկում հեռուստաընկերութիւնները (մասնաւորապէս գովազդի միջոցով) ու ոնց ա հիմա գրաւում բլոգերներին վկոնտակծիկ փողերով, որ այնտեղ աւելի վերահսկելի դարձնի։
իսկ դուօ լինգօն, ասում են, հիմա հայերէն գովազդում ա վկ֊ն։
պատահականութի՞ւն՝ հէհ, չեմ կարծում։ (:
#վկ #վերահսկողութիւն #գովազդ #ազատութիւն
ուրեմն էս տեղում կայ եթովպիայի սիդամօն, բայց դրանով ֆրենչ փրես չեն տալիս։ տալիս են այլ սուրճեր, որ ես չեմ նախընտրում։
զի այլ մեքենայի մէջ ա ու բարդ ա։
ու էս բոլոր բարիստաներից՝ էս մարդուն յաջող դիմանկար եմ արել, այն էլ՝ ինստանտ, էն մարդու հետ խօսել եմ իր գիւղից, նա էլ ինձ իր նկարներն ա ցոյց տուել, բայց ոչ մէկ ինձ եթովպիա սիդամօյով ֆրենչ փրես չի առաջարկում՝ ասում են՝ չէ, դրանով՝ չէ։
միակ մարդը, որ ասում ա՝ ձեզ համար ես կանեմ՝ դաշնակ ազգայնականն ա։
ընկերս իրենց բոլորից նա դուրս եկաւ։
#անկապ #առօրեայ #սուրճ

#աբ #արհեստական_բանականութիւն #ռոբոտ #բոտ #համակարգիչ #էկրանահան
https://www.youtube.com/watch?v=WUND7ECz-4U
ահա՛ թէ որտեղից ա համլէտ մինասեանի «ալ էլնիմ»֊ի մշակման մէջ եղած ռիֆը։
երեւի բոնի էմ միքսելը զուարճալի էր թւում այն ժամանակ։
սակայն, մի քիչ խորանալուց յետոյ ամէն ինչ արդէն այդքան պարզ չի՝
պարզւում ա, սա նոյնիսկ «բոնի էմ»֊ի երգը չի, սա իրականում «մասարայի» մարղերիտան ա։
աւելին, այն թողարկուած ա 80֊ն թուին, իսկ մինասեանի «armenian pop music» ալբոմը՝ 1979֊ին։
կարճ ասած, ոչ մի բան պարզ չի։
nichts ist so wie es scheint, բարեկամներ։
այնպէս որ զգօն եղէք։
#երգ #երաժշտութիւն #լսելիք #համլէտ_մինասեան #ալ_էլնիմ #ժողովրդական #բոնի_մ #մասարա #1980 #1979 #զգօն
մտածեցի որ մի հատ Էլ լուսաչափ կը գրեմ՝ աւելի պրիմիտիւ, որն օգտակար կը լինի lomo instant ոչ automat խցիկներ օգտագործողներին։
էս դէպքում դու ունես ֆիքսուած iso, ունես ֆիքսուած պահաժամ, ու միակ կարգաւորումդ ա բացուածքը՝ -2, -1, 0, +1, +2։
ահագին բարդ ա լինում հասկանալ, ու թանկարժէք թղթիկները փչացնում ես։
մէկ էլ ունի bulb, իհարկէ, կարելի ա ասել՝ պահի բալբ, էսքան վայրկեան, ու նոյնիսկ հաշուել այդ ժամանակը։
#միտք #յաւելուած #լուսաչափ #լոմօ #ինստաքս #ֆոտօ #լուսանկարչութիւն #բացուածք #պահաժամ